ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին
Վերացնել «Պոտլաչը» կամ համակարգի պայթյունի հիմնահարցը
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ - ՏԵՍԱԿԵՏ
Աղասի Թադևոսյան    2009-03-18

Եթե Հայաստանում որևէ փոփոխություն տեղի չունենա ապա համակարգը ներսից կպայթի, նկատում է ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը վերջերս մի տրված հարցազրույցում: Այժմ նման կարծիքի հաճախ կարելի է հանդիպել: Նման միտք հնչեց նաև մարտի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում:

Այս կարծիքը տեսականորեն համոզիչ է,և ինքս էլ հաճախ իրավիճակի տեսական վերլուծության դեպքում հանգում եմ նման եզրակացության: Միևնույն ժամանակ հասկանում եմ նաև, որ իշխանության լծակներին շատ կոնկրետ տիրապետող մարդիկ այս ճշմարտությունը այլ կերպ են ընկալում, իսկ իշխանություն չունեցղներն` այլ: Այս տարբերությունը շատ էական է, քանի որ իշխանություն ունեցողներն այս պահին դրանից ստանում են շատ կոնկրետ օգուտներ` հարստության ու այլ արտոնությունների ձևով: Այդ փողը մտնում է իշխանություն ունեցող պաշտոնյաների գրպանն ամեն օր, անընդհատ: Իսկ քանի դեռ դա այդպես է, ապա իշխանության` ինքն իրեն պայթելու կամ փլուզվելու կանխագուշակումները լրացուցիչ հիմնավորման կարիք են ստանում:

 

 

 

Իշխանություն կա այնտեղ որտեղ կ ա ինտենսիվ փոխանակություն: Որևէ չինովնիկական ծառայության դիմաց փող տալը մեզ մոտ դեռևս շատ կենսունակ և տարածված երևույթ է: Իսկ քանի դեռ դա կա, իշխանությունը շարունակում է պահպանել նյութական և վարչական «բարիքների» փոխանակության կազմակերպման կարևոր օղակի իր գործառույթը, իշխանությունն ինքն իրեն դժվար թե պայթի, նա կշարունակի իր դեգեներացված գործունեությունը և կվերարտադրվի իր արմատավորած նախընտրական «պոտլաչի» ավանդույթով: Այսինքն, պաշտոնավարման ժամանակահատվածում բնակչությունից իսկ հավաքած փողերից 5000-10000-ական դրամ հետ բաժանելով կվերահաստատի իր իշխանությունը:

 

Իշխանական փակ համակարգի պայթյունի հավանականությունն իհարկե մեծանում է, երբ իշխանությունն աստիճանաբար նեղացնում է «յուրայինների» շրջագիծը: Բայց այն շատ ավելի մեծ կլինի, եթե իրականություն դառնա Տիգրան Պասկևիչյանի առաջարկած «Պետրոսին պետք է մենակ թողնել» մարտավարությունը:

 

 Այսինքն, իշխանական վերնախավին  պետք է մենակ թողնել իր փակ համակարգի հետ: Բայց դա էլ բավական չէ: Ավելին, առանց նոր գաղափարների ու գործունեության ձևերի, որոնք հասարակությունում նոր հակակշիռ ու հակազդող դաշտեր կձևավորեն, փակ համակարգին ինքն իր հետ մենակ թողնելը վտանգավոր է: Դա հենց այն է, ինչ այդ համակարգը երազում է: Անշուշտ, դա նրա կործանման տարբերակներից մեկն է, բայց` պետության կործանման գնով: Ստեղծված փակ համակարգը կպայթի ճիշտ այն օրը, ինչ պետությունը: Իսկ նախարարներն ու օլիգարխները մինչ այդ կվերցնեն փողերն ու «հայդա արտասահման»: Կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք, որ դա շատ թանկ գին է:  Ուստի համակարգի թուլացումը, որն ուղեկցվում է պետության թուլացումով չի կարող ելք համարվել, ինչը հաճախ ոչ համարժեք ոգևորության ու ուրախության պոռթկումներ է առաջացնում ընդդիմության որոշ շրջանակներում:

 

Ռիչարդ Գիրագոսյանը հիշատակված հարցազրույցում նկատում է, որ ոչ իշխանությունը և ոչ էլ ընդդիմությունը չունեն կոնկրետ քաղաքական-գաղափարական ծրագրեր: Անկախ ասվածի ենթատեքստից, սա ճշմարտություն է:

 

Նախ` իշխանության մասին: Գործող իշխանական փակ համակարգը իրականում չունի երկրի զարգացման մասին տեսլականներ ու դրանց հասնելու ծրագրեր: Այն չի կարող որևէ կերպ մարդկանց մոտ նոր հեռանկարի հույսեր առաջացնել: Այն չի կարող դառնալ ազգային ու պետական զարգացման խնդիրներ առաջ քաշող և դրանց շուրջ հանրությանը համախմբող շահագրգիռ սուբյեկտ: Դա առաջին հերթին գալիս է պետության դերի ընկալման այն առանձնահատկություններից, որոնք բնորոշ են գործող փակ համակարգին և այն վերարտադրող մարդաբանական տիպին: Մարդաբանական այդ տիպի, որը պայմանականորեն կարելի է անվանել տրասֆորմացված Homo Sovetikus, շահի ընկալումը հանգում է բացառապես սեփական նյութական բարեկեցությանը և հայրիշխանական գծով հարստության կուտակման ու փոխանցման խնդրին: Անհատի այս տիպն առանց չափազանցության կարելի է համարել ռեգրես ապրող տոհմատիրական հասարակարգի վերապրուկ: Ես հատուկ եմ շեշտում ռեգրեսի պահը, քանի որ պարզ վերարտադրվող կամ զարգացման ձգտող տոհմատիրական հասարակություններում արդեն հանդիպում են անհատի ավելի զարգացած տիպեր, որոնք օժտված է սոցիալականության հստակ արտահայտվող հատկանիշներով:

 

Ինչ վերաբերում է տերպետրոսյանական ընդդիմության ծրագրային հիմնախնդիրներին, ապա չի կարելի ասել, որ դրանք ընդհանրապես բացակայում են: Սակայն դրանք շատ ընդհանուր են: Իրականում փակ համակարգի խմբակային շահերին, որոնք առաջացնում են ինտենսիվ փոխհարաբերություններ միայն նյութական փոխանակության ոլորտում, անհրաժեշտ է հակադրել այնպիսի հակակշիռներ, որոնք, ուղղված լինելով մարդկանց անհատական շահերին կառաջացնեն ինտենսիվ փոխհարաբերություններ գաղափարների, խոսքի և ընդհանրապես գիտելիքի ու մտքի հարթությունում:

 

 Այստեղ է, որ ցանկացած ընդդիմություն ունի մեկ հիմնական խնդիր` առաջարկել վստահություն ներշնչող այնպիսի գաղափարական ու քաղաքական ծրագրեր, ինրից մարդը կհասկանա, որ երկրում իրոք կարող է բան փոխվել, և այդ փոփոխության արդյունքում շահելու է անձամբ ինքը, իր երեխաներն ու թոռները:  Ամենագլխավոր գաղափարներն ու ծրագրերը պետք է վերաբերեն մարդկանց գործունեության և իրացվելու համար նոր ասպարեզների ու օրենքով երաշխավորվող հնարավորությունների հավասարության ձևավորմանը: 

 

Որևէ մեկին ձեռնտու չէ պայթյունը: Ձեռնտու չէ այն պարզ պատճառով, որ դա կարող է դառնալ ամեն ինչի վերջը: Այս իշխանական համակարգը, իրեն բնորոշ անհատի տիպով, աշխարհայացքով ու շահի ընկալումով կարող է երկիրը, քայքայման տանելով, հասցնել պայթյունավտանգ եզրագծին: Չի բացառվում, որ դրանից հետո էլ քարտեզի վրա ձևականորեն կպահպանվի Հայաստանի Հանրապետություն պետությունը, ամենայն հավանականությամբ` ռուսական կործանարար հպատակության ներքո: Բայց, մենք 1988 թ. ազգային ազատագրական պայքարի դուրս եկանք ոչ այն բանի համար, որ վերստին ընկնենք ռուսական ենթակայության տակ: Մենք ուզում ենք ինքնիշխանություն, ուզում ենք անկախ լինել: Մենք ուզում ենք ունենալ ոչ թե ռուսական «դաբրո» ստացած և Ռուսաստանի շահերը ռեալիզացնող իշխանություն, այլև սեփական ժողովրդի կողմից ընտրված և իր պետականության շահերն իրացնող քաղաքական համակարգ:

 

Մենք ուզում ենք ունենալ  ազատ, անկախ ու ժողովրդավարական պետություն, սա մեր գլխավոր նպատակն է:

 

Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ  ժողովրդավարության կառուցումը  կրկին պետք է ուղեկցվի ռուսահպատակ Հայաստանը ինքնիշխան Հայաստանի վերածելու ազգային ազատագրական պայքարով:

 

Չկենտրոնանալով արտաքին քաղաքական հիմնահարցերի վրա` նկատենք պարզապես, որ մեզ հայերիս ու մեր անկախ պետության զարգացման համար անհրաժեշտ են նոր գաղափարների վրա հենված, յուրաքանչյուր հասարակական, մասնագիտական խավի, ընդհուպ մինչև յուրաքանչյուր անհատի շահերն իրատեսորեն արտացոլող ծրագրերի հիման վրա գործող և մրցակցային հատկանիշներով օժտված քաղաքացիական շարժումներ ու ուժեր: Կլինի դա ընդդիմության թևում թե իշխանության, ըստ էության երկրորդական է, քանի որ մեր նպատակն այս կամ այն քաղաքական թիմի սակրալիզացումն ու հավերժ գերիշխանության պահպանումը չէ 

Ապագայի Հայաստանի ընդդիմություն-իշխանություն հակադրությունը ոչ թե ավտորիտարիզմի ու ժողովրդավարության միջև պայքարի վրա պետք է կենտրոնանա, այլ` ժողովրդավարության զարգացման տարբեր մոտեցումների: Լ.Տեր-Պետրոսյանի ստեղծած ընդդիմությունն այսօր շատ կարևոր դեր է կատարում: Սակայն, այն ունի շատ մեծ թերություններ, որոնք պայմանավորված են դեռ կայացած չլինելու հանգամանքով: Քննադատել ընդդիմությանն անհրաժեշտ է և դա պետք է անել: Ցավոք, ընդդիմությունը ոչնչացնելու իշխանության բութ հաստատակամությունը ինտելեկտուալներին զրկում է այդ հնարավորությունից: Հավատացեք, երբ քաղաքական պայքարի միակ միջոցը դառնում է մարդկանց նստեցնելն ու բռնության այլ ձևերը, ապա բռնության ենթարկվող մարդկանց քննադատելն այնքան էլ չի ստացվում:

 

Մոտեցնել իշխանությունը կոնկրետ մարդուն, այլ ոչ վերացական ու դեմք չունեցող օբյեկտին` ժողովրդին: Իշխանությունը, որպես երևույթ, աշխարհում վաղուց տրանսֆորմացվել է, և դա միայն փակ համակարգի ընկալած փողի ու ուժի իշխանությունը չէ, իշխանության հետ կապված մարտավարություններն էլ են շատ տարբեր դարձել:

 

Ինչպես ասում է Մ. Ֆուկոն, իշխանությունը չի կանգնած մեզ դեմառդեմ, այլ շրջապատում է մեզ բոլոր կողմերից:  Այն չի գտնվում ինչ-որ մի հատուկ ու արտոնյալ կետում, այն չի ձեռք բերվում կամ կորսվում, այն համարժեք է կյանքի ձևերին ու կարող է ձևավորվել ցանկացած հասարակական օղակում:

 

Իշխանություն է նաև ընդդիմությունը, իշխանություն է նաև բանաստեղծը, երաժիշտը, դերասանը, գիտնականը, ուսանողը: Իշխանություն ենք մենք բոլորս, եթե հստակ ենք գիտակցում մեր շահն ու ունենք այն պաշտպանելուն ուղղված մարտահրավերներ: Մենք իշխանություն ենք, քանի դեռ չենք ենթարկվել 5000-10000 դրամանոց «պոտլաչի»:

Եվ երբ մեզանից յուրաքանչյուրը կձևակերպի իր շահը շատ կոնկրետ` ներկայի ու ապագայի կտրվածքով, ապա կվերանա պայթյունի վտանգը: Իսկ փակ համակարգը մի օր կզարթնի ու կտեսնի, որ ինքն արդեն անցյալ է, քանի որ փակ համակարգերի ժամանակաշրջանը պատմականորեն մնացել է նախորդ դարաշրջանում: Իշխանությունը իրականության կառուցման մեջ է: Պետք է փոխել իրականությունը, և երբ մեր իրականությունը կհակադրվի իշխանության ուժի ու փողի հնամաշ իրականությանը` իր արդիականությամբ ու նորացման որակներով, այն ժամանակ կյանքը կփոխվի առանց հասարակության ու պետականության համար վտանգներով հղի պայթյունների:

 Հեղափոխությունը վաղուց արդեն կատարված կլինի և նրան կմնա միայն  իր նշանային գործառույթն իրագործելը` ի նշանավորումն փոխակերպված նոր իրականության:

 
 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...