ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին
Մենք` թուրք-ադրբեջանական եղբայրության, Եվրոպայի ու Ռուսաստանի արանքում

Աղասի Թադևոսյան  2009-05-11

 

ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանն իր վերջին հարցազրույցում նկատել էր, որ ՀՀ ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը կոնցեպտուալ հիմք չունի և որպես օրինակ բերել Վրաստանում ՆԱՏՕ-ի  զորավարժություններին ՀՀ չմասնակցելու որոշման տարօրինակ փաստը:

 

Վ.Օսկանյանի այս մտքի հետ դժվար է չհամաձայնել: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին, ապանախկին նախարարը համարում է, որ դրա նախապայման է Ադրբեջանի համար ընդունելի տարբերակով ԼՂՀ հիմնահարցի լուծումը: Ի դեպ, այս խնդրի շուրջ քննարկումները վերջին օրերս նորից աշխուժացել են:

 

Ադրբեջանն ու Թուրքիան այս հարցում համաձայնեցված քաղաքականություն են վարում և ակնհայտ է, որ Թուրքիան Ադրբեջանի խնդիրներին մոտենում է ոչ թե որպես երրորդ պետության, այլ` որպես սեփականի: Հայ-թուրքական հարաբերություններում ամենից վտանգավորը հենց այն է, որ թուրք-ադրբեջանական գործողությունների համեմատ հայերի քայլերը համարժեք չեն:

 


Քաղաքակիրթ աշխարհն այսօր վաղուց արդեն վայրենաբարո տոն է համարում ցեղային արյունակցության գործոնի վրա քաղաքականություն իրականացնելը: Այնուամենայնիվ, ինչ-ինչ շահերի համատեքստում թուրքերն ու ադրբեջանցիները առայժմ կարողանում են աշխարհին հրամցնել իրենց ազգ-արյունակցական աշխարհընկալման վրա կառուցվող դիվանագիտությունը:

 


Բոլոր դեպքերում «Ճանապարհային քարտեզի» մասին համատեղ հայտարարությունը սկիզբ դրեց հայ-թուրքական հարաբերություններից հայ-ադրբեջանականի ու թուրք-ադրբեջանականի տարանջատմանը: Դա հաջող սկիզբ է, որը մեր արտաքին քաղաքականությունը դեռևս չի փորձում զարգացնել: Ավելին, Պրահայում մայիսի 7-ին կայացած հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հանդիպումների և դրանց շուրջ ծավալված հետագա բանավեճերի հետևանքում, կարծեք թե, նորից առաջ է գալիս է դրանք մեկ փաթեթում միավորելու միտումը: Ընդհանրապես, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների փոխկապակցման վերաբերյալ միջազգային մերժողական վերաբերմունքի ձևավորումը և միաժամանակ հայ-թուրքական բանակցությունների օրակարգում հայ-ադրբեջանականի քննարկման հնարավորության բացառումը պետք է հայկական դիվանագիտության այսօրվա գլխավոր խնդիրներից մեկը համարել:

 


Այս առումով, մասնավորապես, հիմնավորված չի թվում Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա քառակողմ ֆորմատով հանդիպման նախաձեռնությունը: Ընդհանրապես, մինչև հայ-թուրքական հարաբերությունները գոնե առաջին փուլով ինչ-որ դրական մի հանգրվանի չբերվեն , սահմանները չբացվեն ու չհաստատվեն դիվանագաիտական հարաբերություններ, Հայաստանը պետք է պարզապես բացառի հայ-ադրբեջանական հարաբերություններում ցանկացած ֆորմատով Թուրքիայի մասնակցության հնարավորությունը: Դա կոնցեպտուալ սխալ կլինի նաև Հայաստանի եվրոպական  քաղաքականության տեսակետից, որի վերաբերյալ, ի դեպ, բավական ուշագրավ թեզեր են առաջ քաշվել նաև  Պրահայում ՀՀ նախագահի ելույթում:

 


Եվրոպական համագործակցության կոնցեպցիայի շրջագծում հայերն ու թուրքերը կարող են ունենալ բանակցելու մեկ հիմնական հարց` սահմանները բացելու ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Այստեղ հայկական կողմը հայտարարել է իր պատրաստակամության մասին: Միջազգային հանրությունն էլ, իդեմս ԱՄՆ նախագահ Բ.Օբամայի ու ԵՄ լիդերների, հնչեցրել է այդ հարաբերությունները առանց նախապայմանների կառուցելու սկզբունքը: ա բավարար հարթակ է հայ-թուրքական  փոխհարաբերություններում հայտարարված գիծը պահելու համար: Ըստ ամենայնի խնդիրը հենց այսպես է ընկալվում նաև Թուրքիայում, իսկ սահմանի հնարավոր բացումը Ղարաբաղի կարգավորումով պայմանավորելու թուրքական հայտարարություններն ըստ էության ընդամենը PR քայլեր են:
Համապատասխանաբար, հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված մնացած հարցերը միջազգային հանրությունը պետք է քննարկի Թուրքիայի հետ, այն պարզ պատճառով, որ Թուրքիան է այս հարցում խոչընդոտներ ստեղծողը, այլ` ոչ Հայաստանը:

 


Այսօր առաջատար երկրներն ու միջազգային կառույցները ձգտում են Հարավային Կովկասը ինտեգրել Եվրոպային: Սա միջազգայի մակարդակով ալտրուիզմ չի, պրագմատիկ քաղաքականություն է, որը բխում է թե՛ ԵՄ և թե՛ տարածաշրջանի երկրների շահերից: Ըստ էության, որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ով ում, ինչ ու որքան կզիջի: Կարևորը տարածաշրջանում կարգավորված հարաբերությունների միջավայրի ձևավորումն է: Այս հարցում Հայաստանը մինչ այժմ բազմիցս ցուցադրել է իր պատրաստակամությունը:  Այլ խնդիր է, որ թուլության, անհետևողականության ու տարբեր կարգի կախումների արդյունքում հաճախ չի հաջողվում հետևողական լինել:

 


Պրահայում Ս.Սարգսյանի ելույթը հիմնարար դրույթներ էր արտահայտում: Սակայն, հիմնական բարդությունն այստեղ այն, է որ արտաքին քաղաքական կոնցեպցիան չի կարող կտրված լինել ներքաղաքականից: Իսկ մեր պարագայում, երբ երկրի ներսում արհամարվում են ժողովրդավարական հիմնարար սկզբունքները, եվրոպական ինտեգրման արտաքին քաղաքականությունը չի կարող կոնցեպտուալ ու հետևողական լինել: Ըստ այդմ, տեղ է բացվում տարբեր կարգի ճնշումների համար:

 


Ինչ վերաբերում է քոչարյանաօսկանյանական շրջանին, ապա այն ժամանակ կոնցեպցիա իսկապես կար: Այլ հարց է, որ «կոմպլեմենտարություն» անունը ստացած այդ կոնցեպցիան ի վերջո բերեց Ռուսաստանից փաստացի գաղութային կախման: Դժվար է ասել, որ դա կոնցեպցիա չէր: Ու հիմքեր էլ չունենք նախկի նախարարին չհավատալու, երբ նա խոսում է իրենց մոտեցումների մասին:

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...