|
Ճարտարապետություն
|
ՔԱՂԱՔ
|
|
Մովսէս Տէր Գէորգեան
Հայկական ժամանակակից ճարտարապետութեան ձեւապաշտ դրսեւորումը (formalisme) համատարած է Սփիւռքի մէջ՝ յատկապէս եկեղեցաշինութեան բնագաւառէն ներս. Հայկական ոճի եւ պատմական յուշարձաններու ընդօրինակութիւնը, ամէն գնով ինքնութեան կառչելու արմատախիլ ազգի մը միակ ու լաւագոյն ճարն էր. դարեր առաջ ստեղծուած, բոլորովին ուրիշ պայմաններու մէջ զարգացած եւ տարբեր պահանջներու գոհացում տուած մշակոյթը կու գար պարզապէս հաստատուիլ նորաստեղծ գաղթօճախներու մէջ: Հայաստանի պարագային, ա՛յլ պատճառներով, ձեւապաշտ ճարտարապետութիւնը նոյնպէս անխուսափելի օրէնք եւ իրականութիւն է: Այս իրողութեան անդրադարձած է նաեւ Վրէժ-Արմէն, «Եթէ հայկական ոճ կ'ուզենք» յօդուածին մէջ
|
|
Read more...
|
|
ՖՈՐՄԱ
|
|
Վրեժ-Արմէն 2010-07-02
Վերջերս Դիմատետրի (Facebook) ճամբով Եվա Սարգսեան կոչ մը ըրաւ: Ո՞վ է ևա, և ի՞նչ կոչ էր ըրածը: Նա ճարտարապետ է և հրապարակագիր: Կը վարէ Armenian Times (www.prm.am) հայերէն կայքէջի ճարտարապետական բաժնի խմբագրի պաշտօնը, միևնոյն ժամանակ կը զբաղի ճարտարապետութեան տեսութեամբ: Ներկայիս կը պատրաստէ աշխատանք մը հայկական եկեղեցական ճարտարապետութեան վերաբերեալ, որ պիտի ներկայացնէ Մալմոյի համալսարանին (Շուէտ)` իր բարձրագոյն ուսման դասընթացքներու ծիրին մէջ:Այդ աշխատանքին համար, ան երկու հարցում դրած է իր կոչին մէջ, խնդրելով որ իր սիրելի մօտիկ և հեռաւոր ընկերները պատասխանեն անոնց:
|
|
Read more...
|
|
ՔԱՂԱՔ
|
|
Եվա Սարգսյան 2010-03-30 Ճարտարապետական և այլ պատմա-մշակութային հուշարձան քանդել-պահելը, ձևափոխել ու վերամեկնաբանելը մեր դեպքում իրոք ազգային ինքնության խնդիր է: Գուցե այլ պատմություն անցած ազգերի, երկրների դեպքում դա այդքան կարևոր ու ցայտուն արտահայտված չէ, բայց երկար տարիներ պետականություն չունեցած, մշտապես այլ մշակույթների «գրոհի» տակ գտնվող, ազգային և մշակութային (հիմնավոր և ոչ հիմնավոր) մեծ ամբիցիաներ ունեցող և դրա հետ մեկտեղ սակավաթիվ արտեֆակտեր պահպանած հայերիս համար յուրաքանչյուր քարի, բառի, հնչյունի կտոր դառնում է մասունք: Ես դա համարում եմ նորմալ և կառուցողական: Այո՛, հենց կառուցողական:
|
|
Read more...
|
|
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
|
2010-03-21 Բաց նամակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին Օրհնիր Վեհափառ Տէր, Երջանիկ եմ, որ պատիվ եւ բախտ եմ ունեցել ժամանակին մասնակցելու "Զորավոր" եկեղեցու բարեկարգման եւ կառուցապատման նախագծի հողահատկացման համար որոշում պատրաստելուն: Դա այն ժամանակներն էին, երբ բաժինը, որ գլխավորում էի, ստանում էր բողոքի նամակներ շրջակա շենքերի բնակիչներից, թե եկեղեցու առավոտյան ղողանջները խանգարում են իրենց հանգիստը: Փառք Աստուծո, ժամանակները փոխվել են եւ հայ ժողովուրդը կրկին ցուցադրում է իր սերն ու հավատքը հարազատ եկեղեցուն: Արեգ Ասատրյան Ճարտարապետ Նյու-Յորք |
|
Read more...
|
|
|
ՄԻՏՈՒՄ
|
|
Եվա Սարգսյան 2010-03-01
Հայտնի է, որ ստվերում կյանք չի ծնվում ու չի գոյատևում: Խոսքը միայն բուսական ու կենդանական աշխարհի մասին չէ: Նման դեպքերում խնդիրը կարելի է լուծել, ասենք, հավելյալ D վիտամինի օգնությամբ: Իսկ երբ մշակույթն է մնում ստվերի տակ` ոչ մի կողմնակի դոպինգ չի փրկի:Մեր ճարտարապետությունն այսօր ստվերի տակ է: Անցյալի ստվերի: Ընդ որում պարզվում է` ոչ միայն միջնադարյան ու նեո-դասական, այլև նույնիսկ ավելի մոտ անցյալի, մոդեռնիզմի ստվերի տակ: Ստվերի պատճառները մի քանիսն են: Նախ` այդ ստվերը գցող անցյալի ձեռքբերումների փառահեղ ծավալները` ինչքան մեծ է ծավալը, այնքան մեծ է ստվերը, հատկապես երբ արևը նոր է ծագում (ինչպես մեր այսօրվա մշակույթում) կամ արդեն մայր է մտնում (սա էլ կարող է մեզ վերաբերվել):
|
|
Read more...
|
|
ՔԱՂԱՔ
|
|
Եվա Սարգսյան 2010-03-01
Կա կարծիք, որ «կարևորը հաղթելը չէ, այլ՝ մասնակցությունը»: Կա հակակարծիք, որ դա «լուզերների» հորինած արդարացման միջոց է միայն: Բայց կան դեպքեր, երբ մրցույթի ոչ միայն կարևորությունը, այլև ողջ իմաստը միայն և միայն մասնակցության մեջ է կայանում: «Կուկուրուզի» մրցույթը այդ դեպքերից է: Մեկ այլ հոդվածում նշել եմ՝ մրցույթում հաղթող չէր էլ կարող լինել ոչ միայն այն պատճառով, որ մրցույթն ի սկզբանե ծրագրավորված էր այդպես (սրա մասին կարդացեք Ա. Թարխանյանի հարցազրույցը), այլև նախ և առաջ այն հիմնավորմամբ, որ մենք այսօր պատրաստ չենք դեռ պատասխանելու, թե ինչ ենք ուզում տեսնել այդ խորհրդանշական տեղում կանգնած:
|
|
Read more...
|
|
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
|
2010-02-20 2006 թվականին քանդված «Երիտասարդական պալատի» տարածքում, որը ձեռք է բերել «Ավանգարդ Մոթորզ» ընկերությունը` հանձինս տնօրեն Էդվարդ Ավետիսյանի, 2009 թ-ին հայտարարվել էր «Intercontinental» հյուրանոցային համալիրով միջազգային բիզնես կենտրոնի ճարտարապետական կոնցեպցիայի մշակման համար բաց միջազգային մրցույթ: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին 2010 թ. հունվարի 24-ին, ինչը վրդովմունքի ալիք էր աբրձրացրել հայ ճարտարապետների շրջանակում: Անահիտ Թարխանյանը, ով Երիտասարդական պալատի համահեղինակներից Արթուր Թարխանյանի դուստրն է, այս թեմայով զրուցեց մեր լրագրողի հետ: |
|
Read more...
|
|
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
|
10.09.2009 ՄՈՆԹՐԷԱԼ, 29 յուլիս 2009 — Անցնող գարնան, Մոնթրէալի մէջ հիմնուեցաւ շինարարական ասպարէզին առնչուող՝ Գանատայի հայ մասնագէտնետու ԿԱՄԱՐ ոչ շահադիտական ընկերակցութիւնը, իր տեսակին մէջ՝ առաջինը Գանատայի մէջ, ընկերակցութիւն՝ ուր կը համախմբուին տեղւոյն հայ ճարտարապետները, ճարտարագէտները եւ այլ յարակից մասնագէտները, ու կը ձգտին կապ ստեղծել իրենց պաշտօնակիցներուն հետ՝ աշխարհի տարածքին։Այս կազմակերպութիւնը ունի բազմաթիւ նպատակներ՝ առաջին հերթին Գանատայի հայ մասնագէտները ծանօթացնել իրարու, ապա նաեւ Հայաստանի թէ Սփիւռքի իրենց պաշտօնակից մասնագէտներուն, եւ անոնց հետ բաժնել գանատական արհեստագիտական հմտութիւնը շինարարութեան, ջերմուժի արդիւնաւէտ գործածութեան եւ յղացքի զարգացման մարզերուն մէջ
|
|
Read more...
|
|
ՖՈՐՄԱ
|
|
Հուլիսի 21-ին ճարտարապետների միությունում բացվեց ֆրանսիացի արվեստաբան և լուսանկարիչ Ռեժիս Լաբուրդեի (Regis Labourdette) ֆոտոցուցահանդեսը: Ցուցահանդեսի թեման հայկական գլխատներն էին, որը հայկական ավանդական բնակելի ճարտարապետության մասին խոսող թերևս միակ պահպանված կառուցվածքն է:Այս ցուցահանդեսը հայտնություն էր մասնագետների և ոչ մասնագետների համար: Ու՞մ մտքով կանցներ, որ ինչ-որ մի հեռավոր գյուղում կամ ավանում դեռ պահպանվել են նախաքրիստոնեական ավանդույթները կրող տան տիպերը, և որ նույնիսկ կան դրանց շատ հետաքրքիր և ժամանակակից տրանսֆորմացիաներ ու տիպեր:
|
|
Read more...
|
|
ՖՈՐՄԱ
|
|
Եվա Սարգսյան 14-07-2009 Ժամանակների երկխոսությունը ճարտարապետության մեջ (նաև բոլոր արվեստներում, և ընդհանրապես մշակույթում) միշտ նոր և հետաքրքիր հիբրիդներ է ծնում: Եվ բոլոր դեպքերում էլ խոսքը գնում է նույն մոդեռնի և պոստմոդեռնի սահմանագծի մասին: Հունական դասականությունից հետո, թերևս, նոր «հեծանիվ» չի հորինվել (իհարկե չհաշված ինդուստրալացման արդյունքում ծնված տեխնոկրատ ճարտարապետությունը, որն այս թեմայից դուրս է), բայց դարեր շարունակ այդ մեկ` հունա-հռոմեական թեման վերածնվում և վերամեկնաբանվում է` հագնելով տվյալ ժամանակաշրջանի կամ տվյալ երկրի մշակույթին բնորոշ զգեստներ:
|
|
Read more...
|
|
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
|
14-07-2009 «Արդի պատմության մեջ ամենավիրտուոզ ճարտարապետները», այսպես են բնութագրել ժյուրիի անդամները 2001 թվականի Պրիցկերյան մրցանակի դափնեկիրներ Ժակ Հերցոգին և Փյեր դե Մերոնին:Ժակ Հերցոգը և Փյեր դե Մերոնն իրականացրեցին ևս մեկ համարձակ վերակառուցում, այս անգամ Մադրիրդում: Ինչպես և Լոնդոնյան «Թեյթ Մոդեռնի» /Tate Modern/ դեպքում, այս անգամ ևս վերակառուցման առարկան 20-րդ դարի սկզբին կառուցված էլեկտրակայանի շենք էր /Central Electrica del Mediodia/: Նախագծի նպատակը ևս կրկնվում էր. վերակառուցման արդյունքում ստեղծել ժամանակակից արվեստի ցուցասրահի շենք: Նախագծի պատվիրատուն էր Իսպանիայի խոշորագույն ֆինանսական խմբերից մեկին պատկանող «Քայքսա» հիմնադարամը, որը զբաղվում է մշակութային և սոցիալական նախագծերով Իսպանիայի տարածքում և արդեն մի քանի մշակութային կենտրոն ունի տարբեր քաղաքներում: |
|
Read more...
|
|
ՆԱԽԱԳԾԵՐ
|
|
2009-07-09 Հուլիսի 4-ին տեղի ունեցավ Երևանի Կաթողիկե Սբ.Աստվածածին եկեղեցու տարածքում նոր կառուցվող Սբ.Աննա եկեղեցու և կաթողիկոսական Երևանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը:
|
|
Read more...
|
|
ԴԻԶԱՅՆ
|
|
Լիլիթ Ղազարյան 2009-07-05 
19-րդ դարը դեկորատիվ արվեստի պատմության (և ոչ միայն) մեջ մտավ որպես ոճերի միախառնման, միահյուսման դար: Արդյունքում ծնված նոր ոճն անվանվեց էկլեկտիկա (հուն. էկլեկտիկոս բառից, որը նշանակում է ընտրել, հավաքել): Դարասկզբին նորարարության և օրիգինալության փնտրտուքով տարված ավանգարդիստներն իրենց փորձերում ի վերջո դեմ էին առնում փակուղու. արդեն ամեն ինչ ինչ-որ ժամանակ, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկի կողմից ստեղծվել էր: |
|
Read more...
|
|
ՔԱՂԱՔ
|
|
Տիգրան Հարությունյան, Ճարտարապետության թեկնածու 2009-07-01 Անկախացումից հետո Հայաստանի ճարտարապետության զարգացումը սկսեց ընթանալ նոր հունով. այն սկսեց զարգանալ նոր ձևավորվող սեփական փիլիսոփայությամբ, որում ակներև քիչ ընդհանրություններ կան խորհրդային ժամանակաշրջանի ճարտարապետության հետ: Եվ դա բնական է, նոր սոցիալ-տնտեսական իրավիճակում ձևավորված այդ նոր գաղափարախոսությունը արդյունք էր ստեղծված իրավիճակում գոյատևելու պահանջի (առավելապես առաջին 5 տարիները):
|
|
Read more...
|
|
|
|
|
|
|
Page 1 of 5 |
|
|
ՖՈՐՈՒՄ
Ինչով է պայմանավորված Երևանում կառուցվող բազմահարկերի ճարտարապետական "մոնումենտալության" այս նոր տենդենցը: |
|
Read more... |
ՏԵՍԱԿԵՏ
Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:
|
|
|
Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր
|
|
|
ՔՈՐՈՑ
Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:
|
|
|
Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:
|
|
|
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝ նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր: |
|
|
ՄՇԱԿՈՒՅԹ
հարգելի Քրիստոս հետաձգիր գալուստդ մեկ օրով որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ |
|
Read more... |
դատարկ սենյակ հագել եմ վերարկուս տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը
|
|
Read more... |
ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ
Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն |
|
|
|