ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երգիչ լինելը բնավորության գիծ է

Վազգեն Ղազարյանն ընդամենը 28 տարեկան էր, երբ  Ջ.Վերդիի «Նաբուկկո» օպերայի համերգային կատարմանը Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հետ հանդես եկավ Զաքարիայի դերերգով:

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Ուր է տանում Լևոն Տեր-Պետրոսյանի մարտավարությունը

Աղասի Թադևոսյան  2009-06-22

 

Երբ Երևանի ավագանու ընտրություններից մի քանի օր անց Զարուհի Փոստանջյանը կոշտ քննադատեց ՀԱԿ-ին, առանցքային մեղադրանքներից մեկն ընդդիմադիր ընտրազանգվածին ակտիվացնելու անկարողությանն էր վերաբերում: Փոստանջյանն իհարկե իրավացի էր, բայց հարցն այն է, թե արդյո՞ք նման խնդիր իր առջև դրել էր

Լևոն Տեր-Պետրոսյանը և որ ավելի կարևոր է` արդյո՞ք նման խնդիր դնելը տվյալ պահին անհրաժեշտ էր:

 

 

 

Դժվար թե 2008 թ. փետրվարին ժողովրդին տակնուվրա արած քաղաքական գործիչը ցանկության դեպքում նման մի փոթորիկ էլ չկարողանար առաջացնել Երևանի ընտրությունների ժամանակ: Ուրեմն պետք է ենթադրել, որ Երևանի ավագանու ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելը չի մտել ընդդիմության առաջնորդի ծրագրերի մեջ: Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ինչ խնդիր էր նա լուծում այդ ընտրություններով: Դատելով Երևանյան ընտրությունների հետևանքում առաջացած ներքաղաքական իրավիճակից՝ կարելի է ասել, որ Երևանի ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանի կողմից ՀԱԿ ցուցակը գլխավորելը փաստացիորեն հանգեցրեց իշխանության գերկենտրոնացմանը ՀՀԿ վերնախավի ձեռքում: Երևանի իշխանության ձևավորման գործընթացներից փաստացիորեն դուրս մնաց նույնիսկ ԲՀԿ-ն:

 

 

Հունիսի 1-ի ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը` նշելով, որ մոտավորապես 100-150 հազար մարդ Երևան քաղաքում ընտրակաշառք է վերցրել, դրա հիմնական պատճառը համարեց երկրի թշվառ վիճակը: Այն, որ մարդիկ հիմնականում 5000-10000 դրամով են վաճառում իշխանության իրենց բաժինը, դրանում իհարկե մարդկանց ծանր սոցիալական վիճակը դեր խաղում է: Բայց, որ վաճառում են, ընդհանրապես, դա այնքան էլ երկրի թշվառությունից չէ: Որովհետև այնպիսի ներքաղաքական իրավիճակում, որը ձևավորվել է Հայաստանում, եթե կյանքի սոցիալական պայմանները նույնիսկ թշվառ էլ չլինեին, ապա մարդիկ իրենց ձայները նորից կվաճառեին, բայց ավելի թանկ գնով: Իսկ եթե Տեր-Պետրոսյանը թշվառ բառի տակ նկատի է ունեցել ոչ միայն երկրի սոցիալ-տնտեսական, այլ նաև քաղաքական վիճակը, ապա դրանում նրա հետ դժվար է չհամաձայնելը: Եվ տվյալ պարագայում թշվառությունը վերաբերում է ոչ միայն իշխանական համակարգին, այլ հավասարապես նաև ընդդիմությանը, որը փաստորեն ավելի ազդու բան չունեցավ առաջարկելու մարդկանց, որպեսզի նրանց շահի ակնկալիքը վեր բարձրանար 5000-10000 դրամի նշաձողից: Անկախ ընդդիմության առաջնորդի պլաններից, եթե երկրի ընդդիմությունը ընտրողների լայն զանգվածների մեջ չի կարողանում քաղաքական մեթոդներով կանխել ընտրակաշառք վերցնելու պատրաստակամությունը, ուրեմն նրա այդ քայլը կամ ծրագրավորված է, կամ այդ ուժը լուրջ պրոբլեմներ ունի:

 

 

Հիմնական հետևությունները կարող են լինել մի քանիսը: Կարելի է եզրակացնել, որ ընդդիմության առաջնորդը չի ընկալում հասարակության բավական լայն զանգվածների շահերը, իսկ եթե նույնիսկ ընկալում է՝ չունի դրանց բավարարմանն ուղղված քայլեր իրականացնելու ցանկություն ու մտադրություն: Այսինքն, Երևանյան ընտրությունների արդյունքում ձևավորված փաստերից կարելի է ենթադրել, որ մարտավարական խնդիրների լուծման կոնտեքստում հասարակության ընդդիմադիր զանգվածների շահերը և դրանց կոնսոլիդացումը տվյալ պահին ընդդիմության առաջնորդին առանձնապես չէին հետաքրքրում: Լ. Տեր-Պետրոսյանը որպես քաղաքական գործիչ ունի իր շահերը և քաղաքական պայքարի այս փուլում ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների շահերին դրանք համապատասխանեցնելու խնդիր նա պարզապես չուներ: Այս իրողությունը բերեց նրան, որ մարդկանց մի զգալի մասը համաձայնեց քվեարկել ընտրակաշառքով, իսկ մի հսկայական մասն էլ` ընտրողների համարյա կեսը, չտեսնելով իր շահերը ձևակերպող ու ռեալիզացնող քաղաքական ուժին, պարզապես չգնաց ընտրությունների:

 

 

Ամենից հետաքրքիրն այն է, որ զանգվածային ընտրակաշառքը հնարավոր եղավ այն պատճառով, որ մարդկանց այլ բան առաջարկող պարզապես չեղավ: Այն, որ ժողովուրդը, ալտերնատիվ առաջարկների դեպքում ընդունակ է հրաժարվել ընտրակաշառքից, դրա նախադեպերը Հայաստանում եղել են: Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ նույն Լևոն Տեր-Պետրոսյանն իր փորձով կարող էր համոզված լինել, որ եթե մարդկանց առաջարկվում է ավելի ազդու մի բան, ինչպես ասենք փոփոխությունների և իրատեսական հեռանկարի հույս, նրանցից շատերի շահի ընկալման շրջագծից ընտրակաշառքը միանգամից դուրս է մնում:

 

 

Երևանի ընտրություններում ընտրողների շահերի ձևակերպմանն ու բավարարմանն ուղղված միակ փորձը, փաստորեն, արվեց իշխանական համակարգի կողմից: Ճիշտ է, ինչպես միշտ դա ամենից պրիմիտիվ և ստորակարգ շահերի հարթությունում էր, բայց ինչպես նկատեցինք, ավելին առաջարկող պարզապես չեղավ:

 

 

Հայաստանի տիպի երկրներում, որոնք ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի դասվում են մինչինդուստրիալ կամ, ավելի պարզ ասած, առավել հետամնաց երկրների շարքին, իշխանության ձևավորման հիմքում ոչ այնքան փողն է ընկած, որքան` ուժը: Փողն այստեղ ավելի շատ միջոց է ուժի կոնսոլիդացումն ապահովելու համար: Երևանի ընտրությունները դրա լավագույն ապացույցն էին: Իշխանությունն, ըստ էության, շատ էժան գնով առավ ընտրողի ձայնը: Համաձայնեք, որ մեկ ընտրողին 5000-10000 դրամ, իսկ 150000 ընտրողի հաշվով ընդամենը մի քանի միլիոն ԱՄՆ դոլար ընտրակաշառքը Երևանի ընտրությունների համար չափազանց ցածր գին է: Այսինքն, ՀՀԿ-ի հաղթանակը ապահովեց ոչ թե ընտրակաշառքը, այլ` ուժերի կոնսոլիդացումը:

 

 

Ֆիզիկական բռի ուժը հասարակական կյանքում գերիշխանություն ապահովող ուժերի տեսակներից ամենապրիմիտիվն է: Այդ ուժի կոնսոլիդացիան հնարավոր է ապահովել երկու ճանապարհով. Նախ՝ ուժի տարբեր լոկալ ենթակենտրոնների հանդեպ կենտրոնական գերակշիռ ուժի ծավալներն ու ճնշումը անընդհատ ավելացնելու և երկրորդ՝ երկրի ներսում փողի ու հարստության առկա բոլոր աղբյուրների շարունակական յուրացման ու սեփական ձեռքում կենտրոնացման ճանապարհով: Դատելով արդեն ընթացիկ փաստերից՝ Հայաստանում այսօր այս գործընթացը սկսվել է և հնարավոր է միանգամից մեծ թափ հավաքի:

 

 

Թերևս նշվածի դրսևորումներից կարելի է համարել նաև ՀՀԿ-ԲՀԿ հակադրությունները, ինչպես նախընտրական կոշտ ուժային բախումների, այնպես էլ հարկային օրենսդրության ոլորտում առկա տարաձայնությունների ձևերով:

 

 

Այսինքն, եթե բնութագրելու լինենք այն վիճակը, որը Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին առկա էր Հայաստանում, ապա կարելի է ասել, որ իշխանության ձևավորման համար պայքարի մեջ մտած ուժերին անհրաժեշտ էր ուժային ռեսուրսի տիրապետման բարձր մակարդակ: Հասկանալի էր, որ ՀԱԿ-ը նման ռեսուրսների չէր տիրապետում: Հասկանալի էր նաև, որ ՀԱԿ ցուցակում Լևոն Տեր-Պետրոսյանի ի հայտ գալը իշխանական համակարգին ստիպելու էր գործադրել իր ողջ զինանոցը: Սակայն պարզ դարձավ նաև, որ Տեր-Պետրոսյանը գերադասում է իշխանության ձևավորման գործընթացում չտրվել հակառակորդի խաղի կանոներին, այսինքն իշխանության ձևավորման գործընթացներում տուրք չտալ ուժային գործոնին:

 

 

Հետևաբար, եթե ընդդիմության նպատակը ուժին ուժ հակադրելու միջոցով հաղթանակը լիներ, ապա դրան հասնելու մեկ ճանապարհ ուներ` կոնսոլիդացնել ժողովրդի ուժն այն աստիճան, որ այն գերակշռեր իշխանության ռեսուրսին: Նման արդյունքի հնարավոր էր հասնել ինտենսիվ գործունեությամբ ժողովրդին փողից ավելի բարձր, ստրատեգիական բնույթի շահի շուրջ համախմբելու միջոցով: Սա իհարկե շատ բարդ խնդիր էր, սակայն նման արդյունքի ընդդիմությունը մեկ անգամ արդեն համարյա թե հասել էր: Ըստ էության, ցանկացած մինչինդուստրիալ երկրում իշխանության ձևավորման հիմնական ռեսուրսին` բռնի ուժին, հակակշիռներ ձևավորելու միակ ճանապարհը հասարակության զարգացման հեռանկարային շահերի շուրջ քաղաքացիական համերաշխության կայացումն է:

 

 

Սա բնականաբար հասկանում էր ընդդիմության առաջնորդը, ով, սակայն, նախընտրական պայքարում նման քայլերի չգնաց: Հետևաբար, Երևանի ավագանու ընտրությունները ընդդիմության համար ունեին ընդամենը մարտավարական նշանակություն, որի խնդիրն էր իշխանական վերնախավին ստիպել կենտրոնացնել սեփական ուժային ռեսուրսները և դրանից հետո մտնել անդառնալի գերկենտրոնացման գործընթաց:

 

 

Սակայն հարցը, թե հետո ինչ է լինելու՝ մնում է արդիական ինչպես ընդդիմության շարքային անդամների, այնպես էլ հասարակության ընդդիմադիր տրամադրված հատվածի համար: Դատելով այս փուլում ընդդիմության առաջնորդի որդեգրած մարտավարությունից` տրամաբանական կլինի ակնկալել, որ ընդդիմության մարտավարությունում աստիճանաբար պետք է ուժեղանա ներկայումս առանցքային համարվող ուժային գործոնին հակակշիռներ ստեղծելուն ուղղված գործողությունները: Որպես այդպիսին կարող է լինել կազմակերպվածության նոր սկսզբունքները, ասենք, ցանցային կառուցվածքը: Կամ` հասարակությունը կոնսոլիդացնող նոր գաղափարների գեներացիան: Չնայած, առ այսօր մենք ընդդիմության մոտ չենք տեսել իննովացիոն հակումներ: Հաճախ էլ անգամ ընդդիմության հիմնական լիդերները հետ են մնում իրենց առաջնորդից:

 

 

 

 

 

 

 

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...
 

ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ

Մետամորֆոզ. ականջից` ուլունքախաղաց

Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն

ԱՂԲԱՐԿՂ

Նա (Լևոն Տեր-Պետրոսյանը) ասում է մեկ բան, պետք է հասկանալ երկրորդը...
Read more...
 

 

...Առաջամարտիկը Հիսուս Քրիստոսն է...

Read more...
 
Բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը իր իմաստնությունը կորցրել է...
Read more...