ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 
ինչու են հայերը հանգստանում Վրաստանում Print E-mail

Աղասի Թադևոսյան   2009-08-30


Շուտով կլրանա Վրաստանում անցկացվող հանգստիս ժամկետը և կվերդառնամ Հայաստան: Հանգստանալը հանգստանալ, բայց սիրտս չի տանում և հաճախ գնում եմ տեղի Ինտերնետ ակումբ և կարդում վերջին նորություններն ու հետաքրքիր վերլուծություններ, հիմնականում մեր կայքում: Վերջին հոդվածներից մեկը Մխիթար Գաբրիելյանին էր, որտեղ խոսում էր Հայաստանի հանգստավայրերի գներից:

 

Սրտովս էր, քանի որ Վրաստան գալուց առաջ փորձեցի ինչ-որ հարմար տարբերակ գտնել Հայաստանում բայց չստացվեց: Եվ այդպես հայտնվեցի «օտար ափերում»:

 


«Անթալիայում հանգստացող հայերը զինում են թուրքական բանակը»

 


Երևանի շենքերի պատերին փակցված ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական ընկերության այս պաստառը կարդալուց հետո որոշեցի, քանի մեր հարազատ դաշնակցականները Վրաստանում հանգստանալն էլ դեռ չեն արգելել, շտապել այնտեղ: Թե չէ կարող են չէ ռուս սքինհեդները որոշել, որ իրենց ռազմավարական «բարեկամ» Հայաստանը չպետք է զինի Ռուսաստանի գաղութային տիրապետությունից ազատագրման ճանապարհը բռնած ռազմավարական թշնամի Վրաստանին: Եվ այդ պահին ամպայման նիկոլաղբալյանականների ավագ ընկեր Վահան Հովհաննիսյանը կարող է նորից կրկնել ֆեդերատիվ Վրաստանի մասին իր հանրահայտ գլուխգործոցը, և մեզ կարող են արգելել հանգստանալ Վրաստանում: 

 


Իսկ իրականում ես որոշեցի հանգստանալ Վրաստանում այն պարզ պատճառով, որ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ավագ գիտաշխատողի ընտանեկան համեստ բյուջեի համար Հայաստանում քիչ թե շատ մարդավայել պայմաններում հանգստանալը ֆինանսապես անմատչելի է:  Ի դեպ, ավելորդ չի լինի ասել, որ դաշնակցականների կողմից հայերի հանգստի վրա արգելանք դրված Անթալիայում շատ դեպքերում կարելի է նույնիսկ ավելի էժան հանգստանալ, քան ասենք ավելի ցածր սպասարկման որակ ու հյուրանոցային պայմաններ ունեցող հայաստանյան հանգստավայրերում, օրինակ, Ջերմուկում, Ծաղկաձորում կամ Դիլիջանում, որտեղ ի դեպ առանձնապես զբաղվելու բան չկա ու մի քանի օրից ձանձրույթի պատճառով ցանկանում ես հեռանալ: Մանավանդ որ շրջապատումդ հայտնվում են ցեղակից օլիգարխիկները կամ  նրանց ժառանգները, որոնց դաստիարակության խնդիրներն, ի դեպ, աղբալյանականները կարող էին իրենց վրա վերցնել, եթե իհարկե այդքան «դուխ» ունենային: Սա իմիջիայլոց:

 


Վերադառնանք Վրաստան

 


Ուղևորվեցինք Ուրեկի, որի լողափը Բաթումիի ու Քոբուլեթիի համեմատ ավելի լավն է ու հանգստանալն այնտեղ, չնայած  մի փոքր ավելի թանկ, բայց և ավելի հարմարավետ է: Տեղ հասնելուն պես, ծովից մոտ  250-300 մետր հեռավորության վրա գտնվող եռահարկ, ոչ մեծ հյուրանոցներից մեկում, ընդամենը 30 ԱՄՆ դոլարով կամ  մոտ 11000 հայկական դրամով վարձեցինք երեք տեղանոց սենյակ: Նման սենյակի վարձակալումը ասենք օրինակ Դիլիջանում, Ծաղկաձորում կամ Ջերմուկում իմ նախնական գնահարցումներով արժեր շուրջ երեք անգամ թանկ: Կարելի էր վարձել մի փոքր ավելի թանկ էլ, ասենք 45-50  ԱՄՆ դոլարով, այսպես կոչված առաջին գծում` ծովից շուրջ 50-100 մետր հեռավորությամբ: 

 


