ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին
Իշխանություն և ընդդիմություն. պայքար իրավիճակի կրիտիկականության վերահսկողության համար

Աղասի Թադևոսյան   2008-12-10

 

Օրերս միասնական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանի ասուլիսում հնչած, թե «առայժմ դեռևս չկան նախադրյալներ կամ այնպիսի ծանրակշիռ հանգամանքներ, որ մենք որոշենք վերանայել հանրահավաքները դադարեցնելու հոկտեմբերի 17-ի որոշումը» արտահայտությունը մտորումների տեղիք է տալիս:


Հոկտեմբերի 17-ի որոշումով, ըստ էության, ընդդիմությունը ոչ թե թայմ աութ է վերցրել, այլ դուրս է եկել ընտրական ու ետընտրական գործընթացների տրամաբանությամբ թելադրված քաղաքական պայքարի շրջանից և մտել նոր փուլ, որի բնույթի մասին, դատելով ընդդիմության ոչ պրոակտիվ, սպասողական վիճակից, կարելի է միայն հիպոթեթիկ դատողություններ անել:


Առայժմ հստակ կարելի է ասել այն, որ ընտրակեղծիքները և «մարտի 1-ը» ընդդիմությունn այլևս չի  դիտում որպես քաղաքական պայքարի շարունակականության ապահովման ռեսուրս և սպասում է նոր շարժառիթների:


Այսինքն` ընդդիմության ճամբարում հասկացան, որ «գնացքն արդեն անցել է»: Հետահայաց գնահատելով կարելի է ասել, որ հոկտեմբերի 17-ը շատ էական շրջադարձ էր Հայաստանի ներքաղաքական կյանքում: Դրանով ավարտվեց նախագահական ընտրությունների փուլը և ընդդիմությունն, ըստ էության, ընդունեց նախագահական ընտրություններում իր փաստացի պարտությունը:

 


Ընդդիմության վերնախավի մի զգալի մասը գիտակցեց, որ իշխանությունը վերցնելու հնարավորությունը ոչ միայն բաց է թողնված, այլ նաև նախկին կոնտեքստը այլևս հնարավոր չէ վերադարձնել: Ընդդիմության համար իշխանություն վերցնելու ռազմավարությունը կառուցված էր գործող իշխանության սխալները մասսայականացնելու, դրա միջոցով նրա լեգիտիմությունը անընդհատ կասկածի տակ պահելու, զանգվածային միջոցառումներ կազմակերպելու միջոցով իշխանության ռեսուրսը քայքայելու և ժողովրդի օգնությամբ իշխանությունը վերցնելու վրա:

 


Ընդդիմության ճամբարում քաջ գիտակցվում էր, որ  ընտրված մեթոդով իշխանության փոփոխության համար անհրաժեշտ է ձևավորել նոր կրիտիկական իրավիճակ: Սակայն, հոկտեմբեր ամսին այդպիսի իրավիճակ ձևավորելու հնարավորությունն արդեն իրատեսական չէր այն պարզ պատճառով, որ Հայաստանում բնակչության մեծամասնությունը առօրյա անարդարությունների վիճակը չի ընկալում որպես կրիտիկական: Մարդկանց մոտ կրիտիկականի զգացողություն կարող է առաջանալ կամ համապետական մաշտաբի անարդարության փաստի խաղարկմամբ, ինչպես լինում է հանրապետական նշանակության ընտրությունների ժամանակ, կամ ազգային ինքնապահպանման բնազդի արթնացման դեպքում:


Հետևաբար` քանի դեռ չկա նման առիթ, տակտիկապես արդարացված չեն զանգվածային միջոցառումները: Այս պահին, որպեսզի իշխանությունների օտարվացությունը չկորցնի իր արդիականությունը,  առավել կարևոր է լրատվամիջոցներով և այլ ձևերով անընդհատ մասսայականացնել իշխանությունների հակաօրինական և հակաժողովրդական լինելու այս կամ այն էպիզոդը, ինչի առիթը իշխանության մերձակա շրջապատը լիուլի տալիս է:

 Բացի այդ,


անհրաժեշտ էր պահպանել ընդդիմության լիդերի խարիզման, որը ոչ կրիտիկական իրավիճակներում հանրության հետ շփումների ընթացքում կարող էր աստիճանականորեն խամրել:

 


Իհարկե, հանրահավաքները և այլ զանգվածային միջոցառումները կարող են ծառայել որպես գործիք իշխանության լեգիտիմության հանդեպ կասկածը խորացնելու և, հարմար առիթի դեպքում, այն կրիտիկական իրավիճակի հասցնելու համար, սակայն ամենայն հավանականությամբ, ընդդիմության ներսում քննարկումները բերել են այն եզրակացության, որ դրա հնարավորությունը թույլ է, ուստի հանրահավաքները պետք է պահել որպես վճռական պահի գործածության միջոց:  Հնարավոր է, որ այս ամենը տեղի է ունեցել ինտուիտիվ ձևով:


Հատկանշական է, որ հանրահավաքները դադարեցնելու որոշումը կայացվեց հենց այն ժամանակ, երբ խոսք գնաց շարժումն վայրէջքի մասին:

 


Իսկ ի՞նչ է նշանակում շարժման անկում


Պարզապես շարժման ակտիվիստների կողմից բարձրացվող հարցադրումները, օրեցօր սկսեցին ավելի քիչ մարդկանց հուզել: Մարդիկ հասկանալով, որ կրիտիկական իրավիճակն այս անգամ էլ հնարավոր չեղավ որակական փոփոխության վերածել և տեղի է ունեցել  հերթական «դարձ ի շրջանս յուր», գտան, որ ժամանակն է անցնել պարզ, առօրեա կյանքին:


Եվ եթե աշնանը մարդիկ գալիս էլ էին հանրահավաքի, ապա ոչ թե երևացող հեռանկարի, այլ այդ հեռանկարն արթնացնալու հույսով ու հետաքրքրությունից:


Շատերի համար հանրահավաքների դուրս գալը «հետախուզական» բնույթ ուներ: Մարդիկ գալիս էին տեսնելու, թե արդյոք հանրահավաքը պահպանում ու խորացնում է վիճակի կրիտիկականությունը: Այսինքն` կա՞ն դեռ փոփոխության հույսեր, թե ոչ:


Հանրահավաքները սկսեցին մարել, երբ այդ հետախուզական այցերի ընթացքում մարդիկ հասկացան, որ ընդդիմությունը սպառել է կրիտիկական կետում իրավիճակը պահպանելու իր ռեսուրսը:
Անշուշտ, դա հասկացան ընդդիմությունում նույնպես: Հիշում եմ, զրույցի ընթացքում հարևաններիցս մեկի այն եզրակացությունը, թե «ոնց որ էլ բան դուրս չի գալու, ուժները չհերիքեց»:

 


Ինչի՞ն չհերիքեց ուժերը


Չհերիքեց կրիտիկական իրավիճակը այնպիսի կուլմինացիայի հասցնելու, որից հետո անիվը կարող էր պտտվել ընդդիմության օգտին, ինչը չհաջողվեց ընդդիմությանը, հաջողվեց իշխանությանը:


 Այժմ արդեն կարելի է ասել, որ իրավիճակը, գիտակցորեն թե ինտուիտիվ ձևով, ավելի ճիշտ գնահատեցին իշխանության ճամբարում: Ով կրիտիկական իրավիճակը հասունացներ և ստեղծեր կուլմինացիա, նա էլ վերցնելու էր հետագա իրավիճակի վերահսկողությունը: Դրա հնարավորությունը մարտի 1-ին հավասար էր: Հասկանալով, որ եթե կուլմինացիան իրենք չհասունացնեն, դա կարող է անել ընդդիմությունը, իշխանության գտնվող ուժերն առաջինը քայլ արեցին և վերցրեցին իրավիճակի վերահսկողությունը:


Ընդդիմությանը չբավականացրեց ստեղծագործականությունն ու վճռականությունը:


Այժմ, ստեղծվել է մի վերահսկելի իրավիճակ, որը սակայն կայուն չէ: Ներկայիս անկայունությունը պայմանավորող առաջին գործոնն, իհարկե իշխանության լեգիտիմության պակասն է: Այսինքն` գելլափային սոցհարցումների օրերս հրապարակված ծիծաղահարույց տվյալներից զատ, չափից դուրս ակնհայտ է, որ իշխանությունը հենված է բացառապես խմբիշխանական ուժերի ու հասարակությունում ոչ մեծ թիվ կազմող խավերի վրա: Նույնիսկ այդ խավերը միանշանակ վստահելի չեն, ինչն էլ ավելի է դժվարացնում նախագահական ճամբարի կողմից իշխանության լեգիտիմության ռեսուրսի ամրապնդման փորձերը: 
Ինչ վերաբերում է հասարակության մեջ լեգիտիմության հիմքերի ամրապնդմանը, ապա դա լուրջ և նախագահի թիմի համար այս պահին անլուծելի թվացող հիմնախնդիր է: Չի կարելի մտածել, որ խնդիրը չի գիտակցվում նաև նախագահական թիմում: Սակայն, հավանաբար այնտեղ նաև գիտակցում են այս պահին դրա իրագործելիության անհնարինությունը: Ըստ էության, ետընտրական շրջանում ձևավորված իրավիճակում, իշխանությունը դժվար թե նման խնդրի լուծումը  համարի իր համար կարևոր խնդիր, քանի որ իշխանությունը կանգնած է երկընտրանքի առջև` կամ ժողովրդի հենարանը, կամ խմբիշխանական ազդեցիկ շրջանակների:


Իիշխանության համար ժողովրդի հենարանը ավելի դժվար ընկալվող խնդիր է: Ուստի, պատահական չէ, որ իշխանությունում նախընտրում են ավելի հեշտ վերահսկելի խմբիշխանական շրջանակների աջակցությունը:
Նման պարագայում, իշխանությունը բնականաբար չի կարող իր առջև իրական  կայունության խնդիր դնել: Նրա խնդիրը, կարծեք թե, դարձել է անկայունության վերահսկելիության ապահովումը, իսկ գերխնդիրը` ամեն գնով թույլ չտալը, որ անկայունությունը վերաճի կրիտիկական իրավիճակի, քանի որ անկայունության պարագայում իշխանափոխություն հնարավոր չէ, բայց կրիտիկական իրավիճակներում դրա հավանականությունը զգալիորեն մեծանում է:

 


Ղարաբաղի հարցը որպես գործիք


Այս կոնտեսքտում հասկանալի է դառնում նաև Կոնգրեսի խոսնակ Ա. Մուսինյանի այն միտքը, որ անհրաժեշտ է սպասել ԼՂՀ ժողովրդի որոշմանը, «ոտքի կկանգնի Ղարաբաղի հասարակությունը ընդդեմ այդ որոշման, մենք ոտքի կկանգնենք, կսատարենք Ղարաբաղի ժողովրդին: Կընդունի Ղարաբաղի ժողովուրդը այս որոշումը` մենք ոչինչ չենք կարող անել, որովհետև Ղարաբաղյան հակամարտության հարցում մեր փիլիսոփայությունն է` համաձայնել նրան, ինչին համաձայն է Ղարաբաղի ժողովուրդը»:


Անկախ այն բանից, որ այս «փիլիսոփայությունը» շատ անորակ է ու անհարիր առաջավորի հավակնություններ ունեցող քաղաքական հոսանքի համար, կարելի է եզրակացնել, որ
ԼՂՀ հիմնահարցը ընդդիմությունը կարևորում է գլխավորապես որպես ներքաղաքական կյանքում կրիտիկական տատանման ռեսուրսով օժտված դեստաբիլիզացնող գործոն:


Այս փուլում այն դեռևս ձեռք չի բերել այնպիսի որակ, որի ուղղորդումը կարող է հանգեցնել ներքաղաքական կյանքում կրիտիկական իրավիճակի ձևավորման, ուստի ընդդիմությունը առայժմ կսպասի: Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա նա ամեն գնով ձգտելու է կառավարելի պահել ու մարել ԼՂՀ հիմնահարցի դեստաբիլիզացիոն ռեսուրսը, որպեսզի այն չհասնի կրիտիկականության աստիճանի: Դրա վկայությունը կարելի է համարել մարզահամերգային համալիրում շուրջ 70 կուսակցությունների ներկայացուցիչների հետ այս հիմնահարցի շուրջ Սերժ Սարգսյանի կազմակերպած  խորհրդակցությունը: Դրան կարող են միտված լինել նաև իշխանության առաջիկա քայլերը, ինչպես կադրային քաղաքականության, հատկապես ուժային ոլորտներում, այնպես էլ քաղաքական դաշտում:


Այս ամենի ֆոնի վրա, ցավալի է խոստովանել, որ ԼՂՀ հիմնահարցը իշխանության ու ընդդիմության հակամարտության մեջ դիտարկվում են գլխավորապես ներքաղաքական հակամարտության կոնտեքստում:

 

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...