|
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
|
|
|
Հրաչ Գալստյան
Վերջին գաստրոլն է: Ժանրի կանոններով՝ տոմսերը սահմանափակ են, պարտերում՝ բոլոր տեղերն արդեն զվաղված: Ես հրավիրատոմս ունեմ՝ ոմն մեկն այն խցկել է գրպանս (մեր օրերում ասում են՝ spam եմ ստացել ), և, որ կարևոր է՝ ծրագրով: Առաջին ակտում արդեն ապոֆեոզ կա ու նաև՝ ֆինալի կանխատեսում:
Ահա, գործողությունը հայտնի է, միզանսցենները՝ սեփական տան նման հարազատ, ու ամենքը հաճույք են ստանում. մեկը՝ սեփական աշխահը անխախտ տեսնելով, մյուսը՝ արդեն եղածի ու իմացածի հերթական վարիացիան որպես ճանաչողական ու էսթետիկական օբյեկտ դիտելով (հարգանքիս տուրքը «մոդեռնից հետո» -ն ձևակերպողներին), երրորդն էլ՝ համայնքի միասնությունն ու ուժը ցուցադրելուն կոչված ծեսին մասնակցելով: Բա ինտրի՞գը ՝ կհարցնեք: Լավ հարց է: եթե «ինտրիգ», ասել է թե՝ տարբերություն, չի լինում, շարքը կորում է, ուրեմն՝ չկա նաև ճանաչում: Դիտողի համար շարքի բոլոր օբյեկտները միանում դառնում են մեկ կետ՝ «սև արկղ»: Իսկ «ներսում» գտնվողները կորցնում են տեղի և ժամանակի հետ կապը, իրավիճակի ճանաչման չափը: Սա՝ կա իհարկե, բայց ամենը չէ: |
|
|
Անի Ասատրյան
իրականությանն անհամապատասխան է, երբ մարդկանց առանց շերտավորելու, բոլորին անվանում են ժամանակակիցներ, դարի նվաճումները, որոնք իրականում բոլոր բնագավառներում նվաճվում են մի խումբ մարդկանց կողմից, վերագրվում են բոլորին, մարդկանց մեծամասնությունը համակարգչային դարաշրջանի հետ կապ ունի այնքանով, որ համակարգչային տեխնիկայի սպառող է, համակարգիչ ստեղծողն ու սպառողը գտնվում են զարգացման աստիճանների հակադիր բևեռներում ու քանի դեռ առջին աստիճանին կանգնած սպառողը զարգացման մակարդակով հեռու է վերևում կանգնած արտադրողից, նրան պետք է առաջարկել, թելադրել, կառավարել ուղղորդել
|
|
|
|
«Նախկին իշխանավորների» կուսակցության պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է: |
|
|
|
Արմեն Մինասյան Գործը գլուխ բերելու համար, բնականաբար, առաջին քայլով փորձեցի ինքս հասկանալ` ինչ ասել է «երկխոսություն»: Ճանաչողական այդ կարճատև գործընթացի հենց առաջին եզրակացությունս, ավելի ճիշտ` որոշումս, «երկխոսություն» տերմինից հրաժարվելն էր: Բանն այն է, որ «երկխոսություն» հասկացությունն իմաստային առումով ընկալվում է որպես երկու կողմի զրույց, մինչդեռ պարզվում է բառի օտարալեզու համարժեքը` «դիալոգը» իմաստների շատ ավելի լայն դաշտ ունի. ասոցիացիաների մակարդակում այն «խոսակցության» մասնակիցների քանակական սահմանափակումներ չի դնում: Ավելին` պարզվում է դիալոգի համար քանակի խնդիր ընդհանրապես գոյություն չունի. մարդը միայնակ էլ կարող է երկխոսել` ինքն իր հետ (ժամանակակից հոգեբանության հետազոտությունների մի զգալի մասն էլ հենց ուղղված է մարդու «ներքին դիալոգի» ուսումնասիրություններին):
|
|
|
|
|
Հրաչ Գալստյան Վերջերս հաճախ եմ ինձ բռնացնում, որ հաշվում եմ: Չէ, խոսքը ո՛չ թվային ինչ-ինչ օրինաչափությունններ վերհանելու և ո՛չ էլ պրագմատիկ-կենցաղային (ասենք, փող հաշվելու) բաների մասին չէ: Պարզապես հաշվում եմ, որովհետև հաշվի, թվերի ռիթմն է դուրս գալիս: Ասում են, ծերանալու նշան է նաև: Չգիտեմ, հնարավոր է… բայց մի քիչ ավելի վաղ էլ նկատել էի, որ իմ սիրած գրողների հասուն տարիքի տեքստերում հաշվելու հետ կապված ինչ-որ ռիթմ կա՝ դժվար նշմարվող, անընդհատ փախնող, բայց՝ կա: Վերջերս էլ իմ սիրած ստեղծագործողներից մեկի (հասուն տարիքի ) հետ էի զրուցում. երևի կզարմանաք, բայց նույն բանն էլ ինքն էր ասում, ու սեփական գործերի մասին՝ որ հետընթաց նայելիս այնտեղ հաշվի, թվերի հետ կապված ռիթմ է տեսնում: Ինչևիցե, ասածս ընդունեք կես-կատակ կես-լուրջ: Հետո, այն ոչ մի կապ չունի (համարյա չունի) հետագա ասելիքիս հետ, որ վերաբերելու է պարոն Օսկանյանին: Մարդու, որ փոստատար Պեչկինի կենսափիլիսոփայության կրողն է հաստատ: Կհիշեք՝ մարդը (փոստատարը) համարում էր, որ իր կյանքը թոշակի անցնելուց հետո է միայն լիարժեք դառնալու:
|
|
|
|
Սիմոն Վիրաբյան Տարընթերցումներից խուսափելու համար մի անգամից ասեմ, որ իմ համոզմունքով Հայաստանն ու Ղարաբաղը, որպես սուվերեն պետություններ, վերջապես պետք է սովորեն զարգանալ սեփական տրամաբանությամբ՝ հենվելով միայն ու միայն սեփական ռեսուրսների վրա, առանց անգամ Սփյուռքի բազմիցս ու բոլոր առիթներով շահարկվող գործոնի: Այս առումով Սփյուռքի գործոնը կարելի է հաշվի առնել միայն որպես լրացուցիչ «բոնուսի» հնարավորություն: Հակառակ տեսանկյունը, որ երբեմն դոմինանտ է դառնում մեր մոտ ենթադրում է Սփյուռքը դիտել որպես հեշտ հասանելի միջոցների աղբյուր, օրինակ այնպես, ինչպես շատ երկրների պարագայում բնական ռեսուրսներն են ծառայում, ընդ որում, համանմնա հետևանքներով՝ երկիրը կորցնում է ներքինտրամաբանված ազդակները:
|
|
|
Քաղաքական նոր ցիկլի հրապարակային մենկնարկը դարձավ նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 12-ին տված հարցազրույցը, որտեղ նա արժևորեց ընդդիմության գործունեությունը, ընդգծեց նրա ինստիտուցիոնալ կայացվածության անհրաժեշտությունը: Մեր պետության գոյության տարիներին չեմ հիշում նման այլ դեպք, որ երկրի նախագահը շեշտված դրական տոնայնությամաբ արտահայտվեր ընդդիմության մասին: Այդ քաղաքական մշակույթը մեր մոտ չի եղել: |
|
|
|
Լևոն Մարգարյան Եթե քաղաքական ուժերn իրենց «հրապարակախոսող բերաններով» հացադուլի ակցիան սկսում են դիտել նեղ միաչափ քաղաքական սահմաններում, ու փորձում են այդ ամենին խառնել բեղերի մասին զրույցներ ու հետո էլ հղում անում Մանդակունուն, ապա պարզ է դառնում, որ քաղաքական մշակույթ հայաստանում անմխիթար վիճակում է: Իշխանությունների պարագայում քաղաքական մշակույթը օլիգախիկ ու կլանային է: Ընդդիմությունը նույնպես ներփակ, յուրայինների կառույց է, որն առաջնորդվում է ` «մենք ենք ծեծ կերել, մենք ենք պայքարողները, մենք ենք որոշողները կամ Րաֆֆին բեղերը թրաշել էր՝ չճանաչեցինք» տափակաբանությունով: |
|
|
|
Վազգեն Ղազարյանն ընդամենը 28 տարեկան էր, երբ Ջ.Վերդիի «Նաբուկկո» օպերայի համերգային կատարմանը Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հետ հանդես եկավ Զաքարիայի դերերգով: |
|
|
|
Լևոն Մարգարյան 2011-02-02 
Ընտրությունների մոտալուտ գալուստը ազդարարված է: ԶԼՄ –ները, քաղաքական ուժերը, քաղաքականությամբ զբաղվող ու չզբաղվող մարդիկ, բոլորն ինչ որ չափով տեղեկացված են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից, նոր փոփոխություններից: Ընտրություններին, ինչպես Նոր տարվան, պատրաստվում են մի քանի ամիս առաջ: Չնայած կարծում եմ , որ Հայաստանում դեռ քաղաքական մշակույթը այն մակարդակին չի հասել, որ տեղի ունեցողը անվանենք քաղաքականություն ու դրա տակ լուրջ իրողություններ պատկերացնենք, բայց ուրիշ հասկացություն չկա բնորոշելու համար կատարվողն ու կատարվելիքը: |
|
|
|
Հրաչ Գալստյան Երկար ժամանակ է ինչ քաղաքականությունից կամ հայրենասիրությունից խոսելիս՝ օգտագործում եմ գլամուր ու պոպ հասկացություները. դրանք բավական ճիշտ են արտահայտում ստեղծված վիճակը, և նկատել եմ, իմ կողմից ներմուծած այս բնորոշիչներն արդեն այստեղ-այնտեղ օգտագործվում են, ճիշտ է՝ ավելի հաճախ ոչ ռելեվանտ: Վերջերս, հեղափոխականության այս համընդհանուր տենդի մասին մտածելիս նույնպես հանկարծ հասկացա, որ այս դեպքում էլ եմ ուզում գլամուր- ու պոպհեղափոխականություն հասկացություններն օգտագործել: Դե, սեփական բարդույթնեը (կամ հակառակը՝ մաչոյականությունը) որպես ինտելեկտուալիզմ և հեղափոխականություն ներկայացնելու, այն պաճուճելու ու հնարավորինս արագ ապրանքայնացնելու այս շուրջպարը որև այլ բնորոշում չի էլ կարող ունենալ: Գլամուրը գլամուր է՝ լինի դա եվրոպաներում, Աֆրիկայում, թե Հայաստանում:
|
|
|
|
Հրաչ Գալստյան 2010-12-10 Դոմինգոյի համերգի ընթացքում տեղի ունեցած միջադեպի և այնուհետև դրան հետևած անցուդարձի հետ կապված աղմուկը շատ է, շատ շատ, այնքան շատ, որ մի անգամից չես էլ հասականա, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Էլ չեմ ասում` կատարվածը ճանաչելու, ինչ-ինչ այլ փաստերի հետ համեմատելու և գնահատելու մասին: Արժե երևի վերադառնալ սկիզբ և նայել` ինչ կա «չոր մնացորդում»: Այսպես, մեկ համերգով Երևան էր եկել նշանավոր տենոր Պլասիդո Դոմինգոն: Սա, անկասկած, կարևոր իրադարձություն էր պրովինցիալ Հայաստանում, և ըստ սահմանման` ոչ միայն մշակութային: Դե պարզ է, պրովինցիալիզմի և փակվածության բարդույթները դեռ հաղթահարված չեն
|
|
|
|
Նիկոլ Մարգարյան 2010-10-30 Կանխատեսում անելը անշնորհակալ գործ է, բայց արդյո՞ք նույնին չեն դիմում նրանք, ովքեր կարծում են թե հոկտեմբերի քսանյոթը մեզ շեղեց բնական ինչ որ ճանապարհից, իսկ ոմանք՝ նույնիսկ անկախությունից… Հասկանալի է, որ ես չեմ կարող շրջանցել բուն մարդկային ողբերգությունը: Այն ոչ մի դեպքում չի կարող դառնալ շահարկման առարկա, անգամ եթե ահաբեկչության զոհերի անուն ազգանուններն այլ լինեին: Մի բան, կատարվածի առումով, կարող եմ որոշակիորեն ասել՝ մարդիկ դարձան այն մի բանի զոհ, որ իրենք առաջ քաշին ու խրախուսեցին որպես քաղաքական խնդիրներ լուծելու ավանդույթ: |
|
|
|
Նիկոլ Մարգարյան 2010-09-22
Այն ենթադրում է հրաժարում ընդհանրացնող այնպիսի արտահայտություններից ինչպիսիք են ավանդական կոլեկտիվիստական իմաստով արտաբերվող «համազգային», «ազգային», «միասնական», «հասարակական» բառերը ու դրանցով կազմված հնացած կարգախոսերը: Անհրաժեշտ է շեշտը դնել առանձին անձերի և ցանցերում միավորված անհատների հետաքրքրությունների ու շահերի, նրանց արժեհամակարգերի բացահայտման ու վերակազմակերպման վրա: Մանավանդ, որ ՀԱԿ-ի ներսում մշակութային նոր քաղաքականության վերաբերյալ առկա են նման մոտեցումներ: Եթե ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքների բուն նպատակը ոչ թե սոսկ քաղաքական վերնախավում փոփոխությունների հասնելն է
|
|
|
|
|
|
|
Page 1 of 9 |
|
|
ՏԵՍԱԿԵՏ
Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:
|
|
|
Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր
|
|
|
ՔՈՐՈՑ
Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:
|
|
|
Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:
|
|
|
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝ նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր: |
|
|
ՄՇԱԿՈՒՅԹ
հարգելի Քրիստոս հետաձգիր գալուստդ մեկ օրով որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ |
|
Read more... |
դատարկ սենյակ հագել եմ վերարկուս տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը
|
|
Read more... |
ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ
Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն |
|
|
ԱՂԲԱՐԿՂ
Նա (Լևոն Տեր-Պետրոսյանը) ասում է մեկ բան, պետք է հասկանալ երկրորդը... |
|
Read more... |
 ...Առաջամարտիկը Հիսուս Քրիստոսն է... |
|
Read more... |
Բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը իր իմաստնությունը կորցրել է... |
|
Read more... |
|