ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին
Քաղաքականությամբ զբաղվելու համար նաև խելք է անհրաժեշտ

Աղասի Թադևոսյան   2010-01-18


2009 թվականին Հայաստանի ներքաղաքական վիճակը վերգտավ իրեն արդեն 10 տարուց ավել հատուկ ճահճային հանդարտությունը: Եվ որքան էլ տարօրինակ է` դրան օգնեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ու հայ-թուրքական արձանագրությունները: Ֆինանսատնտեսական ճգնաժամը նպաստեց, որ մարդիկ ավելի շատ կենտրոնանան իրենց առօրեա հոգսերի վրա, իսկ հայ-թուրքական արձանագրություններն էլ օգնեցին Սերժ Սարգսյանին ապացուցելու հանրությանը, որ Հայաստանում չկան քաղաքական կենսունակ ուժեր, որոնք մարտահրավերներ ծագելու դեպքում ունակ են արդյունավետ առաջարկներ ու ելքեր ներկայացնելու:

 

 

Ազգային մակարդակով պարզ դարձավ ևս մի բան, որ Սփյուռքը նույնպես իր ներկայիս կազմակերպվածության ձևերով չկարողացավ գտնել պոզիտիվ ելքեր ու լավագույնը, որ կարող էր անել, Սերժ Սարգսյանին բողոքի ակցիաներով դիմավորելն էր: Ըստ էության, իր անզորությունը ցուցադրեց նաև սովետահայկական մտավորականությունը: Սրանք այն մարդիկ են, ում կայացումը հիմնականում տեղի է ունեցել Խորհրդային Միության լճացման տարիներին և ում մտքի թռիչքը նույնպես կանգ է առնում բողոքի ակցիաներ անելու վրա (սա` լավագույն դեպքում):
Այսինքն, կյանքը ցույց է տալիս, որ ներկայիս հայության (Հայաստանում կամ Սփյուռքում էական չէ) մարտահրավերներին արձագանքելու ավանդութային ձևը բողոքավորությունն է` համեմված նոր ու իննովատիվ մոտեցում ցուցաբերելու ձգտումը հիմնովին մերժելու կեցվածքով:   Ըստ էության իննովատիվ մոտեցումների ու արմատական փոփոխությունների հանդեպ առկա վախը Հայաստանում և Սփյուռքում ձևավորված լճացման հիմնական պատճառն է:

 


Դեկտեմբերի 27-ին Վարդանանց փողոցում տեղի ունեցած ավազակային հարձակումը (ՀԱԿ նախընտրական քարոզչություն իրականացնողների վրա) ցույց է տալիս, որ 2008 թ. մարտի 1-ից հետո իշխանությունը նույնիսկ «մեկ սանտիմետր» իսկ չի աճել և հավանաբար դա է այն հիմքը, որ իշխանական մեքենայի երկրորդ դեմքին թույլ է տալիս համոզված և ի լուր հանրության արտահայտվելու, որ քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չի ունենալ: Եթե նկատի ունենանք այն տխուր վիճակը, որում հայտնվել է Հայաստանը իշխանությունում գտնվողների յուրօրինակ մտագործունեության հետևանքով, միգուցե և ԱԺ նախագահի հայտնի դիտարկումտ, թե` քաղաքականությունով զբաղվելու համար մեծ խելք պետք չէ,  բնութագրում է իշխանավորների մտավոր մակարդակի իրական վիճակը: Բայց եթե նկատի ունենանք այն մարտահրավերները, որոնք մեր առջև ծառանալու են Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական հաշտեցման արձանագրությունները վավերացնելուց հետո, ապա մտքի և այն էլ որակյալ մտքի կարիք զգացվելու է: Այն ժամանակ կարող է սկսվել իրական ճգնաժամ:

 


Այն լճացվածության իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը դժվար է նույնիսկ ճգնաժամ անվանել, որովհետև ճգնաժամը դա դինամիկ երևույթ է: Դրանում  կա շարժում և դիմադրություն: Շարժումն ուղղված է հին ձևերի ու կարգի դեմ, իսկ դիմադրությունը` ճգնաժամի հրամայականների ընկալմանը և դրանց համարժեք գործողությունների ծրագրի մշակմանն ու իրականացմանը: Նման բան Հայաստանում ցավոք տեղի չունացավ: Միգուցե այդպիսին կարող էր լինել ընդդիմությունը, որը ցավոք, հետևելով Այնթափեցու տխուր օրինակին, որոշեց մեծ խնդիրները զոհաբերել մանրերին: Եվ այսպես, Հայաստանը 2009 թվականին կորցրեց նաև ընդդիմություն ունենալու և երկրում իրական քաղաքական շարժումներ ձևավորելու շանսերը: Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական հայտնությունը, որը նշանավորված փոքր լուսաճառագումներով ու մարտիմեկյան զոհաբերություններով, 2009 թվականին ըստ էության ավարտվեց: Նա չկարողացավ հաղթել առանձին վերցրած ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաև` Գագիկ Ծառուկյանին, ով ցույց տվեց, որ իր խմբավորման լծակներն ավելի ազդու են, քան` Լևոն Տեր-Պետրոսյանինը: Անկախ պատճառներից, փաստն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ կամ չցանկացավ կոնսոլիդացնել քաղաքացիական այն հզոր ներուժը, որը շատ ավելի մեծ իշխանություն ունի իր մեջ, քան` Սերժ Սարգսյանի կամ Գագիկ Ծառուկյանի ՀՀԿ և ԲՀԿ խմբավորումները: Դա այն պատճառներից մեկն է, որ թույլ է տալիս մտածել, թե Հայաստանում քաղաքականությամբ կարող են զբաղվել նաև մտավոր թերություններ ունեողները: Ի դեպ, այս գործընթացը կարող է խորանալ, եթե հայ-թուրքական հարթությունում զարգացումները Հայաստանին չկանգնեցնեն որակական փոխակերպումների գնալու հրամայականի առջև: Ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը և 16 տոկոսից բարձր տնտեսական անկումը կարելի քողարկել միջազգային ֆինանսական կառույցներից վերցրած և սերունդների վզին թողնվող պարտքերով, բայց քաղաքական հրամայակնները պետք է լուծել, հակառակ դեպքում` ոչ միայն կփոխվի իշխանությունը, այլ նաև`Հայաստանի հաշվին տարածաշրջանի քաղաքական աշխարհագրությունը: 

 


2009 թվականի ներքաղաքական գործընթացների հետևանքն այն եղավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը որպես քաղաքական գործիչ հերթական անգամ իրեն դրեց լուսանցքում և, հազար ու մի պատճառաբանություններով արդարացնելով սեփական քայլերը, փաստացիորեն դեմ գնաց Հայաստանի քաղաքական դաշտի կայացմանը, որի համար նպաստավոր նախապայմանները ստեղծել էր հենց ինքը` իր երկրորդ գալստյամբ: Ամբողջ հարցն այն է, թե արդյոք այս լճացումը կմնա այնպես ինչպես կա, թե` առաջիկա տարում կարելի է նաև ակնկալել դրական տեղաշարժեր:

 


Կարծում եմ, որ հարցի պատասխանը թաքնված է ներկա իրավիճակի գնահատականի մեջ: Այսինքն, պետք է պատասխանել այն հարցին թե քաղաքականությամբ զբաղվելու համար արդյոք խելք պետք է ունենալ և ինչ է քաղաքականությունն ըստ էության, այլ` ոչ որպես պրիմիտիվ ուժային մեթոդներով ջրի երսին մնալու ճկունություն:

 


Եթե ըստ էության, ապա պետք է նկատել, որ Հայաստանում իշխանության որակները մոտ են ամենապրիմիտիվին` ազգարյունակցական ցեղային իշխանության մոդելին: Եվ եթե քաղաքականությունը դիտարկում ենք որպես իշխանությունը վերցնելու համար մղվող մրցակցություն, ապա այստեղ իրոք խելք պետք չէ, պետք է ֆիզիկական ուժ և փող:

 


Իշխանության որակ փոխելու համար անհրաժեշտ է դուրս գալ առաջին հերթին այն պրիմիտիվիզմից, որում փորձում է Հայաստանը հավերժ պահել ներկայիս ցեղային դարաշրջանի մենթալիտետով առաջնորդվող վերնախավը: Այդ պրիմիտիվիզմից դուրս գալու ելքերը շատ չեն: Դրանցից մեկը հոգեմտավոր հարթությունում նորութաստեղծ գործունեության ձգտումներ ունեցող անձանց ու խմբերի միջև մտավոր փոխանակության ինտենսիվության մեծացումն է: Դրա համար նպաստավոր են այն իրավիճակները, որոնք ազգը և պետությունը կկանգնեցնեն այնպիսի մարտահրավերների առջև, որոնք առանց մտավոր ճիգ գործադրելու հնարավոր չէ լուծել:

 


Առաջիկա տարում դա լինելու է հայ-թուրքական հարաբերությունները և արցախյան հիմնախնդիրը: Սրանք են լինելու մեր հիմնական մարտահրավերները, որոնք ցուցադրելու են մեր ազգի կենսունակության մակարդակը: Եթե մեզանում միտքը շարժվեց, կգտնվեն լուծումներ և կփոխվի նաև ներքին իշխանության որակները, որովհետև իշխանություն են ստանում նրանք, ովքեր կրիտիկական իրավիճակներում գտնում են ելքեր ու առաջնորդում են հանրության գիտակցությունը:  Այս դեպքում էական չէ, թե ովքեր են գտնելու լուծումներ, որ թիմից են նրանք լինելու` Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի թե մեկ ուրիշի, որին մենք դեռ չենք ճանաչում: Էականն այն է, որ այս դեպքում քաղաքականության որակական չափանիշները Հայաստանում կարող են փոխվել և դրանում առանցքային կարող է դառնալ գիտելիքի ու մտավոր որակների չափանիշը, և այն ժամանակ կարելի է հուսալ, որ ՀՀ պետական-քաղաքական այրերը համարժեք կլինեն իրենց զբաղեցրած պաշտոններին, քանի որ այդ պաշտոնները զբաղեցնելու համար անհրաժեշտ է լինելու նաև շատ խելք ունենալ, այլ ոչ միայն «ախպերության» մեջ դիրքը չկորցնելու ճկունություն: 

 


Այն, որ գալիք տարում այս ամենը միանգամից տեղի չի ունենա` ակնհայտ է: Բայց նաև ակնհայտ է, որ այս տարի Հայաստանը ստիպված է լինելու աշխուժացնել իր արտաքին քաղաքականությունը: Իսկ դա կաշխուժացնի մեր միտքը և դա, պետք է կարծել, գալիք տարուց մեր հիմնական դրական սպասելիքն է: Մեզ անհրաժեշտ են մարտահրավերներ, որոնք ստիպելու են ինքներս մեզ ապացուցելու մեր կենսունակությունը: Եթե չկարողանանք, գոնե կհասկանանք, որ մենք այլևս կենսունակ ազգ չենք և դատապարտված ենք մարգինալի կարգավիճակի` որևէ մի հզորի թաթի տակ տաքուկ ապրելու կամ էլ` դանդաղ վախճանի:

 
 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...