ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երգիչ լինելը բնավորության գիծ է

Վազգեն Ղազարյանն ընդամենը 28 տարեկան էր, երբ  Ջ.Վերդիի «Նաբուկկո» օպերայի համերգային կատարմանը Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հետ հանդես եկավ Զաքարիայի դերերգով:

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Իշխանություն - ընդդիմություն - 2
Աղասի Թադևոսյան  2008-11-02

 

 

Օրերս Հայ ազգային կոնգրեսը, հանդես եկավ մի հայտարարությամբ, որտեղ նշվում էր, թե իշխանությունները փորձում են քաղաքական հետագա ակտիվությունից հրաժարման և զղջման դիմումներ կորզել քաղբանտարկյալներից:  Խնդիրն այն է, որ ուժեղանում են քաղբանտարկյալներին բաց թողնելու ուղղությամբ իշխանությունների վրա կիրառվող արտաքին ճնշումները` հասկացնելով որ այս անգամ նշանակված ժամկետներն այլևս չեն երկարաձգվելու: Ժամկետը մոտենում է, և իշխանություններն ինչ-որ կերպ պետք է լուծեն քաղբանարկյալներին բանտերից բաց թողնելու հարցը:

Հավանաբար դա կիրականացվի աստիճանաբար և ավարտին կհասցվի Նոր տարվա նախօրեին, ինչը նպաստավոր է PR տեսանկյունից նույնպես: Պարզ է, որ զգացմունքային հայ հանրության ինչ-որ մի մասը դա կընկալի պաշտոնական ներկայացման կոնտեքստում, որն անշուշտ կառուցված կլինի «իշխանությունների բարի կամքի» թեզի վրա:

 

 

Այս ամենը առանձնակի քննարկման առարկա կարող էր և չդառնար, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք: Քաղբանտարկյալների ազատման հիմնախնդիրը հանգուցալուծվում է ոչ թե ներքին գիտակցմամբ, երկխոսության ու կոմպրոմիսի արդյունքում, որը կարող էր ներքաղաքական կյանքի կայունացման իրական հիմք դառնալ, այլ` արտաքին ճնշմամբ: Գումարած` ձեռքի հետ էլ մանր քինախնդրության հարց են լուծում: Այնպես որ` մարդկանց բանտերից բաց թողնելը իրական կապ չունի ո՛չ «քաղաքական բարի կամքի» և ո՛չ էլ իրավունքի ու օրենքի հետ:

 Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչու:

 

 

Նախ` ներքաղաքական իրավիճակի մասին

 

 Հոկտեմբերի 17-ին ընդդիմության առաջնորդի հորդորով ընդդիմությունը հայտարարեց պայքարի երկամսյա «արձակուրդ»: Իսկ անցած շաբաթ Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանն էլ հայտարարեց, որ հանրահավաքները վերսկսելու նախադրյալներ ընդդիմությունն առայժմ չի տեսնում, այսինքն` «արձակուրդը» ձգվում է անորոշ ժամանակով: Ըստ էության, հոկտեմբերի 17-ին ընդդիմության ելույթները դադարեցնելու մասին Լ. Տեր-Պետրոսյանի հիմնավորումները կարելի է մեկնաբանել նաև որպես ընդդիմության առաջորդի կողմից իր հակառակորդի` Սերժ Սարգսյանի փաստացի իշխանության ճանաչում և «լիազորում»`  «հանգիստ խղճով» մասնակցելու ԼՂՀ հիմնահարցի լուծմանն ուղղված բանակցություններին: 

 

 

Ինչ էլ այլևս ասի Լ. Տեր-Պետրոսյանը ու նրա թիմը, փաստը մնում է փաստ: Այսօր Սերժ Սարգսյանը վարում է ԼՂՀ հիմնահարցի լուծմանն ուղղված բանակցություններ և նրա թիկունքին կանգնած է նաև ընդդիմությունը, որն առայժմ եթե նույնիսկ չի ողջունում դրա արդյունքները, համենայնդեպս խիստ քննադատելի բան էլ չի տեսնում: Նկատի ունենք այն ենթադրությունը, որ եթե ընդդիմության համար խիստ անընդունելի բան լիներ, ապա կդիմեին հանրահավաքների, իսկ քանի դեռ չկան հանրահավաքներ, զանգվածային բողոքի ակցիաներ, ապա արդարացի է ենթադրել, որ ընդդիմությունն, ընդհանուր առմամբ, ԼՂՀ հարցում իշխանության հետ առայժմ լուրջ վեճ չունի: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանն անում է այն ամենը, ինչ կաներ նաև ընդդիմությունը, եթե լիներ իշխանությունում:

 

 

 Մի առիթով նկատել էինք, որ հոկտեմբերի 17-ով փաստագրվեց նաև ներքաղաքական հարաբերությունների կրիտիկականության փուլի ավարտը և անցումը ավելի մեղմ` անկայունության փուլին: Բնականաբար, թե կրիտիկականության և թե անկայունության իրավիճակները ավելի շատ ձեռնտու են ընդդիմությանը, որն այդ պարագայում գործունեություն ծավալելու ավելի լայն ասպարեզ կարող է ստանալ: Այս առումով քաղբանտարկյալների առկայությունը ընդդիմությանն ավելի ձեռնտու է, քան` իշխանություններին: Արդեն այս փուլում, երբ ընդդիմությունը փաստացիորեն ճանաչել է Սերժ Սարգսյանի, որպես երկրի նախագահի, արտաքին քաղաքականություն իրականացնելու լիազորությունները, իշխանության կողմից ապակայունացնող ցանկացած գործոնի պահպանումը չի կարող համարվել, որպես իրավիճակին համարժեք քայլ:

 

 

Այս պահին բոլոր արտաքին դերակատարներին նույնպես ցանկալի է, որ Հայաստանում իրավիճակը գնա կայունացման: Եվ եթե ՀՀ իշխանություններն իրենք չեն գիտակցում դրա իրականացման հարմար պահը, Հայաստան է գալիս Համմերբերգը, հնչում են տարբեր մեսսիջներ, այնքան ժամանակ, մինչև  «տեղ հասնի» ու անհրաժեշտ քայլեր արվեն: Եթե դրանք էլ չազդեն, կլինեն մի քիչ ավելի կոչտ միջոցներ, օրինակ պատժամիջոցներ կամ էլ գոնե դրանց գործարկման իրական սպառնալիք:  Ահագնացող տնտեսական ճգնաժամի ֆոնին դրանք կարող են լուրջ վախեր ծնել մեր իշխանության վերնախավում:

 

 

Տրամաբանորեն կարելի էր ենթադրել, որ ներքաղաքական անկայունության որևէ աղբյուր, որը կապված է 2008 թ. նախագահական ընտրությունների հիշողության հետ, ՀՀ իշխանություններին պետք չԷ:

 

Եթե իշխանությունում սա չի գիտակցվում և դեռ փորձ է արվում «ժամկետանց» քայլեր անել, ապ  դա լուրջ սխալը կլինի: Սակայն կյանքը ցույց է տալիս նաև, որ «պահի կարևորությունը» չգնահատելու պարագայում, սովորաբար նրանց ստիպում են հասկանալ ու գնահատել: ԼՂՀ հիմնահարցի շուրջ ընթացող գործընթացների այս փուլում դրսի դերակատարներին պետք է կայուն ներքաղաքական իրավիճակ: Դրան են նպատակամղված դրսի ճնշումները իշխանության վրա ու դրան է համապատասխանում նաև ընդդիմության անվրդով դիրքորոշումը:

 

 

Այս պարագայում, մտորելու տեղիք է տալիս ժամանակ առ ժամանակ հրապարակում պտտվող այն կարծիքը, թե 2008 թ.  ամբողջ նախընտրական, ընտրական ու ետընտրական թեժ պայքարը ԼՂՀ շուրջ նախատեսված գործընթացի նախապատրաստական փուլն էր ընդամենը, որին կամա թե  ակամա ձևով մասնակցեցին Հայաստանի իշխանական ու ընդդիմադիր քաղաքական դերակատարները: 

 

 

