ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին

ԱՐՏԳԱԼԵՐԵԱ

r3.jpg

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 
Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին Print E-mail
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ.

Վիոլետի մոտ

Լևոն Ջավախյանը «Գրական թերթում» վերջերս տպագրած «Շնողնա հանգույց» պատմվածքում ոչ թե մեր քաղաքական «գորդյան հանգույցի» լուծում է առաջարկում, այլ հարցի տակ է դնում այդ հանգույցի գոյությունը` որպես իրական դիլեմա:
Մինչ այսօրվա նախընտրական Հայաստանում շատերը խոսում են քաղաքական բնույթի տերմիններով կամ սեռական բնույթի հայհոյանքներով, արձակագիր Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 

 


57-ամյա Ջավախյանին իր 3 գրքերի («Ամենաանկեղծ մարդը», «Ղարաբաղից մինչև պեչենու բաղերը», «Հիսունհինգ») էջերից դուրս կարող եք հանդիպել նաև Վերնիսաժում, ուր նա արծաթե զարդեր է վաճառում` մարմնավորելով «դվա վ ադնոմ» երկմիասնությունը. մի կողմից փող աշխատում, մյուս կողմից` գտնում հերթական պատմվածքի հերոսներ ու սյուժեներ: Գուցե գրողի «լեզու թափելու» հմտությունը նրան օգնում է հաճախորդներին գրավել, իսկ վերնիսաժային կյանքի ռիթմն ու շփումները օգնում են գրողական տեսահորիզոնում ունենալ պարզ ճշմարտություններ: Նրա կերպարներն իրական մարդիկ են` իրենց չփոխված անուններով, պատմվածքներից դուրս նրանց կարելի է տեսնել սրճարաններում նստած, Վերնիսաժում իր կողքը զարդեր վաճառելիս կամ էլ նույնիսկ իր սեփական տանը: Նա դարձել է Երևանի «մալի ցենտրի» ռեպարտյորը: Նրա պատմվածքների անկեղծությունից «քաշվել» են նույնիսկ ամենամոտիկ հարազատներն ու ընկերները:
Գրող և առևտրական. ինքն ավելի պարզ է ասում. «Վերնիսաժն ինձ չի թողնում գրող դառնալ, բայց օգնում է մարդ մնալ»:

 

 

Հատված  «ՇՆՈՂՆԱ ՀԱՆԳՈՒՅՑ»  պատմվածքից, կամ 10-րդ  ծրագիր 

 

Ոմանք գյուղից եկան, մարդ դարձան, ոմանք էլ, քաղաքում ապրելով, էշ մնացին: Ի՞նչ անես, որ նրանք իրենց խելքն ուրիշի գլխում են որոնում: Նոր տարին մեզ նոր փորձություն է բերել: Մեզ կա՛մ Սերժը պիտի փրկի, կա՛մ Լևոնը: Մեր փրկությունը կուռքերի մեջ է:

 


Ժամանակին Շնողում էլ է վեճ եղել:


Գյուղը ապրում էր գլխատներում: Գլխատները գետնահարկ, հողածածկ կացարաններ էին, որոնց բեռն ամբողջովին իրենց վրա էին կրում սարերից բերած հաճարենու սյուները: Թե ոնց է լինում, մի սիրուն հարս կռանում է, որ սյունի տակ դրված հացի տաշտը վերցնի: Տաշտը սյան հակառակ կողմում է լինում: Էնպես որ, երբ բարձրացնում է, սյունը հայտնվում է հարսի գրկի մեջ բանտարկված: Մի կողմում ինքն էր` երկու կողմերում մեկնված ձեռքերը, մյուս կողմում` երկու ձեռքերով բռնած տաշտը` սյունի շուրջը բոլորված: Առաջին հայացքից թվում էր, թե սյունն է բանտարկված, սակայն ինչպես հետագան պարզեց, բանտարկյալը հարսիկն էր: Տաշտը ձեռքին հարսը հանգիստ բարձրացավ, որ գնա իր բանին, բայց ո՞նց կգնար… Սյունը ներսից բռնել, բաց չէր թողնում…


-Հեե˜՞…,- զարմանում է հարսը:


Էլի է փորձում գնալ: Իզուր: Ո՞նց թե… Նորից ու նորից է փորձում, սակայն մե՛կ երեսն է դեմ առնում սյանը, մե՛կ ձեռքերը, մե՛կ տաշտը… Անտեր մնացածը բաց չէր թողնում ու բաց չէր թողնում:


-Քոմակ,- գոռում է վախեցած հարսը:


Սկեսուրը գալիս է, սկեսրայրը գալիս է, մարդն ու էրեխեքը գալիս են, փեշերից բռնում, դես քաշում, դեն քաշում, հնար չի լինում… Էդ անաստվածը ախպրի պռնկին փաթաթված հրեշի պես հարսին բռնել ու բաց չէր թողնում:


-Վո˜ւյ, քոռանամ ես,- ծնկներին է խփում սկեսուրը:


-Քոմակ, ա՛յ ժողովուրդ, քոմակ…,- աղաղակում է սկեսրայրը:


Հարևան, բարեկամ ներս են թափվում ու կատարվածից պել կտրում: Սյունը` իր համար հանգիստ կանգնած, իսկ հարսը` նրան փաթաթված, տաշտը ձեռքին, չէր կարողանում պոկ գալ էդ անիրավից: Հարսի երեսը դեղնակոթել էր:… Մարդիկ կանգնած` չգիտեին ինչ անել: Լավ է, մեջներին էլի մի խելոք մարդ կար: Ասում է.


-Տղե՛րք, սրա հնարը թե Հոբոսը գտավ` գտավ, թե` չէ, էս մեր խելքի բանը չի…


Վռազ Հոբոսին գտնում բերում են: Հոբոսը գալիս է` չուխեն հագին, փափախը գլխին, չիբուխը ձեռին, արծաթաշար գոտին փորի տակ գցած, հաստ բեղերը բերանի երկու կողմերից թառ տված… Գալիս, ծանր ու մեծ տնկվում է հարսի ու սյան առաջ:


-Էս գործը հանգիստ ա սիրում,- ասում ա ու չիբուխը տանում բերանին, ղուլաբ տալիս, թանձր քուլա հղում առ օջորք…


Մարդիկ, շունչները պահած, նրան էին սպասում: Հոբոսը մի քուլա էլ է բաց թողնում: Մտածում էր: Օջորքին գոլ տված ծուխը հաստատ նրա խելքի նշանն էր:


-Ա, տնաշե՛ն, դե, շո՛ւտ արա է, սրտներս տրաքեց…,- անհանգստանում է սկեսրայրը:


Հոբոսը բեղերը սղալում է: Ճակատը կնճռոտված էր: Միտքը հարյուրի վրա գնում էր.
-Ա՛յ ժողովուրդ,- վերջապես ասում ա,- ըստի էրկու հնար կա:


Էստեղ Հոբոսին կանչել տվողը աշխուժանում ա:
-Ես ի՞նչ էի ասում,- ասում ա,- տեհա՞ք, մենք մի հնար չէինք գտնում, Հոբոսը եկավ, միանգամից էրկու հնար գտավ…


-Ժողովո՛ւրդ,- կրկնում է Հոբոսը,- ըստի էրկու հնար կա` կա՛մ ձեռները պտի կտրենք, կա՛մ էլ սինը. հմի դուք որոշեք…


-Որ սինը կտրեք,- ասում է մի իմաստուն,- կարող ա տունը գլխներիս փուլ գա… Ավելի լավ ա` ձեռները կտրենք…


-Հա՛, հա՛,- կանչում են չորս կողմից,- ավելի լավ ա` ձեռները կտրենք…


Հարսի երեսին թե մի գույն կար, էդ էլ է թռչում: Բերում են նոր սրած կացինը: Ալեքսանդր Մակեդոնացին էդ հնարով Գորդյան հանգույցն էր քանդել: Հե˜յ գիդի Շնող… Նրա դիմաց Գորդյան հանգույցն ի՞նչ էր… Խաղալիք: Սա Շնողնա հանգույցն էր, էն էլ` կենդանի-կենդանի գործված: Էդ էլ հո թելի մոլորված անշունչ կծիկ չի, որ մի տալումը լուծես: Հոբոսն Ալեքսանդր չէր, բայց հո Հոբո՞ս էր… Կացինը բարձրացնում է, որ վրա բերի, խեղճ հարսը լեղաճաք ձեռները փախցնում է, տաշտը բաց թողնում ու դուրս փախչում:


-Բո՞˜…,- բացականչում է Հոբոսը,- ադա՛, ըստի մի հնար էլ ա էլել…

 

Վիոլետ- Քո պատմվածքը կարող է մեր քաղաքագիտությունը հարստացնել նոր տերմինով` հոբոսականություն կամ հոբոսիզմ: Բայց նախ պիտի բացատրես, թե ով էր Հոբոսը:


Լևոն- Հոբոսը ժամանակին Ճոճկան գյուղի բնակիչ էր, տգիտության ու տխմարության համար վտարվել էր համայնքից, ուզեցել էր մտնի Շնող, բայց Շնողն էլ չէր ընդունել, մնացել էր Շնողնա ճալումը (գետահովիտ): Բայց անգործ չէր մնացել, Շնողնա ջրումը ձուկ էր որսացել, էդ ձկով գյուղապետին կաշառել ու դարձել համայնքի անդամ: Նա իզը բռնել էր, էտենց որ գնար, գյուղապետ էլ պիտի դառնար ու դարձավ, քանի որ էդ գեղումը իրենից տգետ ու տխմարներն էլ կային:
Ընտրություններ են, հիմի էլ մենք ենք մեր Հոբոսին ընտրում: Մենք էլ ենք Հոբոս բերում, գլխներիս թագավոր կարգում, ընչի՞, շնողնեցուց մենք պակա՞ս ենք: Էդ ոնց ա, տգետ գյուղապետ կլինի, բայց տգետ ժողովուրդ չի՞ լինի: Ընտրություններ են, չէ՞, կաշառք պիտի բաժանվի, չէ՞, սովոր ենք ասենք` իշխանավորը կաշառակեր ա, բայց նայեք մտավորականություն կոչվածին, որ պատառը դեռ չտեսած` գլխապտույտ վազում են թիքի հետևից: 
Դժվար թե հիմա Հոբոսին մեր գեղումը հիշող կա, բայց կան Հոբոսյաններ, որ երևի սերում են Հոբոսից: Ժամանակին բանահավաք Երվանդ Լալայանը հավաքել է Շնող գյուղի զվարճալի բանահյուսությունը և 1903թ. Թիֆլիսում լույս ընծայել «Հոբոս» վերնագրով: Գիտեք, որ Լոռին հայտնի է եղել իր միամտությամբ ու տգիտությամբ: Դրա ամենատիպական բնակավայրը Շնողն է եղել, իսկ ամենատգետ ու տխմար մարդը` նրա գյուղապետ Հոբոսը: Շնողնեցիք դա չեն թաքցրել, այլ հակառակը, զվարճալի պատմություններ ու դիպվածներ են հյուսել դրա շուրջ: Ես լոռեցի եմ և լոռեցու մեջ սիրում եմ հենց այդ` իր վրա ծիծաղելու կարողությունը, իր թերություններին հումորով և կատակով պատերազմ հայտարարելու համարձակությունը: Դրա համար է լոռեցու խոսքը հաղթում… Այն մեկ հաղթում է Թումանյանի պոեզիայում, մեկ` Հրանտ Մաթևոսյանի արձակում, մեկ-մեկ էլ` հոբոսախոս պարզամտություններում: Լոռեցու բերանից ելնում է միամիտ ու կենդանի  խոսքը, որը երբեմն էլ մորս խոսքի նման բանաստեղծական է ու քնարական: Ես այդ «կուսակցության» կողմնակիցն եմ:

 


Վիոլետ- Որպես հոբոսագետ բացատրի` ոնց անենք, որ նախագահական ընտրություններում Հոբոս չընտրվի:


Լևոն- Պրեզիդենտ ընտրելիս մեկը կարևորությունը տալիս է նրա անցյալին, մեկը` նրա բարոյականությանը, մեկը` խոստումներին, մեկը` ֆինանսներին, մեկը` խելքին, էն մեկէլը` բոյին: Խելքով Ֆելո անունով մի ընկեր ունեի, օղորմածիկն ասում էր` եթե Ջոնի բոյն ունենայի, ըշտե խելքն էլ իմն ըլներ, չաղ Ֆելոն էլ պլատֆորմս գրեր, ըշտե պրեզիդենտ կաշխատեի: Ինչ-որ տեղ Ֆելոն իրավունք ուներ տենց խոսելու, որովհետև մաթեմատիկայի ամբիոնի վարիչ էր, բայց ովքե՞ր են եղել մեր պրեզիդենտները: Նայում ես նրանց դեմքներին ու տեսնում միայն նրանց անձը, թույնը, չարությունը, նախանձը, ատելությունը, ինքնասիրահարվածությունը, բայց պետության կրողին չես տեսնում: Երկիրը հո որբի գլուխ չի, որ ով գա` վրեն դալաքություն սովորի: Մենք Հոբոսներից կուշտ ենք:
Հոգնել ենք էս թերթերից էլ, հեռուստատեսությունից էլ, ռադիոյից էլ: Թերթ կա, որ իբր լիբերալ ժամանակաշրջանի թերթ ա, բայց էջ առ էջ թերթում ես, ոնց որ բրեժնևյան մամուլ լինի. առաջին էջին միշտ նույն մարդն ա, երկրորդին` ինքը կամ իրա մասին, երրորդին` իրեն օվսաննա կանչողները, բա ընտրողն ո՞ւր ա: Ես ուզում եմ էդ մարդուն տեսնեմ, բայց տեսնում եմ ոչ թե մամուլում, այլ Վերնիսաժում, որտեղ իմ ապագա արձանի տեղն եմ պահում, մին-մին էլ առևտուր անում: Առնողն էլ ա խոսում, չառնողն էլ, քաղաքականացված մթնոլորտ ա, և նրանց խոսքը խիստ տարբերվում ա «հաղթածների» ու «պարտվածների» խոսքից: Այնուամենայնիվ, ինչ-որ մեկը պիտի հաղթի, ցավոք սրտի, ամեն դեպքում պարտվողը ժողովուրդն է լինելու:

 


Վիոլետ- Մամուլի ու լրատվության ասածդ բացթողումը ինչպե՞ս կարելի է լրացնել:


Լևոն- Վերնիսաժում, ոսկու շուկայում, ինչպես նաև փողոցում և այլուր, ազատ երկնքի տակ, մարդիկ ազատ են ու գտնվում են Աստծուց շնորհված դեմոկրատիայի մեջ: Դեմոկրատիան ինչ-որ մեկը չի հորինել ու գլխից բստրել, մարդու գործունեության բնական վիճակը դեմոկրատիկ իրավիճակ է, այստեղ տիրում է բացարձակ բազմակարծություն, մարդիկ ազատ արտահայտում են իրենց մտքերը, որովհետև նրանց ձայնը Բարձրյալը հեչ չի լսում, որ գրաքննի: Սա համ լավ է, համ վատ, լավ է, որովհետև մարդն այստեղ իր նման է, ոչ ոքուց չխմբագրված, վատ է, որ նրա ձայնի հետ հաշվի նստող չկա: Այստեղ սովորական մարդն է, կյանքի թագավորը, անհավակնոտ մարդը, որ չգիտի, թե ի՞նչ են իրենից ներկայացնում քաղաքական տեխնոլոգիանները, այստեղ  միտքը զգացմունք է, իսկ զգացմունքը` միտք, այստեղ  իսկական մարդն է ապրում: Դրա համար էլ խորունկ միտք լսելու կամ ասելու համար ես չեմ գնում դաշնակցական գրասենյակ կամ թե Հանրապետական վարչապետարան: Պարզապես ես գնում եմ սրճարան, Վերնիսաժ կամ էլ մեր գեղը: Ճիշտ է, Վերնիսաժում ձայները ամենաշատը Սերժինն են, մեկ-մեկ էլ Արթուրինը կամ Վազգենինը, բայց, մեկ է, վերջնական արդյունքում այն սրբագրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում` ավերելով բազմակարծությունը և հանրային կարծիքը խմբագրելով ըստ տոտալիտար ռեժիմի: Սա էլ իմ լրատվությունը, որ թերթի փոխարեն ինքս եմ անում: Ու պարզվում է, որ մենք էլի ապրում ենք ոչ թե «վերուստ» շնորհված դեմոկրատիկ աշխարհում, այլ տոտալիտար համակարգում` պարտադրված ներքևից, «փոքրիկ աստվածներից»` իշխանավորներից: Դե, վարդապետ, արի ու ընտրի:

 


Վիոլետ- Քո լրատվությամբ առաջին նախագահը քիչ ձայն ունի Վերնիսաժում, բայց չէ՞ որ նա մեծ հանրահավաքներ է անում, գո՞հ են եղել մարդիկ նրա իշխանությունից, թե՞ քարոզչության շնորհիվ է նրա վարկանիշը աճում:


