ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին
Հին էլիտայի քաղաքակրթման միֆի այլընտրանքը

Աղասի Թադևոսյան   2009-08-17

 

Այն, որ հասարակության կյանքում առանցքային դերակատարություն ունի էլիտայի որակը, վիճելն ավելորդ է: Ավելի լավ է խոսքն սկսել այն հարցադրումից, թե ինչպես է հնարավոր փոխել հայաստանյան այսօրվա էլիտայի որակները:Իսկ որ ներկայիս էլիտայի որակը փոխելու կարիք կա դա նույնպես քննարկման առարկա չէ,

քանի որ դրա հասարակայնորեն հանրահայտ դեմքերի, ինչպես ասում են, «պլինտուսից ցածր» որակները դրսևորվում են ամեն օր` արտահայտած մտքի գոհարներում կամ վարքում: Այնպես որ ավելորդ է նույնիսկ ժամանակ հատկացնել ու խորը վերլուծության ենթարկել այդ էլիտայի քրեականին միահյուսված ազգ-արյունակցական ու ցեղային մենթալիտետի մասին, նախնադարյան ցեղապետության շրջանին  բնորոշ աշխարընկալմանը, արժեքներին ու վարքին:

 


Հայաստանի արդի էլիտայի միակ տարբերությունը նախնադարյան ցեղապետականից, թերևս, այն է, որ նախնադարում այդ ցեղապետերը քրեական վարք չեն ունեցել, իսկ հայկական ներկայիս էլիտան դրանով ուղղակի փայլում ու օրեցօր ինքնահաստատվում է: Նշենք, որ այսօր հաճախ են փորձում մեր էլիտան համեմատել միջնադարյան ֆեոդալների հետ: Բայց իմ խորին համոզմամբ այդ համեմատությունը մեծ չափազանցություն է, քանի որ ֆեոդալները ազնվականներ էին, այսինքն մի քանի սերունդ հղկված, մշակված ու կրթված մարդիկ, որոնք, բացի սեփականտերեր ու բռնապետեր լինելուց, նաև կիրթ էին կամ եթե անձամբ կիրթ չէին, մեծ դեր էին հատկացնում կրթվածությանը, քանի որ պարզապես ծիծաղելի է պատկերացնել անկիրթ ազնվականի:

 


Այսինքն, եթե պատմական համեմատելիության խնդիր ենք դնում, այսօրվա հայաստանյան էլիտան չի կարող համեմատվել նույնիսկ վաղ միջնադարի ֆեոդալի հետ և քիչ թե շատ եզր ունի նախնադարյան ցեղապետի հետ, մի վերապահմամբ` այդ ցեղապետերն ունեին վերնախավային մի հատկանիշ` հանրայինի հանդեպ պատասխանատվության զգացում, որը չունի այսօրվա հայաստանյան էլիտան, և հասարակության ընդհանուր մակարդակով առավել ունակ ու գիտակներն էին: Համենայնդեպս, եթե կիրթ չէր ցեղապետը, ապա կիրթ էր էլիտայի մեկ այլ կարևոր ներկայացուցիչը` քուրմը, մոգը կամ շամանը:

 


Եվ այսպես, որքանով է հնարավոր հայաստանյան այսօրվա անկիրթ, քրեականը նախնադարյան ցեղապետականին համեմված մենթալիտետով հայաստանյան էլիտայի քաղաքակրթումը: Արդյոք, դրա տևականությունը աշխարհի զարգացման այս տեմպերի մակարդակում իրատեսական է և վտանգավոր չէ հայ ազգի ու հայկական պետականության անվտանգությանը: 

 


Ինչու՞ է այս հարցադրումն էական: Կարծում եմ՝ էական է, որովհետև դեռևս 1990-ականների կեսերից Հայաստանում տարածված մի միֆ կա, թե բոլոր ժողովուրդներն էլ, անցնելով վայրի կապիտալիզմի շրջանը, հայտնվել են այնպիսի վիճակում, ինչպիսին որ մենք ենք ու դրա համար  իբր ժամանակ է պետք, որ այդ վայրի վերնախավը քաղաքակրթվի:

 


Ասել է, թե ռեստորաններում իրար գյուլլողներն ու գողականով ռազբիրատ անողները պետք է դառնան քաղաքակիրթ: Խիստ կասկածելի է, քանի որ այսօրվա էլիտայի երեխաների մասին ինչ որ լսում ենք, ապա հիմնականում այն, թե ով ում վրա, որ ռեստորանում ատրճանակ բարձրացրեց, ով ում կրակեց կամ ծեծեց: Ու վերը նշված միֆով հասարակության հիմնական մտածմունքի առարկան փորձ է արվում  դարձնել այն, որ մի օր այդ վայրենիները պետք է քաղաքակրթվեն և մեր պետությունը դարձնեն զարգացող ու մրցունակ` թեկուզ Ադրբեջանի ու Վրաստանի համեմատ, որոնց երկուսի հանդեպ էլ թարսի նման մենք հողային պահանջներ ունենք:

 


Առանց երկար բարակ վերլուծության պարզապես ասեմ, որ այդ միֆին պետք է վերբերվել որպես միֆ ու թողնել, որ ինքն իրեն մեռնի: Իսկ նման միֆերը մեռնում են, երբ կառուցվում է այդ միֆը մերկացնող նոր իրականությունը:

 


Այդ միֆերն իրենք իրենց կրողներին էլ ժամանակի ընթացքում կվերացնեն, որովհետև հնարավոր չէ քաղաքակրթության այս աստիճանում երկար մնալ ու պահպանել մրցունակության հատկանիշները: Իսկ մրցունակության այն բռի ու կոշտ հատկանիշները, որոնք այսօր հայաստանյան էլիտայի պատկերացումների հիմնական մասն են համարվում, շատ շուտով կկորցնեն իրենց արդյունավետությունը: Կպահպանվեն նրանք, ովքեր կտանսֆորմացնեն իրենց արժեքներն ու աշխարհընկալումը: Այսքանը գործող էլիտայի մասին, որն ըստ էության իր այդ որակներով մրցունակության հեռանկարներ չունի նույնիսկ Հայաստանում, որովհետև այս էլիտան շատ մոտ ապագայում իր այդ որակներով արդեն չի կարողանալու պահել իշխանությունը:
Հետևաբար հասարակության ուշադրությունը կենտրոնացնել այն հանգամանքին, որ հույսեր կապվեն այս նախնադարյան ցեղապետերի քաղաքակրթման հետ, էներգիայի զուր վատնում է և հասարակական մտածողության կեղծ միֆականացում:

 


Ավելի կարևոր իրադարձություններ են այսօր Հայաստանում տեղի ունենում: Ձևավորվում է նոր էլիտա, որն առայժմ դեռևս փող ու իշխանություն չունի, սակայն ունի գաղափարներ ու որակյալ կրթական ունակություններ և ամենակարևորը՝ սեփական առավելության զգացում: Այսինքն, այն գիտակցումը, որ իշխանություն ձևավորելու համար գաղափարը, վերլուծական միտքը, գիտելիքն ու որակյալ կրթական ունակությունները կարող են կոնսոլիդացնել ավելի հզոր ուժ և հաղթել փողին ու վերջինիս միջոցով համախմբվող բիրտ ուժին, նորություն է և նոր էլիտայի հատկանիշն է, ում շունչնու ներկայությունը Հայաստանում վերջերս ավելի ու ավելի է զգացվում: Զգացվում է այն օրվանից, որ քաղաքագիտական շաբլոնային մտածողություն կրող շրջանակների կողմից բնորոշվում է որպես Հայաստանի ներքաղաքական կյանքի ճգնաժամ:

 


Իրականում այն ինչ այսօր տեղի է ունենում և արտաքուստ նման է ճգնաժամի,   խաբուսիկ է: Եթե կա ճգնաժամ, դա Հայաստանի ճգնաժամը չէ, այլ իրենց էլիտա հորջորջող այն ցեղապետական շրջանակների, ում ժամանակները ողջ քաղաքակիրթ աշխարհի համար թվագրվում են նախնադարով, բայց ինչ-ինչ հանգամանքների բերումով Հայաստանում հայտնվել է ներկայում: Ժամանակների փոփոխությունն է այսօր մեր համար էականը, այլ ոչ Հայաստանի զարգացման հեռանկարների տեսանկյունից անպիտան ու անորակ էլիտայի քաղաքակրթումը:

 


Պետք չէ քաղաքակրթել անհույսներին, պետք է փոխել նրանց նորերով, ավելի որակյալներով ու կրթյալներով: Եվ այս առումով շատ էական է հասարակական գիտակցությունը կեղծ նպատակադրումներից ազատագրելը: Մարդիկ, ովքեր հասարակական, տնտեսական, մշակութային ու ազգային հարաբերությունները պատկերացնում են խմբակային արժեհամակարգի շրջանակներում, ժամանակվրեպ իրականություն են  և նրանց պետք է թողնել անցյալում: Նոր իրականությունը ունակ են ձևավորելու բացառապես նոր մտածողություն կրողները: Հետևաբար և գլխավոր խնդիրը` նոր որակներ կրող էլիտայի ձևավորումն ու ժողովրդավարական ճանապարհով իշխանությունը վերցնելն է:

 

Ու ընդհանարպես, որպեսզի մենք կարողանանք ապրել այս տարածաշրջանում ու ընդհանարպես աշխարհում, կամ պետք է հրաժարվենք այն էլիտայից, որն ունենք այսօր կամ կորցնենք մեր ինքնիշխանությունն ընդհանրապես:

 
 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...