Ինքասպան մշակույթի քաղաքական գերիները Print E-mail
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Լևոն Մարգարյան  2010-08-09

 

Վերջին օրերին բանակում մահվան յոթ դեպք գրանցվեց: Համ էլ մյուս տարի Ազգային Ժողովի ընտրություններն են: Այս երկու նախադասություններն առաջին հայացքից կարող են տրամաբանական կապ ունենալ այնքանով, որ դրանք երկուսն էլ հայերենով են գրված, ոչ ավելին: 


Հարցի քաղաքական ու ոչ այնքան քաղաքական կողմերի մասին շատ է խոսվել: Ես կփորձեմ մեկ այլ հարթություն  «բացել»: Այսպես, ինքնասպանությունը անհատի բախումն է մշակույթի ստեղծած պատնեշների հետ, երբ դու չես բավարարում ու  բավարարվում արժեքային մի համակարգով, նորն էլ չես կարողանում, կամ չես ստեղծում: Դա իմաստի կորուստ է, նոր իմաստի որոնման համար կատարված հուսահատ, բայց միակը թվացող քայլ: Ինքասպանությունների չեն դիմում միայն աղքատ ապրելու կամ փող չունենալու, դավաճանված զգալու  պատճառով. ըստ վիճակագրության հարուստ խավերում ինքասպանությունների թիվն ավելի շատ է, բանակում,  բանտերում, դպրոցներում և կոլկտիվ մտածողություն ու վարքի ինչ-ինչ նորմերի դոմինանտություն թելադրող  այլ միջավայրերում ինքասպանություններն ավելի շատ են:  Այս և այլ բազմաթիվ փաստեր ապացուցում են, որ ինքասպանությունների պատճառները անհատ – մշակույթ, անհատ - հասրակություն բախումների մեջ է: Երբ կոմունիակցիայի այս անվերջ շղթայի մեջ անհատն իրեն չի կարողանում զգալ ստեղծագործողի դերում, երբ դառնում է միայն սպառող, յուրացնող, ընդամենը շղթայի մի օղակ, ոչ թե առանձին շղթա կամ առանձին շղթայից: Ու երբ նույնիսկ յուրացնողի ու սովորական օղակի իր դերը չի կարողանում կատարել տրված չափանիշների համաձայն, ինքասպան է լինում:  Այս հարցերով զբաղվում են հոգեբանները, սոցիոլոգները, մշակութաբանները, ու թերևս բոլորի համար ընդունելի է, որ ինքնասպանության բնագավառում ամենամեծ ուսումնասիրողներից  Էմիլ Դյուրկհեյմը: Նրա §Ինքնասպանություն. սոցիոլոգիական էտյուդ¦ աշխատությունը բավական պարզ ձևով մեկնաբանում է ինքնասպանության ու գոյություն ունեցող մշակույթի  հնարավոր կապերը: Ու այսստեղ հասկանում ես , որ մի հատ Դյուրկհեյմ էլ հիմա մեզ է պետք, որ մեր ժանգոտ շղթան ուսումնասիրեր:

 


Մյուս տարի Ազգային ժողովի ընտրություններն են. նորից սկսվելու է հայկական քաղաքական  մշակույթի վերջին շրջանի համար բնորոշ դարձաց առնետավազք, ընտրակաշառքներ, ընդդիմադիրներ ու դիմադիրներ, կոալիցիոն քամակախաղեր, իրար երաժշտական ու այլ գործիքների անուններ դնել: Մի քիչ ժողովրդի ուշադրությունը կշեղեն, տեղերում  փոքրիկ օլիգարխներ կաճեցնեն, համ էլ դեպք է՝ այս անգամ էլ կարող է ընդդիմության բախտը բերի. մի քանի տեղ կարողանան վերցնել ԱԺ-ում: Կարճ ասած` տոները մոտենում են՝ ոմանց համար, կամ հանուն ոմանց :

 


 Ինչու՞ տոներ: Ազգագրագետները գիտեն, որ առավել ևս վերջին շրջանում հայկական տոնացույցի ամենանշվող տոնը Նոր Տարին է: Նոր տարվան բոլորը սկսում են մի ամիս առաջ նախապատրաստվել ու այդ ամենի մեջ ներդնում ազգի ողջ հոգևոր ու նյութական մշակույթը:  Բայց դու մի ասա՝ ազգագրագետները բան են բաց թողել, ավելի զիլ տոն ունենք: Ընտրություններ է կոչվում: Ոգևորությունը շատ նման է նոր տարվան. ազգովի հավաքվում ենք նոր տարվան ու ընտրություններին: Սակայն ընտրությունների մարդիկ  մի տարի առաջ են սկսում նախապատրաստվել, ոչ թե մեկ ամիս: Այստեղ էլ չես կարող չհիշել Միռչա Էլիադեին. մարդը հստակ ցույց էր տվել, որ տոների ժամանակ փորձում են վերարտադրել հասարակությունները աշխարհաստեղծման գործողությունը կամ այլ սկզբնական միֆեր: Ասենք՝ ինչպես Նոր տարվա ժամանակ: Էլիադեն արխայիկ մշակությով ապրող ցեղերի օրիանակով ցույց է տալիս , թե, ասենք, տարեմուտի տոներում ինչ նշանակություն ունեն աշխարաստեղծումը վերարտադրող տարրերը:

 


Է՛, ողորմի քեզ Դյուրկհեյմ ջան, ողորմի՝ Էլիադե ջան: Ու այսպես՝ ազգագրական – սոցիոլոգիական ողորմիներով էլ  մտնում եմ ինտեռնետ ու տեսնում, որ ազգս «հեչ գիտությունով չի չալե»: Բա չլիներ Դյուրկհեյմը՝ մի հատ էս ինքասպանությունները ուսումնասիրեր, կամ չգար էլիադեն մեր բազմամարդ ցույցերին՝ աշխարհաստեղծման փոխարեն «անկախաստեղծման», կամ «նախամարտիմեկյան ցույցերի վերարտադրությունները» նկարագրեր:

 


Ցավոք՝ թե՛ Դյուրկհեյմը, թե՛ Էլիադեն վաղուց չկան: Բայց նրանց գրքերով սովորում են համալսարաններում, նրանց կարդում են անգամ Հայաստանում: Չեմ կարծում, որ ասենք իրենց ընդդիմադիր նույնացնող  խմբերում, որ առավել ակտիվ էին այս դեպքերի հետ կապված, սոցիոլոգ կամ ազգագրագետ չգտնվի, որ փորձեր վերլուծել այս ինքնասպանությունները: Ու չեմ կարծում, որ բանակում հոգեբանի հաստիքով աշխատող հոգեբաններն էլ չեն կարդացել Դյուրկհեյմ, եթե իհարկե հոգեբաններ կան բանակում:

 


Ու որպեսզի մեղքն ուրիշների վրա չբարդեմ միայն, կփորձեմ ինքս մի քանի բան վերհանել: Որ տղաների ինքասպանության համար պետք է մեղավորներ փնտրել, պարզ է: Բայց որտե՞ղ: Ասեմ, որ չեմ կարծում, թե առաջին հերթին նախարարություններում: Կամ եթե նախարարություններում, ապա ուրեմն  առաջին հերթին ոչ թե ՊՆ, այլ, իմ կարծիքով, մշակույթի փառահեղ նախարարությունում, որը թերևս իր գործառույթներով ամենամոտն է հասարակություն, մշակույթ, արժեքային համակարգ հասկացություններին: Զարմանալի է, չէ՞: Բայց ինչու՞, եթե մեր բանակում, համալսարաններում, փողոցներում ու եթերում դեռևս կենդանի ու դոմինանտ է «լավ տղու» գողական պատկերացումները, ու՞մ մեղքն է դա: Եթե զինվորները գնում են բանակ՝ մտածելով սպայական կազմի հրամանները չկատարելով դառնալ «լավ տղա», իսկ սպայական անձնակազմը՝ լավ տղա վատ տղա ջոկելով է զբաղված, եթե  դու պարտավոր ես  մեջդ պահել քեզ կամ ոչ քեզ վերաբերող անարդարությունները, կամ լուծես դրանք քրեականին մոտ մեթոդներով, ու անես դա այնքան ժամանակ մինչև սպանելու կամ ինքասպան լինելու պատրաստ լինես,  քանի որ «լավ տղա ես»՝ ուրեմն ամեն ինչ չափից ավելի ցավալիորեն բնական է թվում:

 


Սեյրան Օհանյանի՞ն կոնկրետ մեղադրել, կարծում եմ՝ արդյունավետ չի. երևի պետք չի արհեստական ինտրիգներ ստեղծել, հետո էլ ասել, թե տեսաք՝ մեր ասածները տեղ հասան ու մեղավորները պատժվեցին: Եթե մարդիկ քավության նոխազ են փնտրում, ապա դա կարող են ավելի մեծ հաջողությամբ անել մշակույթի նախարարությունում: Բայց քանի որ, քաղաքական իսթեբլիշմենթը (մեկ է՝ կառավարություն, թե ընդդիմություն) թքած ունի ինքնասպանությունների, արժեքային–մարժեքային համակրգերի վրա, ու երկուստեք փորձում են եղածից դիվիդենտներ քաղել՝ ես այստեղ կդնեմ բազմակետ . . . Համոզված եմ, կգտնվեն վերջին դեպքերի մեղավորները, կպատժվեն հավանաբար: Բայց չեմ կարծում, որ դրանից հետո էլ մեր բանակում, բուհերում, ոստիկանությունում, մեր արժեքային համակարգում դադարի դոմինանտ լինել լավ տղու  չափից վատ արխետիպը: Մի որոշ ժամանակ ինքասպանություններ չեն լինի բանակում: Սակայն չեմ կարծում թե որպես ինքասպանություն պետք է ընդունենք միայն  անհատի ֆիզիկական չգոյության փաստը. զինվորները, ուսանողները, ես, մյուսները կշարունակենք օր օրի ինքասպան լինել. դա կոչվում է մշակութային ինքասպանություն, իսկ մեր մշակույթը ցավոք ձևով հենց ինքասպան է:
Բայց մոռացել էի, տոներն են մոտենում: Դեմը ընտրություններ կան, տղերքը կամացից բաստուրմա-սուջուխն են սարքում, սպասում են Ձմեռ Պապին : Դե իշխանություններն էլ մի երկու ձող կսարքեն, նոր բերետներ կառնեն:
Այսպես տղերքը ինքասպան են լինում, կամ սպանում են տղերքին, իսկ մեր ընդդիմադիրներ – դիմադիրները ձեռ – ձեռի տված տոներին են նախապատրաստվում:

 
Comments (1)
Verlutsutun
1 Saturday, 14 August 2010 11:26
Levoni ays hodvatsn el inchpes nakhordner@ lavn er, karevor@ gnum e depi khorutyun, ayl voch te loghum makeresum, inchpes shat shater@.

Add your comment

Your name:
Your email:
Subject:
Comment:
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր: