ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին

ԱՐՏԳԱԼԵՐԵԱ

r3.jpg

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 
ՄՇԱԿՈՒՅԹ
Լրտեսվող Հայաստան Print E-mail
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

Սեդա Շեկոյան    2010-04-09


Մեզանից շատերը կարող են ասել` «Ո՞նց եմ հաջողացրել ծնվել հենց Հայաստանում»։ Հենց նման մտքերի պատճառով էլ մենք ռիսկի ենք դիմում պատժվել կյանքի առումով ամլությամբ և փորձի բացակայությամբ, որից կարող է փրկել աշխատանքը և հավատը։ Այնՙ, ինչից կարող ենք սովորել, այնտեղ է, որտեղ մենք կանք, քանի որ մենք կարող ենք փորձով դուրս գալ միայն այն տեղից, որտեղ գտնվում ենք մեր կենդանի մարմնով։Անհատականության միակ հայրենիքն անհայտ հայրենիքն է։ Ցանկացած արվեստագետ կամ անհատականություն, այդ թվում երիտասարդ հայ, ինչ-որ առումով անհայտ երկրի քաղաքացի է։ Նա նման է լրտեսի, ով հասու է իրականությանը, այն տարբերությամբ, որ հայտնի չէ, թե ում է ծառայում, քանի որ ծառայում է ոչ թե կոնկրետ պետության` ի վնաս իր ծննդավայրի, այլ որոշակի աշխարհագրական անուն չունեցող անհայտ հայրենիքի։  

 
Հավատարիմ ենք հավատարմությանը. կամ դատարկ տեքստեր – 4 Print E-mail
ԱՌՕՐՅԱ

Հրաչ Գալստյան   2010-05-07


Միայն դեպքից դեպք հեռուստացույց նայելու իմ պրակտիկան ակնհայտ պլյուսներ ունի (իմ տեսանկյունից). պատահական ընտրությամբ «աչքին դիպած» ցանկացած դրվագ պոկվում է մասսմեդիային (և ոչ միայն) բնորոշ սերիականությունից և կարող է ընկալվել որպես եզակի ու անհատական: Սա, անկասկած, հետաքրքիր էսթետիկական և, առավել ևս, սոցիալական փորձ է, իսկ որ ավելի կարևոր է՝ հնարավորություն է ստեղծում նշանների այլ համակրգում ընկալել տեսածը: Ահա, վերջերս կանալներից մեկով փոքրիկ մի կլիպ տեսա, որն ինձ կատարյալ երևաց կոնկրետ սոցիալական ակցայի սեմանտիկ հագեցածության առումով, հետևաբար նաև՝ էսթետիկական տեսանկյունից: Կլիպում ներկայացվող դրվագը, ըստ ամենայնի, «թաքնված կամերա» շարքից է: Կույր մեկը փողոցում ծանր կացության մեջ է՝ չի կարողանում կողմնորոշվել  ու անհրաժեշտ ուղղությունը գտնել:

 
Իրականությունից և հնարավորությունից անդին Print E-mail
ԱՐՏԳԱԼԵՐԵԱ

Սեդա Շեկոյան  2008-12-10

 

Դիտողն անցնում է գալերեայի սահմաններից ներս, նա գտնվում է գալերեայի մաքուր ու սահմանափակ տարածության մեջ: Իրերը, որոնք տրամադրված են նրա տեսողությանը, բացառապես արվեստի դաշտից չեն, ոչ թե այն պատճառով, որ դրանց հետևում չեն ենթադրվում անհատ արվեստագետներ, այլ որովհետև անվանումները բացակայում են. միայն պատկերներ են` շրջանակված ու անշրջանակ` պատկերները վերածելով իրերի:

 
Քոչվոր դիտորդ Դընի Դոնիկյանը Print E-mail
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Վիոլետի մոտ

Հայաստանում սփյուռքահայ արվեստագետներից պաշտոնական ընդունելության են արժանանում ու հրապարակային ելույթների առիթ ստանում նրանք, ովքեր հայրենասիրություն են քարոզում` խորհուրդ տալով աչք փակել «հայրենիքին անցողիկ թերությունների» վրա:Նրանք ձգտում են չաղարտել սփյուռքյան իդեալականացված ու ռոմանտիկ պատկերացումը Հայաստանի մասին: Այդ զգուշավորությունը թելադրված է Սփյուռքի` տարիներով որդեգրած հայապահպանության ռազմավարությամբ

 
“Berlin Comedian Harmonists”-ը Երևանում Print E-mail
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Տաթև Ամիրյան   2009-07-01

 

Հունիսի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, որն այս անգամ զարմանալիորեն լի էր հանդիսատեսով, տեղի ունեցավ հայ լսարանին ոչ այնքան հայտնի “Բեռլին կոմեդիան հարմոնիստս” (Berlin Comedian Harmonists) վոկալ սեքստետի համերգը: Ներկայացումը կազմակերպել էր Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը` ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

 
Ազատագրող արվեստը իբրև ճշգրիտ տեխնոլոգիա Print E-mail
ԹԱՏՐՈՆ և ԿԻՆՈ

Արա Նեդոլյան   2009-07-14


Առանձին մարդը կայանում է իբրև հերոս, ինչպես նաև մարդկային հասարակությունները` իբրև հերոսական հասարակություններ, այն դեպքում միայն, եթե նրանց հաջողվում է ձևավորել շատ որոշակի իմաստներ: Առանց դրա մարդը, ինչպես նաև հասարակությունը, մնում են չկայացած, տձև, թերի: Փորձենք այժմ կոպիտ, «ճակատային» կերպ, առանց մետաֆիզիկ այլևայլությունների, հասկանալ թե որն է այդ ունիվերսալ իմաստը կամ բանաձևը, որոնք պայմանավորում են մարդու կամ հասարակության՝ իբրև կերպար, նույնն է` իբրև հերոս կայանալը:

 
Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին Print E-mail
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ.

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Հարստացե՛ք, պարոնայք, հարստացե՛ք Print E-mail
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սահակ Պողոսյան   2010-10-07


Ես քաղաքական գործիչ չեմ, և չեմ սիրում քաղաքական լեքսիկոն, և չեմ էլ սիրում նաև քաղաքականացված արվեստ, որովհետև այնտեղ մարդկանց մի խումբ դրա միջոցով մի ուրիշ խմբի պարտադրում է իր արժեքային համակարգը:  Իսկ այդ պարտադրանքի ժամանակ կորում է հոգու հայտնությունը, և այն, ի վերջո, վերածվում է քարոզչական կոնյուկտուրայի: Կարելի է անդրադարձնել ամեն մի  գաղափար, ամեն մի միտք, ամեն մի արտահայտություն, եթե դրա մեջ կա երկխոսություն ստեղծելու միտում: Իմ ողջ ստեղծագործութունը երկխոսություն է ինքս ինձ հետ: Իմ «Երխոսություն» քանդակի կերպարը նույն մարդն է, որը փորձում է քանդել իր մտքի հանգույցը: Այն, ինչով ես հիմա զբաղված եմ, շատ նման է այդ հանգույցը քանդելու պրոցեսին

 
Պարապ վախտի խաղալիք Print E-mail
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

Սեդա Շեկոյան   (ցուցադրման կոնցեպցիա)


Եթե մի բան մեր կյանքում արդեն տեղ ունի և հավակնոտ է, ուրեմն պետք է բարձրացնել դրա նկատմամբ արձագանքի որակը: Ընդունված է համարել, որ խնդիրը և բողոք-պահանջն է մարդկանց միավորում ակտիվիստական կամ քաղաքացիական հերթերում:  Բայց մարդ նախ ակտիվանում է` այսպես կոչված իդեալական մոտիվացիայով, նույնանալով ակտի հետ, հետո նոր ընտրում իր ակտիվության ուղղությունը:  Վերացարկված ձևով ակտը կարելի է պատկերացնել մարդու միջոցով, ով անընդմեջ  ակտիվ է` այսինքն ակտի մեջ է:Վերջին ժամանակների քաղաքացիական նախաձեռնությունները ֆորմայի հնարավորություն են, որ կարող են տանել քաղաքացիական հասարակության ծննդի:  Վերջին զգացողությունն իրականության զգացողություն չէ, այլ` հնարավորության, որ բխում է այն համոզմունքից, թե այն, ինչ գոյություն ունի, ինքնին ավելի կարևոր չէ, քան այն, ինչ գոյություն չունի: 

ՆՓԱԿ, 16, նոյեմբեր, 2010

 
սա բանաստեղծություն է Print E-mail
ԱՌՕՐՅԱ

Տաթև Չախչախյան

 

սա բանաստեղծություն է տեքստի մասին    թու~          սա տեքստ է  բանաստեղծության մասին    որը դուրս է եկել տնից և չի վերադարձել
գտնողին խնդրում եմ      լողացնել        փոխել շորերը         ջնջել տեսածը   լսածը        ապրածը      թարմացնել գրադարանը    լավ կերակրել և  ուղարկել
գրողի ծոցը
 
Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է Print E-mail
ՄՇԱԿՈՒՅԹ.

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

 
Վարկածներ համաշխարհային գրականության մասին. Ֆրանկո Մորետտի Print E-mail
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անգլերենից թարգմանեց Վահրամ Դանիելյանը

 

Ես կփոխառնեմ սկզբնական վարկածը տնտեսական պատմության համաշխարհային համակարգ-դպրոցից, որի համար միջազգային կապիտալիզմը միանգամայն եզակի և ոչ հավասար համակարգ է` իր առանցքով, պերիֆերիայով և կիսապերիֆերիայով, որոնք կապվում են միմյանց մի հարաբերությամբ, որն անհավասար աճ ունի:  Միակ ու անհավասար, մեկ գրականություն (Weltliteratur- եզակի` ըստ Գյոթեի ու Մարքսի) կամ գուցե ավելին` մեկ համաշխարհային գրական համակարգ (փոխադարձ կապված գրականություններով), բայց համակարգ, որ տարբերվում է Գյոթեի ու Մարքսի ակնկալածից, որովհետև այն խորապես անհավասար է: «Արտաքին պարտքը բրազիլական գրավոր մշակույթի համար նույնքան անխուսափելի երևույթ է, որքան որևէ այլ բնագավառի դեպքում», - գրում է Ռոբերտ Շվարցը` «Վեպի արտահանումը դեպի Բրազիլիա» էսսեում` հավելելով,- «Դա պարզապես հեշտ ու ոչ պարտադիր մասը չէ այն գործի, որտեղ ինքը հանդես է գալիս, այլ դրա համակարգային հատկանիշը»  [3]:  Իտամար Էվեն-Զոհարը հրեական գրականության առիթով մտածում է. «Միջամտությունը հարաբերություն է գրականությունների միջև, որի արդյունքում…

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք Print E-mail

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 
Դիտման հարթությունների կոնցեպցիան
ԱՐՏԳԱԼԵՐԵԱ
Սեդա ՇեկոյանՀրաչ Գալստյան       2008-09-23

 

Դիտման հարթությունները` որպես կոնցեպցիա, իսկ վերջինս էլ  որպես ժամանակակից համակարգ և քննադատական տարածքի կազմակերպման գործիք բնորոշ են դառնում ոչ միայն արվեստի, այլև արվեստաբանության դաշտին:

Սեպտեմբերի 11-ին Երևանում կայացած և Արշիլ Գորկուն նվիրված արվեստաբանական կոնֆերանսը Գորկու արվեստին մոտենալու կոնցեպտուալ նախագիծ էր` ըստ Գորկուն դիտելու հարթությունների, հետաքրքիր ոչ միայն Գորկու արվեստի ժամանակակից  վերանայման և տեղակայման համար, այլև` մի շարք կարևոր մտապատկերներ առաջացնելու առումով:  

 
«StartPrev123456NextEnd»

Page 1 of 6
 

ՖՈՐՈՒՄ

Առօրեականություն

Հայկական առօրեականությունը ավանդույթի, միջնադարից պահպանված անհասկանալի  ու անբովանդակ ծեսերի ու արտաքին փոխառությունների էկլեկտիկ խառնուրդ է:

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...
 

ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ

Մետամորֆոզ. ականջից` ուլունքախաղաց

Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն