ՕՐՎԱ ԹԵՄԱ

Մաշտոցի այգին ՝ դավաճանների ու հերոսների արանքում
Դա նրանց ընտրությունն է: Ընտրություն է նաև այս ամենի հանդեպ անտարբեր լինելը, ընտրություն է անտարբեր չլինելը, ընտրություն է իրավիճակը կարյերա կառուցելու համար օգտագործելը և այլն:
 
Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երգիչ լինելը բնավորության գիծ է

Վազգեն Ղազարյանն ընդամենը 28 տարեկան էր, երբ  Ջ.Վերդիի «Նաբուկկո» օպերայի համերգային կատարմանը Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հետ հանդես եկավ Զաքարիայի դերերգով:

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Երգիչ լինելը բնավորության գիծ է Print E-mail
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Վազգեն Ղազարյանն ընդամենը 28 տարեկան էր, երբ  Ջ.Վերդիի «Նաբուկկո» օպերայի համերգային կատարմանը Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հետ հանդես եկավ Զաքարիայի դերերգով: Երիտասարդ երգիչն ասում է, որ շատ բան է սովորել իր երաժիշտ մորից, իսկ հետո, արդեն  կոնսերվատորիայում ուսանելիս` իր դասատու պրոֆեսոր Վալերի Հարությունյանից: Այնուհետև վարպետությունը կատարելագործել է Պավել Լիսիցյանի 3 զավակների մոտ՝ Ռուզաննայի, Ռուբենի ու Կարինեի: Վազգեն Ղազարյանն ասում է, որ այժմ էլ նա շատ բան է սովորում Էրֆուրտի թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Գի Մոնտավոնից և, ընդհանրապես,  ամեն օր և անընդհատ սովորում է: «Երգիչը պետք է ոչ շատ հիանա ինքն իրենով, ոչ էլ` «կոտրվի», իսկ «կոտրողներ», ճիշտ ճանապարհից շեղողներ միշտ կան»,-ասում է նա:

 


-Հայտնի է, որ Դուք իտալական «Վիոտտի մրցույթում» արժանացել եք «լավագույն բաս» հատուկ մրցանակին: Պատմեք մի փոքր այս մրցույթի, Ձեր մասնակցության և ստացած տպավորությունների մասին:

 

-Մինչև «Վիոտտիին» մասնակցելը ես երգել եմ Լոնդոնի «Բարբիքն Հոլլ», Նյու-Յորքի «Քարնեգի Հոլլ» համերգասրահներում, Պորտուգալիայում, Ջենովայում և այլուր: Երբ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Վերդիի «Նաբուկկո» օպերայի համերգային կատարմանը հանդես եկա Զաքարիայի դերերգով, ընկերս հեռախոսով ձայնագրել և տարել էր Գերմանիա և այդ ձայնագրությունը ցույց տվել դիրիժորին, ով հետագայում եկավ Հայաստան, ծանոթացանք: Հետո նա հրավիրեց ինձ Գերմանիա`լսման: Գնացի: Ժյուրիի կազմում էր նաև Էրֆուրտի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Վերջինս էլ ինձ հրավիրեց աշխատելու իր ղեկավարած թատրոնում և ես համաձայնվեցի:


Ինչ վերաբերում է «Վիոտտի մրցույթին »,ապա ասեմ, որ հույս չունեի, թե կհաղթեմ, քանի որ բոլորն էլ գիտեն, թե ինչպես են մրցանակները տրվում` առավելապես նպատակահարմարության հիմքերով կամ ինչ-ինչ այլ նկատառումներով, բացի այդ, ժյուրիի կարծիքը շատ սուբյեկտիվ է: Դա է պատճառը, որ դեպքերի մեծամասնությունում լավագույն տեղեր զբաղեցնողները ոչ միշտ են իսկապես լավագույնները: Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ Վերչելլի քաղաքում կայացած «Վիոտտի մրցույթում» ես ստացա «լավագույն բաս» մրցանակը:

 

-Որպես մրցույթներում «կոփված» երգիչ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ են տալիս միջազգային  մրցույթները երիտասարդ կատարողներին:


-Խելոք երգիչը չի մասնակցում մրցույթի հաղթելու, այլ` կոնտակտներ հաստատելու, դաշտի ագենտների ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Եթե իրենց կատարումը բարձրորակ է, ապա ժյուրիի անդամները, շահագրգիռ այլ կողմեր կարող են նկատել և աշխատանք առաջարկել, ինչպես եղավ իմ դեպքում: Համենայն դեպս, այնպես է ստացվել, որ երբ մասնակցում եմ միջազգային որևէ մրցույթի, աշխատանքի հրավեր եմ ստանում: Հետևաբար, մրցույթի մասնակցում են ավելի շատ «արվեստի շուկա» դուրս գալու համար:

 

-Պատմեք մեզ մի փոքր եվրոպական ոչ մեծ քաղաքի օպերային թատրոնի առօրյայի մասին:


-Համարյա ամեն օր փորձեր ունենք: Ասեմ, որ Գերմանիայի բոլոր օպերային թատրոններն աշխատում են մեկ ընդհանուր մշակված համակարգով: Յուրաքանչյուր բեմադրություն սկսվում է կոնցեպտուալ քննարկումից. թատերախումբը հավաքվում է թատրոնի որևէ սենյակում, որտեղ ռեժիսորը բացատրում է սեփական կոնցեպցիան: Աշխատում ենք օրական 8 ժամ` 10:00-14:00 և 18:00-22:00, իսկ այդ ժամերի միջև ընկած հատվածում հանգստանում ենք: Բեմադրիչը գրեթե միշտ հրավիրյալ է լինում: 3 շաբաթ փորձնական բեմում ներկայացումը փորձելուց հետո տեղափոխվում ենք հիմնական բեմ: Մնացած օրերին փորձեր ենք անում մեր դաշնակահարների հետ, իսկ 5 շաբաթից արդեն ներկայացումը պատրաստ է լինում:

 


-Հայաստանցի օպերային շատ երգիչներ արդեն վաղուց իրենց տեղը գտնում են եվրոպական բեմերում` Գերմանիայում, Ավստրիայում և այլուր: Փորձ ձեռք բերելու առումով, անշուշտ, դա լավ է, սակայն մեզ մոտ լավ ձայներ, լավ կատարողներ կան և ի՞նչ կարելի է անել, որպեսզի այդ փորձը փոխանցվի  դրա կարիքն ունեցող երիտասարդ կատարողներին և ուսանողներին:


-Ես չգիտեմ, թե ինչ պետք է անել, բայց դե, այստեղ բոլորն ամեն ինչ գիտեն, չէ՞ (ծիծաղում է)…

 


-Ինչպես եղավ, որ որոշեցիք մասնակցել «BBC Cardiff  Singer of the world» միջազգային հեղինակավոր մրցույթին և հաղթահարեցիք ընտրական փուլը:


-Ինչպես ամենալավ բաները, այս անգամ էլ ամեն ինչ կատարվեց հանկարծակի:
Դեկտեմբերի 3-ին և 5-ին ես ներկայացում ունեի, իսկ «Cardiff»-ի լսումը դեկտեմբերի 4-ին էր: Սովորաբար նման դեպքերում մեկ օր շուտ եմ գնում այն քաղաք, որտեղ պետք է անցկացվի մրցույթը: Գնում եմ հյուրանոց, քնում եմ, առավոտյան արթնանում, պատրաստվում ձայնավարժության: Այդ օրը տրամադրված չէի մրցույթի մեկնելու: Ընկերներս, իմանալով որոշմանս մասին, կարծեցին, թե ես  խելագարվել եմ: Առավոտյան ժամը 10-ին արթնացա ու նորից քնեցի: Երբ արթնացա ժամը 12-ն էր ու տեսա, որ մոտ 40 րոպե կա մինչև մյուս գնացքի մեկնումը: Արագ պատրաստվեցի ու հասա գնացքին: Ուշացել էի: Տեղ հասա ու ասացի. «Սպասեք, ես եկել եմ երգելու»: Ժյուրիի անդամները, որ բրիտանացիներ էին, զարմացած ու խեթ հայացքներով սկսեցին ինձ նայել, հետո հարցրեցին. «Լավ, իսկ ի՞նչ եք ուզում երգել»: Ասացի, որ ուզում եմ երգել Ֆիեսկոյի արիան: Առանց ձայնավարժության մտա և դաշնակահարի հետ  նախնական  փորձի սկսեցի երգել` իսկ լսումների ժամանակ առանց այդ էլ անընդհատ թերություններ են փնտրում կատարման մեջ և պետք է իդեալականից էլ  լավ վիճակում ներկայանաս: Իսկ ես շտապելու պատճառով ելույթիս համար նախատեսված  6 գործերից երկուսի նոտաները մոռացել էի տանը…բախտս բերեց, որ երկացանկս այնքան մեծ էր, որ ես այդ երկու գործը կատարեցի հանպատրաստից`ժյուրիի առաջարկով… Ներողություն խնդրեցի ու ասացի, որ, այնուամենայնիվ, կազմակերպված մարդ եմ… ինչպես պարզվեց ավելի ուշ, իրենք էլ էին հասկացել (տես՝ BBC Cardiff singer of the world, Competitors): 
Զանգեցի մորս ու ասացի. «մամ, ինձ թվում ա`անցել եմ ընտրական փուլը», հարցրեց «ի՞նչ գիտես», ասացի.«համոզված եմ, որ ժյուրին լավ տպավորություն ունի իմ մասին» (ծիծաղում է): Չնայած,  բնականաբար, ամաչում էի այդպիսի հեղինակավոր մրցույթի նման անկազմակերպ ձևով ներկայանալու համար:

 


-Կա՞ն կոմպոզիտորներ, որոնց ստեղծագործությունն ավելի հոգեհարազատ է Ձեր էությանը, որոնց գործերն առանձնահատուկ սիրով եք կատարում:

-Վագների գործերը կատարելիս ինձ հոյակապ եմ զգում, Վերդիի ստեղծագործությունը միշտ եմ սիրել: Շուտով Շտրաուսի «Սալոմեա» օպերայում կերգեմ և առաջին անգամ եմ Շտրաուսի օպերայում դերերգով հանդես գալու: Հիմա աշխատում եմ Վերդիի «Լոմբարդացիները խաչակրաց արշավանքի ժամանակ» օպերայի իմ դերերգերի վրա, որը բեմադրվելու է Շվեյցարիայում:

 

Կարդացեք նաև՝  Հայաստանը «BBC Cardiff singer of the world» մրցույթում

 

Պատրաստեց Նարինե Ավետիսյան

 

Վազգեն Ղազարյանի կատարումներից՝

http://www.youtube.com/watch?v=6gcf34ZbHCo

http://www.youtube.com/watch?v=fTm3Y4AipHE

 

Add your comment

Your name:
Your email:
Subject:
Comment:
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...
 

ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ

Մետամորֆոզ. ականջից` ուլունքախաղաց

Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն

ԱՂԲԱՐԿՂ

Նա (Լևոն Տեր-Պետրոսյանը) ասում է մեկ բան, պետք է հասկանալ երկրորդը...
Read more...
 

 

...Առաջամարտիկը Հիսուս Քրիստոսն է...

Read more...
 
Բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը իր իմաստնությունը կորցրել է...
Read more...