ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին
Արցախի հիմնահարց. Ինչ է ուզում Հայաստանը

Աղասի Թադևոսյան   2007-07-27

 

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մոսկովյան վերջին հանդիպումից հետո, որն ըստ էության հակամարտող կողմերից ոչ մեկին էլ առանձնապես անհրաժեշտ չէր և ավելի շատ պետք էր Ռուսաստանին` իր կարևորությունը աշխարհին ինչ-որ կերպ ցույց տալու և հարավկովկասյան տարածաշրջանում իրեն դեռևս դերակատար զգալու համար,

երկու երկրներում էլ նորից ակտիվացան տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ, որոնք այս կամ այն ձևով առնչվում կամ առնչվել են հակամարտությանը:

 


Հայտարարությունները խիստ տարբեր էին, կախված այն բանից, թե ով է հայտարարությունը հնչեցնողը և կոնկրետ ինքն ինչ շահեր ու ակնկալիքներ ունի իր երկրի ներսում: Հայաստանի քաղաքական դասի դիրքորոշումն այս հարցում ավելի քան պարզ ու ընթեռնելի է: Ազգայնականները, բնականաբար, քննադատեցին հերթական այդ հանդիպումը և մադրիդյան սկզբունքներն ընդհանրապես, եղան նույնիսկ արտգործնախարարի հրաժարականի պահանջներ, կարծես թե դրանով ինչ-որ բան կարող է փոխվել: Ընդդիմադիրները մեկ անգամ ևս առիթը բաց չթողեցին ներկա իշխանությունների «անճարակության ու հայրենադավության» մասին խոսելու համար, իսկ իշխանական ճամբարից էլ հերթական անգամ հնչեցին բավարարվածության կոչեր ու բանակցություններում Հայաստանի «հաղթական դիվանագիտությանը» վերաբերող լոզունգային դատողություններ: Մի խոսքով, ամեն ինչ առայժմ ասվում ու արվում է սեփական քաղաքական գոյությունը հիմնավորելու և հնարավորության դեպքում  երկարացնելու համար:
Որոշ շրջանակների ու քաղաքական գործիչների կողմից էլ նորից շոշափվեց պատերազմի վտանգի թեման: Մասնավորապես,  այդ մասին էր խոսում ղարաբաղյան զինվորական վերնախավի Հայաստանում հիմնավորված նախկին ներկայացուցիչներից մեկը` Սամվել Բաբայանը: 

 


Ինչ է կատարվում, ընդհանրապես  

 

Թե ինչ են ուզում ադրբեջանցիները, կարծես թե, պարզ է: Նրանք ուզում են պահպանել իրենց երկրի տարածքային ամբողջականությունը, որը ներառում է ինչպես ԼՂՀ անվտանգության գոտին կազմող յոթ շրջանները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ: Ահա այս նպատակի իրագործմանն է ուղղված նրանց պետական ու ոչ պետական քարոզչամիջոցներ: Դրա օգտին են գործում քաղաքական բոլոր ուժերը և դիվանագիտությունն ընդհանրապես: Եվ ոչ միայն ադրբեջանական, այլ` թուրքական: Իսկ ինչ ենք ուզում մենք: Տպավորությունն այնպիսին է, որ 1994 թ. Հայաստանի տարած ռազմական հաղթանակից հետո Հայաստանի քաղաքական դասն ու դիվանագիտությունը չի կարողացել լիարժեք ձևակերպել և ռեալիզացնել իր հիմնական խնդիրը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը, եթե իհարկե իրականում դա է եղել մեր հիմնական խնդիրը, կամ մեզ թույլ են տվել, որ դա ձևակերպենք որպես մեր հիմնական խնդիր:

 


Փաստն այն է, որ դե ֆակտո հասնելով դրան, բառացիորեն ոչինչ չի արվել այդ խնդրի իրագործումը դե յուրե ապահովելու համար, և այսօր նույնպես արվում է ամեն ինչ, բացի այդ խնդրի լուծումից: Այն, որ անցած տարիներին և, հատկապես, Ռոբերտ Քոչարյան-Վարդան Օսկանյան զույգի իշխանավարության տարիներին, Ադրբերջանը կարողացավ ամբողջ աշխարհի համար կառուցել մի իրականություն, համաձայն որի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դա Լեռնային Ղարաբաղն էլ ներառյալ է, խոսում է մեր դիվանագիտության աննպատակայնության, անճարակության, պոռոտախոսության ու տհասության մասին:

 


Ինչ է կատարվում այսօր

 

Միակ իրական գործընթացը, որի մասին կարելի է խոսել, դա այն է, որ Հարավային Կովկասում խիստ լարվել են Ռուսաստանի և Արևմուտքի փոխհարաբերությունները:

 

Այսօրվա աշխարհաքաղաքական դոմինանտ ուժը` ԱՄՆ-ը, հստակ հայտարարում է, որ Ռուսաստանը պետք է փոխի իր ատաքին քաղաքական մոտեցումները և հրաժարվի նախկին ԽՍՀՄ երկրները որպես սեփական ազդեցության գոտիներ ընկալելու կայսերապաշտական քաղականությունից: Աշխարհը փոխվում է, փոխվում են մոտեցումները և Ռուսաստանն իր իսկ երկրի զարգացումն ապահովելու համար պետք է «վերաբեռնավորի» սեփական քաղաքական մոտեցումները: Ռուսներն իրենց հերթին կասկածում են Արևմուտքի անկեղծությանը: Մի կողմից` նրանք ցույց են տալիս, թե իբր մասնակցում են արևմտյան գլոբալ և ռեգիոնալ ծրագրերին, այդ թվում և հարավկովկասյան ուղղությամբ, իսկ մյուս կողմից` նորից փորձում են ռեգիոնում գաղութատիրական իրենց ազդեցությունը վերականգնել: Եվ դա ամենից հստակ է արտահայտվում հատկապես Հայաստանի հետ վարվող քաղաքականությունում: Մասնավորապես, ԼՂՀ հիմնախնդրի լուծման հետ կապված հարցերում:

 


Հուլիսի 17-ին ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջագծում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումն ուղեկցող խորհրդանշանային միջոցառումներից էր նաև PR միջոցներով լայնորեն լուսաբանված և բոլորին քաջ հայտնի դարձած, այսպես կոչված ձիարշավը, որին բացի Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներից մասնակցում էին նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի առաջնորդները, ինչից ակնհայտորեն առանձնապես կոմֆորտի մեջ չէին ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի նախագահները: Թե ինչի է փորձում հասնել Ռուսաստանն իր այդ խորհրդանշական դիվանագիտությամբ, պարզ է բոլորին:Ամբողջ աշխարհին Ռուսաստանը փորձում էր հասկացնել, որ Հարավկովկասյան երկու երկրները դեռևս իր ազդեցության տակ են մնալու, իսկ եթե ոչ` ապա Հարավային Օսիայի ու Աբխազիայի փորձը կա ու կա:

 


Մի բան շատ հստակ է: Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումն այսօր մեծ խաղացողների և ընդհանրապես տարածաշրջանում վարվող քաղաքականության ոչ թե նպատակն է, այլ միջոցը: Նպատակը արևմուտքի և Ռուսաստանի միջև  ազդեցությունների վերաիմաստավորումը կամ վերաբաժանումն է: Եվ այդ նպատակի կիզակետն այս անգամ կարծեք թե ընտրված է Ղարաբաղը: Այսինքն, կարելի է ասել, որ մեր տարածաշրջանում տեղի է ունենում մեր հետ կապված մի գործընթաց, որտեղ մենք խաղացող չենք, բավական չէ, այլ նաև իրական խաղացողների համար հստակ չենք  ձևակերպել մեր նպատակը` ի տարբերութուն ադրբեջանցիների:

 


Թե ինչ է նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն հասկացությունը, կարծեք թե բոլորին է հասկանալի, բայց թե ինչ է նշանակում ԼՂ ինքնորոշման իրավունքը, առանձնապես պարզ չէ ոչ մեկին: Արդյոք ինքնորոշումը կարող է իրագործվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման միջոցով, եթե ԼՂՀ ժողովուրդը կամարտահայտվի դրա օգտին: Սա այն գլխավոր հարցն է, որը պետք է հուզի հայկական կողմին:

 


Այսինքն, կարելի է ասել, որ այսօր Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ գործընթացների ակտիվացումը կապված է ոչ այնքան բուն հիմնախնդրի լուծման, որքան այդ հիմնախնդիրը լուծելու իրավունքի հստակեցման հետ: Սա նշանակում է, թե պետք է պատրաստ լինել նաև հիմնախնդրի քաղաքական կոնտեքստի փոփոխությանը, քանի որ մի բան է երբ այդ հիմնախնդրի լուծման դերակատարությունն իրականացնում է Ռուսաստանը, բոլորովին այլ բան, եթե դա անցնի Արևմուտքին: Կամ ավելի ճիշտ, մի բան է երբ մեր տարածաշրջանում փորձ են արվում հարցերը լուծվել ռուսական գաղութատիրության տրամաբանության շրջագծում, մեկ այլ բան` արևմտյան համակարերին ինտեգրման համատեքստում: Պատմությունը ցույց է տվել, որ առաջին դեպքում հակամարտութունները չեն լուծվել, այլ` ճնշվել են կողմերից մեկին հարմար, իսկ մյուսին` անհարմար ճանապարհով, իսկ երկրորդ դեպքում` կողմերը զարգացման հնարավորություն են ստանում: 

 


Ամեն դեպքում, չափազանց կարևոր է չխառնել տարբեր կոնտեքստները և ունենալ համարժեք նպատակադրումներ:


 

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...