ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 
Իշխանությունը, սուտը և Ղարաբաղի հիմնախնդիրը Print E-mail

Աղասի Թադևոսյան   2009-08-01

 

Թե ավանդական և թե արևմտյան ժամանակակից ազգերի մեջ խոսքին մեծ նշանակություն է տրվում, քանի որ այն հասարակությունում արդյունավետ փոխանակային հարաբերություններ կազմակերպելու ու, ընդհանրապես, բոլոր տեսակի փոխհարաբերությունների կառուցման հիմքն է:

 


Երբ Հայաստանի իշխող կուսակցության  փոխնախագահը՝ որպես «ստախոս զրպարտիչ» որակվելուց և ըստ էության այդ որակումը հերքել չկարողանալուց հետո, խոսում է տղամարդավարի հայհոյելու մասին, լավ կլիներ իմանար, որ տղամարդավարի հայհոյելու բարոյական իրավունքից հայկական ավանդական հասարակությունը զրկում էր նրան ով խոսքը գետին էր տալիս, այսինքն սուտ խոսք էր ասում:

 


Եվ ընդհանրապես, նման տղամարդկանց հանդեպ հասարակական պարսավանքն այն աստիճան խորն է եղել, որ նրանք հաճախ ստիպված են եղել ընտանիքով հեռանալ համայնքից:  Եվ դա պատահական չի եղել: Դա նույնիսկ առաջին հերթին զուտ բարոյական նկատառումների վրա հենված նորմ չի եղել: Դա շատ պրագմատիկ հիմքեր է ունեցել,

 

քանի որ ինչպես ողջ աշխարհի քիչ թե շատ առողջ ժողովուրդները, այնպես էլ մեր ավանդապահ նախնիները հասկացել են, որ խոսքի միջոցով է իրականացվում մարդկային հասարակության հիմնական փոխհարաբերությունները և եթե այն ուղղված է ոչ թե իրականությունը ռացիոնալ կերպով նկարագրելուն ու վերարտադրելուն, ապա կարող է վտանգել ողջ հասարակության կեցությունը, քանդել ներքին վստահությունը և վերջին հաշվով հանգեցնել անիշխանության, քանի որ անիշխանություն է նաև այն, երբ իշխողը չի վայելում իշխվողների վստահությունը:

 


Ըստ էության, այդ վիճակն է այժմ տիրում նաև Հայաստանում:

 


Պատահական չէ, որ Հայաստանում տիրող անիշխանության վիճակն ամենից առաջ արտահայտվում է հենց խոսքի փոխանակության ոլորոտում: Եվ դա ոչ թե նրանից է, որ ով ինչ ուզում ասում է, այլ նրանից, որ

 

խոսքի փոխանակությունը մեզ անընդհատ իրականությանը մոտեցնելու փոխարեն, ավելի ու ավելի է հեռացնում դրանից` ստեղծելով ու հանրությանը հրամցնելով բազմաթիվ ու նոր կեղծ իրողություններ:

 

Եվ այդ կեղծ իրականությունների բազմազանությունը հակված է երկրաչափական պրոգրեսիայով աճելուն, քանի որ մարդիկ իրականությունը քննարկելու ու դրա շուրջ բանավեճեր վարելու փոխարեն, փորձում են ստեղծել մի նոր՝ կեղծ իրականություն, սեփական կեղծիքը քողարկելու համար:

 


Նկատենք, որ խոսքը ոչ թե իրականության բազմազան ինտերպրետացիաների, այլ դրա կեղծարարության մասին է: Ավելին, այդ կեղծ իրականությունների ձևավորման առանցքային պրոբլեմներից մեկն էլ այն է, որ դրանք բացառում են իրականությունը ինտերպրետացիայի ենթարկելու հնարավորությունը ընդհանրապես, առանց որի պարզապես հնարավոր  չէ լուրջ բազմակարծության ձևավորումը, բանավեճն ու առաջընթացը:

 


Վերջերս մեր հրապարակախոսներից մեկը շատ դիպուկ նկատել էր, որ Արցախի խնդրի շուրջ ծավալվող բանավեճը թվացյալ է, իրականում այն չկա: Փոխարենը խոսքի փոխանակության ոլորտը օր օրի հագեցվում է նոր հորինվածքներով:

 

Այդ հորինվածքներն անհրաժեշտ են իշխող խմբավորմանը և կեղծ քաղաքական ուժերին իրենց անգործությունը քողարկելու և դատարկաբանությունը որպես գործ մատուցելու ու այլոց աչքում կարևորելու համար: Եվ դրանով զբաղված են ոչ միայն մեծ խմբավորումներն ու ուժերը, այլ նաև փոքրերն ու նույնիսկ աննշանները:

 


Անցած օրը հայկական օրաթերթերից մեկի գլխավոր խմբագիրը, անդրադառնալով նման կուսակցություններից մեկի ղեկավարի կողմից Մեթյու Բրայզայի և նրա կնոջ հասցեին թույլ տրված գռեհկաբանությանը, նկատել էր, որ վերջին տարիներին մեր պաշտոնյաների ու քաղաքական գործիչների մեծ մասը շատ ավելի «դեղին» է ու գռեհիկ, քան ցանկացած մամուլ:

 


Հայաստանում ամենաուժեղ իշխանությունը եղել է 1990-ականների առաջին մի երկու տարում: Հետո իշխանությունը սկսեց խաբել մարդկանց ու դարձավ բռնատիրություն: Դրա համար Ղարաբաղյան պատերազմի սկզբում ոչ թե զինվորի պակաս կար, այլ` զենքի: Այսինքն այն ժամանակ, երբ Հայաստանում կար իշխանություն, ում խոսքը վստահության էր արժանանում և դառնում մեր կյանքի կազմակերպման ամենարդյունավետ միջոցը, կռվի դաշտ մեկնելու ցանկություն ունեցողների ավելցուկ կար:

 


Դա մեր նորագույն պատմության ամենահզոր շրջանն էր, երբ ժողովուրդը հավատում էր իր ղեկավարների խոսքին: Բայց, երբ մարդիկ դադարեցին հավատալ իշխանության խոսքին, քանի որ դա խեղաթյուրում էր իրականությունը, սկսվեց զինվորների փողոցային որսը: Այն նույն տղաները, որոնք ընդամենը մեկ տարի առաջ պատրաստ էին մեկնել ճակատ, սկսեցին փախչել զորակոչից:

 


Օրերս աչքիս ընկավ նախկին քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանի մի հարցազրույցը, որտեղ նա մեջբերել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ իր հանդիպումից մի պատառիկ. «Ձեր Աբովյան փողոցով քայլողները հասկանու՞մ են, որ անվտանգության ճակատը մեր ռազմաճակատն է: Այդ գիտակցությունը, եթե մեր ժողովրդի մեջ չլինի, մենք որևիցե խնդիր չենք լուծի »:

 


Նախ, մեր Աբովյան փողոցը բոլոր հայերի Աբովյան փողոցն է և այնտեղ զբոսնելը գուցե և ավելին է տալիս, քան բոցաշունչ հայրենասիրական ճառերը: Երկրորդ, եթե այդ զբոսանքների ժամանակ ինչ-որ ձևով փորձ է արվում շտկել իրականության խեղաթյուրումը, ապա հավանականությունը շատ ավելին է, որ այդտեղ քայլողները վաղն անհրաժեշտության դեպքում առաջինն են մեկնելու անվտանգության ճակատ:

 


Ավելին, մեր անվտանգության ճակատը այսօր գտնվում է իշխանության հանդեպ հավատի վերականգնման դաշտում:

 


Եվ պետք չի մեր ազգին պատերազմով վախեցնել ներսից: Այդ պատերազմի սպառնալիքը ստեղծվել է այն իշխանավորների ապաշնորհ գործունեության արդյունքում, ովքեր տնտեսական աճի ու «վագրային թռիչքների» խաբկանք ստեղծելով, Հայաստանը դարձրել են տարածաշրջանի ամենաանճար երկրներից մեկը, ում իր տնտեսական թույլիկության պատճառով կարող են օրը մեջ վախեցնել պատերազմով:

 


Ո՞վ չի հասկանում, որ պատերազմից ավելի շատ վախենում է այսօրվա վերնախավը, քան Բակո Սահակյանի նշած «Հայաստանի հանրությունը»: Ո՞վ չի հասկանում, որ անցած տարիների ապաշնորհ կառավարման արդյունքում եփված շիլան է այսօր պատճառը, որ Ալիև կրտսերն ամեն տեղ նստել վեր կենալուց չի զլանում Հայաստանին պատերազմով սպառնալուց:

 


«Հայաստանի հանրությունը» փայլուն է հասկանում, որ Հայաստանի ուժը կամ թուլությունը նրա իշխանության որակների մեջ է: Եվ էականն այստեղ այն չէ, թե Գալուստ Սահակյանն է ստել, թե մեկ այլ իշխանավոր: Էականն այն է, որ Հայաստանում դա դարձել է սովորական, շատ սովորական մի բան և ոչ ոք չի մտածում, որ դա կարող է դառնալ «անվտագության ճակատի» թուլացման ամենագլխավոր պատճառը: Որովհետև, որևէ երկրի անվտանգության ամենագլխավոր երաշխիքը դա իշխանության իրականության հանդեպ ժողովրդի հավատն ու  վստահությունն  է:

 

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր