ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 
Քաղաքակրթական «կտեր» Print E-mail

Լևոն Մարգարյան    2010-08-05


Արթնանում ես առավոտյան, լվացվում, հագնվում, նախաճաշում, միացնում հեռուստացույցը, մտնում համացացանց: Երբեմն ժամերով քննարկումների մեջ ես մտնում ֆեյսբուքում, յութուբից երգեր ես լսում ժամերով, խոսում մոտիկ կամ հեռու, «անկապ», կամ «կապավոր» ծանոթներիդ հետ: Ու չես զգում ժամանակը, ոչ էլ տարածությունը: Գիշերները չես քնում, առավոտները շուտ ես զարթնում, իսկ մի քանի ամսից էլ չես կարողանում տարբերել առավոտը գիշերվանից, երազդ՝ իրականությունից: Դու աշխարհի տերն ես քեզ զգում՝ հեռուստացույցի ու  համացանցի հզոր լծակներով, փոխում ես ալիքներն ու կայքերը, լողանում հսկայածավալ ինֆորմացիայի ծովերում: Ամեն ինչ ու ամեն ոք հասանելի է: Դու աշխարհի տերն ես:

 


Հետո դուրս ես գալիս երբեմն, քայլում քեզ ծանոթ փողոցներով ու անում դա ամեն անգամ այնպիսի սեթևթանքով, որ կարծես զբոսաշրջիկ ես ու քաղաքն ես զննում: Ամեն ինչ լուսավոր է թվում, դու կարող ես տաքսի վարձել, ման գալ քաղաքում: Դու կարող ես այցելել ջազ կաֆե, կամ էլ գնալ ստրիպտիզ ակումբ: Դու աշխարհի տերն ես, եղբա՛յր:


Գնում ես տուն, նորից՝ սիրած հեռուստացույցն ու համացացնցը, նորից համացանցի քո ընկերները, ովքեր քեզ հավասար վեևադարձել են իրենց տները ու մտել համացանց, նորից այդ երկար բարակ զրույցները:


Հաղբատ գոյւղում էինք: Տաս օր մնացինք այնտեղ: Ազգագրական ուսումնասիրությունների էինք  գնացել: Այնպես ստացվեց , որ ուսանողներով առանձին տնում էինք մնում: Ամենաերանելի վիճակներց մեկն էր. միայնակ , առանց ծնողական ու մշակութային դոգմաների ու նորմերի: Քնիր՝ երբ ուզում ես, խոսիր՝ ինչի մասին ուզում ես, կարող ես հարբել, ծխել: Դու բնության մեջ ես, բնությունը՝ քո մեջ: Ու այդ երանելի պայմաններում , հատկապես երբ չկար ո՛չ հեռուստացույց, ո՛չ համացանց, մենք երբեք չձանձրացանք: Յուրաքանչյուրս պատմում էինք մեր կյանքի պատմությունը, ուրախ կամ դժբախտ պատմություններ: Երբեմն մեր բանավեճերը հասնում էին էմոցիաների գագթնակետին , բախումներն անխուսափելի ու անխուսափելիորեն հաճելի  էին: Վիճում էինք այնպիսի թեմաներից, որոնց մասին աշխատում ենք քիչ խոսել «քաղաքային քաղաքակրթության» շրջանակներում: «Կարմիր խնձոր», սեքսուալ հեղափոխություն, երազներ(մեր ծնողները հիմա կասեն՝ էս ու՞ր  է գնում էս սերունդը): Երբեմն գիշերները մեր տանտերերի հետ խոսում էինք նրանց ջահելությունից, գյուղի պատմություններից: Խոսում էինք անընդհատ, հավատում ամեն բառին, ապրում ամեն րոպեով, կռվում, հաշտվում, նեղանում միմյանցից: Բայց երբեք չեինք ձանձրանում, ու մեզ ոչ ոք չեր ասում, որ մենք աշխարհի տերն ենք:


Անցան տաս օրերը. ստիպված էինք հեռանալ, ժամանակը վերջացել էր: Տխրությունն ու ներքին հուզմունքը թաքցնող ծիծաղով ու կոնֆորմիստական ժպիտներով անցանք Երևան բերող ողջ ճանապարհը: Իրոք տխուր էինք: Չգիտեմ՝ կապվել էինք միմյանց,  չգիտեմ՝ գյուղն էր այդքան լավը. Ի՞նչն էր այդ տխրության պատճառը . . .


Մտանք Երևան. չորս ժամվա ուրախ ճանապարհից հետո, լռություն ու դատարկություն էր, գունավոր, բազմազան , լիքը՝ քաղաքն այնքան դատարկ էր թվում: Կանգնեցինք Համալսարանի մոտ, հրաժեշտ տվինք իրար ու հեռացանք:

Այն միտքը , թե որն էր ի վերջո մեր  ու հատկապես իմ տխրության ու շփոթմունքի պատճառը՝ տանջում էր ինձ. որոշեցի քայլել քաղաքով  ու նոր միայն տուն գնալ, սակայն օդը, մարդիկ, գույները, փողոցները, բոլորը կարծես իմ դեմ էին, խեղդում էին ինձ , ու ես առանց վարանելու տուն գնացի:


Հաջորդ առավոտյան պայմանավորվեցի հանդիպել այս կայքի խմբագիր Հրաչ Գալստյանի հետ: Մի շարք թեմաներից զրուցելուց հետո , երբ անդրադարձանք գյուղի թեմային ու մեր էքսպեդիցիային, պր. Գալստյանը երկու նկատառում արեց իմ  հակաուրբանսիտական  տրամադրությունների շուրջ` Գյուղը դա ինքնապահպանման մշակույթն է, զարգացման մշակույթը քաղաքն է, այլ բան է թե ինչ ենք հասկանում քաղաք հասկացության տակ: Սա իմ տխրության իմաստը գտնելու ամենաճիշտ ճանապարհ ցույց տվող կետերն էին:


Հայտնվելով գյուղում՝ մենք առանց ինտերնետի, առանց հեռուստացույցի, առանց մեզ պարզ սպառողի վերածող «միքսեռ – ֆռուտիլնիցաների» ապրում էինք մեր խնդիրներով՝ երիտասարդության կյանքով ու խնդիրներով: Մեր շփումը ռեալ էր, մեր հույզերն՝ իրական ու տեսանելի, ավանդապաշտ գյուղում մենք ազատ էինք: Իսկ ազա՞տ ենք մենք արդյոք քաղաքակրթություն ներկայացնող ու քաղաք կոչվող Երևանում, կամ մեր Հայաստանի մյուս քաղաքներում: Համապատասխանու՞մ են դրանք զարգացման մշակույթի պահանջներին: Ես այդպես չեմ կարծում. զարգացում կապկող քաղաքը միայն իր չափանիշների ու նորմերի թելադրանքով ճնշում է մարդուն,  հատկապես երիտասարդին, քեզ դարձնում ամբոխի մի մաս, ու ամբոխով լցված դատարկ փողոցներից զզվելով՝ դու կարող ես գնալ ոչ ավել ոչ պակաս միայն քո տուն ու միացնես հեռուստացույցը, կամ համացանց մտնես: Դու աշխարհի տե՞րն ես եղբայր: Ամենևին ոչ, սա ամենաստոր ու ուտվող կուտն է, որ մենք մեծ հաճույքով ուտում ենք ամեն օր:


Իսկ գյուղում մենք զրուցում էինք, անում այն ինչ ուզում էր մեր հոգին, հեռու քաղաքակրթական կոչվող աբսուրդից, մենք ապրում էինք իրական մշակույթի մեջ, ապրում էինք ազատ, նահապետական գյուղի հենց մեջտեղում, որովհետև մենք էինք մեր կայնքի տերը:


Հ.Գ. հիմա եմ սկսում հասկանալ թե ինչու մեր երկրում համալսարանները քաղաքների ամենակենտրոնում են կառուցում, ոչ թե ինչ որ գյուղերի մերձակայքում:

 
Comments (1)
Comment
1 Friday, 22 October 2010 11:02
Barev dzez Levon, indz dzer hodvatsnery shat en dur galis, es el em nuyn zgacoghutyunnern unecel artasahmanyan gyughum aprelov, parzapes lragroghakan taghand chunem apratss sharadrelu hamar...

Add your comment

Your name:
Your email:
Subject:
Comment:
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր