ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին
Հոկտեմբերի 27-ի ցիկլը և նոր ընդդիմության հիմնահարցը Հայաստանում

Աղասի Թադևոսյան    2009-10-30

 

 

Օրերս լրացավ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովում իրականացված տեռորի 10 տարին: Գուշակություններ անել, թե ինչպես կընթանային գործընթացները Հայաստանում, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, անշնորհակալ գործ է և ինչ-որ տեղ նաև անիմաստ: Սակայն ակնհայտ է, որ ԱԺ-ում իրականացված սպանդը փոխեց մեր հասարակության զարգացման ընթացքը` ձևավորելով այնպիսի մի իրավիճակ, որը շարունակվելով մինչև օրս, մեզ պահում է հոգևոր ու մտավոր կաթվածի մեջ:

 

Փաստացիորեն Հայաստանում հիմնաքանդ արվեցին ընդդիմադիր մտածողության հնարավորությունները: Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո սկսվեց Հայաստանի քաղաքական դաշտի «մաքրման», քայքայման, փչացման ու փոշիացման գործընթացը, ինչի արդյունքում երկրում ամրապնդվեցին վուլգար պրագմատիզմի դիրքերը, որի հիմնական գաղափարը հասարակական, մշակութային, քաղաքական ու տնտեսական կյանքում ընթացող փոխանակային բոլոր գործընթացները նյութական արժեքների փոխանակության տրամաբանությանը ենթարկելն էր: Սա բնականորեն լայն հնարավորություն էր տալիս գերկենտրոնացնելու նյութական արժեքների փոխանակային գործընթացների վերահսկողությունը:  Արդեն շուրջ տաս տարի է Հայաստանում կասեցված են քաղաքացիական հասարակություն կառուցելու բոլոր հնարավորությունները, որովհետև դրա համար անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունում անկաշկանդ գործեն փոխանակային մնացած հարթությունները և հատկապես խոսքի, մտքի ու գաղափարների փոխանակության հարթությունը: 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում տեղի ունեցած ամենաառանցքային փոփոխությունն այն է եղել, որ հոգեմտավոր հարթության փոխանակային գործընթացները ուղղակիորեն և բիրտ ձևերով ածանցվել են նյութական արժեքների փոխանակության ընթացքից և ծառայեցվում են բացառապես փոխանակային այդ հարթության հիմքի վրա իշխանության համակարգի վերարտադրությանը:

 


Մարդկային այն քաղաքակրթության պատմությունը, որտեղ մենք ապրում ենք, դեռևս չունի պատմական թեկուզ մեկ օրինակ, երբ որևէ ազգ կարողացել է ապահովել իր գոյությունն ու զարգացումը միայն մեկ փոխանակային հարթությունում, առավել ևս միայն նյութական արժեքների փոխանակության: Նկատենք, որ պետությունների ձևավորումը մարդկային քաղաքակրթության պատմության ընթացքում կապված է հենց խոսքի փոխանակության ոլորտում տեղի ունեցած առանցքային այնպիսի հայտնագործությունների հետ, որոնց շնորհիվ հոգեմտավոր փոխանակային հարթության գործընթացների ինտենսիվությունը աճել է թռիչքաձև:

 


Իդեպ, ի տարբերություն նյութական արժեքների փոխանակության, մտքերն ու գաղափարներն ունեն այնպիսի մի հատկություն, երբ փոխանակության դեպքում տվողը դրանք չի կորցնում: Այսինքն, հասարակական կապերի ու հարաբերությունների զարգացման տեսանկյունից խոսքի, գաղափարների ու մտքերի փոխանակության հարթությունը որակապես այլ բնույթ ունի և ձևավորում է ոչ թե հարկադիր ենթակայական տիպի համակարգեր, այլ` մրցակցային և համագործակցային: Սկզզբունքորեն ժողովրդավարությունը դա հենց խոսքի փոխանակությանը գերակայություն տվող այն համակարգն է, որտեղ ամեն ոք ստանում է արտահայտվելու ու ինքնաիրացվելու հնարավորություն ու ազատություն:

 


Ահա թե ինչ է մեզանից խլել հոյկտմեբերի 27-ի հետևանքով երկրում ձևավորված համակարգը, որն առնվազն 10 տարով արգելակել է մեր զարգացման ու քաղաքակիրթ ազգերի ընտանիքին ինտեգրման հնարավորությունը: Բութ ազգայնականության վրա խարսխված այդ համակարգը չէր կարող ձգտել ինտեգրվելու քաղաքակիրթ աշխարհին, քանի որ քաղաքակիրթ աշխարհում փոխանակային գործընթացները բազմաշերտ են ու մարդիկ կարողանում են կոնսոլիդացվել ոչ թե բացառապես ֆինանսական ու նյութական արժեքների փոխանակության տրամաբանության ու կարճաժամկետ շահի ընկալման շրջագծում, այլ շահերի շատ ավելի բազմազան հարթություններում:

 


Սա իհարկե, վտանգավոր է այն խմբերի համար, ովքեր մտահոգված են ոչ թե երկրի զարգացմամբ, այլ երկրում տեղի ունեցող նյութական արժեքների ու հատկապես իրենց հարսության կուտակման ու իշխանության վերարտադրության հնարավորությունը երաշխավորող փողի փոխանակության գործընթացները մշտապես իրենց վերահսկողության տակ պահելու խնդրով: Այսինքն, մինչև հոկտեմբերի 27-ը Հայաստանում դեռևս հնարավոր էր նոր մարտահրավերներ բարձրացնելու ունակ ուժերի ու գործիչների ի հայտ գալը: Հոկտեմբերի 27-ից հետո երկրում ստեղծված մթնոլորտի ու կառավարման համակարգի ավտորիտար որակների խորացման պատճառով դա փաստացիորեն դարձավ անհնարին: Ըստ էության, հոկտեմբերի 27-ով Հայաստանը հայտնվեց ուժով իշխանության վերարտադրության ցիկլում, որում դեռևս գտնվում ենք և որից դուրս գալու ելքը մեր կյանքում որակապես նոր գործընթացների սկզբնավորումն է:

 


Ասել, որ անցած տաս տարում հոկտեմբերի 27-ի ձևավորած ցիկլից դուրս գալու փորձեր չեն արվել, ճիշտ չի լինի: Թերևս ամենից արմատական քայլը 2008 թ. փետրվար-մարտյան իրավիճակն էր, որը սակայն հաջողության չհասավ: Եվ այդ անհաջողության հիմնական պատճառը ապագային միտված մարտահրավերների պակասն էր, նաև՝ մարտահրավերների ու այն բարձրացնող գործիչների ոչ ադեքվատությունը: Ասենք օրինակ, Գագիկ Ջհանգիրյանին, Հակոբ Հակոբյանին դժվար է համարել նոր մտածողության կրողներ, դժվար է այդպիսիք համարել նաև մեկ անգամ իրենց փորձությունը չբռնած հհշական վերնախավի ներկայացուցիչներին` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

 


Այն, որ Տեր-Պետրոսյանը փայլուն էր քննադատում գործող համակարգը, դրանում ոչ մի խոսք: Վերջին հաշվով ինչպես կարող է մարդը վատ վերլուծել մի համակարգ, որի ձևավորման ակունքներում կանգնած է հենց ինքը: Նկատի ունեմ այն, որ հոկտեմբերի 27-ի ցիկլը Հայաստանում սկսվել էր 1996 թվականին նախագահական ընտրությունների օրերին, երբ մայրաքաղաք Երևանում բանակն ու մյուս ուժային կառույցները իրենց բնորոծ մեթոդներով ապահովում էին Լ. Տեր-Պետրոսյանի իշխանության վերարտադրությունը:

 


Եղածը վերլուծելն ու քննդատելը լավ է, բայց որ ապագայի մասին նրա տեսլականները այդքան էլ հստակ չեն, դա փաստ է: Եվ ամենից մեծ հիմնահարցը, որը չի կարողնում լուծել Լևոն Տեր-Պետրոսյանը, դա այն է, որ նա չի կարողանում ժամանակի ցիկլիկ ընկալման հարթությունից տեղափոխվել գծային: Այդ պատճառով էլ, որպես հոկտեմբերի 27-ի 10-ամյա ցիկլից դուրս գալու ելք, նա առաջարկում էր «վերադարձ նախասկզբին» մոդելը: Այսինքն, վերադարձ 1998-ին, մինչև իր իշխանությունից հեռանալը: Վազգեն Մանուկյանն ավելի արմատական բան առաջարկեց` վերդառնալ 1996 թ.: Սակայն երկուսն էլ, դրանով ցույց տվեցին փոփոխությունների իրականացման համար իրենց անլիարժեքությունն ու անընկալունակությունը:

 


Ըստ էության, այն ինչի ձգտում էր Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թ. փետրվարին, մասսամբ տեղի ունեցավ: Իսկ տեղի ունեցավ այն, որ երկրում նորից սկսվեցին հոգեմտավոր փոխանակության գործընթացները: Առայժմ, ոչ մեծ ինտենսիվությամբ, բայց շարժում այնուամենայնիվ կա և ամենայն հավանականությամբ այն ավելի կհզորանա, եթե հատկապես հայ-թուրքական գործընթացներում Սերժ Սարգսյանը պահպանի քայլերի ներկայիս ընթացքը: Լ. Տեր-Պետրոսյանին չհաջողվեց իրականացնել մեկ այլ բան, վերադարձնել ժամանակները 1998 թվական` ցիկլի սկիզբ: Եվ դա բարին է: Դա շատ ավելի լավ է, քան թե հաջողվեր իշխանափոխության իրականացումը: Որովհետև իմ խորին համոզմամբ շատ կարճ ժամանակ անց կանգնելու էինք արդեն Լ. Տեր-Պետրոսյանի շրջապատի իշխանությունից ազատվելու խնդրի առջև: 

 


2008 թ. փետրվարյան ընտրություններում Լ.Տեր-Պետրոսյանի փաստացի պարտությունից հետո ի հայտ եկան կարծիքներ, թե երկրում խորացող քաղաքական ճգնաժամից ելքը նոր ուժի ձևավորումն է: Այս թեզը կատաղի դիմադրության ու քննադատության ենթարկվեց տերպետրոսյանական ընդդիմության կողմից, որովհետև նրանք բացի իրենցից, որևէ մեկ ուրիշին չէին պատկերացնում որպես ընդդիմություն: Ընդդիմադիր դաշտի սեփականաշնորհման նպատակով ձևավորվեց նաև Հայ ազգային կոնգրես անունը կրող մի այնպիսի ծավալուն կառույց, որը ըստ էության փորձ արեց բացառել ընդդիմադիր դաշտում նոր ուժերի ձևավորման հնարավորությունը: Սակայն Հայ ազգային կոնգրեսը շատ արագ ինքը նույնպես հայտնվեց ճգնաժամում և ներկայումս դրա մտավոր ու գաղափարական լճացած վիճակը ցույց է տալիս, որ ընդդիմության ձևավորման գործընթացները գտնվում են ոչ թե նոր ֆորմաներ ձևավորելու, այլ փոխանակային գործընթացները մտավոր հարթությունում ինտենսիվացնելու ոլորտում:

 


Այսինքն, կարելի էասել, որ ներկայումս Հայաստանում ընդդիմության ձևավորումը ընթանում է երկու ճանապարհով: Ավանդականը Հայ ազգային կոնգրեսի որդեգրած ուղին է` ձևավորել նոր ֆորմա և ակնկալել, որ այդ ֆորման կստեղծի իրեն համապատասխան նոր էություն: Մյուս տարբերակը ճիշտ հակառակն է: Առայժմ անձև հարթություններում ու հարթակներում սկսվել է մտքի փոխանակության գործընթաց: Դրա ինտենսիվացումը կարող է հանգեցնել ֆորմաների ձևավորման, որոնք կարող են դառնալ նաև նոր քաղաքական ու հասարակական կառույցներ: Երկուսն էլ ճանապարհ են, որոնք կարող են արդյունք տալ: Սակայն, առաջինն արդեն ցույց է տալիս, որ ստեղծված ֆորման որոշ դեպքերում արհեստական բնույթ է կրում և օգուտի փոխարեն կարող է վնաս տալ (ասեմ նաև, որ որպես նոր ուժ ամենևին չեմ տեսնում այսպես ասած «ազգայնական բևեռին». այստեղ նոր ոչինչ չկա , ու այս մարդիկ մեզ առաջարկում են վերադառնալ ոչ թե 1996, կամ 1998 թ., այլ մի քանի դար հետ, ինչը սրանց համարյա հաջողվել էր Ռոբերտ Քոչարյանի տասնամյակի ընթացքում):

 


Իսկ եթե անկեղծ լինենք, ես երկրորդի կողմնակիցն եմ, որովհետև առաջինը կաշկանդված է 1988-ին սկսված ցիկլով ու ոչ մի կերպ չի կարողանում ազատվել թե դեմքերից, թե հիմնական ձևակերպումներից և թե նույնիսկ ատրիբուտներից ու խորհրդանշաններից: Իսկ դա հակասում է առաջընթացի տրամաբանությանը:

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...