Լևոն- Ինչքան մտածում եմ` չէ, պատմությունը կարծես թե հիշողություն չունի: Դեռ երեկ դպրոցում կարդում էինք 1905  թ. հեղափոխության մասին, Գաբոն քահանայի մասին, որի շնորհիվ, իբր թե, հօդս ցնդեց լավ ցարի մասին միֆը, բայց արի ու տես, որ մենք շարժումը սկսեցինք «Լենին, պարտիա, Գորբաչով» կոչերով: Մեր նվիրումը գենսեկին գրեթե վերածվում էր ազգովի քծնանքի: Մտածում էինք, որ լավ շողոքորթենք, մեզ կխղճա ու Ղարաբաղը մեզ կտա: Էդ պահին մենք Հոբոսից էլ Հոբոս էինք, ասֆալտին նստել էինք, ասում էինք` մինչև Ղարաբաղը մեզ չտան, տեղից վեր չպիտի կենանք: Մինչև ապտակ չկերանք, խելքի չեկանք: Առաջին նախագահին էլ հանելու համար ցեկայի ցանկապատը կրծում էինք, հիմա էլ հակառակը` քամակը պաչում են, որ ետ գա: Պաթոսով ասված երկու գրագետ խոսք` սքողված սրտաբեկ ելևէջներով, և շատերը ասես հիպնոսի տակ են ընկնում, սիրահարվում են օտ ի դո:
Հիշում եմ` դպրոցում բարձր դասարանների ուսուցիչ էի, մի աշակերտուհի ունեի, մինչև հիմա էլ ողջ ու առողջ է, բայց էն ժամանակ առողջության հետ պրոբլեմներ ուներ, դասի ժամանակ մեկ էլ ինքնուրույն ուշագնաց էր լինում: Դասարանի տղերքն էլ նրան ուշքի բերելու համար էնքան էին վրեն ջուր շաղ տվել ու մաժմժել, որ սաղ վրեն սիրահարվել էին, դասարանում տղա չկար, որ նրան չսիրեր: Մի մաթեմի դասատու ունեինք, ասում էր` էդ շան աղջկա վրա ոնց որ հոպոպի փոշի ըլնի ցանած` սաղ վրեն սիրահարվում են: Հիմի չգիտեմ` էս որոշ քաղաքական գործիչների վրա հոպոպի փոշի ա՞ ցանած, թե ինչ, մեկ էլ տեսնում ես` կաթոգին սիրահարվեցին` մեկ Արթուրին, մեկ` Գեղամյանին, մեկ` Դեմիրճյանին, մեկ` Լևոնին, և որ ամենակարևորն է` մեկ-մեկ էլ Տիգրան Կարապետիչին: Է¯, քանի դեռ ձեռից գնացած չենք, պտի սիրահարվենք: Ի վերջո էլ, թե ում ենք սիրահարված` իրանցից կիմանանք, քանի որ հիմա հոպոպի փոշին էլ ա իրանց ձեռին, ում գլխին ուզենան` շաղ կտան:

 


Վիոլետ- Իսկ հեչ մտքովդ անցե՞լ է քո թեկնածությունը դնել:


Լևոն- Որ ես պրեզիդենտ լինեմ դառնալիս, կարող ա մի քիչ էլ մտածեմ, թե ոնց երևամ ժողովրդին: Ականջներս լոշտակ ա, կարող ա թերթի էջերից դուրս մնա, բերանս էլ մեծ ա, կարող ա ներսիս էլած-չելածը էրևա, գլուխս քաչալանում ա, մազերիս տակից մաշկիս մարգերը էրևում ա, հիմի ընտրողը շատ կհասկանա՞, որ էդ հորս ցանած խելքի տեղերն ա: Հիմի պարտադիր ա՞ էս ամենը ժողովրդին ի տես բերեմ ամենուր, ամեն քայլափոխի: Ամեն քայլափոխի նույն մարդու նկարն ա, բա լավ, ինքն իրանից չի զզվում, կարող ա, չէ՞, ուրիշներին զզվացնի: Էդ խելքով էլ ուզում են պրեզիդենտ դառնալ:Մի բան որ անում են, պիտի հասկանան` իրենց օգո՞ւտ ա, թե՞ վնաս: Բա որ պրեզիդենտ դարձավ, առանց իրա վատն ու լավը իմանալու ոնց պիտի երկիր կառավարի: Հոբոսը որ Հոբոս էր, ավելորդ տեղը մեջ չէր ընկնում, իրեն կանչում էին, խնդրում էին, պաղատում էին, ինքն էլ իրա «հեղինակավոր» խոսքը ասում էր: Այ մարդ, էս մարդիկ ոչ առաջարկի են սպասում, ոչ` պահանջարկի, մտնում են տելեվիզոր, էլ դուս չեն գալիս, ինչքան ուզում ես ալիքը պտտի, էլի մի տեղից գլուխները հանում են ասում` կու-կու, ես եմ քո պրեզիդենտը: Դե որ ընտրված են, թող կառավարեն, մեզնից ինչ են ուզում:

 

 

Վիոլետ- Բայց ո՞րն է ելքը, քո ասած այդ «ադա, մի հնար էլ ա եղել»-ը: Ի վերջո եթե այս նկարագրածովդ երկիրը շարունակի գնալ, իշխանությունը ժողովրդին չի վերադարձվի:


Լևոն- Մենք, որ թվում է, թե ամենագետ ենք, կամպյուտերով ենք իրար հետ խոսում, ի՞նչ է, ավելի՞ն ենք, քան մեր գեղացի Հոբո՞սը: Ապա մի կողքից մեզ նայենք, մի Հոբոս էլ մենք ենք, էլի… Ես ասի, չէ՞, որ թամամ խոսքը էշին են ասում: Երրորդ հնարը միշտ էլ կա ու կլինի, բայց դրան տեր դառնալու համար կարգին, օրինապաշտ երկիր պիտի լինես, հասուն մտավորական ու ժողովուրդ պիտի ունենաս, զոռբա իշխանավոր պիտի չունենաս, դեմոկրատական կացութաձև ունենաս: Էս ամենը որ ունենաս, հարսն ինքնաբերաբար տաշտը ձեռիցը բաց կթողա, ու ոչ մի Հոբոս էլ նրա վրա կացին չի բարձրացնի: Քանի դեռ էդ ամենը չկա, միշտ կլինի Հոբոսը` կացինը ձեռին` ժողովրդի գլխին դամոկլյան սրի պես պահած:

 


Վիոլետ- Իսկ ինչ է, քաղաքական գործիչները չե՞ն, որ պետք է ժողովրդավարական արժեքները արմատավորեն:


Լևոն- Մի կողմից նրանք քաղաքացուն զոհվելու են ուղարկում հանուն Ղարաբաղի, մյուս կողմից էլ` թքած ունեն նրանց հիշատակի վրա, հատկապես, երբ գալիս է «փոխզիջումների» ժամանակը: Նրանք կարող են և ամբողջությամբ զիջել գրավածը, միայն թե պահպանեն իրենց իշխանությունը: Դուրս է գալիս` «հարիֆները» զոհվում են, իսկ սուրբ գաղափարներով «տոգորված» շուստրիները տիրում և վայելում:
Այստեղ, իմ կարծիքով, քաղաքականությունը նախ և առաջ մարդկանց միահարթելու և հիմարացնելու արվեստ է: «Հավսար, զգաստ»,- գոչում է խրոխտ հրամանատարը: Եվ բոլորը միաշար ու միանման նայում են կարգադրված ուղղությամբ: Ես երանի եմ տալիս իր նախընտրած ուղղությամբ նայող քաղաքացուն, էն հասարակությանը, որ հնարավորություն է տալիս մարդկանց լինել բազմադեմ և բազմաբովանդակ: Ես կողմ եմ այն հասարակությանը, որ ազատություն է տալիս մարդուն բացել իր դեմքը, թույլ տալիս նրան գնալ իր ճանապարհով: Իսկ ի՞նչ է կատարում մեր մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը: Նրանք ավելի շուտ նմանների մեջ ջանում են տեսնել իրենց նմանին: Մարդիկ կան, որ հեռուստատեսության պուլտը ոնց էլ պտտես, էլի իրենք են, նույն հիմար ժպիտը, նույն վարժապետական, ուսուցողական խոսքը` նույն լորձոտ շուրթերին: Իսկ նրանց ուզածը ընդամենը մի բան է, որ իրենց նայողներն էլ նմանվեն իրենց: Բա մենք մե՞ղք չենք: Բա մարդիկ ափսո՞ս չեն, որ նմանվենք նրանց: Էդպես կարող են մարդկային հոտ դաստիարակել:

 

Վիոլետ Գրիգորյան

 
 

ՖՈՐՈՒՄ

Առօրեականություն

Հայկական առօրեականությունը ավանդույթի, միջնադարից պահպանված անհասկանալի  ու անբովանդակ ծեսերի ու արտաքին փոխառությունների էկլեկտիկ խառնուրդ է:

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...
 

ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ

Մետամորֆոզ. ականջից` ուլունքախաղաց

Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն