ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երգիչ լինելը բնավորության գիծ է

Վազգեն Ղազարյանն ընդամենը 28 տարեկան էր, երբ  Ջ.Վերդիի «Նաբուկկո» օպերայի համերգային կատարմանը Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հետ հանդես եկավ Զաքարիայի դերերգով:

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Իշխանական համակարգը ստիպված է լինելու ապացուցել իր իշխանության իրականությունը

Աղասի Թադևոսյան   2009-06-05


Անցած ընտրությունը շատերի համար «վերջին հույսի» ընտրություններ էին: Դատելով տեղական դիտորդական տարբեր խմբերի և քաղաքական կուսակցությունների հայտարարություններից՝ կարելի է ասել, որ այս ընտրությունները բյուրեղացրին իշխանական ներկա համակարգի իրական որակները և թաղեցին դրա բարեփոխման հետ կապված բոլոր հույսերը:

 

 


Դրա լավագույն վկայությունը հունիսի 3-ին Հայ Ազգային Կոնգրեսի տարարածած հաղորդագրությունն է, որով ընդդիմությունը հաստատում էր Հայաստանում տոտալիտար համակարգի ձևավորման և դրա դեմ օրինականության սահմաններում պայքարելու անհնարինության մասին: Նույնիսկ ընտրություններում հաղթանակած խմբավորումների` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի  ոչ վաղ անցյալի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ընտրությունները որակեց որպես օլիգարխիկ և կրիմինալ հեղինակությունների վերահսկողությամբ իրականացված անօրինական գործընթաց: 

 


Կարելի է ասել, որ

 

Երևանի ավագանու ընտրությունները, ինչպես և սպասվում էր, ունենալու էին ջրբաժանի նշանակություն, որից հետո կամ կարող էր ստեղծվել կոմպրոմիսների ունակ քաղաքական համակարգ, կամ էլ  տրամաբանական վերջի էր հասցվելու բացարձակ մենիշխանության ձևավորման գործընթացը:

 

 

Դատելով ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շրջանի՝ նույնիսկ իշխանական շրջանակներին զարմանք պատճառող, մեղմ մարտավարությունից և իշխանությանն ուղղված երկխոսության ու համագործակցության կոչերից,

 

արմատական ընդդիմությունը  պատրաստ էր գնալու համագործակցության՝  խնդիր ունենալով ստեղծել նորմալ, կոմպրոնիսների պատրաստ, գործը «մարտի 1-ի» նախադեպի կրնությունը բացառող քաղաքական համակարգ:

 


Զուտ քաղաքական հարթությունում խնդիրը վերաբերում էր կոնկրետ պրագմատիկ խնդիրների: Մասնավորապես, վերլուծելով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, կարելի է ասել, որ  իշխանությանը, և անձամբ Սերժ Սարգսյանին,  առաջարկվում էր հրաժարվել միմյանց ոչնչացնելու ու մենատիրություն հաստատելու քաղաքականությունից և այդ հիմքով  լուծելի դարձնել առնվազն երևեք կարևորագույն խնդիր՝

- երկրի ներսում կոմպրոմիսների ունակ, մրցակցային քաղաքական համակարգի ձևավորում,

- արտաքին քաղաքական կարևորագույն հարցերի շուրջ իշխանություն-ընդդիմություն համակարգում կոնսենսուսի ձևավորում, ինչը հասուն քաղաքական համակարգերի ամենաբնորոշ հատկանիշներից մեկն է

- տնտեսական ճգնաժամի  պայմաններում երկիրը ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու համար երաշխիքների ապահովում:

 


Փաստորեն, սա այն նվազագույն հարթակն է, ինչի բացակայության պայմաներում դժվար է խոսել ոչ միայն կայացած քաղաքական համակարգի մասին, այլ՝ քաղաքակն համակարգի գոյության մասին իսկ՝ ընդհանրապես:

 


Թվում էր, թե իշխող համակարգը, անգամ միայն սեփական շահերով առաջնորդվելու պարագայում, զուտ ինքնապահպանման բնազդով, պետք է որ ուրախ լիներ  այս հնարավորության համար և, որպես առաջին քայլ,  Երևանում ապահովեր արդար և ազատ ընտրություններ:

 

Կյանքը ցույց տվեց, որ ամեն ինչ ճիշտ հաառակն է՝

 

Երևանի ավագանու ընտրություններն ընթացան առճակատման ու հակառակորդին ոչնչացնելու արդեն ավանդական դարձած սցենարով,  և ընտրություն կատարվեց իշխանության ու ռեսուրսների գերկենտրոնացման օգտին:

 


Բայց, հայտնի բան է, ցանկացած մեդալ հակառակ երեսն էլ ունի, անգամ Բորխեսի հայտնի էսսեի մեդալը («Աստծո Մեդալը»):

 

Եթե մի կողմ թողնենք անգամ այն հարցը, որ բացարձակ մենատիությունն ու ռեսուրսների գերկենտրոնացումը արդյունավետ չեն և սովորաբար գոյատևման կարճատև ռեսուրս ունեն, ապա այս պարագայում առաջ է գալիս տրամաբանական հաջորդ խնդիրը,

 

բացարձակ մենատիրությունը ենթադրում է բացարձակ պատասխանատվություն՝ թե՛ Հայաստանի ներսում (սկսած ջրի մատակարարումից ու աղբ հավաքելուց՝ վերջացրած՝ հեղափոխություններով ու հեղաշրջումներով), թե՛ արտաքինքաղաքական հարթությունում:

 


Այս մասին դեռ խոելու ենք, բայց հիմա անդրադառնանք ավելի կոնկրետ ու մասնավոր հետևանքներին:
Այսպես, եթե թվարկենք միայն գլոբալ քաղաքական հարցերի ոչ լրիվ ցանկը` ԼՂՀ հիմնահարց, հայ-թուրքական կնճռոտ հարաբերություններ, տնտեսական ահագնացող ճգնաժամ, ռեգիոնալ հիմնախնդիրներ, ապա պարզ է դառնում, որ ներկա իշխանական համակարգը գնում է իր առջև դրված բազմաթիվ հարցականներով այդ հավասարումը ավելի խճճելու ու իր համար անլուծելի դարձնելու ճանապարհով:

 


Խնդիրն այն է, որ իշխանության գերկենտրոնացումը օլիգարխիկ-կլանային որակներով բնութագրվող ներկայիս համակարգի շրջանակներում, ուզենք թե չուզենք, հանգեցնելու է այլ քաղաքական ուժերի փոշիացմանը, ձուլմանը, ոչնչացմանը կամ լավագույն դեպքում մարգինալացմանը: Իսկ սա լարելու է ներքաղաքական իրավիճակը: Համակարգայի ուժերի փոխարեն հրապարակ են գալու իրապես մարգինալները:

 


Ճակատագրի քամահրանքով մարգինալացման վտանգին դիմակայելու հրամայականի առջև կանգնած են երկու վաղեմի հակառակորդներ` ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն: Թե ինչպես կարող են խաչվել այս երկու ուժերի ճանապարհները՝  շատ հետաքրքիր, բայց բոլորովին այլ թեմա է, որին այսօր մանրամասն չենք անդրադառնա: Սակայն ակնհայտ է, որ մարգինալացման վտանգը շատ սուր է զգացվում ՀՅԴ ճամբարում:
Իշխանական համակարգը Գալուստ Սահակյանի շուրթերով հնչեցրեց ՀՅԴ-ին քաղաքապետարանում պաշտոններ տալու մտադրության մասին: Այն, կարծես թե,  արդեն մերժվել է ՀՅԴ ցուցակի առաջին համարի` Արծվիկ Մինասյանի,  խոսքում:Հնարավոր  է, որ

 

իշխանությունում զգում են միայնակ մնալու վտանգը ու դրանից դուրս գալու հեշտ ուղիներ են փնտրում, բայց ՀՅԴ-ում հավանաբար հասկանում են, որ այդ առաջարկն ընդունելը  ինքնաոչնչացման ամենակարճ ճանապարհն է: 

 

    
Այս առումով բնութագրական է, որ ՀՅԴ-ն նույնպես հայտարարել է, թե պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք ընտրությունների համակարգի ձևավորման ընդհանուր նպատակ կհետապնդեն: Ըստ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանի՝ օրակարգը հասարակությանը արդար ընտրությունների պատրաստելն է:

 


Ստացվում է այնպես, որ իշխանական համակարգը մերժելով կոմպրոմիսների  առաջարկը, այժմ կանգնել է խնդրի առջև` ապացուցել որ ինքը իշխանություն է:

 


Իսկ քաղաքական ուժերը սպառնում են հարցադրումն այլ կերպ ձևակերպել. ապացուցիր որ օլիգարխիկ ու թաղային հեղինակությունների ուժն ավելին է, քան հասարակությանը:

 


Ընդհանրապես, խմբակային իշխանությունը, գոնե միջնաժամկետ հեռանկարում, կարող է կենսունակ ու կայուն կինել՝ պայմանով՝ որ տիրապետում է մեծ ռեսուրսների, ու լուծելու խնդիրներն էլ սահմանափակ կարևորության են, լոկալ:

 


Հիմա Հայաստանում վիճակը տրամագծորեն այլ է:

 

 

Նախ, տնտեսական ճգնաժամի պատճառով ռեսուրսները գնալով պակասում են ու այս միտումը շարունակվելու է: Հետո, առանց տնտեսական ճգնաժամի հետ կապված գործոնների էլ պարզ էր, որ «հեշտ փողերի» հետ կապված տնտեսական մոդելը, որ ինչ-որ աշխուժացում էր ապահովում վերջին 6-7 տարիներին, արդեն սպառել է ինքն իրեն:

 

Վերջապես, թե՛ Հայաստանի ներսում և թե՛ Հայաստանի շուրջ իրավիճակը նկատելիորեն «կոշտանում» է, և, հնարավոր է, առանցքային որոշումներ ընդունելու մի փուլ է սկսվում:  Այնպես որ՝ «մի տաս տարի այսպես է եղել, ու մի այդքան էլ կդիմանանք» տրամաբանությունն դժվար թե ռելեվանտ լինի այսօրվա պահանջներին:

 


 

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...
 

ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ

Մետամորֆոզ. ականջից` ուլունքախաղաց

Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն

ԱՂԲԱՐԿՂ

Նա (Լևոն Տեր-Պետրոսյանը) ասում է մեկ բան, պետք է հասկանալ երկրորդը...
Read more...
 

 

...Առաջամարտիկը Հիսուս Քրիստոսն է...

Read more...
 
Բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը իր իմաստնությունը կորցրել է...
Read more...