ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին
Հայաստան-Թուրքիա. ինտուիտիվ քաղաքականություն

Աղասի Թադևոսյան    2009-04-12

 

Հայաստան - Թուրքիա փոխհարաբերությունների շուրջ քննարկումները վերջին օրերին առավել աշխույժ են դարձել, ինչը որ շատ բնական է և ողջունելի: Այնպիսի առանցքային հիմնախնդիր, ինչպիսին այդ հարևան երկրի հետ փոխհարաբերությունների կարգավորմանն է վերաբերում, չի կարող լուծվել բացառապես կառավարող վերնախավի որոշմամբ:


Իսկ բանակցությունները գնալով նոր և ՀՀ համար վտանգավոր երագներ են ստանում, մասնավորապես, երբ այս երկու պետությունների փոխհարաբերությունների արանքում խցկվում է երրորդ հարևանը` Ադրբեջանը: Եվ մինչ ՀՀ իշխանությունները փորձում են ներկայացնել Հայաստան-Թուրքիա սահմանների բացմանն ուղղված բանակցությունները որպես ձեռքբերում, հանրության քիչ թե շատ մտածող շրջանակներում նկատվում է տագնապալի տրամադրությունների աճ:


Բաց սահմանները հարևանների միջև դրական է, սակայն ոչ այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված մի երկրի, ով ակնհայտորեն սեփական շահերի շրջագծում է դիտարկում ՀՀ հետ պատերազմական հարաբերության մեջ գտնվող Ադրբեջանի շահերը:


Այս դեպքում մինչ սահմանների բացումը Հայաստանը պետք է ունենա երաշխիքներ, որ Թուրքիան իր հանդեպ լոյալ տրամադրվածություն ունի: Կարծում ենք, որ այս ուղղությամբ թուրքերը պետք է փորձեն վստահություն ներշնչել Հայաստանին: Ասենք, վստահության նման երաշխիք կարող է դառնալ ՀՀ-Ադրբեջան փոխհարաբերությունների հանդեպ Թուրքիայի չեզոքության մասին հայտարարությունը, կամ 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչումն ու դրա համար հայ ժողովրդից ներողության հայցումը և այլն: 


Այսինքն, Հայաստանը չի կարող բացել Թուրքիայի հետ իր սահմաններն առանց նախապայմանների, և վերը թվարկածը, երևի թե, կարելի է դիտարկել հնարավոր նախապայմանների կոնտեքստում: Թուրքիան ու Ադրբեջանը աշխարհում այնպիսի տպավորություն են փորձում ստեղծել, որ սահմանների բացումը շահավետ է Հայաստանի համար: Սակայն ակնհայտ է որ սահմանների բացումը ցանկացած դեպքում երկկողմանի օգուտներ ունի, ուստի հնարավոր է դրանք փոխշահավետ դարձնել երկու երկրների կողմից նախապայմանների առաջադրման, քննարկման և փոխզիջումների միջոցով բավարարելու ճանապարհով:
Հետո նոր միայն կարող են ձևավորվել երաշխիքներ, որ սահմանների բացելը կօգտագործվի բարի կամքի տեսանկյունից, այլ ոչ ի վնաս կամ հօգուտ կողմերից մեկի: 

 

Իդեպ, Հայաստան - Թուրքիա փոխհարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում լարվածությունը լիցքաթափելուն ուղղված միջազգային հանրության ջանքերի կոնտեքստում պետք է կարևորել ՀՀ կողմից Ադրբեջանի ներկա քայքայիչ և պրովոկատիվ բնույթ ունեցող գործունեությանը գնահատականներ տալը, քանի որ այն ակնհայտորեն ուղղված է տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման և բարիդրացիական մթնոլորտի ձևավորման դեմ:


Միգուցե Ադրբեջանն անհանգստացած է այն պատճառով, որ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման մթնոլորտում վաղն իր համար շատ ավելի բարդ կլինի պատերազմ սանձազերծել:
Հասկանալի է, որ  հարիշխանական «PR-շչիկները» հիմա զբաղված են ավելի կարևոր, Երևանի  քաղաքապետի ընտրությունների նախապատրաստական գործերով, բայց չէր խանգարի այս գործինէլ մի երկու մասնագետ տրամադրելը:


Տարիներ շարունակ հայկական իշխանությունները որդեգրել են այն դիրքորոշումը, թե Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ու սահմանների բացմանը: Ասել է թե` ՀՀ-ի համար սահմանների բացումը ինքին շահ պե՞տք է համարել: Սակայն, կան արդյո՞ք այնպիսի վերլուծություններ, որոնք ցույց կտան, թե դա ինչպես կազդի ՀՀ տնտեսական աճի տեմպերի, Հայաստանի կողմից արտահանման ծավալների մեծացման, ժողովրդագրական բնույթի ցուցանիշների, աշխատանքային էմիգրացիայի և իմիգրացիայի փոփոխության և այլն, և այլն…


Բազմաթիվ ասպեկտներ, որոնք խիստ կարևոր են քաղաքականություն վարելու և որոշումներ ընդունելու համար: Մինչև այժմ որևէ պաշտոնատար անձ կամ հաստատություն նման վերլուծություն չի ներկյացրել, եթե որպես այդպիսին չընդունենք տարբեր կարգի դեկլարատիվ ու անբովանդակ հայտարարությունները, ընդ որում` թե՛ կողմնակիցների և թե՛ հակառակորդների կողմից:


Ավելին, այսօր ՀՀ-ում չկա մի որևէ քաղաքական ուժ, ինչպես դիմադիր, այնպես էլ ընդդիմադիր դաշտում, որը հստակ և պրոֆեսիոնալ մակարդակով կարող է ներկայացնել Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների հնարավոր սցենարները և դրանցից յուրաքանչյուրի դեպքում ՀՀ շահերի տեսանկյունից անհրաժեշտ քաղաքականությունը:


Պատճառը շատ ավելի պարզ է և ավելորդ չի լինի նկատել, որ այսօր Հայաստանում չկան նաև այնպիսի կոմպետենտ վերլուծական հաստատություններ (պետական թե մասնավոր էական չէ), որ ի վիճակի են նշված խնդրի վերաբերյալ որակյալ առաջարկներ ներկայացնել, այն պարզ պատճառով որ ինչպես պետությունը, այնպես էլ բիզնես սեկտորը ավելորդ ճոխություն են համարում վերլուծական ռեսուրսների զարգացման համար ֆինանսական ներդրումներ անել:


Այս ամենի հետևանքով  մենք մտել ենք վտանգավոր մի խաղի մեջ, որտեղ կողմնորոշվում ենք խարխափելով:

 

Այն, որ երկու հարևան երկրների միջև չի կարող փակ սահման լինել, դա ակնհայտ է ու անվիճելի: Խնդիրն այլ է. կենսական կարևոր է նախորոք հաշվել ու իմանալ բոլոր հնարավոր սցենարները: Ի վերջո, Թուրքիան մեզ համար սովորական հարևան չէ: Հետո էլ` խաղի մեջ միայն մենք ու Թուրքիան չենք. այս ամենի մեջ ներգրավված են թե՛ տարածաշրջանային և թե՛ գլոբալ նշանակության շատ ուժեր, ու յուրաքանչյուրը սեփական շահերով, որոնք հաճախ կարող են  հակադիր լինել միմյանց ու նաև` մեզ:

 
 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...