ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 
Քաղաքակրթական ինքնության հիմնահարցը Print E-mail

Աղասի Թադևոսյան   2010-08-06


Հայ ինտելեկտուալների որոշ շրջանակներում վերջին երկու տարում նկատելի է «մտավոր կանգի» նման մի բան, ինչը կարծես պայմանավորված է 2008-ի բարդույթով: Վերջինիս հիմքում էլ այն միֆոլոգեմն է, թե իբր 2008-ին մենք մոտ էինք հաղթանակին, բայց պարտվեցինք: Որոշ պատումների համաձայն, այդ պարտության պատճառը Լևոն Տեր-Պետրոսյանի անվճռականությունն էր, ըստ այլոց` իշխանությունների չափից դուրս դաժան, հակաժողովրդական ու ռեպրեսիվ հակազդեցությունը, իսկ որոշների համաձայն էլ պատճառը ընդդիմադիր ռեսուրսի ուժային անհամաչափությունն էր իշխանականին: Կան այլ պատումներ էլ, որոնք համեմատականորեն ավելի քիչ են հայտնի:

 

Ստեղծվել է նաև մեկ այլ միֆոլոգեմ, իբր 2008-ին մենք չենք պարտվել, և հասարակության բոլոր առողջ ու առաջատար ուժերը 2008 թ. շարժման ծնունդն են ու կենտրոնացած են այդ շարժման միջուկը հանդիսացած ուժի ՀԱԿ-ի շուրջ, և որ ներկայումս այդ շարժումը շարունակվում է և տեղափոխվել է ինտելեկտուալ հարթություն:  Թե այդ պատումներից որը որ քաղաքական ուժի կողմից է մշտարթուն պահվում, դժվար չէ գուշակել, սակայն դատելով մեր քաղաքական ուժերի տկարության ներկա մակարդակից՝ դրա մասին խոսելն այս պահին առանձնապես ակտուալ չէ: Սակայն, անկհայտ է 2008-ից հասարակական միտքը կախման մեջ դնելու գիտակցված թե անգիտակից միտումը:
Թե ինչ հետևանքներ թողեց 2008 թ. շարժումը կարելի է գնահատել տարբեր տեսանկյուններից, սակայն առաջ գնալու համար անհրաժեշտ է հրաժարվել մեր վզին փաթաթվող 2008-ի կախվածությունից: Ժամանակն է հետ նայելու փոխարեն առաջ նայել: Իսկ առաջ նայելու համար պետք է պարզ հասկանալ, որ 2008-ին մենք որևէ շանս չունեինք հաղթելու, որովհետև մենք չունեինք հաղթանակից սեփական ակնկալիքների ու սպասվող արդյունքների մասին հստակ պատկերացումներ ունեցող հասարակական խավեր ու հատկապես ազատության ձգտող երիտասարդություն: Այսինքն, մենք չունեինք իդեալ, որին ձգտում էինք, բայց ունեինք Սպարտակի ապստամբությունը պրոլետարական հեղափոխությանը հարազատեցնող «շղթաներից ազատվելու» բանաձևումը, գումարած՝ ավազակապետության դեմ մեն-մենակ կանգնած փրկիչ-առաջնորդի շինծու կերպարը: 2008-ի շարժումն, ըստ էության, կիսատ պռատ գաղափարական հենքի վրա ձևավորված դասակարգային պայքարի փորձ էր, որը սակայն գլխավորում էին նախկին հարստահարողները: Այս առումով 2008 թիվը պետք է համարել վատ կազմակերպված, անբավարար գաղափարական հենքով ու թույլ կատարողական ռեսուրսով պսևդոհեղափոխություն, որտեղ, անկախ դրա ելքից, ժողովուրդն էլ, Հայաստանն  էլ տանուլ էին տալու: Եվ տվեցին: Այն, որ Հայաստանը 2008-ից դուրս եկավ արտաքին քաղաքական առումով թուլացած ու խոցելի, արդեն խոսում է այդ իրադարձության բացասականության մասին:

 


Դրա համար էլ, ոչ միայն պետք է հրաժարվել 2008-ից, այլ պետք է հրաժարվել նաև այն շարունակելու կամ կրկնելու ձգտումից: Հայաստանի պրոբլեմը առաջին հերթին ոչ թե ավազակապետությունն է, այլ այն, ինչը մեզանում հնարավոր է դարձնում ավազակապետության ձևավորումը: Ի դեպ, դեռ 2008-ին ընդդիմության շարքերում արդեն ուրվագծվեց նաև ապագա ավազակապետության հնարավորությունը: Նախ, որ ավազակապետությունն այդքան փնովող Լևոն Տեր-Պետրոսյանը այդպես էլ չխոստովանեց, որ այդ ավազակապետության կնքահայրերից մեկը ժամանակին անձամբ ինքն է եղել ու դրա համար մեղա չեկավ սեփական ժողովրդի առջև: Միգուցե, հպարտությունը չներեց: Բայց կար նաև մեկ այլ պրոբլեմ: Լ. Տեր-Պետրոսյանը ավազակների դեմ պայքարի էր դուրս եկել այլ ավազակների (Ջհանգիրյան, Լեդի Հակոբ, Գռզո և այլն) ընկերակցությամբ:

 


Ինչ կարող էր տալ Հայաստանին 2008-ի հաղթանակը, եթե հաջողեր իշխանափոխություն իրականացումը: Մի կլանի փոխարեն իշխանությունը կանցներ մեկ այլ կլան, տեղի կունանար սեփականության մասնակի վերաբաշխում և մեծ առնետավազք, ինչի վրա էլ Լ.Տեր-Պետրոսյանը խաղադրույք էր կատարում (հիշենք ավազակապետական համակարգի մի շարք կարկառուն հենասյուների շարժմանը միանալու մասին ասեկոսեների առիթով հրապարակում առաջացած ապուշ հրճվանքը): Այսինքն, 2008 թ. հաղթանակը մեծ հաշվով մեզ Հայաստանի բնակիչներիս առանձնապես ոչինչ չէր տալու և ափսոսել, որ այն չի հաղթել և արդեն երկու տարի շարունակ ապրել այն վերակենդանացնելու անիմաստ գործընթացում մարդկանց պահելու ու նույնիսկ նորերին ներգրավելու ձգտումով ու դրա հետ կապված նոստալգիկ հույսերով դատարկ զբաղմունք է:

 


Հայաստանին քաղաքական հեղափոխություններ պետք չեն, քանի որ դրանք չեն կարող արդյունավետ լինել կայացած քաղաքական ուժերի բացակայության պատճառով: Հայաստանին անհրաժեշտ է քաղաքակրթական հեղափոխություն, որը կհանգեցնի թաղային ու ազգ-արյունակցական համայքներով ապրելակերպը ազգային արժեք ընկալող ասիացու քաղաքակրթական ինքնությունը եվրոպացունով փոխելուն, Ռուսաստանի գաղութացված գավառային հետնամուտից դուրս գալուն ու արդի քաղաքակրթական գործընթացներին աստիճանականորեն ինտեգրվելուն :

 


Հայաստանում մարդկանց մեծամասնությունը չունեն քաղաքակրթական հստակ ինքնություն: Ավելին, այն գերազանցապես ասիացու է, քան եվրոպացու: Իսկ զարգացման ու առաջընթացի հասնելու համար միանշանակ է, որ մեզ անհրաժեշտ է ձևավորել քաղաքակրթական հստակ ինքնություն: Որպեսզի եվրոպացի՞ են արդյոք հայերը, թե՞ ասիացիներ հարցին ունենանք հստակ պատասխան` եվրոպացի: 
Առանց դրա հնարավոր չի լինելու ազատ ընտրություններ, ժողովրդավարություն, օրինականություն, առանց դրա մարդը երբեք չի զգալու իրեն ազատ ու երջանիկ: Դա անհրաժեշտ է, քանի որ դրա միջոցով նայելու գործընթացը վերածվում է տեսնելու գիտակցական ունակության: Դա անհրաժեշտ է, որ երկիրն իր համար բացահայտի հորիզոնը և ներգրավվի քաղաքակրթական զարգացումների մեջ:

 

 
Comments (6)
էլի ասեմ :))
6 Saturday, 14 August 2010 14:07
Աղաս ջան, որ ճիշտն ասեմ՝ ավելի շատ հակված եմ քո տեսակետին
Վերն ասածս, այնպես՝ ավելի շատ պոլեմիկայի համար է:
Հիշու՞մ ես, 2008 - գարնանը մենք քննարկում էինք այս վերջին շարջման արդյունքները, ու ես կատեգորիկ դեմ էի Դավիթի տեսակետին թե՝ հրապարակում «միջին դաս» է ձևավորվում և այլ:
Մենք պնդում էինք (դու էլ), որ իրականում հրապարակում պարզունակ ու գնալով պարզունակացվող սիգնալներ են տրվում, ինչի հետևանքը հետգա սոցիալական ֆրուստրացիան է լինելու:
Մենք ճիշտ էինք, ժամանակը ցույց տվեց որ ճիշտ էինք:
Բայց այն պարզունակացումը, որ այսօր է ընթանում, մի բան էլ այն կողմ է, քան 2008 -ի հրապարակը: Սա ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՈՍԻ մի ընթացք է: Ու իսկապես 2008 -ի հետևանք է, թե մեկ այլ բան, առայժմ չեմ կարող ասել՝ հընթացս նման բաներ չեն գնահատվում:

դու հավատում ես անկախ ու աղատ մտքի զարգացման հնարավորությանը ու այդ մասին ես խոսում: Անկեղծ ասեմ՝ ես արդեն այնքան էլ չէ:
ardzaganq
5 Saturday, 14 August 2010 11:46
Knereq ush ardzaganqelu hamar. Parzapes Hayastanum chem u chunem Interneti matcheliutyun. Qnna8kum@ bavakn bardzr makardaki e u shat ogtakar (parq Asttso, voch facebook-ayin). Shnorhakalutyun. Isk bardzracrac harcerin husov em pataskhan ktam hajord hodvatsums.
մեզ հոգու ազատություն է հարկավոր
4 Monday, 09 August 2010 01:32
Մեր դժբախտությունը կայանում է թերևս հենց նրանում, որ մեր հասարակությունը ապրում է "մեր վզին փաթաթված և ուրվականի նման մեզ անընդհատ հետևող անցյալի կախվածություններով",որոնք բոլոր ժամանակներում գործիք են եղել իշխողների ձեռքին,դրանցից մեկն ել շատ տեղին է նշում պրն.Ա.Թադևոսյանը: Մեր ազատության գրավականը մեր հոգու ազատականացումն է այդ մաղձից: Իրո´ք որ ժամանակն է, հետ նայելու փոխարեն, առաջ նայել....
Ասեմ, Աղաս ջան :))
3 Saturday, 07 August 2010 00:30
Աղասու ոճին լավ ծանոթների համար այս նյութում ձևակերպումներն անսովոր կատեգորիկ են: Այնուամենայնիվ դրանք տեղին են, ռեալ կան, ու դրանց քննարկումը կարծում եմ նույնպես տեղին է:

Ինչքան ես եմ հասկանում, խոսքը մոդեռնացման մասին է, չնայած Աղասը այլ ե…զրաբանությոն է գործածում: Համենայն դեպս, ես կխոսեմ մեդեռնացման մասին` վստահ լինելով, որ Աղասին «եվրոպականացման» տակ հենց դա էլ նկատի ունի :)

Այսպես, ես կարծում եմ, Հայաստանում մոդեռնացման ինչ-որ ընթացք, այնուամենայնիվ գնում է: Այս մասին հիմա կարելի է խոսել միայն ընդհանուր գծերով, քանի որ թեմայի շուրջ հատուկ հետազոտություններ կամ չկան կամ էլ դրանց մասին ես չեմ իմանում: Բայց ինչ-որ մեթոդիկայով դիտարկումները ու ինչ-ինչ ինդիկատորների առանցնացումը հնարավորություն է տալիս ասելու, որ որպես մոդեռնացում բնորոշվող ինչ-ինչ ընթացքներ մեր մոտ կան:
Հնարավոր չէ խոսել նաև մոդեռնասցման խորության ու ընդգրկման մասին` նույն պատճատով` համապատասխան տվյալների չեմ տիրապետում: Բայց հնարավոր է պնդել, որ այս ընթացքը չունի համապատասխան էթիկական, էսթետիկական և այլ հիմքեր. այս պնդումի համար արդեն սոցիոլոգիական հետազոտությոններ առանձնապես պետք չեն, բավական է իմանալ մեր մոտ առկա մշակութաբանական հիմքերը ու ինֆորմացիայի տարածման, ընկալման, յուրացման ու ռեպրեզենտցիայի սկզբունքները:

Հետո, կարևոր է մեկ այլ հարցադրում: Այն է` քաղաքական պատասխանատուների դերը (հնարավոր կամ ակտուալացված) այս պրոցեսում: ես կարծում եմ այմ մեծ չի (ակտոալացված) ու չի էլ կարող մեշ կամ ավելի ճիշտ վչռական լինել (հնարավոր): Քաղաքական պատասխանատուները, լինեն իշխանությունում կամ ընդդիմությունում` միևնույն է, կարող են այսպես ասած ընդհանուր հիմքեր ու բարենպաստ միջավայր ստեղծել: Սա մաքսիմումն է, իսկ մինիմումը` չխանգարել: Իրականում հակառակն է. քաղաքական ուժերը մեծամասամբ ավելի արխաիկ եմ, քան հանրության մի զգալի մաս, որն էլ հենց մոդեռնացման կրողն ու տարածողն է: Այս առումով ՀԱԿ, այնուամենայնիվ, ամենավատ տարբերակը չի:

Իսկ պահանջել որ ՀԱԿ պարտավոր է դառնալ մոդեռնացման «լոկոմոտիվ», կարծում եմ գեր օպտիմիստական է ու այնքան էլ ոչ ռելեվանտ իրավիճակին: Հետո ի դեմս քաղաքէական ուժի մոդեռնացման «լոկոմոտիվ» տեսնելու ցանկությունը նշանակում է կրկին «կառավարման արտաքին լոկուսի» վրա հույս դնել ու էլի պատասխանատվությունը մարդու վրայից հանել: վերջապես, քաղաքական ուժը չի կարող ու պետք էլ չի որ զբաղվի մոդեռնացման վերը նշած փիլիսոփայական, էթիկական, էսթետիկական... այլ... հիմքերով: Սա հանրության (հանրությունների ու ցանցերի )խնդիրն է, այդ հանրության (ցանցերի )յուրաքանչյուր անդամի: Այլ խնդիր է, որ քաղաքական իսթեբլիշմենթը կարող է և պետք համապատասխան հարթակներ (ոչ ֆիզիկական իմաստով իհարկե:))), այլ աժեքների, վարքի...այլ...նույնության) ստեղծի, որտեղ մարդիկ փոխադարձ ճանաչելի են դառնում:

Վերջապես, 2008 ի դերը մոդեռնացման հետ կապված: Բնական է, նման բաներ գնահատվում են ոչ թե ՀԸՆԹԱՑՍ, այլ ՊՈՍՏՖԱԿՏՈՒՄ` այսպես ասած:
Այնուամենայնի IMHO 2008 -ը իր դերն ունեցել է, դրական, ու այսօր էլ այն բնականաբար շարունակվում է, այնպես որ այս հարցում Աղասու կատեգորիկությունը ես մի քիչ չեմ ընդունում: Քաղաքական շարժումը հնարավոր է, պարտվել է, բայց այլ մասերով շարժումը ես պարտված չեմ համարում:
Թեկուզ հիշենք 1968 -ը: Շարժումը որպես այդպիսին արդեն պարտված էր արդեն 3-4 ամիս անց, բայց ի վերջո 68 - ը ըստ էության հաղթեց որպես հեղափոխություն, իսկ ավելի ճշգրիտ` հաղթեցին այդ շարժումների հիմքում ընկած իմաստները` փիլիսոփայական, էթիկական, էսթետիկական...այլ

Ահա, ինձ թվում է, շատ խոսեցի :))Подробнее
clever analysis
2 Friday, 06 August 2010 20:19
Ողջունելի վերլուծություն է, որ հստակ մեկնաբանում է իրերի էությունը: Միակ հարցականը դա մեր հայերիս դիրքորոշումն է կապված մեր աշխարհագրական պատկերացումներից` եվրոպացի ենք քանի որ Հայասատանը Եւրոպայում է, թե ընտրում ենք եվրոպական արժեքների համակարգը, քանի որ դա մեր նախասիրությունն է: Կարծում եմ այս պահին, մենք հայերս, դեռ կողմնորոշված չենք: Նախ սովետների տարիներին եվրոպական արժեքները ներմուծվում էին ռուսական-սլավոնական պրիզմայի միջով, որ ինքնին խառնուրդ է եվրոպական եւ ասիական մշակույթների: Իսկ անկախ հետ-սովետական տարիները շատ կարճ ժամանակ է եվրոպական արժեքները միանգամից հասկանալու, ընդունելու եւ անդամագրվելու համար:
Եւ կա նաեւ երրորդ տեսակետ,-արդյոք մենք պետք է անդամագրվենք այժմեան եվրոպական համայնքին, որ ինքը գտնվում է ներքին հակասությունների խմորման շրջանում է եւ դեռ պարզ չի թե ինչ ճանապարհ կընտրի Եվրոպան երրորդ հազարամյակին համար:
eritasardutyun
1 Friday, 06 August 2010 17:17
karcum em sa shat jisht metodabanakan dzernark karox e darnal dprocnerum u naxararutyunnerum, qani vor ayntex terevs petq e mi qich porcen durs gal parzaguyn giteliqi makardakic, u zargacman uxu masin xosalis imanan naev ayd uxin i dran tanox janaparhy.
isk elqy petq e apahovi eritasardutyuny, sa eritasardakan renkarnaciayi mijocov e petq lucel, qani vor jamanakakic evropakan , arevmtyan mtacoxutyuny henc eritasardakan bunti hetevanqov dzevavorvac pilisopayakan - mshakutabanakan himqi vra e ,

Add your comment

Your name:
Your email:
Subject:
Comment:
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր