ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին
Մենք ենք… ու կրկին մենք

Հրաչ Գալստյան    2010-08-23


Վերջին օրերի ինֆորմացիոն աղմուկը այս շաբաթ հաստատապես նվազելու է և, կարծում եմ, ավելի ցածր տոնով ու ավելի հանգիստ խոսակցության ժամանակն է: Բնականաբար խոսքը վերաբերում է Մեդվեդևի այցին ու դրա հետ կապված անցուդարձին: Ճիշտ է, աղմուկ ասածն այս անգամ որոշ յուրահատկություններ ուներ. այն գործնականում բացառապես սահմանափակվում էր լրատվամիջոցների ու ցանցերի հարթությունով, ասել է թե՝ վիրտուալ էր: Իսկ քաղաքական դասի հիմնական խաղացողները լռում էին: Չեմ բացառում, որ նրանցից գոնե մեկն այնուամենայնիվ ինչ-ինչ գնահատականներ կտա, ու աղմուկը մի քանի օր էլ «սնվելու» բան կունենա: Բայց փորձից հայտնի է, որ այս դեպքում արդեն բուն շարժառիթը մի կողմ է մնալու ու ու այս նոր աղմուկն արդեն վերաբերելու է արձագանքին:

 


Եվ այսպես, առարկան ուսումնասիրելու, ընկալելու ու գնահատելու՝ ինձ հայտնի մեկ ձև կա. հարցեր ձևակերպել և փորձել այդ հարցերին պատասխաններ գտնել: Իսկ հարցերը շատ պարզ ու սովորական են՝ վերջապես ի՞նչ է եղել, ի՞նչ չափանիշներով ճանաչենք եղածը ու, համապատասխանաբար, ինչպե՞ս գնահատենք այն: Նկատեմ, որ դաշտում եղած գնահատականները դժվար թե մոտ լինեն իրականությանը. մի բևեռում աշխարհի (մեր) վերջի բավականին հստակ երևացող ու մռայլ պատկերն է, իսկ մյուսում՝ «Նոր Երուսաղեմ»: Ինչևիցե հետո արդեն մեջտեղ են գալու «հավերժական հարցերը», ինչու՞ է այսպես ստացվել (… ո՞վ է մեղավոր), ի՞նչ հիմքեր ու նախապայմաններ կային դրա համար և, վերջապես, ի՞նչ է լինելու հետո:

 


Կատարվածը՝ ասել է թե բուն փաստերը, հայտնի են բոլորին. Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվել են ռուսական 102-րդ բազայի գործունեությունը երկարացնել ևս 24 տարով, ընդարձակվել են ռուսական բազայի գործունեության շրջանակները, Ռուսաստանը պատրաստ է իր վրա վերցնել Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության ծախսերի 20 տոկոսը ու ավելի մանր մի քանի այլ համաձայնություններ: Այս նույն շարքում անկասկած պետք է հիշատակվի նաև այն փաստը, որ Ռուսաստանը կարծես թե պատրաստ է Ադրբեջանին վաճառել C-300 դասի հակահրթիռային համակարգեր՝ 300 մլն $ US ընդհանուր արժողությամբ:

 


Ի՞նչ չափանիշներով ճանաչենք եղածը ու, համապատասխանաբար, ինչպե՞ս գնահատենք այն: Բնականաբար, առաջին հերթին անհրաժեշտ է գտնել ինչ-ինչ ծանոթ փաստեր ու իրադրություններ և հետո արդեն այդ տեսանկյունից դիտել ու գնահատել մեր հետ կատարվածը: Երկարաբանություններից խուսափելու որևէ այլ ձև, քան թեզիսներով խոսելն է ու նաև ասելիքը որոշակի սխեմայի սահմաններում ներկայացնելը, կարծում եմ չկա:

 

Եվ այսպես,


- Ռուսական բազան արդեն Հայաստանում էր: Սովետ Միության փլվելուց հետո այն հենց այդ կարգավիճակն էլ ուներ, իսկ 1995 թ. պայմանագրով դրա կարգավիճակը լեգալացվեց ու սահմանվեց գործունեության ժամկետը (25 տարի)՝ այն ավելացնելու պայմանով: Ստացվում է, որ հիմա, ինչ-ինչ նախապայմաններից ելնելով (ինչի մասին խոսելու եմ ավելի ուշ), կողմերը (կամ դրանցից մեկը) շտապել են իրականություն դարձնել 1995 թ. պայմանագրով ստեղծված հնարավորությունը: Այսիքն՝ կարծես թե արտառոց ոչինչ չկա,

- Հայաստանը ո՛չ առաջին և ո՛չ էլ վերջին եկիրն է, որ իր տարածքում օտարերկրյա բազաներ ունի: Ոլորտին քիչ թե շատ ծանոթ մեկն էլ կհաստատատի, որ ժամկետների հարցով էլ արտառոց ոչինչ չկա,


- Հայաստանի անվտանգության արտաքին սպառնալիքները կարող է թվարկել ցանկացած մեկը, դրանք թվարկված են նաև Անվտանգության դոկտրինում,  և դժվար չէ համոզվել, որ առկա իրավիճակում առանց երրորդ կողմի Հայաստանը չի կարող դիմակայել այդ սպառնալիքներին, անգամ զուտ ֆորմալ տեսանկյունից,


- Վերջին այս դրույթի հետ կապված մի հարցադրման եմ հանդիպել (Սարո Սարոյան, «Ժամանակ» օրաթերթ), թե՝ ինչու՞ ո՛չ ռազմաքաղաքական դաշինք, ասենք ՀԱՊԿ, այլ՝ երկողմանի երաշխիքներ: Հարցադրումը պետք է դիտել որպես զուտ հռետորական, ինչը մասամբ հաստատվում է հեղինակի մյուս մտքերով: Կամ էլ հեղինակը պարզապես լավ չի տիրապետում նյութին: ՀԱՊԿ չունի արագ արձագանքման մեխանիզմ (կամ էլ արձագանքման մեխանիզմ՝ ընդհանրապես), անգամ այսպես կոչված Արագ արձագանքման ուժերի ստեղծումից հետո: Եվ հետո տվյալ պարագայում խոսքը վերաբերում էր ընդամենը ուսական բազային ու անգամ ռազմաքաղաքական դաշինքների շրջանակներում ընդունված պրակտիկա է, երբ դաշինքի անդամները երկողմանի պայմանագրեր են ունենում՝ օրինակներ բերելն անգամ ավելորդ եմ համարում, դրանք իսկապես շատ են:

 


Արդեն ասել եմ՝ բերածս փաստերն ընդամենը եղածը ինչ-որ համակարգում ճանաչելու համար են, ո՛չ ավել: Այս տեսանկյունից, կարծես թե, ամեն ինչ «հարթ ու խաղաղ» է ստացվում, արտառոց ոչինչ չկա: Կհարցնեք՝ եթե ամեն ինչն այսքան «շարքային» է, ապա ինչու՞ են մարդիկ այսքան անհանգստանում, ծայրահեղությունների հասնում՝ ինչ-որ հիմքեր դրա համար պետք է լինի, չէ՞: Դրանք կան իհարկե, ու ես էլ եմ անհանգստանում: Օրինակ,


- Հայաստանը դեռ կայացման ու միաժամանակ նաև՝ դրա հետ փոխկապակցված ապագաղութացման փուլում միայն: Ամեն ինչ դեռ շատ փուխր է և վերագաղութացման կամ էլ սուվերենության իրական կորստի սպառնալիք միշտ կա,


- Այս սպառնալիքն էլ ավելի իրական է երևում գոնե այն հիմքով, որ գործ ունենք նախկին մետրոպոլիայի հետ: Մյուս կողմից գաղտնիք չեն նաև Ռուսաստանում նեոկայսերական գաղափարների մասշտաբն ու տարածվածությունը: Ընդհանուր առմամբ այս վերջինը իրենց խնդիրն է՝ մերը չի. իրական ապագաղութացման միտումները մեր մոտ շատ ավելի զորեղ ու արտահայտված են (այս մասին դեռ խոսելու ենք), քան վերագաղութացման սպառնալիքները, այնուամենայնիվ, Ռուսաստանում այսօր դոմինանտ դիտվող այդ գաղափարները գործոն են, որ միշտ պետք է մտքում ունենանք:

 


Նույն այս մեթոդով մի քանի փաստեր բերենք նաև  ատոմակայանի հետ կապված: Մի կողմից՝ լավ է որ Հայաստանում նոր ներդրումներ են լինելու, նոր ատոմակայանն էլ կարևոր է ոչ միայն տնտեսության կայունության տեսանկյունից, այլ նաև՝  ընդհանրապես անվտանգության: Մյուս կողմից՝ առանց այս էլ Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդրումների մոտ 60 տոկոսը ռուսական ծագում ունեն, և միակողմանի այս կախվածությունը հաստատ լավագույն լուծումը չէ ո՛չ տնտեսության դիվերսիֆիկացիայի տեսանկյունից և ո՛չ էլ՝ անվտանգության ընդհանրապես: Բայց այս առումով մի փաստարկ էլ է անհրաժեշտ բերել. Տնտեսության նման կառուցվածքով Հայաստանը ո՛չ առաջինն է և ո՛չ էլ վերջինը աշխարհում: Փորձը ցույց է տալիս, որ որպես կանոն նման բաները ժամանակավոր են լինում:

 


Փորձեմ ընդհանրացնել վերը բերածը (հիշեցնեմ՝ մենք դեռ «ի՞նչ է եղել, ի՞նչ չափանիշներով ճանաչենք եղածը» հարցի շրջանակներում են գտնվում) ու արդեն գնահատականներ տալ: Մի կողմից՝ կարծես թե, ամեն ինչ շարունակում է մնալ սուվերեն պետությունների գործելակերպի ստանդարտների շրջանակներում. գնալով երկողմանի ինչ-ինչ համաձայնությունների՝  կողմերից յուրաքանչյուրը փորձում է հնարավոր առավելագույն օգուտ ստանալ դրանցից: Ի՞նչ է ստանում Ռուսաստանը. անկասկած ուժեղացնում է սեփական ներկայությունը կարևորագույն այս տարածաշրջանում: Սա կարևոր է այս երկրի համար թե՛ տնտեսապես, թե՛ անվտանգության տեսանկյունից և թե՛ սեփական ինքնության ինչ-ինչ դիրքերից ելնելով: Հայաստանը ստանում է անվտանգության ինչ-ինչ նոր երաշխիքներ (հարցի այս կողմը դեռ քննելու ենք) և հնարավոր ներդրումներ:

 


Բնականաբար, ցանկացած համաձայնություն նաև կոմպրոմիս է, և խնդիրը միայն այն չէ, որ համաձայնության կողմերից յուրաքանչյուրը կցանկանար ավելի քիչ տալ ու ավելի շատ ստանալ (այս մասին նույնպես դեռ խոսելու ենք): Տվյալ համատեքստում ավելի շատ նկատի ունենք այն, որ համաձայնության գնալով, կողմերից յուրաքանչյուրն ինչ-ինչ  կորուստներ է ունենում: Ռուսաստանի պարագայում դրանցից ամենակարևորը, ըստ ամենայնի, «չեզոք կողմի» դիրքի կորուստն է, գոնե՝ զուտ ֆորմալ չափանիշներով: Ճիշտ է, այստեղ էլ Ռուսաստանը փորձում է այնպես անել, որ «հաշվի մի մասը» մենք վճարենք (C-300 հակահրթիռների հնարավոր վաճառքը Ադրբեջանին), բայց համաձայնենք՝ ուժեղ կողմը միշտ մի քիչ ավել է ստանում, քան՝ թույլը: Իսկ ինչ կորուստների է համաձայնվում Հայաստանը, նույնպես հայտնի է՝ միակողմանի կախվածության ուժեղացում, ինչը նոր սպառնալիքներ է ստեղծում սուվերենության տեսանկյունից: Այստեղ իհարկե հին ու նոր մի հարց է առաջ գալիս՝ իսկ «բազմակողմանի փոխկապվածության» հնարավորություններն այսօր այդքան ակտուալ են հա՞, «դռների հետևում» կանգնա՞ծ են, ու մնում է միայն դռնե՞րը բացել, բայց այս մասին՝ ավելի ուշ:

 

Մի հանգամանք էլ կա իհարկե, որ քննության արժանի է: Արդեն մի քանի ամիս է, որ Ռուսաստանը ակնհայտ ճնշում էր իրականացնում Հայաստանի (…իշխանությունների) ուղղությամբ: Հիշենք գոնե նույն հակահրթիռների վաճառքի հետ կապված պատմությունը: Ավելի պակաս նշանակության փաստեր էլ կան, սակայն նույնքան նշանային՝ ասենք, ռուսական լոբբիի ակտիվացումը Հայաստանում, Հայաստանում ուժային գերատեսչությունների հետ կապված ինչ-ինչ ինտրիգներ (այս մասին լուրերն ավելի շատ տարածվում են բամբասանքի ու ինչ-ինչ ակնարկների ձևով) և այլ: Ի՞նչ դատողություններ կարող ենք անել այս առիթով: Չգիտեմ: Հնարավոր է ասել, թե Ռուսաստանը գործում է սովորական մեթոդներով, ու շատ ավելի կոպիտ ճնշումների օրինակներ բերել՝ Ուկրաինայի, Վրաստանի, կամ անգամ Բելառուսի հետ կապված: Կարելի է ասել, թե ուրեմն մենք էլ ինչ-ինչ արգումենտներ ենք ունեցել ու դեռ էժան ենք պրծել: կարելի է ոչ մի հետևություն էլ չանել ու ընդամենը մտքում պահել այս ամենը:

 


Ուրեմն, ճանաչեցինք ու գնահատեցինք և կարող ենք հասնել «հավերժական հարցերին»՝  ինչու՞ է այսպես ստացվել (… ո՞վ է մեղավոր), ի՞նչ հիմքեր ու նախապայմաններ կային դրա համար և, վերջապես, ի՞նչ է լինելու հետո:

 


Այստեղ  մի փոքր շեղվելու իմ ոճից ու բանավեճի եմ մտնելու դաշտում արդեն եղած կարծիքների ու գնահատականների հետ: Այսպես, գերակշռող կարծիք է, թե Հայաստանի այսօրվա իշխանությունը, գնալով այս համաձայնություններին, մտքում ունեցել է միայն սեփական ինչ-ինչ նեղ շահեր: Այս՝ անբեկանելի համարվող դրույթն իհարկե ոչ մի քննադատության չի դիմանում, բայց համաձայնեք՝ այն քննադատելն էլ հեշտ չի, դրա համար առնվազն պետք է իջնել արգումենտացիայի նույն մակարդակին: Դե ի՞նչ՝ փորձենք: Եվ այսպես, եթե համաձայնենք վերն ասածին, ապա երկրորդ քայլով պետք է անխուսափելիորեն ընդունենք, որ Հայաստանի երեք նախագահներն էլ անուղղելի կոլլաբորացիոնիստներ են: Տեսե՛ք, ի՞նչ է ստացվում. Լևոն Տեր-Պետրոսյանը ռազմաբազայի մասին պայմանագիր է կնքում, հետո էլ՝ այսպես ասած «Մեծ պայմանագիր», Ռոբերտ Քոչարյանը բազաների հետ կապված պայմանագիրը թարմացնում է՝ հողերի հետ կապված ինչ-ինչ արտոնություններ տալով, Սերժ Սարգսյանն էլ 24 տարով երկարացնում է պայմանագրի գործողության ժամկետը: Լավ, դիմենք նաև զուտ ֆորմալ տրամաբանությանը. չես գտնի մի իշխանություն, որ կամովի ցանկանա սուվերենից վասալ դառնալ՝ գոնե այն հիմքով, որ սուվերեն լինելն ավելի ձեռնտու է: Չես գտնի մի սուվերեն, որ առանց ծայրահեղ անհրաժեշտության կոմպրոմիսների գնա սեփական սուվերենության հարցում: Կասեք՝ այս երկու հակափաստարկներով էլ հարցը կատակի եմ վերածում: Երևի հա՝ անլուրջ բաներին լուրջ պատասխան չկա:

 


Ուրեմն, ինչու՞ է այսպես ստացվել: Հայաստանը այսօր թույլ է, իսկ թույլ է այն հիմքով, որ չկարգավորված կոնֆլիկտներ ունի առնվազն երկու հարևանների հետ: Հետաքրքիր է, երբ ասում են, որ այդ կոնֆլիկտները պետք հնարավորինս արագ կարգավորվեն, որ այդ կոնֆլիկտները (դրանց՝ չկարգավորված լինելը) մեծագույն սպառնալիք են մեր անկախությանն ու ազատությանը, նույն այս մարդիկ, որ հիմա առավել ակտիվ են բազաների դեմ իրենց պաթետիկ «ոչ»-ով,  ու շատ ու շատ քաղաքական ուժեր, որ հիմա լռում են, ասում են ո՛չ՝ հազար ու մի փաստարկ հորինելով: Ու խնդիրն ամենևին էլ այն չի, որ կոնֆլիկտներ կարգավորման համար կա նաև երկրորդ կողմի գործոնը: Խնդիրը խաղաղությանը մեր պատրաստվածության մեջ է: Քանի դեռ խաղաղությունը չենք համարել որպես գլխավոր նպատակ, քանի դեռ չենք կարգավորել կոնֆլիկտները, քան դեռ պատրաստակամ չենք դեպի աշխարհ բացվելու՝ Հայաստանի սուվերենությունը սպառնալիքի տակ է, գնալով մեծացող սպառնալիքի:

 


Հետո, իսկ ինչու՞ ենք թուլության համատեքստում միայն արտաքին կոնֆլիկտներից խոսում:  Ասել եմ և կրկնում եմ՝ 1994 թ. այս կողմ Հայաստանը քաղաքացիական պատերազմի վիճակում է: Ու խորհուրդ չեմ տա, որ կողմերից մեկը գլուխը տմտմբացնելով համաձայնի այս մտքին ու մատով ակնարկի հակառակ կողմին, իբր՝ ես ի՞նչ, մեղավորը նա է: Պատերազմ է, երբ երկու ու ավել կողմեր կան: Պատերազմ է, երբ ներքաղաքական անցուդարձի մասին խոսելիս՝ սեփական բառարանում ունես բարիկադ, ոչնչացնել, պատերազմ ու նման այլ «բարձր ու հնչեղ» հասկացություններ: Այնպես որ՝ ամեն ինչ այսօր չէ որ ծնվել է՝ սպառնալիքներն էլ ենք մենք ստեղծում, մեր սուվերենությունն էլ մենք մեր ձեռքով ենք օտարում:

 


Մնաց «ի՞նչ է լինելու» հարցը: Այն դիտարկենք գոնե երկու համատեքստերում՝ անվտանգություն, սուվերենություն-վերագաղութացում:


Խնդրո առարկա համաձայնությունները լուծու՞մ են արդյոք անվտանգության (ի դեմս արտաքին սպառնալիքների) խնդիրը: Այո՛, լուծում են, բայց կարճաժամկետ, տեսանելի հեռանկարում: Ու հետո, սա այնուամենայնիվ մեր ինքնին գոյությամբ, մեր փոխկախվածություների տրամաբանությամբ անվտանգություն չէ: Ու թե ինչպես հասնել այս վերջինին՝ տես վերը:


Սուվերենություն-վերագաղութացում. Այսօր մեր կախվածությունը Ռուսաստանից մեծ է՝ այստեղ վեճ չկա: Սակայն կա մի գործոն, որ իմ գնահատականով, այնուամենայնիվ հավասարակշռում է մնացած ամեն ինչը՝ մենք Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենք, ու դա մեզ մանևրի մեծ ազատություն է տալիս: Բայց սա ամենակարևորը չէ: Այսօր Հայաստանում մի նոր սերունդ է աճում, ում համար այսօրվա Ռուսաստանը օտար է թե՛ պրագմատիկ շահերի ու նպատակների տեսանկյունից, թե՛ էթիկական և անգամ էսթետիկական ինտուիցիաների տեսանկյուններից: Սա զորեղ ու հեռահար գործոն է: Այն կոտրել գործնականում անհնար է՝ բաց աշխարհի կանոններն են այսպես:

 

Վերջապես, ավելի կարևոր մի բան էլ կա՝ պարտավոր ենք պատասխան գտնել մեր այսօրվա մշակույթի զարգացման տեսանկյունից կարևորագույն մի հարցադրման՝ սպառողականությու՞ն, թե՞ աշխատանք, ստեղծագործում, նորի ստեղծում: Ազատությունը, սուվերենությունը ու գործնականում ամեն ինչ մեկ անգամ տրված ու հենց այդպես էլ մնացող ու «սպառման» համար նախատեսված ինչ-որ բաներ չեն (ի դեպ, ավանդապաշտները համարում են, որ դրանք իսկապես «մեկ անգամ տրված» բաներ են): Դրանք ստեղծագործում ու աշխատանք են պահանջում, իսկ մենք դրանց վերաբերում ենք առավելապես որպես «սպառման առարկաների»: Ուշադրություն դարձրեք գոնե, թե մենք ինչ լեզվական ֆորմաներ ենք օգտագործում այս մասին խոսելիս ու ամեն ինչ պարզ կդառնա:

 

 


 

 
Comments (4)
Նիկոլ ջան
4 Tuesday, 31 August 2010 11:41
Նիկոլ ջան, սպառիչ վերլուծություն ես ներկայացրել:
Այո, ես խոսում եմ ընդհանրապես մծակույթի՝ սպառողական լինելու մասին: Դրա մասին մի քանի անգամ էլ եմ հիծատակել տարբեր նյութերում:
Ինձ հետաքրքիր էր՝ « սպառող կամ արարող լինելը թվում են հետեւանքներ եւ ոչ թե նախապայմաններ» միտքը:
Ճիշտն ասած այս հարցի պատասխանը ես չունեմ:

Սուվերենության տարբեր մակարդակներ՝ այո՛, իհարկե, ու այստեղ ղնդիր է առաջանում ընդհանրապես սուվերենության ձևակերպման հետ՝ անհատական բնորոշիչներ, խմբակային, պետություն:
Դա անելուց հետո, երևի, ավելի հեշտ կլինի արդեն մոտենալ քո երկրորդ հարցադրմանը: Ընդ որում երկուևսն էլ երևի թե դիտվում են ոչ միայն տեղական՝ հայաստանի, հարթությունում, այլ նաև գլոբալ:
ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅՈՒՆ
3 Sunday, 29 August 2010 18:53
Համաձայն եմ, որ ռուսական ներկայությունը մի մասով Հայաստանում տանելի է ու հնարավոր է, որովհետեւ կա ավագ սերունդ, որը ռուսի ներկայությունն այս ձեւով նորմալ է համարում (նույնիսկ գնում է մեծ հիացմունքով Մեդվեդեւին դիմավորելու եւ իր երախտապարտությունը իցույց դնելու): Իսկ հեռանկարում այդ հնարավորությունը նվազում է (` ընդամենը նվազում է, որովհետեւ հիմա հեշտ չէ պատկերացնել դրա ամբողջական բացառումը առանց որոշակի սոցիալ-ժողովրդագրական եւ աշխարհաքաղաքական հիմնավոր կանխատեսումների: Օրինակ ներկայում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող ավագներին այսօր փոխարինում են երիտասարդները եւ պահպանվող միտումների դեպքում այդպես կլինի նաեւ հետագայում: Իսկ ՌԴ-ում վաստակողները կապվում են ՌԴ-ին…) ռուսներին օտարներ համարող երիտասարդության իշխանության գալով: Սակայն, գոնե սրա պես, երիտասարդության մեջ ակնառու չէ սպառողականից արարողի վերածվելու միտումը, որը ինչպես, որ իսկապես ենթադրում ես, երկրորդ անհրաժեշտ պայմանն է սուվերենության ավելի բարձր մակարդակ ունենալու համար: Ընդհանրապես, սպառող կամ արարող լինելը թվում են հետեւանքներ եւ ոչ թե նախապայմաններ, եւ փոքր ինչ հեռավոր ասոցիացիաներ ունեն եւ դժվար հարաբերակցելի են անվարժ մտածողության համար: Նույնիսկ մեր իրականությունում սուվերենությունն ու սպառողականությունը, ի հակառակ այդ տրամաբանության, առավել սերտ հարաբերակցության մեջ են քան սուվերենությունն ու արարումը: Առաջինն օրինակ հիմնավորվում է մոտովորապես հետեւյալ կերպ՝ ով ավելի շատ ունի, այնքան անկախ է: … Իսկ ունեցածը ձեռք է բերված սպառողական սկզբունքով: Ստացվում է մենք խնդիր ունենք սուվերենության տարբեր մակարդակներ առանձնացնելու եւ քննարկելու, ինչը նույնպես տարբերակ է: Կամ էլ պետք է քննենք արարման մենթալությունը պայմանավորող սուբստանցի հնարավորությունը, որը ավելի զորեղ ու կոնստրուկտիվ հարաբերակցության մեջ է մեր պատկերացրած կոնստրուկտիվ սուվերենության հետ:
խաղաղություն
2 Tuesday, 24 August 2010 13:07
Խաղաղության գիմը հենց խաղաղությունն է:
Այն չի կարող լինել, երբ չկա հավասարաչափություն, երբ կողմերը չեն ստանում զարգացման հավասարաչափ հնարավորություններ և այլ
զուտ կոնֆլիկտի հարթությունում լուծում չկա, ուրեմն պետք է փոխել լուծման հարթությունները: Դե, մոտավորապես եվրոպական սխեման:
Ժամանակին ես այս մասին գրել եմ, դրա համար էլ այստեղ այս թեմայով չեմ ծավալվել :)
hodvats
1 Tuesday, 24 August 2010 09:00
Մի հարց է միայն մնում ճշտել: Խաղաղություն ինչ գնով? Ամեն գնով? Թե ինչ որ կոնկրետ գին այնուամնեայնիվ կա?

Add your comment

Your name:
Your email:
Subject:
Comment:
 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...