ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 
Ինչ կարող ենք անել միասնաբար Print E-mail

 

 

Վրեժ-Արմեն Արթինյանը խոսում է Կանադայի հայ ճարտարապետների և հարակից մասնագետների նոր կազմավորվող  «Կամար» ընկերակցության անունից «Հայկական  ճարտարապետության 21-րդ դարը»  համահայկական ճարտարապետական համաժողովում: 

 

"Ատենն էր, որ նման համախմբում մը կատարուէր՝ ճանչնալու համար մեր ներուժը նաե՛ւ այս մարզէն ներս եւ հունաւորելու համար զայն Ազգին ու Հայրենիքին յառաջընթացին ի խնդիր:

 

Կասկած չկայ, որ համահայկական մասնագիտական ընկերութիւններ յաւելեալ եւ ազդու միջոցներ կրնան հանդիսանալ յատկապէս Սփիւռքի պարագային՝ հայութեան առնչելու շատ արժանաւոր ու տաղանդաւոր հայորդիներ, որոնք այլապէս շատ մօտիկ կրնան չըլլալ հայ կեանքին՝ այլազան պատճառներով:

 

Արդ, այս համագումարը սքանչելի առիթ մըն է, որ աշխարհի տարբեր կողմերէն եկած հայ ճարտարապետներ ու յարակից մասնագէտներ, ինչպէս առաջադրուած է՝ ստեղծեն համահայկական ընկերակցութիւն մը, որպէսզի միասնաբար կարենանք հետապնդել հետեւեալ նպատակակէտերը.

 

1. Սփիւռքի ու Հայաստանի ներուժը միացնել եւ իրարու հետ բաժնել մեր հմտութիւնը ճարտարապետութեան այսօրուան գլխաւոր խնդիրներուն վերաբերեալ, ներառեալ «կանաչ» շինանիւթերու, շինելաձեւերու, շինութեան արուեստի ու արհեստագիտութեան մարզերը: Ի վերջոյ մեր ցրուածութեան դժբախտութիւնը կրնանք վերածել կռուանի՝ մեր հաւաքական ուժի գոյառման համար – աշխարհի տարբեր վայրերու եւ Հայաստանի ծաղիկներէն առաջնակարգ մեղր ստեղծելով մեր փեթակին մէջ:

2. Նպաստել այս մարզերու հայ մասնագէտներու փոխադարձ ծանօթացման՝ Հայաստանի թէ Սփիւռքի տարածքին, եւ զարկ տալ անոնց ծառայած շրջանակներու (շուկաներու) ընդարձակման՝ ճամբորդութիւններու, ցուցահանդէսներու, հրատարակութիւններու եւ համացանցի ճամբով: Փոխադարձ ծանօթացումը համագործակցութեան առաջին քայլն է: Իրենց ոյժերը միացնելով, Հայաստանէն թէ աշխարհի տարբեր ծայրերէն հայ մասնագէտներ կրնան միջազգային մրցոյթներու մասնակցիլ, ծրագիրներ յանձն առնել եւ իրագործել: Ի հարկէ հայ հանճարի այս համաշխարհայնացումը նորութիւն չէ, պարզապէս շարունակութիւնն է միջնադարեան աւանդութեան՝ Տրդատ ճարտարապետի 21-րդ դարու ժառանգներուն կողմէ:

 

3. Ունենալ համացանցային պաշտօնաթերթ մը: Վերոնշեալ նպատակի իրագործման լաւագոյն միջոցն է նման պաշտօնաթերթը, որ կապը պիտի հանդիսանայ բոլորին միջեւ, եւ մեզ իրարմէ տեղեակ պահէ շարունակական ձեւով: Բոլորս պիտի կարենանք մեր լուրերը, մեր յաջողութիւնները, մեր գրութիւնները, մեր պրպտումները, մեր կարիքներն ու հարցումները հասցնել իրարու: Պաշտօնաթերթը կրնայ նաեւ ծառայել հասարակութիւնը աւելի իրազեկ դարձնելու մեր հարցերուն՝ Հայաստանի մէջ թէ Սփիւռքի, իսկ ասիկա արդէն պատեհութիւն կը ստեղծէ հանրութեան զարգացման առումով՝ ճարտարապետութեան, քաղաքաշինութեան, բնապահպանման եւ այլ մարզերու մէջ ընդհանրապէս:

 

4. Զարկ տալ այս ոլորտներուն մէջ մեր լեզուի զարգացման՝ քայլ պահելով արհեստագիտութեան յառաջդիմութեան հետ – ասիկա կրնայ իրականանալ մէկ կողմէն մեր այդ պաշտօնաթերթին ճամբով, միւս կողմէ տարբեր միջոցառումերով, մանաւանդ բազմալեզու բառարանի մը կամ բառարաններու շարքի մը հրատարակութեամբ: Այս ալ ուրիշ նպաստ մը կը հանդիսանայ մեր մշակոյթին համար, կը հարստացնէ մեր լեզուն, այլեւ կ'ամրագրէ մեր հայերէնի իմացութիւնը:

 

5. Ծանօթացնել արդի ու դասական համաշխարհային ճարտարապետութիւնը Հայաստանի ու հայկական ճարտարապետութիւնը՝ աշխարհին: Ասիկա դաստիարակչական աշխատանք մըն է, որ շարունակութիւնը կը հանդիսանայ ցարդ կատարուած անհատական թէ հաւաքական այլ աշխատանքներու Սփիւռքի թէ Հայաստանի մէջ:

 

6. Նպաստել ճարտարապետական մեր ժառանգութեան պահպանման: Այդ ժառանգութիւնը չի սահմանափակուիր ի հարկէ ներկայ ՀՀ եւ ԼՂՀ սահմաններէն ներս գտնուած մեր գանձերով: Անոնց բազմապատիկը ցրուած կը մնան պատմական Հայաստանի ինչպէս նաեւ Արտերկրի այլազան տարածքներուն վրայ, ուր հայկական գաղթօճախներ կան կամ եղած են: Գտնել, ցանկագրել, լուսանկարել, չափագրել, արխիւագրել, այլեւ արժեւորել այդ բոլորը՝ ահա գործունէութեան անսպառ դաշտ մը: Այս գործին մաս կը կազմէ նաեւ հայ ճարտարապետներու ու յարակից մասնագէտներու արխիւներու հաւաքումն ու պահպանումը, որ նոյնպէս մեծ աշխատանք է, ու միացեալ ոյժերու կը կարօտի:

 

7. Մասնակից դառնալ Հայաստանի գիւղական շրջաններու շինարարութեան ու շէնացման զարգացման: Հայաստանի ապահովութեան ռազմավարական կարեւոր հարցերէն մէկն է ասիկա, ուր համահայկական տնտեսական ներուժին կրնայ միանալ նաեւ մեր շինարարական ներուժը ու նպաստել մեր երկրի ամրակայման:

 

8. Վերջապէս, նպաստել ճարտարապետական եւ ճարտարագիտական կրթութեան ու վարժանքի զարգացման՝ միջազգային չափորոշիչներով: Երբոր ունենանք համահայկական ցանց մը, մենք կրնանք առաջին հերթին օգնել հայ ուսանողներուն կողմնորոշուելու դէպի ճարտարապետութեան, ճարտարագիտութեան ու յարակից մասնագիտութիւնները, հաստատել համահայկական կրթաթոշակ, մրցանակ ու քաջալերանքի հիմնադրամ՝ անոնցմէ ամենէն փայլուն ու խոստմնալիցներուն համար, ապա յարմարութիւններ ստեղծել՝ իրենց ուսումը կատարելագործելու եւ վարժանքի շրջանը բոլորելու ամբողջ երկրագունդին վրայ եւ ձեռք ձգելու միջազգային առումով կրթութիւն եւ հմտութիւն: Միեւնոյն տրամաբանութեամբ, նաեւ այս մարզերու մեր դասախօսները Արտերկիրէն Երկիր եւ փոխադարձաբար կրնան գործուղղուիլ եւ հարստացնել ճարտարապետական-ճարտարագիտական կրթական ոլորտը":

 

 

 
 

ՖՈՐՈՒՄ

մոնումենտալիզմ

 Ինչով է պայմանավորված Երևանում կառուցվող բազմահարկերի ճարտարապետական "մոնումենտալության" այս նոր տենդենցը:

Read more...

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...
 

ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ

Մետամորֆոզ. ականջից` ուլունքախաղաց

Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն