ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին
Իշխանության ինտերպրետացիայի և քաղաքական դաշտի լճացման մասին

Աղասի Թադևոսյան    2009-11-17


Վերջին շրջանում հաճախ կարելի է լսել, որ քաղաքական դաշտը Հայաստանում հայտնվել է լճացման մեջ և, իբր թե, լճացման մեջ են ինչպես իշխանական ուժերն, սյնպես էլ` ընդդիմությունը: Սակայն, արդյո՞ք այն ինչ կատարվում է Հայաստանի քաղաքական դաշտում պետք է բնութագրել, որպես լճացում, և եթե նույնիսկ այո, ապա ի՞նչ բնույթ ունի այդ լճացումը և ինչպե՞ս կարելի է դուրս գալ դրանից, որո՞նք են այն ուժերը, որ կկարողանան հաղթահարել այդ լճացված կամ անշարժ վիճակը:

 

Սրանք էական հարցեր են, քանի որ եթե իրոք Հայաստանի քաղաքական դաշտում լճացում կա, ապա դա ոչ միայն քաղաքական դաշտի, այլ ողջ հայաստանյան հասարակության խնդիրն է և հատկապես նրա մտածող հատվածի, որն այսօր, ըստ իմ դիտարկումների, աշխույժ է ավելի, քան եղել է վերջին 10 տարում:

 


Հայաստանի իշխանական ուժերը, մասնավորապես ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն սկզբունքորեն գործում են այնպես ինչպես գործել են նախորդ տարիներին և նույնիսկ մարտի 1-ի ցնցումը որևէ էական փոփոխության չհանգեցրեց: Ավելին, կարելի է ասել, որ մարտի 1-ն, ըստ էության, ուղղված էր փոփոխություն թույլ չտալուն և համակարգի գործունեության տրամաբանության անխափանությունն ապահովելուն: Իսկ համակարգը Հայաստանում, ինչպես նկատում են ընդդիմությունում,  «քրեաօլիգարխիկ» է, կամ վերջերս Հայաստան այցելած Համաշխարհային Բանկի տնօրենի բնութագրմամբ` օլիգոպոլ:  Այսինքն, Հայաստանում իշխանական ուժերը, որոնց քաղաքական լինելն ինքնին կասկածելի ու քննարկման խնդիր է, գործում են այնպես ինչպես գործել են տարիներ շարունակ: Գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանություն ունեցող ուժերն առանց այլևայլությունների այն դիտում են որպես հնարավորություն անձնական հարստություն ու բարեկեցություն ապահովելու համար, կամ ավելի ճիշտ ստվերային և ոչ ստվերային ֆինանսական  հոսքերից օգտվելու ազդեցության գոտիները սեփական ձեռքերում պահելու միջոց: Դրա համար էլ պաշտոնների բաժանումը, լուրջ «ռազբորկաների» առարկա է, ինչպես միևնույն իշխանական ուժի, այնպես էլ իշխող խմբավորման մեջ քաղաքական տարբեր անվանումների տակ հանդես եկող ուժերի միջև: Երևանի ավագանու ընտրությունը ցույց տվեց, որ իշխողների «պախանական» վերնախավը ժամանակին ընկալեց ու կանխեց քրեաօլիգարխիկ համակարգի քաոսացման տանող փողոցային կրիմինալ բախումների ու ներքին հակասությունների խորացման վտանգը: Ազդեցության գոտիների վերաբաժանումը կարծեք թե արդեն իր բուռն ու փոթորկոտ փուլից հետո մտել է ավելի հավասարակշռված ընթացք: Իշխողները լուծեցին իրենց հիմնական խնդիրը` իշխանությունը իրենց ձեռքում պահելը և դրան զուգահեռ ներքին վերաբաժանումների իրագործումը:

 


Այսինքն ասել, որ իշխանական համակարգում գործընթացները լճացման մեջ են, կարծում եմ այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այստեղ հակառակն է. այն տրամաբանության ու նպատակների շրջագծում, ինչին ծառայեցվում է իշխանությունը, գործընթացները բավական շարժուն են: Համենայնդեպս նյութական արժեքների փոխանակության հարթությունում ակտիվ շարժում կա և այդ շարժումն է, որը թույլ է տալիս իշխողներին ակտուալացնել իշխանության սեփական ինտերպրետացիան և ռեալիզացվել ոչ միայն ներհայաստանյան, այլև` արտաքին հարաբերությունների հարթությունում: 

 


Դատելով ընթացիկ իրողություններից՝ այսօրվա իշխող խմբավորման հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ իշխանությունը զերծ պահվի դրա մասին այլ ընկալումներ ունեցողներից: Իշխանության ընկալման փոփոխությունը իշխողների միջավայրում լրջագույն համարվող վտանգներից է: Ավելին, Հայաստանում իշխանության ոլորտում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ իշխանության ընկալման հիմքի վրա տեղի է ունենում «բյուրեղացման» գործընթաց: Դա ցույց տվեց ինչպես Ազգային Ժողովի նախագահի, այնպես էլ Երևանի քաղաքապետի նշանակումները և այդ օրերին Գալուստ Սահակյանի կողմից իշխանավորների մականունների «լեգիտիմացման»՝ վերբալ մակարդակում արված փորձերը: Այստեղ մտածված չեմ օգտագործում «ընտրություն» տերմինը, որպեսզի չմասնակցեմ իրականությանը տրվող օլիգարխիկ համակարգի ինտերպրետացիաներին և ոչ էլ ավելորդ անգամ թեկուզ խոսքի մակարդակում լեգիտիմացնեմ «ընտրություն» ներկայացնող այն իմիտացիոն գործողությունը, որն ուղղված է իրականության նման ինտերպրետացիան հասարակության համար ընդունելի դարձնելուն:   

 


Այսինքն ասել, որ Հայաստանում իշխող ուժերը քաղաքական բնույթ ունեն, հավանաբար մեծ վերապահում է: Նրանք քաղաքական են այնքանով ընդամենը, որ իրենց ձգտումներով ուղղված են խմբային իշխանությունը վերարտադրելուն ու ռեալիզացնելուն: Սակայն, լայն առումով նրանց իշխանությունը քաղաքական բնույթի չէ, քանի որ չի տարածվում հասարակության բոլոր շերտերի վրա, որոնց համար իշխող համակարգը բացի ուժի կրողից, այլ ճանաչողություն չունի: Ասենք՝ օրինակ, իշխանության քաղաքական լինելը պայմանավորող այնպիսի կարևոր գործառույթ, որը վերաբերում է ազգային և պետական զարգացման ներքին ու արտաքին հիմնախնդիրների ու գաղափարների գեներացմանը, համարյա զրոյական մակարդակում է: Այստեղ, իշխանությունը քաղաքական առումով իհարկե լճացման մեջ է, որը սակայն աննկատ է անցնում, քանի որ նմանատիպ վիճակում է հայտնվել նաև ընդդիմությունը, և ինչ-որ տեղ նաև նման խնդիրների արծարծումը թույլ է նաև Հայաստանի մտավոր շրջանակներում:

 


Այսինքն այն, որ իշխողները վախենում են իշխանության ընկալումների ու ինտերպրետացիաների այլընտրանքներից իրենց ներսում և դրան էր ուղղված նաև հետմարտիմեկյան վերաբաժանումները ու նշանակումները, հասկանալի է: Եվ հասկանալի է, որ դա է նրանց թույլ տալիս պահել իշխանությունը: Սակայն ակնհայտ է, որ նրանց իշխանությունը քաղաքական բնույթի չէ, այլ ընդամենն ինտերպրետացվում է որպես քաղաքական: Ընդդիմությունը, հավանաբար, հասկանալով իշխող համակարգի այս բացը, 2008-ի նախագահական ընտրությունների շրջանում հարվածի ողջ ուժը կենտրոնացրեց իշխողների կողմից իշխանությանը տրվող ինտերպրետացիայի կեղծությունը բացահայտելուն և այն  իրական որակներով բնութագրելուն: Սրա առաջացրած շարժումը ցնցեց համակարգը, քան երբևիցե դա տեղի էր ունեցել Հայաստանում, սակայն սա բավական չէր: Մեթոդաբանական առումով անհրաժեշտություն կար ցիկլը ամբողջացնելու առումով, ինչը հավանաբար ընդդիմադիր ուժը և նրա առաջնորդները չգիտակցեցին լիովին: 2008-ը ինչպես տրամաբանորեն, այնպես էլ խնդիրների ու մարտահրավերների տեսանկյունից տարբերվում էր 1988-ից: Այս անգամ հաջողելու համար անհրաժեշտ է ոչ միայն քողազերծել իշխողների կողմից իշխանությանը տրվող ինտերպրետացիայի կեղծությունը, այլ նաև ներկայացնել իշխանության նոր կոնցեպցիա, այն աստիճանի համոզիչ կերպով, ինչը հասարակության մեծամասնության համար տեսանելի ու շոշափելի կդարձներ նաև դրա ակտուալացման հնարավորությունը:

 


Այն, որ ընդդիմությունն ի վիճակի չեղավ դա գիտակցել ու իրագործել, փաստ է: Սակայն փաստ է դարձել նաև այն, որ ընդդիմությունը չի կարողանում իշխանության կոնցեպցիան մեկնաբանել ու կիրառել նորովի հենց իր ներսում: Եվ այստեղ է, որ ընդդիմությունը նմանվում է իշխանությանը, այսինքն չի ցանկանում հրաժարվել իշխանության իր կոնցեպցիայից, իր իսկ ներսում այն նորովի մեկնաբանելու ու իրացնելու ճանապարհով:
Այդ պատճառով է նաև, որ ընդդիմությունը չի կարողանում իր մեջ զարգացնել մարտահրավերներ ձևակերպելու ու հրապարակ նետելու ունակություններ, որոնք կարող են իրականում հանգեցնել իշխանության որակական տրանսֆորմացիաների, անկախ այն բանից թե ով կլինի իշխանության կրողը: Ահա այս պատճառով է, որ Հայաստանում ընդդիմությունը հայտնվել է ճգնաժամի մեջ: Իսկ իշխող ուժերը` ոչ, քանի որ նրանք դեռևս հաջողությամբ ռեալիզացնում են իրենց իշխանությունը , իշխանության այլ մեկնաբանությունների բացակայության կամ անլիարժեքության պատճառով: Ահա սա է պատճառը, որ ենթադրում ենք, թե ՀՀ-ում քաղաքական ուժերը կամ իրոք ճգնաժամի մեջ են, կամ այդպիսիք պարզապես դեռևս չեն ձևավորվել, և ՀՀ համար ակտուալ խնդիրներից մեկը քաղաքական ուժերի ձևավորումն է, այլ` ոչ դաշտում եղած ուժերին որպես քաղաքական մեկնաբանելն ու դրանց ճգնաժամից դուրս բերելու եղանակների մասին մտածելը: 

 

 


 
 

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...