ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին
Հայրենասիրության ու «պղտոր ջրում ձուկ որսալու» սիրահարների մասին

Աղասի Թադևոսյան   2009-10-15


Խնդիրն ինչ մասին ուզում եմ խոսել, անմիջականորեն կապված չէ հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությանը կամ դրանցից ակնկալվող վտանգներին ու օգուտներին, այլ այն մթնոլորտին, որը Հայաստանի ներքաղաքական-հասարակական դաշտում ձևավորվել են տարբեր կարգի վերլուծաբաններ, հրապարակախոսներ, քաղաքական գործիչներ ու նմանտիպ այլ անձինք, խմբեր ու կազմակերպություններ:
Հստակ կարելի է ասել մի բան, Հայաստանի հասարակական–քաղաքական ու հրապարակախոսական հարթակներում չկան մտքեր, չկա բանավեճ:

 Փոխարենը կա հայհոյախառը ու զգացմունքախեղդ կռիվ ու հաշիվմաքրոցի, որտեղ ակնհայտ է, որ ամեն մեկը փորձում է ջուրն ավելի պղտորել իր «ձուկը բռնելու» նպատակով: Խոսքս վերաբերում է բոլորին` Հայ ազգային Կոնգրեսից սկսած, ՀՅԴ-ով, «Ժառանգությունով»  ու  ՀՀԿ-ով վերջացրած:

 


Օրերս հայկական կայքէջերից մեկի խմբագրականում «քիրվայականության» ու «հայաստանակենտրոնության» վերաբերյալ մի ճառ կարդացի ու մի պահ ինձ թվաց թե 1930-ականների Գերմանիայում եմ` ուր մարդկանց տեսակավորում են երկու սորտի ու ընտրության հնարավորություն չեն տալիս, որովհետև չգնդակահարվելու համար ունես միայն մեկն ընտրելու տարբերակ: Ուրեմն այս խմբագրականի հեղինակ հայրենասեր տղան զրկում է ինձ ու իմ նմաններին ինքնուրույն մտածելու հնարավորությունից ու վախեցնում, որ եթե չհրաժարվեմ գաղափարներիցս, փորձեմ ինքնագլուխ դատողություններ անել ու հանկարծ «հայաստանակենտրոնությունը» չընտրեմ, ինձ դավաճան-քիրվա կհռչակեն, կմղեն լուսանցք ու կոչնչացնեն, եթե ոչ ֆիզիկապես` ապա բարոյապես ու սոցիալապես, որովհետև շուտով իրենք վերցնելու են իշխանությունը ու այն ժամանակ բոլոր «քիրվաների» թթվածնի ծորակը փակվելու է:

 


Այսինքն, «քիրվաներին» կամ կկախեն, կամ կդատեն կամ կստեղծեն այնպիսի պայմաններ, որ սրանք բոմժի պես ապրեն, կամ էլ փախչեն երկրից: Եվ ամենակարևորը իրեն խելոքի տեղ դրած այդ մարդը հայտարարում է. «նրանք, ովքեր կողմ են հայ-թուրքական ներկա զարգացումներին՝ «Քիրվայական» կուսակցությունն են ներկայացնում և, ըստ էության, ողջունում են նախաստորագրված կամ արդեն ստորագրված արձանագրությունները, իսկ նրանք ովքեր դեմ են՝ ներկայացնում են հայաստանակենտրոն ուժերն ու հստակ «Ո՛չ» են ասում այդ արձանագրություններին»։ Այսինքն, եթե դու մեկն ես, ով սեփական կարծիքն ունի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ և այն չի համապատասխանում «ոչ» ասողների կարծիքին, ըստ, ազգը երկու կարգի տեսակավորող այս ինքնակոչի, դու արդեն մարդ չես` դու «քիրվա» ես ու հետևաբար ազգի դավաճան: 

 


