ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին
Ընտրություն կար, բայց ոչ այնտեղ

Հրաչ Գալստյան   2009-06-09

 

Ընտրություն կեղծելը մի նոր բան չի: Հայաստանում ընտրությունները կեղծվել են 1995 թ. սկսած: Օրիգինալ չեն նաև ընտրություննրից հետո դրա կողմերի հայտարարություններն ու գործողությունները, այդ թվում նաև՝ ապոկալիպտիկ (լոկալ մասշտաբի) կանխատեսումները: Հայաստանն էլ՝ ոչ առաջին և ոչ էլ վերջին երկիրն է, որտեղ ընտրություն են կեղծվում:

 


Բայց արդեն ասված բան է՝ երջանկության մեջ բոլորը միանման են, իսկ յուրաքանչյուրը դժբախտ է յուրովի: Ընտրությունների հարթություն տեղափոխելու պարագայում  կստացվի, որ յուրաքանչյուր կեղծված ընտրություն սեփական օրիգինալ պատմություն ունի: Այդ օրիգինալ պատմությունը վեր հանելու համար տեղին է մի շարք հարցադրումներ անել ու փորձել  պատասխաններ գտնել: Օրինակ, ի՞նչ խնդիրներ են լուծում ընտրությունը կեղծելով, ի՞նչ կլիներ, եթե ընտրությունը չկեղծվեր և, վերջապես, հնարավոր ի՞նչ հետևանքներ են սպասվում:

 


Կարող է թվալ, թե միամիտ հարցեր եմ տալիս կամ էլ «այս աշխարհից չեմ»՝ հենց նոր եմ եկել Հայաստան:
Արդեն մեկ շաբաթից ավել է օրական մի քանի տասնյակ ճեպազրույց, հարցազրույց ու ասուլիս է լինում, երևի թե Հայաստանում չի մնացել իրեն որպես քաղաքական գործիչ ինքնագիտակցող մեկը, որ գնահատականներ տված չլինի անցած ընտրությանն ու, համապատասխանաբար պատասխանած չլինի բերված հարցերին: Նույնը վերաբերում է վերլուծաբաններին. օրական մի քանի տասնյակ վերլուծություններ են հրապարակվում: Վաղուց ծանոթ անուններ կան, ու հստակ գիտես՝ ով ինչ է ասելու: վերջին 2-3 տարիներին նոր անուններ էլ են հայտնվել, շատերին միայն լուսանկարներից գիտեմ: Բայց արի ու տես, որ սրանց ասածն էլ նույնն է, ճիշտ է՝ մի քիչ ավելի ցինիկ:

 


Այս ամենն այսպես է, բայց ընթերցողին կխնդրեի մի քիչ ավելի ուշադիր լինել ու վերջին մեկ շաբաթվա ասածն ու արվածը համեմատել 1, 4, 5, 10 տարվա հնության ասվածի ու արվածի հետ. նույն գնահատականներն են ու նույն կանխատեսումները:

 


Կասեք՝ տարօրինակ ոչինչ չկա. առարկան նույնն է (կեղծված ընտրությունները), հետևաբար գնահատականներն էլ նույնը պիտի լինեն: Այո, դա այդպես է. Հայաստանում իրապես ոչինչ չի փոխվում, ու ես էլ եմ այս մասին մի քանի անգամ գրել: Անգամ դեպք է եղել՝ մի քանի տարվա հնության վերլուծությունս հրապարակել եմ, ճիշտ է՝ այդ մասին զգուշացնելով ընթերցողին:

 


Բայց էլի մի բան, կարծես թե,  այնպես չի: Եկեք փորձենք այս ամենին նայել մի քիչ այլ տեսանկյունից:  Տեսեք, տարեցտարի, յուրաքանչյուր ընտրությունից հետո ապոկալիպտիկ կանխատեսումների (անկեղծ լինենք՝ ոչ առանց հիմքի) պակաս չկա, բայց արի ու տես, որ, չնայած կանխատեսումներին, ապոկալիպսիս նույնպես չկա:

 

Ընտրություններ կեղծողն այս վերջին փաստից սեփական հետևություններն արդեն արել է. ապոկալիպտիկ սցենար կա, բայց, ապոկալիպսիս չկա: Ուրեմն ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կարելի է թողնել այնպես ինչպես կա:

 


Թվում էր, թե հակառակ կողմն էլ է սեփական հետևություններն արել. եթե ապոկլիպսիս, թեկուզ ձեռնակերտ, չի ստացվում, ուրեմն պետք է հրաժարվել այդ սցենարից: Ասվածի համար լավագույն հիմք է ընդդիմության լիդերի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը՝ սկսած անցած տարվա հոկտեմբերից մինչև այս տարվա մայիսի 31:

 


Սա նախադեպը չունեցող նոր մի բան էր Հայաստանի քաղաքական մշակույթում: Այնքան նոր, որ չընկալված մնաց ոչ միայն հակառակ կողմի, այլ անգամ նույն ադ լիդերի մերձավոր շրջապատի ու համակիրների կողմից: Ու հարցն այն չի, որ մարդկանց ունակությունները բավարար չէին նորն ընկալելու համար: Ձեռնտու չէր: Ձեռնտու չէր արդեն փորձված ապոկալիպտիկ սցենարից դուրս գալը:

 

 

 

Մեծամասնությունը սեփական շահերը տեսնում էր հենց այդ սցենարի շրջանակներում. մի մասը (կեղծողները՝ հավատացած լինելով, որ դրանք ընդամենը ռիտուալ դարձած խոսակցություններ են ու ոչինչ էլ չի լինելու, իսկ մյուս մասը՝ (ընդդիմադիր գործիչների ու խմբավոումների մեծ մասը) վստահ է, որ միայն ապոկալիպտիկ սցենարի իրացման շրջանակներում է հնարավոր սեփական շահերի հետապնդումը, որովհետև միայն այս պայմանով է հնարավոր ամեն ինչ «գլխիվայր շուռ տալ»:

 


Արդյունքում եղավ այն ինչ եղավ: Եղավ այն ինչին ձգտում էր մեծամասնությունը, լինի իշխանություն թե ընդիմություն: Ուրեմն ի՞նչ. Հայասատնում միշտ այսպե՞ս է լինելու՝ ապոկալիպտիկ սցենար առանց ապոկալիպսիսի, թե՞ այն (ապոկալիպսիսը) ի վերջո մի օր լինելու է: Այն ինչ եղավ մեկ շաբաթ առաջ, ընդամենը անցածի կրկնությու՞նն էր, թե՞, ինչպես նշել ենք նյութի սկզբում, «ամեն կեղծված ընտրություն սեփական պատմությունն ունի:

 


Որքան էլ տարօրինակ թվա, այս հարցերին պատասխանելու ենք՝ սկսելով Վրաստանում ստեղծված իրավիճակի վերլուծությունով: Թվում է, թե համեմատության համար Վրաստանն ամենալավ օրինակը չի: Թվում է,  սկսելով նույն ստարտային հրապարակից՝ Հայաստանն ու Վրաստանն, այնուամենայնիվ, տարբեր խնդիներ ունեն ու տարբեր Ճանապարհներ են անցնում: Այս ամենն այսպես է, այնուամենայնիվ, այսօր քննվող հարցի  տեսանկյունից (ընդիմություն-իշխանություն փոխհարաբերություններ, հասարակության ու քաղաքական համակարգի ինստիտուտացում և այլն) մենք ու Վրաստանը նույն փուլերն ենք անցնում (ճիշտ է՝ այսպես ասծ փուլային տեղաշարժով): Բացի այդ, մենթալային առանձնահատկությունների պատճառով Վրաստանում ընթացող իրադարձություններն ավելի ընդգծված են, այսպես ասած՝ մոդելային, ու այդ հիմքով էլ դիտարկման համար ավելի հեշտ:

 


Այսպես, երկար ժամանակ Միխեիլ Սահակաշվիլին Հայաստանի ընդդիմադիրների ու ամեն տեսակ ինտելեկտուալների համար «մշակութային հերոս» էր, անգամ՝ իդոլ: Իշխանության դիրքորոշումը, բնականաբար, հակառակն էր: Հիմքերը պարզ են առանց մեկնաբանությունների:

 


Վերջին երկու տարում այս գործչի նկատմամբ վերաբերմունքը տրամագծորեն փոխվել է: Իշխանության պրոպագանդիստները սկսել են Վրաստանի նախագահին ներկայացնել նաև դրական երանգներով (ճիշտ է, ռուսական կլիշեով երբեմն-երբեմն վատ բաներ էլ են գրում ու ասում, բայց սա հաշիվ չէ), իսկ ընդիմության համար նա դարձել է «ժողովրդավարության թշնամի»:

 


Իմ գնահատականով՝ երկու կողմերի մոտեցումներն էլ մակերեսային են՝ թե՛ սկզբում և թե՛ հիմա:
Նախ, «Վարդերի հեղափոխությունը» դասական իմաստով ընդիմություն-իշխանություն համարտության լուծում չէր, այն տիպիկ վրացական երևույթ էր, անգամ՝ «ժառանգորդ» օպերացիայի վրացական տարբերակ: Այս մոդելը Հայաստանում կիրառելի չէր, ոչ այն ժամանակ և ոչ էլ այժմ:

 


Հետո, Վրաստանում իրական հեղափոխությունը սկսվեց «Վարդերի հեղափոխությունից» մեկ-երկու տարի հետո: Դրա արդյունքում Վրաստանի արխաիկ հասարակությունն ու նույնքան արխաիկ քաղաքական համակարգը սկսեցին բարեփոխվել, բոլոր հին կապերը ջարդվեցին, դրա փոխարեն նոր՝ ժամանակակից ու դինամիկ համակարգեր սկսեցին ձևավորվել, ստեղծվեց մրցակցային տնտեսություն, հին ու արխաիկ կապերի փոխարեն սկսեցին ձևավորվել քաղաքացիական ինստիտուցիաներ, եթե կուզեք՝ միջին դաս: Ու հենց այս ժամանակ էլ սկիզբ առավ դիմադրությունը, որն իր դրամատիկ ապոգեին է հասել այժմ:

 


Ժողովրդավար էր, արդյո՞ք, Միխեիլ Սահակաշվիլին: Իհարկե՝ ոչ: Սահակաշվիլիի իշխանության օրոք Վրաստանում ժողովրդավարության հիմքեր ձևավորվել են, արդյո՞ք: Իհարկե, այո: Ինչպե՞ս է դա հաջողվել ու պրոցեսների շարունակականության առումով ի՞նչ հեռանկարներ կան Վրատանում:

 


Այ, այս հարցերի պատասխանն էլ մեզ հնարավորություն կտա զուգահեռներ անցկացնել Հայաստանի ու Վրաստանի միջև ու այդ ձևով փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում մեզ մոտ:

 


Սկսենք այն բանից, որ այն ինչ կատարվում է այսօր Վրաստանում քաղաքական բովանդակությամբ շատ մոտ է Հայաստանում 1995-96 թթ. ստեղծված իրավիճակին  (մասամբ նաև՝ մեր երկրի վերջին երկու տարվա անցուդարձին): Նույնն են իշխանոթյունների քաղաքական որակները, անգամ՝ առանձին առանցքային ֆիգուրների տիպաժների մակարդակով: Նույնն  են ընդիմությունների որակներն ու նույն լոզունգների տակ միմյանցից խիստ տարբերվող մարդկանց ու խմբերի միավորման մոտիվները:

 


Սակայն վերը թվարկածը դեռ ամենակարևորը չէ: Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի և թե՛ Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորած քաղաքական համակարգերը մի փուլում ավելի առաջադեմ էին, քան հասարակությունները, և հենց սա էր այս երկու լիդերների նախաձեռնած բարեփոխումների հաջողության հիմնական նախապայմանը: Հաջորդը դա այն էր, որ այս երկու լիդերների գլխավորած քաղաքական ուժերն էլ գործում էին քաղաքական վակուումում: Չկային քաղաքական հակառակորդներ, չկային նաև ադմինիստրատիվ, ուժային կամ  որևէ այլ ռեսուրսների տիրապետող կենտրոններ, որ կարողանային սեփական կանոններ թելադրել, խանգարել կամ մարտահրավեր նետել:

 


Սակայն ստացվեց այնպես, որ այս վերջին գործոնը, լինելով բարեփոխումների հաջողոթյան հիմնական նախապայմաններից մեկը, ի վերջո դարձավ նաև հետագա անհաջողության հիմնական պատճառը: Քաղաքական մոնոպոլ դիրքը ու դիմադրության բացակայությունը բերին իշխանության քաղաքական ու ադմինիստրատիվ կոմպոնենտների սերտաճման` վերջինի դոմինացիայով: Արդյունքում քաղաքական համակարգը սկսեց հետ մնալ իր իսկ կողմից նախաձեռնած բարեփոխումների արդյունքում ստեղծվող հասարակությունից:

 


Այ, հենց այս ճեղքվածքն էլ անխուսափելի է դարձնում բախումը: Հենց այս ճեղքվածքի արդյունքում ստեղծվող լարվածության ֆոնին էլ թե՛ Հայաստանում (1995-96 թթ,) և թե՛ Վրաստանում (2007-07 թթ,) խայտաբղետ ընդիմություն ձևավորվեց, որն իր որակներով հետ էր մնում իշխանությունից և առավել ևս հասարակությունից:
Ահա այստեղից փորձելու եմ հիմնավորել վրացական մոդելի ուսումնասիրման կարևորությունը մեզ համար: Կարծում եմ, 1995 թ. Հայաստանի (պառլամենտական ընտրություն) և 2007 թ. Վրաստանի (աշուն, երբ իշխանությունը բռնություն կիրառեց ընդիմության հանդեպ) համեմատությունը կոռեկտ է: Երկու երկրներն էլ այս ժամանակահատվածներում աճի շրջան էին վերապրում: Երկու դեպքերում էլ իշխանություններն իրավմամբ այդ աճը կապում էին սեփական գործողություների հետ: Երկու դեպքում էլ իշխանության քաղաքական որակներն ավելի բարձր են, քան ընդիմությանը:

 

Երկու դեպքում էլ չկային հասարակական կոնսենսուսի ձևավորման մեխանիզմներ, ու հեղափոխական սպասելիքների չիրականացման ֆոնին զուտ գործող իշխանությունները հեշտությամբ կարող էին տապալվել դեմոկրատական մեխանիզմներով, ու նրանց փոխարեն իշխանության էին գալու աուտսայդերներ:

 


Աշխարհում չկա նախադեպ, երբ աճի (խոսքը վերաբերում է ոչ միայն տնտեսական աճին, այլ նաև քաղաքական, մշակութային, բարոյական և այլն) ֆոնին իշխանություն փոխվի: Պարզապես կայացած քաղաքական համակարգեր ունեցող երկրներում դա կատարվում է դեմոկրատիայի մեխանիզմներով, մեր նման համակարգերում` ցանկացած այլ:

 


Պարզապես այդ «ցանկացած այլը» առավել հաճախ հետագայում բերում է իշխանության ու ողջ  քաղաքական համակարգի այլասերման ու դեգրադացիայի: Ճիշտ է բացառություններ կան, օրինակ Սինգապուրը: Բայց ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Վրաստանը Սինգապուր չեն:

 


Փաստորեն, Հայաստանում (90-ականների սկզբին) և Վրաստանում (վերջին 5-6) կյանքի էր կոչվել հետևյալ սխեման. ժողովրդավարական ռեսուրսը կոնվերտացվել է արդյունավետ կառավարման, հետո՝  արդյունավետ կառավարումը կոնվերտացվել է իշխանության պահպանման ռեսուրսի: Հայաստանն այս փուլում էլ կանգ է առել, ինչի արդյունքում արդեն ինքը՝ իշխանությունը աստիճանաբար դեգրադացվել է՝ կախման մեջ ընկնելով ինքնապահպանման համար ստեղծված համակարգերից (քաղաքական ռեսուրսը իրեն ենթարկած ադմինիստրատիվ-ուժային համակարգ, օլիգարխիա և այլն):

 


Վրաստանում, ըստ ամենայնի, բիֆուրկացիայի կետը դեռ չեն անցել: Համենայն դեպս, նախագահ Սահակաշվիլիի շրջապատը, կարծես թե փորձում է կոմպրոմիսների ունակ համակարգ ստեղծել: Օրինակ, 2007 թ. աշնանը հաջորդած արտահերթ նախագահական ընտրության արդյունքները լրջորեն չեն վիճարկվում: Իսկ արդեն վերջին երկու ամսվա ընթացքում, չնայած ընդդիմության կոշտ գործողություններին, իշխանությունը փորձում է հավասարակշռություն պահել զուտ քաղաքական մեթոդներով ու, կարծես թե, դա նրան հաջողվում է: Խաղի ինչ-որ նոր պայմաններ են առաջ քաշվում, ու, հնարավոր է, ժամանակի ընթացքում այս նոր պայմաններով Վրաստանում ձևավորվի նաև կոմպրոմիսների ունակ ընդդիմություն:

 


Փաստորեն ստացվում է, որ մեզ նման համակարգերում ընդդիմության ձևավորումը նույնպես քաղաքական իշխանության ֆուկցիա է:

 

Խոսքը, բնականաբար, «գրպանային» ընդդիմության մասին չէ: Հասարակությունում ընթացող խորքային պրոցեսները հնարավոր չէ նման էժան տեխնոլոգիաներով վերահսկել: Խոսքը խաղի կանոնների ձևավորման մասին է, երբ պայմաններ են ստեղծվում պայմանավորվելու ու կարևոր հարցերի շուրջ կոնսենսուսի գալու ունակ համակարգային ուժերի իրական մրցակցության համար, լինեն դրանք իշխանության կամ ընդդիմության հատվածում:

 


Մինչև վերջին ընտրությունը, Հայաստանում նման հնարավորություն մեկ էլ եղել էր 1995 թ.: Դրանից հետո՝ 1996 թ. արդեն կոշտ ալգորիթմով նախանշված մի բան էր: Ընտրություն չկար:

 


Հիմա կրկին վերադառնանք Հայաստանում  վերջին երկու ընտրություններին: Բանն այն է, որ այս երկուսը ըստ էության մոդելային  ձևով վերարտադրում են 1995 թ. հետո Հայաստանում տեղի ունեցած ընտրական պրոցեսներն ամբողջության մեջ: Ստացվեց այնպես, որ 2008 թ. ընտրություն որպես այդպիսին չկար: Փոխարենը կար պայքար՝ իշխանություն վերարտադրող ռեսուրսին տիրանալու համար: Հետևաբար, անիմաստ եմ համարում խոսել նաև ընտրությունը կեղծելու մասին: Դա 1995 թ. սահմանված ալգորիթմի կոպիտ ու կատարյալ արտահայտությունն էր:

 


Երեվի հենց այս փաստի գիտակցումն էր պատճառը, որ կողմերից մեկը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, փորձ արեց դուրս գալ այս ճանապարհից: Ասվածի լավագույն ապացույցն են ընդիմության լիդերի մարտի 1-ի ու մայիսի 15-ի ելույթները:

 


Դրա համար, երևի թե, բոլոր նախապայմանները կային:

Նախ, Հայաստանում վաղուց արդեն անցել է աճի շրջանը, իսկ համաշխարհային փորձն էլ ցույց է տալիս, որ հակամարտող կողմերը կոմպրոմիսների ավելի պատրաստ են հենց անկման փուլում: Հաջորդը, Հայատանի շուրջ ստեղծված վիճակը ենթադրում էր ներքաղաքական խաղացողների պատրաստակամություն՝ կոմպրոմիսների համար: Հետո՝ իշխանության համակարգի ներսում մի իրավիճակ է ստեղծվել, երբ իշխանության բուրգի գագաթում գտնվող փոքր խմբի համար ավելի հեշտ է դաշնակիցներ գտնել իշխանության համակարգից դուրս, քան թե ներսում: Իսկ սա ենթադրում էր իշխանության քաղաքական կոմպոնենտի ուժեղացում՝ ի հաշիվ մնացած բոլորի (տես վերը):

 


Բայց ստացվեց այն, ինչ ստացվեց: Իշխանության համակարգը հստակ ցույց տվեց, որ պատրաստ չի, չի ուզում փոփոխություններ: Փաստորեն, այս անգամ ընտրություն կար: Ընտրություն, մի կողմից՝  համակարգը բարեփոխելու ցանկության, քաղաքական հեռահար նպատակների ու, մյուս կողմից՝ հինը պահպանելու փորձի:

 


Փաստորեն, մենք պատասխանեցինք մեր երկրորդ հարցին՝ ի՞նչ կլիներ, եթե ընտրությունը չկեղծվեր: Հիմք կդնեինք կոմպրոմիսների ունակ, կոնսենսուս փնտրող քաղաքական համակարգի համար:
Իսկ՝ ի՞նչ խնդիր էր լուծվում: Միանգամից ասեմ՝ ոչ մի: Ավելի ճիշտ՝ ոչ մի քաղաքական խնդիր, անգամ իշխանության պահպանման խնդիր չկար: Ի դեպ, Երևանը ազատամիտ քաղաք չի, ինչպես սիրում են ասել: Երևանը կլերկների ու կոնֆորմիստների քաղաք է: Այնպես որ ազատ ընտրության պարագայում էլ իշխանության ռիսկերը մեծ չէին:

 


Բայց խնդիրն այս չի: Երկրում քաղաքական ու հասարակական բոլոր ինստիտուցիաներն իրենցով փոխարինած համակարգերն ընդամենը ցույց էին տալիս, թե « տանը տերն ով» է: Ցույց էին տալիս՝ անգամ ի վնաս բուն իշխանության (կամ էլ այն բանի, որ մենք համարում ենք իշխանություն):
Ի՞նչ կլինի: Սցենարներն արդեն շատ չեն, էլի երկուսն են, բայց կոմպրոմիսների ունակ համակարգ ստեղծելու ռեսուրսները լուրջ մաշվեցին:

 


Հետո՝ նայենք տեսնենք՝ ինչ է կատարվում Վրաստանում:

 


 

 

 

 


 

 
 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...