Ընդդիմությունը նույնպես  շատ զգույշ է, և գնալով ավելի է ամրապնդվում այն կասկածը, որ այդ զգուշությունը պայմանավորված է ավելի շատ «դրսի», քան «ներսի» գործոններով: Նկատենք, որ «դրսի» գործոնի ազդեցությունը նկատելի է նաև Ադրբեջանի վարքում, ըստ այդմհնարավոր է ենթադրել, որ մեր տարածաշրջանում նորից սկսվում է խմորումների մի շրջան, որի ծրագրավորված նպատակը, ընթացիկ միջոցառումները և ակնկալվելիք արդյունքները հայտնի է միայն ծավալվող սցենարի հեղինակներին

 

 Հստակ հայտնի է միայն մեկ բան` մեր տարածաշրջանում հանձինս Վրաստանի արդեն սկսվել է ամերիկանիզացման գործընթացը: Այս ամենը ընթանում է գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին, իսկ դրա արդյունքում կարող է լրջորեն փոփոխվել ուժերի հարաբերակցությունը:

  

 

Դատելով էլ նավթի գնի շարունակական անկման տեմպերից` կարելի է ենթադրել, որ  Ռուսաստանն ավել  խոցելի է դառնալու ու այս երկրի տարածաշրջանային դերակատարումը նվազելու է:

 

Պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի: ԼՂՀ հիմնահարցի կարգավորումը կարող է տարածաշրջանային փոփոխությունների նախապատրաստական փուլի միջոցառումներից մեկըլինել միայն, այլ ոչ վերջնանպատակը: Վերջնանպատակը, կարող է լինել ռեգիոնում ազդեցությունների նոր հավասարակշռության ձևավորումը: Եթե դա հաջողվի անել շարունակվող ֆինանսատնտեսական ճգնաժամի «նպաստավոր» պայմաններում, ապա ՀՀ-ում  առակա քաղաքական համակարգի որակն, իսկ դրա մեծ «մասնաբաժինը» իշխանության որակների հաշվին է ստեղծվում, այլևս ադեքվատ չի լինի նոր իրողությանը:

 

 

Այս առումով, ընդդիմությունն իր քայլերով, ըստ էության, նպաստելով Ս. Սարգսյանի իշխանության կայունացմանը, միևնույն ժամանակ դժվարացնում է Ռ. Քոչարյանի վերադարձի  հավանականությունը: Այս իրողության «նյարդային դրսևորումները» կարելի է համարել ժապավենակտրության ծեսերին Ռ. Քոչարյանի մասնակցության հաճախակիացումը, ինչնընրա ֆիգուրը իրականից վեր է ածում խորհրդանշականի: Սա` մեղմ ասած:

 

 

Եթե պրոցեսներն իրոք միտված են նշված տրամաբանությանը, ապա իշխանության փոփոխման հնարավորությունն այս փուլում կարելի է համարել համարյա թե անիրականանալի, քանի որ դրա համար չկան ոչ ներքին և ոչ էլ արտաքին ապակայունացնող գործոններ: Պետք է ենթադրել նաև, որ իշխանության գալու ընդդիմության ռազմավարությունը այս պարագայում ենթադրում է նոր մարտավարություն, որը դեռևս զերծ կլինի իրավիճակը կրիտիկականացնելու քայլերից: Ասվածից կարելի է ենթադրել, որ նույնիսկ տնտեսական ճգնաժամի սպառնալիքի տակ, մանր, միջին ու որոշ խոշոր գործարարների միջավայրում առաջացած բողոքը չի հրապուրելու ընդդիմությանը` նախաձեռնելու կոշտ  քայլեր:Կարելի է ենթադրել, որ սպասելու են այնքան,  մինչև ձևավորվեն նպաստավոր արտաքին նախադրյալներ նույնպես:

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...
 

ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ

Մետամորֆոզ. ականջից` ուլունքախաղաց

Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն

ԱՂԲԱՐԿՂ

Նա (Լևոն Տեր-Պետրոսյանը) ասում է մեկ բան, պետք է հասկանալ երկրորդը...
Read more...
 

 

...Առաջամարտիկը Հիսուս Քրիստոսն է...

Read more...
 
Բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը իր իմաստնությունը կորցրել է...
Read more...