ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երգիչ լինելը բնավորության գիծ է

Վազգեն Ղազարյանն ընդամենը 28 տարեկան էր, երբ  Ջ.Վերդիի «Նաբուկկո» օպերայի համերգային կատարմանը Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հետ հանդես եկավ Զաքարիայի դերերգով:

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին

ՖՈՏՈԳԱԼԵՐԵԱ

phoca_thumb_l_0.JPG

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Banner
Մեր կայքի «Արդիականացում» բաժինը ստեղծվել է Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ: Բաժնի բովանդակության համար պատասխանատու է www.prm.am կայքի խմբագրությունը: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության կամ Շվեդիայի կառավարության տեսակետներին:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը և ճգնաժամը. նախնական արդյունքներ

Հարություն Խաչատրյան


Անցել է մեկ տարի ինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային Ժողովին ներկայացրեց կառավարության հակաճգնաժամային ծրագրի դրույթները: Ժամանակն է հետահայաց ամփոփելու և գնահատելու կառավարության  գործունեությունը այս տնտեսական ճգնաժամի պայմաններում: Սկսենք նախապատմությունից: ԱՆցյալ տարի  այս օրերին կառավարությունը ներկայացրեց 2009 թվականի բյուջեի նախագիծը , ըստ որի ծախսային մասը պետք է կազմեր 944 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2008 թվականին այդ ծախսերը 822 մլրդ էին: Այս աճը` գրեթե 15  տոկոս, պետք է ապահովվեր շնորհիվ ՀՆԱ-ի հերթական աճի:

 
Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Երգիչ լինելը բնավորության գիծ է

Վազգեն Ղազարյանն ընդամենը 28 տարեկան էր, երբ  Ջ.Վերդիի «Նաբուկկո» օպերայի համերգային կատարմանը Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հետ հանդես եկավ Զաքարիայի դերերգով:

 
Սփյուռքը, հայրենադարձությունը, աբսորբցիան և Սենատը

Սիմոն Վիրաբյան

 

Տարընթերցումներից խուսափելու համար մի անգամից ասեմ, որ իմ համոզմունքով Հայաստանն ու Ղարաբաղը, որպես սուվերեն պետություններ, վերջապես պետք է սովորեն զարգանալ սեփական տրամաբանությամբ՝  հենվելով միայն ու միայն սեփական ռեսուրսների վրա, առանց անգամ Սփյուռքի բազմիցս ու բոլոր առիթներով շահարկվող գործոնի: Այս առումով Սփյուռքի գործոնը կարելի է հաշվի առնել միայն որպես լրացուցիչ «բոնուսի» հնարավորություն: Հակառակ տեսանկյունը, որ երբեմն դոմինանտ է դառնում մեր մոտ ենթադրում է  Սփյուռքը դիտել որպես հեշտ հասանելի միջոցների աղբյուր, օրինակ այնպես, ինչպես շատ երկրների պարագայում բնական ռեսուրսներն են ծառայում, ընդ որում, համանմնա հետևանքներով՝ երկիրը կորցնում է ներքինտրամաբանված  ազդակները:

 
ախր, ծանր ա. մեջքս ցավեց

Անի Ասատրյան


իրականությանն անհամապատասխան է, երբ մարդկանց առանց շերտավորելու, բոլորին անվանում են ժամանակակիցներ, դարի նվաճումները, որոնք իրականում բոլոր բնագավառներում նվաճվում են մի խումբ մարդկանց կողմից, վերագրվում են բոլորին, մարդկանց մեծամասնությունը համակարգչային դարաշրջանի հետ կապ ունի այնքանով, որ համակարգչային տեխնիկայի սպառող է, համակարգիչ ստեղծողն ու սպառողը գտնվում են զարգացման աստիճանների հակադիր բևեռներում ու քանի դեռ առջին աստիճանին կանգնած սպառողը զարգացման մակարդակով հեռու է վերևում կանգնած արտադրողից, նրան պետք է առաջարկել, թելադրել, կառավարել ուղղորդել

 
Վերջին գաստրոլը կամ քաղաքականության փիլիսոփայությունը հայկական համատքստերում

Հրաչ Գալստյան


Վերջին գաստրոլն է: Ժանրի կանոններով՝ տոմսերը սահմանափակ են, պարտերում՝ բոլոր տեղերն արդեն զվաղված: Ես հրավիրատոմս ունեմ՝ ոմն մեկն այն խցկել է գրպանս (մեր օրերում ասում են՝ spam եմ ստացել Frown ), և, որ կարևոր է՝ ծրագրով: Առաջին ակտում արդեն ապոֆեոզ կա ու նաև՝ ֆինալի կանխատեսում:

Ահա, գործողությունը հայտնի է, միզանսցենները՝ սեփական տան նման հարազատ, ու ամենքը հաճույք են ստանում. մեկը՝  սեփական աշխահը անխախտ տեսնելով, մյուսը՝ արդեն եղածի ու իմացածի հերթական վարիացիան որպես ճանաչողական ու էսթետիկական օբյեկտ դիտելով (հարգանքիս տուրքը «մոդեռնից հետո» -ն ձևակերպողներին), երրորդն էլ՝ համայնքի միասնությունն ու ուժը ցուցադրելուն կոչված ծեսին մասնակցելով:  Բա ինտրի՞գը ՝ կհարցնեք: Լավ հարց է: եթե «ինտրիգ», ասել է թե՝ տարբերություն, չի լինում, շարքը կորում է, ուրեմն՝ չկա նաև ճանաչում: Դիտողի համար շարքի բոլոր օբյեկտները միանում դառնում են մեկ կետ՝ «սև արկղ»: Իսկ «ներսում» գտնվողները կորցնում են տեղի և ժամանակի հետ կապը, իրավիճակի ճանաչման չափը: Սա՝ կա իհարկե, բայց ամենը չէ:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 
…մինչև վերջ

Հրաչ Գալստյան

 

Երկար ժամանակ է ինչ քաղաքականությունից կամ հայրենասիրությունից խոսելիս՝  օգտագործում եմ գլամուր ու պոպ  հասկացություները. դրանք բավական ճիշտ են արտահայտում ստեղծված վիճակը, և նկատել եմ, իմ կողմից ներմուծած այս բնորոշիչներն արդեն այստեղ-այնտեղ օգտագործվում են, ճիշտ է՝ ավելի հաճախ ոչ ռելեվանտ: Վերջերս, հեղափոխականության այս համընդհանուր տենդի մասին մտածելիս նույնպես հանկարծ հասկացա, որ այս դեպքում էլ եմ ուզում գլամուր- ու պոպհեղափոխականություն հասկացություններն օգտագործել: Դե, սեփական բարդույթնեը (կամ հակառակը՝ մաչոյականությունը) որպես ինտելեկտուալիզմ և հեղափոխականություն ներկայացնելու, այն պաճուճելու ու հնարավորինս արագ ապրանքայնացնելու այս շուրջպարը որև այլ բնորոշում չի էլ կարող ունենալ: Գլամուրը գլամուր է՝ լինի դա եվրոպաներում, Աֆրիկայում, թե Հայաստանում:

 
Հակադրությո՞ւն, թե՞ մրցակցություն

Քաղաքական նոր ցիկլի հրապարակային մենկնարկը դարձավ  նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 12-ին տված հարցազրույցը, որտեղ նա արժևորեց ընդդիմության գործունեությունը, ընդգծեց նրա ինստիտուցիոնալ կայացվածության անհրաժեշտությունը: Մեր պետության գոյության տարիներին չեմ հիշում նման այլ դեպք, որ երկրի նախագահը շեշտված դրական տոնայնությամաբ արտահայտվեր ընդդիմության մասին: Այդ քաղաքական մշակույթը մեր մոտ չի եղել:
 
Կոչենք իրերն իրենց անուններով

Արմեն Մինասյան

 

Գործը գլուխ բերելու համար, բնականաբար, առաջին քայլով փորձեցի ինքս հասկանալ` ինչ ասել է «երկխոսություն»: Ճանաչողական այդ կարճատև գործընթացի հենց առաջին եզրակացությունս, ավելի ճիշտ` որոշումս, «երկխոսություն» տերմինից հրաժարվելն էր:
Բանն այն է, որ «երկխոսություն» հասկացությունն իմաստային առումով ընկալվում է որպես երկու կողմի զրույց, մինչդեռ պարզվում է բառի օտարալեզու համարժեքը` «դիալոգը» իմաստների շատ ավելի լայն դաշտ ունի. ասոցիացիաների մակարդակում այն «խոսակցության» մասնակիցների քանակական սահմանափակումներ չի դնում: Ավելին` պարզվում է դիալոգի համար քանակի խնդիր ընդհանրապես գոյություն չունի. մարդը միայնակ էլ կարող է երկխոսել` ինքն իր հետ (ժամանակակից հոգեբանության հետազոտությունների մի զգալի մասն էլ հենց ուղղված է մարդու «ներքին դիալոգի» ուսումնասիրություններին):

 
Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

 
Մենք ենք… ու կրկին մենք

Հրաչ Գալստյան    2010-08-23


Վերջին օրերի ինֆորմացիոն աղմուկը այս շաբաթ հաստատապես նվազելու է և, կարծում եմ, ավելի ցածր տոնով ու ավելի հանգիստ խոսակցության ժամանակն է: Բնականաբար խոսքը վերաբերում է Մեդվեդևի այցին ու դրա հետ կապված անցուդարձին: Ճիշտ է, աղմուկ ասածն այս անգամ որոշ յուրահատկություններ ուներ. այն գործնականում բացառապես սահմանափակվում էր լրատվամիջոցների ու ցանցերի հարթությունով, ասել է թե՝ վիրտուալ էր: Իսկ քաղաքական դասի հիմնական խաղացողները լռում էին: Չեմ բացառում, որ նրանցից գոնե մեկն այնուամենայնիվ ինչ-ինչ գնահատականներ կտա, ու աղմուկը մի քանի օր էլ «սնվելու» բան կունենա:

 
Հանրահավաքն իբրև հաղորդակցություն

Նիկոլ Մարգարյան    2010-09-22


Այն ենթադրում է հրաժարում ընդհանրացնող այնպիսի արտահայտություններից ինչպիսիք են ավանդական կոլեկտիվիստական իմաստով արտաբերվող «համազգային», «ազգային», «միասնական», «հասարակական» բառերը ու դրանցով կազմված հնացած կարգախոսերը: Անհրաժեշտ է շեշտը դնել առանձին անձերի և ցանցերում միավորված անհատների հետաքրքրությունների ու շահերի, նրանց արժեհամակարգերի բացահայտման ու վերակազմակերպման վրա: Մանավանդ, որ ՀԱԿ-ի ներսում մշակութային նոր քաղաքականության վերաբերյալ առկա են նման մոտեցումներ: Եթե ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքների բուն նպատակը ոչ թե սոսկ քաղաքական վերնախավում փոփոխությունների հասնելն է

 
…ես ընդամենը կարդում էի…

Հրաչ Գալստյան

 

Վերջերս հաճախ եմ ինձ բռնացնում, որ հաշվում եմ: Չէ, խոսքը ո՛չ թվային ինչ-ինչ օրինաչափությունններ վերհանելու և ո՛չ էլ պրագմատիկ-կենցաղային (ասենք, փող հաշվելու) բաների մասին չէ: Պարզապես հաշվում եմ, որովհետև հաշվի, թվերի ռիթմն է դուրս գալիս: Ասում են, ծերանալու նշան է նաև: Չգիտեմ, հնարավոր է… բայց մի քիչ ավելի վաղ էլ նկատել էի, որ իմ սիրած գրողների հասուն տարիքի տեքստերում հաշվելու հետ կապված ինչ-որ ռիթմ կա՝ դժվար նշմարվող, անընդհատ փախնող, բայց՝ կա: Վերջերս էլ իմ սիրած ստեղծագործողներից մեկի (հասուն տարիքի Smile) հետ էի զրուցում. երևի կզարմանաք, բայց նույն բանն էլ ինքն էր ասում, ու սեփական գործերի մասին՝ որ հետընթաց նայելիս այնտեղ հաշվի, թվերի հետ կապված ռիթմ է տեսնում: Ինչևիցե, ասածս ընդունեք կես-կատակ կես-լուրջ: Հետո, այն ոչ մի կապ չունի (համարյա չունի) հետագա ասելիքիս հետ, որ վերաբերելու է պարոն Օսկանյանին: Մարդու, որ փոստատար Պեչկինի կենսափիլիսոփայության կրողն է հաստատ: Կհիշեք՝ մարդը (փոստատարը) համարում էր, որ իր կյանքը թոշակի անցնելուց հետո է միայն լիարժեք դառնալու:

 

 
Հայրենասիրություն

Դավիթ Հովհաննիսյան      (արխիվ)

 

Ինքնության խնդիրը ժամանակակից աշխարհում ընկալվում է որպես արդիական և նույնիսկ ցավոտ հիմնախնդիրներից մեկը։Գլոբալացվող աշխարհում՝ իր բոլորովին նոր որակի կոմունիկացիոն հնարավորություններով փոխկապակցվածության աստիճանը և ինֆորմացիոն շրջադարձի արագությունը բնականորեն հանգեցնում են մարդուն  ուղղված տարբեր բնույթի և ուժգնության ազդակների քանակի կտրուկ աճին։ Այդ ազդակների մի մասը կրում է մշտական բնույթ, մնացածը կամ հաճախ չեն կրկնվում կամ էլ պատահականորեն են գտնում հասցեատիրոջը։ Ինտերնետից օգտվող ցանկացած մարդ գիտի, թե ինչ քանակությամբ այսպես կոչված «աղբ» է ամեն օր հայտնվում իր էլեկտրոնային փոստարկղում և իր աշխատանքը ստիպված է սկսել այդ «աղբից» ազատվելու անհրաժեշտ և ձանձրալի գործցով

 
Ռուսական հովանու տակ կամ ժողովրդավարության հոգեհացը

Աղասի Թադևոսյան    2010-08-27


Հայաստանում աղմուկ է: Այս անգամ այն Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգելու առիթով է բարձրացել: Թե ինչին են դեմ կամ ինչին են կողմ մարդիկ, հեշտ չէ հասկանալը: Եթե կողմ են, որ Հայաստանը դառնա ռուսական ազդեցության «հատուկ գոտի», ապա դա պարզ ասող չկա: Իսկ եթե կողմ ենք որ, ինչպես օրինակ Վրաստանը, մենք էլ արևմտյան հստակ կողմնորոշում ընդունենք, ապա դրա մասին էլ խոսող չկա: Ոչ այս են ասում, ոչ`այն, որպեսզի աղմուկը դառնա բանավեճ: Տպավորություն է ստեղծվում, որ բոլորը վախեցած են և գլուխները կորցրած միակ ճարը Ռուսաստանի թևի տակ մտնելու մեջ են տեսնում:

 
«StartPrev12345678NextEnd»

Page 1 of 8
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...
 

ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ

Մետամորֆոզ. ականջից` ուլունքախաղաց

Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն

ԱՂԲԱՐԿՂ

Նա (Լևոն Տեր-Պետրոսյանը) ասում է մեկ բան, պետք է հասկանալ երկրորդը...
Read more...
 

 

...Առաջամարտիկը Հիսուս Քրիստոսն է...

Read more...
 
Բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը իր իմաստնությունը կորցրել է...
Read more...