ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երգիչ լինելը բնավորության գիծ է

Վազգեն Ղազարյանն ընդամենը 28 տարեկան էր, երբ  Ջ.Վերդիի «Նաբուկկո» օպերայի համերգային կատարմանը Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հետ հանդես եկավ Զաքարիայի դերերգով:

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Ժառանգությունը ակտուալանում է

Աղասի Թադևոսյան   2009-06-09

 

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ  Զարուհի Փոստանջյանի ու Արմեն Մարտիրոսյանի կողմից Հայ Ազգային Կոնգրեսի  հասցեին հնչեցված գնահատականները միանշանակ չընդունվեցին:
Կոնսպիրոլոգիայի ադեպտներն այն գնահատեցին, որպես արևմուտքից, մասնավորապես Միացյալ Նահագներից հրահանգված պատվեր,

ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից գործող իշխանության արտաքին քաղաքականության ոլորտում կայացվելիք վճիռները չընդունելու մասին հունիսի 1-ի ելույթում արված հայտարարության: Որոշներն այն համարեցին վրեժխնդրություն՝ ի պատասխան ՀԱԿ-ի կողմից նախընտրական շրջանում «Ժառանգության» հասցեին հնչեցրած սուր գնահատականների կամ այն բանի, որ ՀԱԿ խորհրդի անդամներ Արամ Զ. Սարգսյանը և Սուրեն Սուրենյանցը ՀՀ-ում ազդեցիկ ուժերի շարքում չեն հիշատակել «Ժառանգության» անունը:

 


Այն որ «Ժառանգությունը» վաղուց է խնդիրներ տեսնում իր և ՀԱԿ միջև դա նորություն չէ: Դրա հիմնական պատճառն այն է, որ «Ժառանգությունը» դեռ կայանալու խնդիր ունի: Չնայած գործող համակարգի դեմ պայքարում կուսակցությունը կարող է լինել ՀԱԿ-ի գործընկերը, սակայն ընդդիմադիր դաշտում նրանք մրցակիցներ են և այդ մրցակցությունը խորանալու միտում կարող է ունանալ: Իհարկե, սա ունի լավ և վատ կողմեր: Վատ  է, որ այդ մրցակցությունը կարող է լրջորեն պառակտել ընդդիմադիր տրամադրված հասարակությանը:

 

Լավ  է, որ եթե այս երկու ուժերը գործեն գրագետ ու փաստարկված, ապա կարող են՝


1. ակտիվացնել առկա ընդդիմությանը չվստահող, սակայն միաժամանակ նաև, գործող իշխանական համակարգին դեմ տրամադրված ընտրազանգվածին, որը դատելով Երևանի ընտրություններին չմասնակցածների թվից, պատկառելի ուժ կարող է լինել,


2. ակտիվացնել ընդհանրապես քաղաքական ուժերի հանդեպ վստահություն չունեցող այն ընտրազանգվածին, որը նույնպես ընտրությունների ժամանակ խիստ պասսիվ դիրքորոշում է բռնում:

 


Դատելով Զարուհի Փոստանջյանի ելույթից՝ ՀԱԿ-ին ուղղված քննադատության հիմնական կետերը վերաբերում են ընտրազանգվածի հետ աշխատելումեթոդների անկատարությանը, հասարակության մեջ վստահության բավարար աստիճան ձևավորելու և ամենօրյա աշխատանք տանելու անկարողությանը, նոր դեմքեր առաջադրելու կամքի բացակայությանը և իր ընտրողների ձայները պաշտպանելու անընդունակությունը: Հարցեր, որոնց հետ չհամաձայնել չի կարելի: Այլ բան է, որ նույնը և դեռ ավելին կարելի  է ասել  «ժառանգության» մասին: Բայց որ ՀԱԿ-ըն ծանրաշարժ ու մի քիչ էլ արխաիկ կառույց է, դա նոյնպես դա ակնհայտ է:

 


Որ ընտրություններից հետո «Ժառանգությունը» երկար սպասեցնել չտվեց իրեն, արդեն իսկ խոսում է այն մասին, որ այս կուսակցությունը հայտ է ներկայացնում ակտիվորեն մասնակցելու ետընտրական քաղաքական նոր իրավիճակի ձևավորմանը և դրանում իր հստակ ու ամուր տեղը ունենալուն: «Ժառանգությունում» շատ լավ են հասկանում, որ Երևանի ընտրություններից հետո նոր քաղաքական իրավիճակ է ձևավորվելու և դրանում տեղ են ունանալու այն ուժերը, ովքեր մասնակցելու են դրա ձևավորման գործընթացներին:

 

«Ժառանգության» այս հնարքը ապահովեց նաև նրա մուտքի աղմկալիությունը: Այն, որ ՀԱԿ-ը առայժմ իր արձագանքներում չի շտապում, թույլ է տալիս ենթադրել, որ «Ժառանգությանը» լուրջ են վերաբերում և նրա քայլը մեկնաբանելու համար ծանր ու կշիռ անելու ու ենթատեքստերը ընկալելու համար ժամանակ է պետք: Միևնույն ժամանակ «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի այն հայտարարությունը, թե Զ.Փոստանջյանի ու Ա.Մարտիրոսյանը չեն ներկայացնում կուսակցության կարծիքը, պետք է ենթադրել ուղղված էր ամենից առաջ ՀԱԿ-ին, հասկացնելու համար որ նրանք պատրաստ են բանակցելու ու համագործակցելու համար, բայց արդեն նոր ձևաչափերով: Իդեպ, նույն ասուլիսում քննադատությունից հետո ՀԱԿ-ին համագործակցության առաջարկ արվեց նաև Զարուհի Փոստանջյանի կողմից:

 


Ակնհայտ է, որ Երևանի ավագանու ընտրությունները սկիզբ դրեցին քաղաքական մի նոր իրավիճակի, որը կարելի է բնութագրել իշխանության գերկենտրոնացում կորպորատիվ-ադմինիստրատիվ համակարգի ձեռքում: Սա նշանակում է, որ առայժմ միայն այս համակարգը ունիսեփական շահերի հստակ գիտակցում և դրանք պաշտպանելու կազմակերպչական ռեսուրս` հանձինս ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի: Խոսակցությունները ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի առճակատման մասին դժվար է հիմնավոր համարել:

 


Նկատենք, որ հասարակության մեջ կա զգալի մի զանգված, որն իր շահերը կարողացել է գտնել օլիգարխիայի շահերի շրջագծում: Այդ զանգվածը կազմված է ոչ միայն հիերախիկ համակարգի տարբեր աստիճաններում իրենց շահերը գիտակցողներից, այլ նաև ենթարկվելու միջոցով պաշտպանված լինելու պատրաստ մարդկանցից:

 


Երևանի ընտրությունները ցույց տվեցին նաև, որ բնակչության մեջ ապատիկ տրամադրությունը կարող է խորանալ, եթե չհայտնվի այնպիսի մի քաղաքական ուժ, ով հստակ կձևակերպի հանրության այն հատվածի շահերը, որը չի ուզում իր տեղը տեսնել օլիգարխիկ իշխանապետության հիերարխիայում և նրա պահանջմունքները ավելին են, քան պարզապես պաշտպանված լինելը:

 


Ակնհայտ է, որ այժմ ՀԱԿ-ը  նոր գիծ ընտրելու փնտրտուքների մեջ է լինելու: Եվ եթե ՀԱԿ-ը իրոք ունի ներուժ ու ռեսուրսներ, ապա ընդիմադիր դաշտի մրցակցային պայքարից դուրս կգա ուժեղացած, իսկ եթե ոչ` մրցակցությունը պարզապես կարագացնի նրա ճգնաժամը և փլուզումը: Երկու դեպքում էլ ակնկալվող արդյունքը կարելի է համարել դրական, քանի որ թույլ ընդդիմությունը, որը հասարակության մեջ կարող է ծնել սպասումներ, ավելի վատ է, քան ընդդիմադիր դաշտի դատարկությունն ընդհանրապես:
Սակայն, ակնհայտ է նաև, որ «Ժառանգությունը» նույնպես կայացման խնդիր ունի և որ շատ առումներով ոչ միայն լրջորեն զիջում է ՀԱԿ-ին, այլ անգամ՝ իրական քաղաքական ուժ կոչվելու համար դեռ շատ անելիքներ ունի:

 


Այնպես որ կարելի է ասել «Ժառանգության» քայլը տեխնոլոգիապես հիմնավորված է, սակայն իրատեսնության առումով առայժմ ոչ այդքան համոզիչ:  Սակայն քաղաքականությունը նաև խաղ է, սեփական կանններով մի խաղ, որի մեջ տեղ ունի նաև տեղին արված բլեֆը: Ի դեպ, այս խաղն իր շարունակությունն ունեցավ նաև այսօր, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հատուկ ժամանել էր ԱԺ՝ ընտրությունների, Զարուհի Փոստանջյանի, հնարավոր համագործակցությունների, կյացածնր ու չկայացածների ու նման այլ բաների մասին հայտարարություններ անելու:

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...
 

ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ

Մետամորֆոզ. ականջից` ուլունքախաղաց

Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն

ԱՂԲԱՐԿՂ

Նա (Լևոն Տեր-Պետրոսյանը) ասում է մեկ բան, պետք է հասկանալ երկրորդը...
Read more...
 

 

...Առաջամարտիկը Հիսուս Քրիստոսն է...

Read more...
 
Բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը իր իմաստնությունը կորցրել է...
Read more...