Ուրեկին իրենից մի բան չի ներկայացնում: Սովորական վրացական գյուղ է, որը խորհրդային տարիներին ընդամենը  երեք առողջարան է ունեցել: Պատմում են, որ ժամանակին այստեղ նաև սոճիների հսկայական անտառ է եղել, որը սակայն վերջին տարիներին համարյա ամբողջովին հատվել է և դրանց տեղը մեծ թվով հյուրանոցներ են կառուցվել: Հյուրանոցները հիմնականում փոքր կամ միջին չափերի են: Դրանք մեծամասսամբ եռահարկ կամ առավելագույնը քառահարկ շինություններ են, որոնց  թիվը դժվար է ստույգ ասել, քանի որ այնքան շատ են, որ հաշվելը շատ դժվար է: Այստեղի հյուրանոցներն իրենց անճաշակությամբ շատ նման են մեր Ծաղկաձորում վերջին տարիներին շինված «բետոնե սնկերին»: Դրանց արտաքին տեսքն ու ճարտարապետական լուծումները բացարձակապես չեն համապատասխանում լողափնյա հանգստավայրի տրամաբանությանը: Որքան հասցրեցի նկատել` նույն գավառականությունն ու անճաշակությունն է ինչ Հայաստանում:

 


Ցխելի սիմինդի

 


Սա այն կանչն է, որով լողափում զահլադ տանում են գյուղավարի հագնված, թարմ խաշած  եգիպտացորեն վաճառող վրացի կանայք ու երբեմն էլ տղամարդիկ: Պատկերացրեք, ծովում լող տալուց հետո, արևին պառկած հանգստանում եք, աչքդ համարյա թե կպնում է ու մեկ էլ ցխելի սիմինդի~, ցխելի սիմինդի~ , բուրբուշե~լա,  բուրբուշե~լա, լեզվի~, լեզվի~  ականջիդ մի անցքից մտնում մյուսից դուրս է գալիս համառորեն միայն վրացերեն խոսող տեղացի առևտրականների կանչերը: Մեկուկես տարեկան Սամվելիկը, տղաս, հենց այդ կանանց տեսնում է, կանչում է սիմինդի~, սիմինդի~: Ցխելին մի քիչ դժվար է նրա համար արտասանելը, բայց սիմնիդին արդեն սովորել է: Իսկ վրացի առևտրականներն արդեն քանի տարի է ապրում են այս հանգստավայրում և շփվում դրսից եկվորների հետ, ովքեր վրացերեն չգիտեն, բայց իրենց նեղություն չեն տվել գոնե ապրանք վաճառելու պրիմիտիվ բառապաշարը ռուսերեն յուրացնել: Ավելին, գումարելն ու հանելն էլ քիչ թե շատ վարժ կարողանում էին անել մինչև հինգը:


Չնայած մեկը գլխի էր ընկել ու իր փոքրիկ ընտանեկան ռեստորանի առջև բացի վրացերենից ռուսերենով էլ էր ճաշացանկը կախել, ու լիքը հայ կար այնտեղ: Նաև ռուսախոս մատուցողուհի էր վարձել հատուկ հայերին սպասարկելու համար: Մարդու գործերն աջ էին գնում: Ուղիղ տասնհինգ քայլ աջ, նմանատիպ մեկ այլ ռեստորանում, կախված էր միայն վրացերեն ճաշացանկ ու համարյա թե մարդ չկար: Հիմա, եթե դրա տերը գլխի չէր ընկնում, որ իր առևտրի վատ վիճակը ռուսերենով ճաշացանկ ունեցող հարևանի համեմատ ընդամենը լեզվի մեջ է, ապա դա իր պրոբլեմն է:

 


Գռուզին տուպոյ

 


Շարունակեմ հայերի սիրած «գռուզին տուպոյ» թեման: Ծառայությունների որակն այստեղ Հայաստանի համեմատ ցածր է: Ես այդ որակը Երևանի հետ չեմ համեմատում, այլ ցանկացած այլ բնակավայրի: Նույնիսկ, ասենք, Երևանից դուրս ճամփեզրերի փոքրիկ սրճարան-ճաշարանների: Տեղացիներն այնպես են քեզ սպասարկում, կարծես թե դու իրենց մեծ նեղություն ես պատճառել, որ այցելել ես իրենց հաստատությունը: Մի մասն էլ, ոնց որ թե ջղայնացած լինի քո վրա, որ իրեն անհանգստություն ես պատճառում, ճաշ ես պատվիրում և դրա համար ինքը ստիպված է նստած տեղից վեր կենալ, մոտենալ քեզ, հետո լսել քո հարցը, նունիսկ պատասխանել դրան և այդպես շարունակ:

 

Օրինակ, այստեղ զարմանում են երբ խնդրում ես, որ պիցցան ոչ թե տեղական աղի պանիրներով պատրաստեն, այլ` գոնե հոլանդականով: Ամբողջ ռեստորանով մեկ վրացերեն գոռալով ինչ-որ հարց ու փորձ է անում բարմենին կամ ինչ-որ մեկին, որն այդ հարցի պատասխանը տալիս է քեզ վրա այնպես նայելով, որ կարծես տարօրինակ պահանջներ ներկայացնող մի ապուշի տեսած լինի: Հետո կարող են վրացերենով ինչ-որ բաներ ասեն ու վրադ նայելով ծիծաղեն: Ու չես հասկանում քո վրա են ծիծաղում, թե ընդհանրապես: Բայց զգում ես, որ այդ ամեն ինչից ախորժակդ փակվում է ու ընդհանրապես այդ մարդկանց պահելաձևը սկսում է հոգնեցուցնել: Կամ պիցցայի հետ կետչուպի փոխարեն մատուցում են տեղական համեմունքներով, թարմ կանաչիով ու գլուխ սոխով պատրաստած տոմատի ինչ-որ սոուս, այնպես որ դու հասկանում ես, որ այլ բան պահանջելը լրիվ անիմաստ է, քանի որ այդ մարդիկ իրենց կյանքում միայն մեկ «կետչուպ» գիտեն և դա այն տոմատի սոուսն է, ինչն իրենք մանկուց ուտում են խորովածի կամ քաբաբի հետ:  

 


Պատերազմ և ճգնաժամ 

 


Այստեղ էլ, ինչպես մեր հյուսիսային պողոտայում կան կիսաքանդ կիսաշեն կառույցներ: Պարզվում է, դրանց մեծ մասի շինարարությունը դադարեցվել է անցած տարվա օգոստոսյան պատերազմից հետո: Շատերը պարզապես ռիսկային են համարել այդ ոլորտում ներդրումներ անելը և գերադասում են սպասել, մինչև պարզ կլինի Վրաստանի ճակատագիրն ընդհանարապես: Մյուս կողմից էլ պատերազմից համարյա անմիջապես հետո վրա եկավ ճգնաժամն ու բանկերը դադարեցրին տուրիստական բիզնեսով զբաղվողներին վարկեր տալ:

 

«Ուրեկիում լիքը անճոռնի հայ կա»

 


Գրել էր այդտեղ հանգսացող ծանոթներիցս մեկը, մինչև այդտեղ իմ մեկնելը: Իսկ ես կավելացնեի` ու նաև լիքը վրացի, նույն ձևով անդաստիարակ, բռի ու ցեղային, ինչպես և շատ հայեր: Ավելին, հայերն այստեղ ավելի լավ տպավորոթյուն թողին ինձ վրա, քան վրացիները: Չնայած, Թբիլիսում լինելուց հետո (մոտ մեկ ամիս առաջ) վստահ էի, որ վրացիներն իրենց մտածողությամբ ավելի եվրոպոիդ են, քան հայերը: Բայց դա` հավանաբար միայն Թբիլիսիի կենտրոնի բնակչության առումով: Իսկ գյուղում և այն էլ ծովափնյա հանգստավայրի համբավ ունեցող բնակավայրում, նույն «բոշայությունն»  է, ինչ մեզ մոտ, որոշ տեղական առանձնահատկություններով:
Մանրամասները չնկարագրեմ: Պատկերացնելու համար գնացեք ցանկացած հայկական գավառական փոքր քաղաքի շուկա և կտեսնեք նույն փնթիությունն ու «բառադիությունն», ինչ  այստեղ: Ուեկին մոտավորապես մեր Սևանի լճի Ծովագյուղն է, այն էական տաբերությամբ, որ այստեղի «լավ տղերքը» երեկոները չեն խմում և փորձում «չամռվել» հանգստացողներին: Այդպիսինների նկատմամբ տեղական ոստիկանությունը խիստ է, ի տարբերություն մեր Ծովագյուղի:  Տեղացիներն ընդհանրապես այստեղ համարյա աննկատ են:

 


Սահակաշվիլիի ֆասադը  

 


Մեր հյուրանոցի տերը դժգոհում էր իրենց երկրի նախագահ Մ. Սահակաշվիլիից տարբեր պատճառներով: Բայց մեզ այդ բիզնեսմենի ու երկրի նախագահի քաղաքական բանավեճն այդքան էլ հետաքրքիր չէր, բացի այն հարցերի, որոնք անմիջականորեն կապ ունեին մեղ հետ: Ասենք, էլեկտրաէներգիայի մատակարարման որակը, որն անզեն աչքով էլ կարելի էր գնահատել որպես անբավարար:

 

Ըստ հյուրանոցի տիրոջ, Մ. Սահակաշվիլու քաղաքականությունը շատ դեպքերում բացի գեղեցիկ  ֆասադից ուրիշ ոչինչ չի ներկայացնում: Որպես օրինակ էր բերում Սահակաշվիլու այն հայտարարությունը, թե Վրաստանի սևծովյա հանգստավայրերը, իբր, երկու տարում պետք է համապատասխանացվեն միջազգային ստանդարտներին և ոչնչով հետ չմնան, գոնե, թուրքականներից: Չհամաձայնվել չէր  կարելի, որ համենայնդեպս Ուրեկիում այդ ուղղությամբ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները մատը մատին չէին տալիս: Գոնե դարուփոս, անձրևների ժամանակ կեղտաջրերով լցվող ճանապարհների հարցը այստեղ պետք է վաղուց լուծված լիներ: Լուծված չէր նաև փողոցային լուսավորության, գազամատակարարման և էլեկտրաէներգիայի որակյալ մատակարարման հարցերը: Դրանք թերություններ էին, որոնք նկատվում էին նույնիսկ անզեն աչքով: Ասենք, հոսանքը կարող էր ժամերով անջատվել, ինչի հետևանքում խափանվում էր նաև տաք ջրի ապահովման հարցը:

 


Այստեղ գներն ավելի ցածր են

 


Եվ չնայած մեր հյուրանոցատեր Գոչայի ունեցած արդարացի դժգոհություններին, փաստը մնում է փաստ, որ այս փոքրիկ ծովափնյա հանգստավայրում, որը ոչ կուրորտային սեզոնին վեր է ածվում ամենասովորական գյուղակի, հանգստյան սեզոնին ասեղ գցելու տեղ չի լինում: Այստեղ գալիս են Վրաստանի ու Հայաստանի բոլոր ծայրերից, համարյա բոլոր խավերին պատկանող մարդիկ: Ուրեկիի նման փոքրիկ գյուղում հնարավոր է լինում ապահովել բոլոր տեսակի պահանջմունքները: Նույնը վերաբերում է նաև սևծովյա բոլոր վրացական հանգստավայրերին, և դրա միակ պատճառն այն է, որ չնայած ամեն ինչի, գներն այստեղ մատչելի են բոլոր խավերի համար: Եվ այստեղ տեղին կլինի հիշել այդ նույն Գոչայի այն արտահայտությունը, որ Վրաստանում հնարավոր չէ մեքենաների համարներով որոշել, թե ով որ օլիգարխիկ կլանից է, ինչպես օրնակ Հայաստանում է: Իսկ եթե որևէ մեկը փորձի իր պաշտոնյա հոր կամ բարեկամի անունից խոսել, ավելի խիստ կպատժեն ոչ միայն նրան, այլ նաև նրա բարեկամ պաշտոնյաին: Եվ որ Վրաստանում լուրջ տուգանքներ ու պատժաչափեր են հասնում ոչ միայն նրանց ովքեր կաշառք են վերցնում, այլ նաև` նրանց ովքեր տալիս են:

 


Դա էր պատճառը, որ հայ ուղեկցորդները մեզ հորդորում էին շառից ու փորձանքից հեռու մնալ և հանկարծ անձնագրերի մեջ փող չմոռանալ, քանի որ դա կհամարվեր կաշառք տալու փորձ և մեզ կտուգանեին շուրջ տաս հազար ԱՄՆ դոլարի չափով: Եվ դա է նաև գլխավոր պատճառներից մեկը, որ նրանց մոտ հյուրանոցային բիզնեսով կարող են զբաղվել ոչ միայն հայտնի օլիգարխները, այլ նաև Գոչայի նման սովորական տղաներ: Իսկ սա էլ իր հերթին բերում է առողջ մրցակցության:

 


Չլիներ Վրաստանում կոռուպցիայի դեմ տավող նման քաղաքականություն, հնարավոր է` Հայաստանի միջինից ցածր ու միջին հնարավորությունններ ունեցողներն ամռանը նստեին իրենց տներում ու հանգստի կարոտ մնային:

 

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր