ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին
Երրորդ ուժի ուրվականը

Աղասի Թադևոսյան     2009-05-18

 

 

Օրերս  Քանաքեռ-Զեյթուն և Դավիթաշեն թաղամասերում իշխանական կոալիցիայի երկու ուժերի`ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի  միջև տեղի ունեցած «տղայական»  բախումները ցույց տվեցին, որ քաղաքապետի ընտրությունները «քաղաքականացնում» է ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը, այլ նաև ԲՀԿ: Կարելի է իհարկե, այդ բախումները բնութագրել որպես կոալիցիոն երկու ուժերի  «աջակից ու անդամակից» խուժանի  ստերեոտիպ վարքագծի հերթական դրսևորում, որտեղ քաղաքական պայքարը իջեցվեց որձակռվի մակարդակի: 

 

 

Ի դեպ, ներքաղաքական պայքարի որակի տեսանկյունից դա այդպես էլ կա:

 

 

Այսինքն՝ ինչ-որ ուժեր ու խմբավորումներ շարունակում են նոր թափ հաղորդել Հայաստանում քաղաքական հակամշակույթի մի առանձնահատուկ տեսակի` «փողոցային քաղաքականության» ձևավորմանը, որտեղ «փողոցային» բառը պետք է ընկալել դրա այն իմաստով, ինչը հաճախ օգտագործում ենք բարոյական տեսանկյունից համապատասխան վարքագիծ բնութագրելու համար:

 

 

Սակայն սա չէ, որ մեզ հետաքրքրում է: Կարևորն այստեղ այն է, որ այս զոռբայական կռիվները ցույց են տալիս, որ իշխանական ճամբարում նոր գործընթացներ են սկսվել, ինչը վերլուծելու անհրաժեշտություն ունի:

 

 

Սա կարող է նշանակել, որ

 

 

ԲՀԿ-ն հավակնում է մարտահրավեր նետել ՀՀԿ-ին և փոխադարձ հարաբերություններում այլևս չի հանդուրժելու երկրորդ համարի կարգավիճակը: Ավելին, առաջիկա ընտրություններում նա ձգտելու է հաղթանակի և այժմ «փողոցի» վերահսկողությունը ՀՀԿ-ից խլելու հայտ է ներկայացնում:

 

 

Իսկ քանի որ վաղուց արդեն փողոցային խուժանը համարվում է իշխանության նախընտրական ռեսուրսը, ապա կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ն հավակնում է Երևանի ավագանու ընտրություններում հաղթել ՀՀԿ-ին և որպես ավելի ազդու ուժ, հեռանկարում սպասվող խորհրդարանական ու նախագահական ընտրություններում հավակնել հաղթանակի: Նման առիթ կարող է առաջանալ նաև հնարավոր արտահերթ ընտրությունների դեպքում, ինչի հավանականությունը ստեղծված ներքաղաքական ու արտաքին քաղաքական ճգնաժամային պայմաններում  չի կարելի բացառել:

 

 

Նկատենք մի կարևոր հանգամանք ևս, որ ստեղծված իրավիճակում հաղթել ՀՀԿ-ին նշանակում է թուլացնել նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության հիմքերը: Ըստ էության դա այն է, ինչը հետևողականորեն իրականացնում է ԲՀԿ-ն և այդ պատճառով է, որ տարբեր կողմնորոշում ունեցող փողոցային խուժանի ծեծուջարդը քաղաքական բովանդակություն է ձեռք բերում և նոր «դիսկուրս» հաղորդում Երևանի ավագանու ընտրությունների «քաղաքականացմանը»:

 

 

Հարց է առաջանում, իսկ բացի սեփականից, էլ ում շահերն է արտահայտում ԲՀԿ-ն: Պատասխանները կարող են տարբեր լինել, բայց գայթակղությունը մեծ է այս կոնտեքստում աչքաթող չանել ՀՅԴ կողմից նեղ պահին Սերժ Սարգսյանին «ազգային գետնին» վրա հասցված հարվածը: Այդ դեպքում ծագում է նոր հարց. իսկ ինչը, կամ ավելի ճիշտ ով կարող է միավորել ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին: Հարցն առաջին հայացքից մի քիչ տարօրինակ կարող է հնչել, բայց «քաղաքականության մեջ ոչինչ պատահական չի լինում» դատողությունը մեզ ստիպում է աչքաթող չանել շահերի հատման ու բախման հնարավոր տարբերակները:

  

 

Ուշագրավ է, որ մինչ ՀՀԿ-ԲՀԿ կռիվները սկսվելը,

 

 

անցած շաբաթ խոսեց նաև քոչարյանական գծի վառ ներկայացուցիչ, կոմպլեմենտարիզմի, ասել է թե ռուսահպատակության քարոզիչ, վերջին 10 տարում հայկական արտաքին քաղաքականությունը լղոզած և արտաքին քաղաքական ասպարեզում Հայաստանին համարյա թե լիակատար մեկուսացման հասցրած, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը,

 

 

ում խոսքը, անկախ ներկա իշխանության արտաքին քաղաքականության խիստ քննդատությունից, քաղաքական ու հարքաղաքական շրջանակներում մեկնաբանվեց որպես նախկին նախագահ Ռ.Քոչարյանի վերադարձի յուրօրինակ նախերգանք: Իսկ քանի որ Վարդան Օսկանյանը այսպես կոչված «երրորդ ուժի» ջերմ գաղափարախոսներից է, ապա դժվար չէ գուշակել, թե «որտեղ է թաղված շան գլուխը»:

 

 

Այս ամենը նշանակում է, որ շուտով կուժեղանա նաև «երրորդ ուժի» քարոզչությունը, որն ի դեպ մեծ եռանդով իրականացվում է որոշ ինտերնետային ռեսուրսների ու բլոգների կողմից, որոնք սուր քննադատության են ենթարկում, մի կողմից, Սերժ Սարգսյանին, մյուս կողմից էլ, Լևոն Տեր-Պետրոսյանին:

 

 

Սա նշանակում է, որ

 

 

առաջիկայում գնալով ավելի ու ավելի հաճախ են Ս.Սարգսյանի ու Լ.Տեր-Պետրոսյանի միջև համեմատությունները կատարվելու, նրանց նույնացնելու, «սիամական երկվորյակներ» անվանելու փորձերը:

 

 

Միաժամանակ՝ «երրորդ ուժ» կոչվածը աստիճանաբար ազգայնականացվելու է: Սա նշանակում է, որ առաջիկայում չի բացառվում, որ կակտիվանան նաև հասարակությունում ազգայնական տրամադրություններ ստեղծելու և  այն բորբոքված պահելու նախաձեռնությունները:

 

 

Մոտեցումը շատ պարզ է, բայց և աշխատող` մինչև ազգի մեջ չխորացվի թուրքից ունեցած վախը, չի ուժեղանալու այդ վախը «բռնողի» ու նրա հայաստանյան գործակատարների պահանջարկը: Ինչպես ասում են, պահանջարկն է ստեղծում առաջարկ, բայց պահանջարկն էլ իր հերթին ստեղծում են առաջարկը ձևավորողները:

 

 

Ինչպես ցույց է տալիս անցյալի փորձը, իսկ այսօր, արդեն նաև ներկան,

 

 

հայ ժողովրդի թրքավախությունը պատմականորեն ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ այդ պարագայում  իրենց ձեռքում է մնում հայ ժողովրդի «վախը բռնողի» մոգական գործի մենաշնորհը: Իսկ քանի որ վերջին տաս տարում ՌԴ-ի տեղական գործընկերոջ դերը հաջողությամբ իրականացրել է Ռոբերտ Քոչարյանը,

 

 

ի տարբերություն այս մեկ տարում ՌԴ հանդեպ իրեն առնվազն տարօրինակ պահող Սերժ Սարգսյանի, ապա հնարավոր է որ աշխատի «հին ընկերները չեն դավաճանում» կարգախոսը, իսկ նոր ընկերները, հանձինս առայժմ փողոցային կռիվներում ՀՀԿ-ին հաղթող ԲՀԿ-ի, ստանձնեն ճակատը պահողի դերը:

 

 

Մայիսի 15-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան նկատեց, որ որոշ պալատական ներբողագիրներ փորձում են հավասարության նշան դնել իր ու Սերժ Սարգսյանի միջև և դա անվանեց անհեթեթություն:

 

 

Իհարկե, դա անհեթեթություն է, սակայն խորհուրդ կտայինք առաջին նախագահին գոնե իր համար հստակեցնել, թե ում պալատն ինքը նկատի ունի` Սերժ Սարգսյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի: Իսկ այն, որ նման անհեթեթությունները բավական երկար ժամանակ է շահարկվում են, ապա հարկ է նաև հասկանալ, թե ում է ձեռնտու ու ինչ նպատակ ունի այդ ամենը:

 

 

Ակնհայտ է, որ դա ձեռնտու չէ Լևոն Տեր-Պետրոսյանին և առանձնապես մեծ օգուտ չի տալիս նաև Սերժ Սարգսյանին: Հետևաբար, գործող երկու բևեռների մեջ հավասարության նշան դնելն ու այդ միջոցով նրանց ընդհանրացումը մեկ բևեռի մեջ ձեռնտու կարող է լինել հիմնականում նրան, ով ուզում է «երրորդ ուժից» կերպափոխվել բևեռի:

 

 

Հայտնի է, որ

 

 

«երրորդ ուժ» կոչվածը քաղաքական միֆ է, հետևաբար պետք է դառնալ «երկրորդ ուժ»՝  առաջին երկուսին մեկ բևեռ ներկայացնելով: Մյուս կողմից էլ՝  Հայաստանի շուրջ ձևավորված արտաքին քաղաքական իրողություններից ակնհայտ է, որ «երրորդ ուժից» բևեռի կերպափոխման ճանապարհը գործող իշխանությանը ազգային հողի վրա մեղադրանքներ ներկայացնելն է:

 

 

Նկատենք, որ Սերժ Սարգսյանի քննադատության գործը Վարդան Օսկանյանը նոր չի սկսել: Այս պարագայում, որքան էլ տարօրինակ է, բայց, մի կողմից՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին արմատական ընդդիմության պահանջը և, մյուս կոմից՝ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման պահանջը ինչ-որ մի պահի կարող է ձեռնտու դառնալ նաև «երրորդ ուժին», եթե իհարկե Երևանի ավագանու ընտրություններում հաջողվի իրագործել ԲՀԿ հաղթանակի ծրագիրը:

 

 

Իսկ դատելով ցուցակներով դռնեդուռ ընկած թաղային շրջմոլիկների ջանասիրությունից (օրերս նման մի այցելուի ինքս եմ շեմիցս վռնդել)՝ գործի մեջ լուրջ գումարներ են ներդրված:

 

 

Հիմա կարելի է կռահել, թե ինչու է ՀՀԿ-ականների ինքնապահպանման բնազդը գրգռվում ԲՀԿ-ականների ակտիվությունից: Չնայած, մյուս կողմից էլ, առնետավազքը միշտ կա ու կա:

 
 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...