Անկեղծ ասած այս վայրագ մտածելակերպն ինձ վախեցնում է, որովհետև սրանից ֆաշիզմի հոտ է գալիս և իրեն քաղաքակիրթ համարող ցանկացած մարդ, ով հարգում է ազատ մտածելու ու արտահայտվելու անձի իրավունքը, այսօր չպետք է թույլ տա նման ստորակարգ մտայնության ձևավորումն ու տարածումը:
 Օրերս այս խնդրին անդրադարձ էր կատարվել նաև Հայաստանի հայտնի օրաթերթերից մեկի խմբագրականում և փառք Աստծո, որ այս պրոբլեմը նկատվում է ու արդեն հնչեցվում:

 


«Քիրվայականության» ու նմանտիպ «հայրենասիրական» կլիշեների մուտքագրումը մեր հրապարակախոսական հռետորաբանություն պետք է ամպայման արձագանք ստանա ու պետք է հակադարձվի, որ եթե դրա հեղինակը ինչ-ինչ պատճառներով չի ընկալել իր արածի անմտության աստիճանը, ապա փորձի հասկանալ, որ ֆաշիզմը վաղուց արդեն սնանկ քաղաքական ու սոցիալական տեխնոլոգիա է ու նման հռետորաբանություն մուտքագրել հայ հասարակություն պարզապես անթույլատրելի է: Դա չի կարելի նույնիսկ իշխանափոխություն իրականացնելու ու հետո դրա պտուղները վայելելու ակնակալիքներ ունենալու պարագայում: Չի կարելի, եթե անգամ դրա համար շատ լավ վճարում են:  Չի կարելի, որովհետև դա շատ ավելի վտանգավոր ու կործանարար կարող է դառնալ, քան դիվանագիտության մեջ մեզանից ավելի հմուտ թուրքերի հետ ծանր ու դժվար պայմաններով բանակցելը: Չի կարելի, որովհետև այն վտանգավոր կարող է դառնալ հենց իրենց՝ այդ համակարգը ներդրողների համար:

 


Վերջերս մի հետաքրքիր ֆիլմ նայեցի, որտեղ մի դրվագում դատում էին ֆաշիստական Գերմանիայում հրեաների համակենտրոնացման ճամբարներից մեկի SS-ական վերակացու մի կնոջ, որը չդառնալ այդպիսին այդ ժամանակներում պարզապես չէր կարող, քանի որ կհռչակվեր գերմանական ազգի դավաճան ու կգնդակահարվեր: Խեղճ կին, նույնքան զոհ, որքան հրեաները: Ու ինչու էին այդ խեղճ կնոջը դատում: Նրան SS-ական սարքողներին պետք էր դատել, այլ ոչ` իրեն: Իր ողջ մեղքն այն էր, որ չէր ցանկացել 27 տարեկանում իր իսկ հայրենակիցների կողմից հռչակվել որպես ազգի դավաճան ու գնդակահարվել և ստիպված դարձել էր «հայրենասեր» SS-ական:

 


Հիմա մեզ, ըստ էության, մեր ազգայնականներն այդպիսի ընտրույթի առջև են ուզում կանգնեցնել, որովհետև իրենց «ոչ»-ին սեփական կարծիքի հիման վրա չմիացողներին հռչակում են քիրվա-դավաճաններ: Ու «Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն էլ հենց այդ ձևի քիրվա ախպերներ» են. պրիմիտիվ ձևով փորձում է մեր գլուխը յուղել կայքէջի խորամանկ խմբագիրը և փաստորեն միակ հայրենասիրական կենտրոն հռչակում  իշխանափոխություն պահանջող ՀՅԴ-ն, իրեն ու վարդան Օսկանյանին (կարճ ասած՝ Ռոբերտ քոչարյանի հեռանալուց հետո աութսայդերի կարգավիճակում հայտնվածներին): Իսկ մարդկանց մեջ արդեն սկսվել են շշուկներ տարածվել, թե իբր Ռոբերտը, նկատի ունեն Քոչարյան Ռոբերտին, թուրքերի հետ հարաբերություններում նման «թուլամորթություններ» իրեն թույլ չէր տա, ինչպես Սերժ Սարգսյանը: Այնպես որ, կարծեք թե, այդ խմբում իրոք լուրջ խաղ են ուզում ծավալել: Իսկ դա արդեն կասկած է հարուցում, որ դրա հիմքը ոչ այնքան հայրենասիրությունն է (իրականում՝ պոպ-հայրենասիրությունը, ինչպես բնութագրել է Հրաչ Գալստյանը), որքան կորցրած իշխանության վերականգնումը, որին հասնելու այլ ճանապարհ, քան ազգայնական գաղափարախոսության շահարկումն է` այս պահին չկա:

 


Պատահական չէ, որ համակարգային իշխանափոխության կոչ է անում դեռևս անցած դարասկզբի քաղաքական արժահամակարգ ներկայացնող և այսօր քաղաքակիրթ երկրներում արդեն պատմության տհաճ էջերում մնացած նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսություն կրող ուժը: Թե որքանով է ընդհանրապես Հայաստանի քաղաքական հեղինակությանը հարիր, որ Հայաստանի քաղաքական դաշտում տոն տվող դեր ունենան նացիոնալ-սոցիալիստական, կամ ցեղակրոնական գաղափարախոսություն դավանող ուժերը, որոնք քաղաքակիրթ երկրներում կամ վաղուց քշվել են լուսանցք, կամ նույնիսկ արգելվել օրենքով, դա առանձին ու լուրջ քննարկման առարկա է: Բայց շատ էական ու վտանգավոր է, որ իշխանափոխության կոչեր անում է այդ ուժերից մեկը և չնայած բացահայտ չի նշվում, թե ինչ նոր համակարգ պետք է ներդրվի այդ իշխանափոխությունից հետո, բայց ենթադրելի է, որ խոսքը վերաբերում է 10 տարի շարունակ Հայաստանը քայքայած ու անելանելիության եզրին կանգնեցրած «վոյինադաշնակցական» ազգայնականությանը:

 


Ասենք թե մեր շատ հայրենասեր ու Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը «ոչ» ասող տղերքը եկան իշխանության և տապալեցին ներկայիս դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլերը: Է հետո: Ի՞նչ են անելու նրանք, որ երկիրը զարգանա: Ի՞նչ են անելու նրանք, որ Հայաստանը ինտեգրվի քաղաքակիրթ աշխարհին, այլ ոչ թե աշխարհի կողմից մերժվող ու դատապարտվող Իրանի հետ բարեկամություն անի միայն: Ի՞նչ են անելու, որ ժողովրդի միջից հանեն Թուրքիայից ունեցած ենթագիտակցական վախը, որն իրենց համար դարձրել են քաղաքական կապիտալ ու վախենում են այն հանկարծ կորցնեն:

 


Ազգային խնդիրներով պայմանավորված իշխանափոխությունը ժողովրդին խաբելու ամենավտանգավոր ճանապարհն է, և եթե ժողովուրդը թույլ տա, որ իրեն մեկ անգամ էլ այդ հողի վրա խաբեն, ապա վախենամ, որ այս անգամ խաբվածի նրա ծանր վիճակը շատ ավելի կործանարար ու տևական կարող է դառնալ:

 


Բայց ինչպես ժողովուրդն է հումորով ասում` «ափսոս ա էս ժողովուդը, որ ընկել ա էս ազգի ձեռքը» և տվյալ դեպքում «ազգի» տակ պետք է հասկանալ հայրենասիրության իմիտացիայով զբաղվողներին, որոնց առավելապես հրապուրում է անձամբ իրենց համար բացվող հեռանկարները:
Հայաստանի ռազմավարական ռեսուրսը ոչ մի դեպքում չի կարող դառնալ ազգայնականությունը, քանի որ դա ներքին ռեսուրսները կլիշեավորելու, օտարելու ու սպառելու, այլ ոչ դրանք կոնսոլիդացնելու, դինամիկ ու ստեղծագործական եղանակներով վերարտադրելու ճանապարհ է: Ժամանակակից պետության ու ազգի զարգացման արդեն փորձված ճանապարհը՝ ժողովրդավարությունն է, մտքերի ու կարծիքների  բազմազանությունը և արտահայտվելու ազատությունը: Զարգացած աշխարհի փորձը ցույց է տալիս, որ սա վերաբերում է ցանկացած հարցի, այդ թվում և ամենացավոտ ազգային հարցերին:

 


Ազգայնականության ռեսուրսի հարթությունում Հայաստանը Թուրքիային հաստատ տանուլ կտա, որովհետև Թուրքիայի ազգայնականության ռեսուրսը շատ ավելի հզոր է մերինից: Մեզ ձեռնտու է հարթությունը տեղափոխել ազգայնականից դուրս, հնարավորինս համարդկայինին առավել ընկալելի հարթություններ: Ի դեպ Ցեղասպանությունը այս կոնտեքստում քննարկելու ու ճանաչելու հնարավորությունը շատ ավելի շահեկան ու հավանական կլինի, քան` ազգայնական: Այնպես, որ ազգայնականությանը ու դրա տարածած գորշ հռետորականությանը այլընտրանքների ներկայացումն այսօր ոչ միայն ներքաղաքական ոլորտում, այլ արտաքին քաղաքական ոլորտում հաջողությունների երաշխիքներից մեկն է և ցանկացած նոր միտք ու կարծիք ոչ թե պետք է ենթարկվի կլիշեավորման ու տեսակավորվի «ազգի դավաճանների» ու «հայրենասերների» պրիմիտիվ սորտավորման չափանիշներով, այլ խրախուսվի, դուրս բերվի հրապարակ ու դարձվի քննարկման առարկա:

 


Այսօր Հայաստանը արդեն մտել է մի գործընթաց, որը շահեկանորեն  վարելու ու միավորներ ձեռք բերելու երաշխիքներից գլխավորը Հայաստանի ներսում առողջ ու բազմակարծ հասարակական-քաղաքական միջավայրի ձևավորումն է`  աշխարհի կողմից ոչ թե վաղուց մոռացված, այլ՝ ընկալելի ու ընդունելի լեզվով ու երագավորումներով: 

 

Որպես հետգրություն՝ համառոտ դաս լեզվի մասին (խմբագրի կողմից)

 


Որպես հիմք ընդունենք այն միտքը, որ լեզուն կրկնվող սոցիալական ակտի արտահայտություն է: Այն արտահայտում է  լեզուն կիրառողի սոցիալական ու մշակութային փորձը և, մյուս կողմից՝ ընկալվում է մշակութային կոդի շրջանակներում: Կոդ ասելով էլ՝ ի նկատի ունենք այն կառուցվածքային մոդելը, ինչի շրջանակներում  ստեղծվում, հաղորդվում ու ընկալվում են մշակութային ֆենոմենները: Իսկ մշակութային  (ինչպես նաև ցանկացած այլ) իրականությունը ոչ այլ ինչ է, քան  այն որ արտահայտվում է լեզվական պրակտիկայով: Շրջանը փակվեց, խոսենք մեր իրականության մասին:

 

Այսպիսով՝ նշված հրապարակումների քաջ հեղինակը ենթադրում է, որ «քիրվա» ֆոնեման արդեն իսկ դարձել է նշան ու նշանակում է շատ վատ մի բան, այնքան վատ, որ դրա համար կախելն էլ քիչ է: Ասենք՝  Դավիթի աստղի նման մի բան, որ հրեաներին ստիպում էին կրել ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված երկրներում: Այսպես ուրեմն՝ թուրքերեն չգիտեմ, բայց գիտեմ, որ թուրքերեն այն նշանակում է բարեկամություն, համակեցություն: Շատ լավ՝ դատապարտելի ու քսմտնելի որևէ բան կարծես թե չկա: Բայց խնդիրն այն է, որ հեղինակը շատ է ուզում, որ մենք այդ բառի տակ դատապարտելի ու քսմտնելի ինչ-որ բան գտնենք:

 

Հետևաբար՝ պետք է ենթադրել, որ այդ օտար բառը նա օգտագործում է որպես ալլյուզիա կամ մետաֆորա: Առաջինի պարագայում (որպես ալլյուզիա) կրթված հայը և հայրենասերը որպես հղում առաջին հերթին հիշելու է Հովհաննես Թումանյանին. նա «քիրվայություն» էր անում՝ անմիտ ինքնաոչնչացումից փրկելով հազարավոր հայերի ու թուրքերի, ու այդ մասին գրվում էր հենց այդ բառերով:

 


Սակայն պարզ է, որ մեր քաջ հեղինակը Թումանյանին չէ որ  հղում է անում, և նշանն էլ որպես կոմունիկացիա ուղղված է ոչ թե կրթված ու իսկական հայրենասերներին, այլ բոլորովին այլ լսարանի: Այս պարագայում արդեն որպես հղում, հաստատապես, ենթադրվում է նախորդ նախագահի հայտնի արտահայտությունը, թե՝ «հայերն ու թուրքերը գենետիկորեն անհամատեղելի են»: Այս արտահայտությունը, որպես հաղորդակցություն,  21-րդ դարում արպրող բոլոր նորմալ մարդկանց (ինչպես նաև 21-րդ դարում ապրող հայաստանցիների) կողմից ընկալվեց որպես անախրոնիզմ, ինչի էթիկական ու էսթետիկական հիմքերը մնացել են 18-19-րդ դարերում, եթե ոչ  մարդկանց հանրության զարգացման ավելի վաղ փուլերում:

 


Այսպես ուրեմն՝ պետք է ենթադրել, որ մեր քաջ հեղինակը «քիրվայություն» բառը որպես հաղորդակցության միջոց  օգտագործում է հենց այն խմբերի ու մարդկանց համար, ովքեր  «հայերն ու թուրքերը գենետիկորեն անհամատեղելի են» արտահայտությունից էքստազի մեջ են ընկնում, օրինակ այնպես, ինչպես մեր նախնիները հաջող որսից հետո՝ կրակի շուրջ պարելով: Չնայած՝ երևի այս պարագայում էլ «հաջող որսի» ակնկալիք կա, արդեն ավելի ժամանակակից նյութական արտահայտությունով (նման դեպքերում միշտ հիշում եմ ռուս գրողներից մեկի ասածը: Երբ նրան հարցրել են, թե ինչպես շնորհակալ լինեն ինչ-ինչ ծառայությունների դիմաց, նա ասել է. «после изобретения дензнаков, все дрвугие фомы взаимности и «благодарности» отпали»):

 


Արդյունքում՝ մեր քաջ հեղինակի լեզուն մեզ համար չէ որ նախատեսված է, որովհետև մենք այն ընկալում ենք այլ պարադիգմայի շրջանակներում. թե՝ հեղինակը ցանկանում է ապրել այլ արժեքային, էթիկական ու էսթետիկական կոնտինուումում, նորմալ մարդկանց համար արդեն գոյություն չունեցող:

 

Ասածից պարզ է դառնում, որ այդ լեզուն իրենց սեփական կորպորացիայի (խմբի) համար է. այստեղ ամեն ինչ, հաստատապես, ընկալում են այնպես, ինչպես, երևի թե, պլանավորել է հեղինակը, նման նշաններով ճանաչում միմյանց ու, երևի, էքստազի մեջ ընկնում՝ բոլոր հայտնի հետևանքներով: Օրինակ, օրերս դաշնակցության անդամներից մեկը ռադիոյով հուզված ասում էր, թե «թե հենց նոր փողոցում մի մարդու հետ էր խոսում, ով (փողոցի մարդը) ասել է (դաշնակցության անդամին) թե՝ սահմանի բացումը իր համար գենետիկորեն անընդունելի է»: (այս առումով կարդացեք նաև՝ Գենետիկայի վնասները)

 


Այնպես որ՝ ձեր կոնտինուումի շրջանակներում միմյանց սիգնալներ ուղարկեք ինչքան և ինչպես սրտներդ ուզում է, բայց եթե հավակնություն ունեք հանրությանը դիմելու, ապա գոնե ժամանակ առ ժամանակ օրացույցին նայեք: Հետո՝ վատ չէր լինի սեմիոլոգիայի հայրերի գրքերի գոնե նախաբանները նայել: Ասեմ, որ իմ՝ ոչ մասնագետի,  կարծիքով՝ ամենամատչելին Լոտմանն է:

 

 

 
 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...