ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին

ԱՐՏԳԱԼԵՐԵԱ

r3.jpg

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք Print E-mail
ՄՇԱԿՈԻՅԹ

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 

Վիոլետ - Մենք արդեն մի անգամ այստեղ զրուցել ենք ազգայնականության թեմայով: Հիմա ուզում եմ շարունակել խոսակցությունը քեզ հետ իբրև «ա- ակտուալ արվեստ» հանդեսի համախմբագրի: Ի՞նչ նպատակներ ունի այդ հանդեսը:

 

Միսաք - Տարբեր ձայների, լեզուների զուգադրում, տարբեր կողմերի, առավել ևս` ոչ համախոհների համագործակցության մոդելավորում, մի խոսքով, ակտուալ արվեստ` ազատության փորձ:

 


Վիոլետ - Հիմա Հայաստանի այս նախընտրական շրջանում էլ է «ազատություն» բառը ակտուալ դարձել: 


Միսաք - Քաղաքականորեն հասկացված լիբերալիզմի և ակտուալ արվեստի միջև, ընդհանրության հետ մեկտեղ, կան սկզբունքային տարբերությունններ: Քաղաքական մարզում ազատականությունը վերաբերում է կյանքի պետական կամ նմանատիպ (միջպետական, ռեգիոնալ և այլն) կարգավորման սկզբունքներին, իսկ ակտուալ արվեստի դեպքում ենթադրվում է գոյություն ունեցող կամ, առավել ևս, գոյություն չունեցող հասցեատերերի համայնք, որի համար տերիտորիալ, ռեգիոնալ պատկանելությունը էական չէ:
Ակտուալ արվեստի դեպքում առաջին պլան է գալիս դժվար սահմանվող, արտաբերվող և ձևի բերվող նրբությունների խնդիրը:

 

Քաղաքականությունը առավելապես գործ ունի արդեն հստակված դիրքորոշումների, գաղափարախոսությունների հետ, արվեստի դեպքում անորոշի, աղմուկի հոդաբաշխումն է խնդիրը:

 

Իրավաքաղաքական դաշտում խոսքը փաստերին, արդարությանն ու արդարադատությանն է վերաբերում, իսկ արվեստի պարագայում` «սրտի դավթարին»: Խնդիրը պարտադրվող քաղաքական հայեցակետերին արվեստի ստորակարգումից խուսափելն է:
 «ա» հանդեսը հավակնություն չունի որևէ մասնագիտական ոլորտում դիրքավորման ու չափառակալման:

Վիոլետ - Որպեսզի ավելի հստակվի, պետք է չունեցած հավակնություններից բացի խոսես նաև ունեցած հավակնությունների մասին: 


Միսաք - Ասեմ. այդ ոլորտների միջև լեզվական կամրջումների հարցն ենք առաջնային համարում: Խնդիրը տարբեր խոսողների միջև թեկուզ ամենակարճատև համագործակցության մոդելների ֆիքսումն է` իբրև փորձի ամրագրում:


Վիոլետ - Եթե հանդեսը չի փորձում հարմարվել քաղաքական հայեցակետերին, չի ուզում արվեստը քաղաքականության ածանցյալ դարձնել, ուրեմն ինքն է սահմանում իր քաղաքականությունը:

Միսաք-  Խնդիրը 2 կողմ ունի. որպես իրավունքի ենթակա չես կարող հրաժարվել իրավական դաշտի տված հնարավորություններից, այդքանով մենք ընդունում ենք խաղի կանոնները, բայց ճիշտ կողմնորոշման համար փորձում ենք սահմանել մեր հայեցակետերը:


Վիոլետ - Այսինքն` քաղաքական հա՞յտ եք ներկայացնում:


Միսաք - Ակտուալ արվեստը թերևս կարիք ունի պոլիտ-արտի (քաղաքական արվեստի)  հռչակագիր ներկայացնելու: Նախկինում հաճախ արվեստագետի քաղաքացիական կեցվածքը դիստանցիա ուներ իր ստեղծագործության բնույթից, կամ դրանց միջև կապը ուղղակի չէր, այսինքն` գործը կարող էր լինել արմատական, ասենք, հեղափոխական` արվեստի լեզվի, ֆորմալ իմաստով, բայց արվեստագետը չհարեր կամ նույնիսկ չաջակցեր համապատասխան քաղաքական կուսակցություններից մեկին:
 Մինչդեռ պոլիտ-արտի դեպքում արվեստի լեզուն ու քաղաքացիականությունը առավելագույնս համընկնում են, բայց դրա փոխարեն հնարավոր է, որ հակադրվեն ըստ էության: Ասենք, հնարավոր է նույնիսկ` մեկն իր արվեստում ներկայացնի ամբողջատիրական գաղափարներին մոտ միտումներ ու շարժում, իսկ իբրև քաղաքացի հարի ազատականներին կամ հակառակը` ներկայացնի ազատականության հետ առնչվող դրսևորում և աջակցի ավտորիտար ռեժիմին, բայց անհնար է, որ պոլիտ-արտը լեզվական իմաստով քաղաքական չլինի, այսինքն` տեղավորվի արվեստի այս կամ այն, արդեն ընդունված կերպի մեջ, լինի բանաստեղծության կերպ, գեղարվեստական արձակի, նկարչության, երաժշտության և այլն: Դա հնարավորություն կտա կամ ընտրություն կատարել եղած քաղաքական ուղղությունների միջև, կամ էլ ընդլայնել քաղաքական խմորումների ասպարեզը:


Վիոլետ - Այսինքն` պոլիտ-արտը թե արվեստի, թե քաղաքական այլընտրանքնե՞ր է առաջարկում, այլընտրանքային քաղաքականության հնարավորություններ մատնանշո՞ւմ:

Միսաք -  Խոսքը արվեստագետներին սազանդարների դերից բացի այլ հնարավորություն տալու մասին է: Բնականաբար, բուն քաղաքական գործունեությունից հեռու լինելով` պոլիտ-արտը հրաժարվում է դրան մասնակցելուց, այլ քաղաքական տարազը ձևակերպում է իբրև արվեստ: Հնարավոր է ամեն տեսակ քաղաքական ֆանտազիաների առաջադրում` իբրև արվեստի գործ, առավել ևս, երբեմն առանց արվեստի տանիք հայցելու, արվեստ ներկայացնելու` փոխանակ գործող քաղաքականությանը ամենալուրջ կեցվածքով մշակութային սինիներ մատակարարելուց: Արվեստագետի «հիմարությունը» արժանի է ցույց-հանդեսի: Միայն ի ցույց դնելով իր միամտությունը` արվեստը կարող է քաղաքական կշիռ ունենալ:

Վիոլետ - Միամտությունը, «հիմարությունը»` իբրև մարդկային ներկայությո՞ւն, քաղաքականության հետ «սրտի դավթարի» լեզվով խոսելու փո՞րձ: Պոլիտ-արտի նման «հիմար» կամ «միամիտ» որևէ օրինակ կամ նախադեպ հիշեցրու:

Միսաք - Ասենք, սառը պատերազմի տարիներին գերմանացի արվեստագետ Ջոզեֆ Բոյսի առաջարկը` փոքր-ինչ, կարծեմ` 5 սմ բարձրացնել Բեռլինի պատը: Դրանով հարցի տակ էր դրվում այդ պատը առհասարակ, ուշադրություն ուղղվում դրա անհեթեթության վրա:

Վիոլետ - Իսկ կարո՞ղ ես պոլիտ-արտ անել հիմա:

Միսաք - Հարցդ հիշեցրեց Չուկովսկու «От двуõ до пяти» գրքի` 2-5 տարեկանների ասույթներից մեկը, երբ տատը բերանից  հանում է պրոտեզը ու բաժակի մեջ դնում, և թոռնուհին խնդրում է` իսկ հիմա էլ աչուկներդ հանի: Եթե հիմա ես ու դու քաղաքականության մասին խոսենք` անկախ այդ խոսակցության քաղաքագիտական արժեք ունենալ-չունենալուց, այնուամենայնիվ, մեկուսի չենք խոսի, այլ թերթում, ուրեմն` մեր արածը մոտ է պոլիտ-արտին` չնայած կարող է հռետորության իմաստով արժանի չլինի այդ որակավորմանը: Արվեստի դեպքում ձևակերպումը պարտադիր պիտի զգացական հանգույցի կերպ ամփոփվի, այլ կերպ կլինի միայն պոլիտ-արտի սևագրություն: Զգացական ասելով` նկատի չունեմ էսթետիկը, զգայականը:

 

Գեղագիտությունը արվեստը տեսնում է միայն իբրև հետք և գրանցման տեսակը (տեքստ, նկար, նոտագրություն) բնորոշում իբրև արվեստ, մինչդեռ դրանք միայն պահել են արվեստ կոչված խոտորման վկայությունը:


 

Վիոլետ - Գուցե քաղաքագիտությունն էլ հաճախ պետությո՞ւնն է տեսնում իբրև քաղաքականության հետք ու գրանցման տեսակ:

Միսաք - Հիմնական հարցը գուցե պետության` ժամանակակից կենսունակ պետության մոդելների և ազգայինի հարաբերության խնդիրն է: Իմ կարծիքով` էական է այդ երկուսի հստակ սահմանագծումը: Ժամանակակից եվրոպական պետություններից շատերի հիմքում ընկած է ազգային պետության սաղմը: Այն թեզը, որ ազգը որպես այդպիսին կայանում է պետության միջոցով, այսօր պետք է վերանայել: Իմ կարծիքով` ազգը կազմակերպման ուրիշ ձևեր պիտի գտնի, քան պետության կառուցումն է: Հիմա Հայաստանում մտավոր ուժի զգալի մասը մտահոգված է պետության կայացման և բարեփոխման խնդիրներով: Մարդիկ մտածում են` ոնց անեն, որ երկիրը լավը լինի` ազգի ճակատագիրը անկասկած, անվարան կապելով պետության բարօրության հետ: Ոչ ոք չի ժխտում այդ կապը, բայց այդ կապի ներկայիս բնույթը արժե քննել:

 

Պետք է, որ ազգը, ինչպես բազմիցս առաջարկվել է, ինքնակազմակերպման համար ուրիշ ձևեր գտնի, քան միայն պետությունն է` պետությանը վերապահելով մարդկանց տերիտորիալ ինքնակառավարման խնդիրները, դրանով իսկ հեշտացնելով պետության արդյունավետ կենսագործունեությունը:


 

Վիոլետ - Մարդկանց տերիտորիալ ինքնակառավարում ասելով` նկատի ունես բնակչությա՞ն:

Միսաք - Բնակչությունը կամ ազգաբնակչությունը որոշակի պատմական պայմաններում ձևավորված հասկացություններ են` կապված հողագործական դարաշրջանի նստակյաց կացութաձևի հետ: Այլ պայմաններում աշխարհագրական տեղանքի և մարդկանց առնչությունը այլ է եղել ու կարող է այլ լինել և ունենալ համապատասխան իրավական երաշխիքներ, պատասխանատվության մեխանիզմներ: Հարցնենք` հողագործությո՞ւնն է դարձյալ ուղիղ ճանապարհը:

Վիոլետ - Բայց կան տեսություններ, որ համարում են, թե ազգայնականությունը քաղաքական համակարգի սահմաններում ունի տնտեսական ռացիոնալության որոշ տարրեր, օրինակ, դեռևս թույլ ու փխրուն նոր տնտեսությունները առաջավոր տնտեսություններից ու տրանսնացիոնալ կորպորացիաներից ազգային պետության կռիշով պաշտպանելու անհրաժեշտության դեպքում:


Միսաք - Նեոլիբերալիզմի պայմաններում պետությունները բնապահպանական, նաև մշակութային էկոլոգիայի խնդիրներում էլ տրանսնացիոնալ կորպորացիաների հարուցած հնարավոր վնասների դեմն առնելու դերն ունեն, իհարկե: Թվում է` ազգային պետությունը առայժմ լավագույնս է պաշտպանում նստակյաց բնակչության, ազգա-բնակչության շահերը, բայց, ըստ իս, ապագայում նման խնդիրները պիտի լուծվեն Կիոտոյի ոգով, շահավետության և նպատակահարմարության տեսակետից` անկախ աշխարհագրական դիրքից, այսինքն` անկախ նստակյաց համայնքայնությունից ու իներտությունից, ընդհակառակը` քաղաքական մշակույթը ազգային սահմաններում չի ձևավորվում: Դրա համար պիտի մշակվեն ասածս համապատասխան երաշխիքներն ու մեխանիզմները և ազգի մասին` իբրև ոչ միայն նստակյացի ու տերիտորիալի, պատկերացումներ:
 Մենք պիտի հնարավորինս ակտիվորեն մասնակցենք այդ գործընթացին, մինչդեռ դուրս ենք մնում: Մեր մշակույթը պիտի ուղղված լինի ըստ այդմ: Հակառակ պարագայում նեոլիբերալիզմը և գլոբալ շուկան կարող են ազգայինի քիմեռներ ստեղծել, եթե բիզնեսը պետական հովանավորչությամբ ազգային տարազ կրի: Կհայտնվենք «Գիշերը թանգարանում», ու մեր չճշտված բաղձանքները մեզ կթունավորեն:


Վիոլետ - Ոչ նստակյաց ես ասում, բայց ժամանակակից աշխարհի շարժունությունն էլ Հայաստանում դրսևորվում է իբրև հիմնականում հայրենասիրական զգացումներով և ոչ թե տնտեսական շահավետությամբ առաջնորդվող ներդրողների, սփյուռքահայ գործարարների ակտիվություն:

Միսաք - Տնտեսական նպատակահարմարությունը, պրագմատիկ նախաձեռնությունները, որքան էլ ոգեշնչվեն ազգասիրությամբ, այնուամենայնիվ, արժե սահմանազատել դրանք` շահարկումներից ու չարաշահումներից խուսափելու համար: Ազգասիրության ու հայրենասիրության մեջ էլ տարբերություն դնենք: Հայրենասիրությունը վերաբերում է պետությանը, երկրին, իսկ ազգասիրությունը` մայրենիքին: Ժամանակն է հռչակել մայրենիք և մտավոր ուժերի զգալի մաս վերակողմնորոշել դեպի դրա կայացումը:

 

Վիոլետ - Մայրենիքը ո՞րն է:

 

Միսաք - Օրինակ, ազգայնականությունը, ազգը բնորոշելով մշակույթից ելնելով, մշակույթի վերարտադրությունն է համարում պետության գլխավոր առաքելությունը: Հնարավոր է, որ մշակույթի վերարտադրությունը` կրթությունը, չթողնվի միայն պետության հույսին, մանավանդ այնպիսի պետության, որի հաշվեկշռում մեծ դեր են խաղում անհատների փոխանցումներից գանձվող տուրքերը: Ավանդաբար հողն ու ծննդավայրն է զուգորդվում մայրության հետ: Պատահական չէ, որ հայ գրողները հայրենիքը տեսնում են գերազանցապես իբրև մայր կամ կին` հաճախ անարգված: Մինչդեռ այլազգին, օրինակ, Պուշկինը կարող է ասել. «Լյուբլյու ծեբյա, Պետրա տվարենիյե»` շեշտելով առնականությունը:

Վիոլետ - Գուցե պետության բացակայության պատճառով հայ գրողը հաճախ ուզել է կնության առնել «կապուտաչյա սիրուհի» հայրենիքը ու տիրություն անել նրան կամ էլ նրա մայրական ստինքներին հպել իր երախտապարտ որդիական շուրթերը:


Միսաք - Քաղաքական գործիչների նման հավակնությունները հանրապետությունների շրջանում, լինի դա անտիկ Հռոմը կամ ֆրանսիական հեղափոխությանը հաջորդող տարիները և այլն, դիտվում էին իբրև ոտնձգություն հենց հանրապետության դեմ, բռնակալական նկրտում: Մինչ շատերը իրենք իրենց հակված են նույնացնել տիրական կեսարների հետ` բրուտոսներին ընկալելով միայն իբրև դավաճան, մյուսները, օրինակ` Միքելանջելոն, Բրուտոսի հերոսացնող կիսանդրին ստեղծեց` իր հայրենի Ֆլորենցիայի` բռնապետի կողմից զավթման տառապանքից դրդված:

Վիոլետ - Հիշեցի, որ եվրոպացի մի արվեստագետ մի հանդիպման ժամանակ, խոսելով Մոնումենտի Ստալինի արձանի փոխարեն վերատեղադրված «Մայր Հայաստանի» մասին, ասեց, որ շատ բան չի փոխվել դրանից, միայն բեղերն են ներքև իջել:

Միսաք - Ազգային պետությունը ծնունդ տվեց «մայր հայրենիք» հերմաֆրոդիտին: Հիմա պետք է մայրությունը իր տեղը գտնի ոչ հողի կամ տերիտորիալ, և ոչ էլ պետականության առնական ձևի մեջ:

Վիոլետ - Այսինքն`հոգևո՞ր Հայաստան:

Միսաք - Այո, ինչ-որ իմաստով նման է, բայց ես պետությանը հակակշռող ակտուալ կառույց նկատի ունեմ, առանց որի քաղաքացիական հասարակության տարրերը արդյունավետ չեն կարող լինել:

 

Մայրենիքը, եթե դեռևս չենք հրաժարվում «ընտանեկան» մետաֆորների կիրառումից, այն ոլորտն է, ուր, սահմանափակելով ամենահաս պետության հավակնությունները, կպահվի ավանդույթն այնպես, որ հստակ ուղղություն տա և միաժամանակ ջերմացնի:

 


Վիոլետ - Իսկ հայրենիքը չի՞ ջերմացնում:


Միսաք - Հայրենիք ասածը սթափեցնում է` ճշգրիտ շեղբով բաժանելով ճշմարտության պահը` ներկան անցյալից:

 

Վիոլետ - Քանի որ մեր խոսակցության շեշտը ոչ թե քաղաքականության, այլ ակտուալ արվեստի վրա է, ուրեմն ասա` ո՞րն է, բաբո, մեր մայրենիք:

 

Միսաք - Իրոք, մեզ ավելի հուզում է մշակույթը, քան պետականության խնդիրները: Ազգայինի հոգացողությունը պարտադրում է ճշտել մայրենիքը: Ըստ իս, հիմա Հայաստանում, ինչքան էլ դժգոհ լինենք մեր քաղաքական ոլորտից, հումանիտար մշակույթը ետ է մնում դրանից: Գիտակցությունը հաճախ չի հասցնում մարսել կատարվածն ու իմաստավորել` անհեթեթ, երբեմն կոմիկական իրավիճակներ ստեղծելով: Նույնիսկ գիտությանը առնչվող մարդիկ, որոնք օգտվում են ամենաժամանակակից տեխնիկայից, միաժամանակ քարոզում են միջնադարյան հմայքներ` կուսականություն, ֆեոդալական կենսաձև ու բարեպաշտություն:
Հայ կոմունիստները վկայակոչում են կնունքն ու օջախը և այլն: Պատահակա՞ն է, որ անկախության հռչակումից հետո միաժամանակ Լենինի հրապարակը կոչվեց Հանրապետության, իսկ դրա մեջ բացվող Ամիրյան փողոցը` Վռամշապուհ արքայի: Որպեսզի մշակույթը ետ չմնա ժամանակից, պետք է ճանաչի իր ամբողջ ներուժը, մեծ շրջանառության մասնակից լինի, ուստի շեշտը չդնի անփոխանցելի «մերն ուրիշ է»-ի վրա: Ինչպես քո հիշեցրած «Հոգևոր Հայաստան» հոդվածում Տերյանն է գրում. «Մեր ինտելիգենցիայի գլխավոր մեղքերից մեկը նրա ապոլիտիցիզմն է: Դրանից է բխում այն, որ մեր ազգայնական ինտելիգենցիան մեկուսացման մեջ է որոնում հայության փրկությունը, առանձնության մեջ է կառուցանում ազգային ապագան: Ահա այդտեղից է ծագում նրա «ծիսականությունը…»: Իսկ պոլիտիզացիան, ըստ իս, պետք է վերաբերի ոչ այնքան պետականության հարցերին, որքան գլոբալ գործընթացներին ու գաղափարաստեղծմանը մասնակցելուն:

 

Իրենց հայ համարող մարդիկ աշխարհով մեկ այս կամ այն կերպ ներգրավված են գլոբալ պրոցեսների և համապատասխան լարումների մեջ, պետք է հստակեցնել այն վեկտորը, որով բնորոշվի նրանց հայ լինելը: Դա է մայրենիքի կայացման հարցը: Դա պոլիտ-արտի առաքելությունն է:

 


Վիոլետ - Առայժմ գլոբալ պրոցեսներին ու լարումներին հայի մասնակցությունը միայն ցեղասպանության թեմայով է, որին արվեստի անդրադարձները նշանակալից չեն, հաճախ ձախողվում են, մինչդեռ այդ թեման մեծ հնարավորություններ կտար հայ արվեստագետներին փոխանցելի դարձնել այն հարցերը, որ մեր քաղաքականության մեջ հիմնականում դրսևորվում են իբրև փակուղի: Գուցե ասածդ պոլիտ-արտը նոր ձևեր ու միջոցներ բացահայտեր, ուր արվեստը դուրս կգար քաղաքական առկա պատկերացումների ենթակայությունից, և ինքնության խնդիրը կդիտվեր ոչ թե փակ ու մեկուսի նույնության մեջ, այլ ուրիշի հետ հանդիպելու և հարաբերվելու բացության: 

Միսաք - Մշակույթի, ինքնության հարցը պետք է ունենա գլոբալ չափողություն, այսինքն` մասնակցի գլոբալ նշանակության լարումներին, ճանաչի իր հնարավորությունները այդ լարման մեջ և ըստ այդմ կողմնորոշվի: Եթե ըստ Մարքսի այլափոխած իդեալիստական` դրսից ու վերևից կատարած հետադարձ հայացքի` պատմության շարժիչ ուժը դասակարգային պայքարի մեջ է, ուր հակադրության բևեռները ընչազուրկներն ու սեփականատերերն են, ապա ակտուալ արվեստը առաջարկում է այլ մոտեցում` ներսից կամ միջից:
Մի կողմից այդ նշված պայքարն է, մյուս կողմից` խոտորման հրճվանքը: Եթե միանգամից չհրաժարվենք քաղաքականությանը բնորոշ երկբևեռ հակադրությունից, կարելի է ասել, որ, ըստ իս, սահմանագիծը ավելի շուտ բիոքաղաքական է, քան սոցիալական: Եթե պայքարը ունեցվածքի համար է, ձեռք բերելու, պահպանելու, բազմապատկելու կամ վերաբաշխելու, դա անջրպետի մի կողմում է` անկախ կրողների ընչազուրկ կամ տեր լինելուց, մյուսում` խոտորման հրճվանքն է ու ֆանտազիան: Սա բազիսի ու վերնաշենքի խնդիր չէ:

 

 Հրճվողները նույնպես կարող են սոցիալական տարբեր շերտերի պատկանել: Այս կամ այն կողմում գտնվողների տարբերությունը, տվյալ դեպքում, անհատական, բիոքիմիական ու մորֆոֆիզիոլոգիական է: Տարբեր լարումներին, հոգեկան ազդակներին տարբեր անհատներ տարբեր կերպ են արձագանքում` ոչ այնքան սոցիալական տարբերությունների, որքան կենսահոգեբանական առանձնահատկությունների պատճառով: Մարդկանց մի մասը որոշակի լարումների պայմաններում ոչ թե շարունակում է պայքարը առկա առարկայի համար, այլ նոր տեսիլքով է տարվում, հրճվում դրանով, փորձում փոխանցել ուրիշներին` այս կամ այն կերպ մատնանշելով, նկարագրելով ու ձևակերպելով: Նրանց հրճվանքը աշխարհը փոխում է, սրանք պայքարողներ չեն, ընծայողներ են: Բնականաբար, յուրաքանչյուր ոք իր մեջ երկու կողմն էլ այս կամ այն չափով ունի, խոսքը գերակշռության մասին է, իսկ բաժանումը` պայմանական:

 

Վիոլետ - Բայց եթե քո սահմանագիծը ոչ թե սոցիալական կամ էթնիկ խմբերի միջով է անցնում, այլ անհատների, ստիպված եմ իմ մայրենի պարսկահայերենով կրկնել հարցս` ո՞րն է, բաբամ, մեր  մայրենիք:

 

Միսաք - Եթե խնդիրը պայմանականորեն պարզ սխեմայի վերածենք, կարելի է ասել, որ կախված տարբեր պայմաններից` տարածքի, դեմոգրաֆիայի, կլիմայի, օգտակար հանածոների պաշարի և այլն, տարբեր ազգային պետություններում նշածս մարդկանց տիպերի հարաբերման մի կոնֆիգուրացիան է արդյունավետ դառնում, այլ պայմաններում` մեկ ուրիշը և, ըստ այդմ, անկախության պայմաններում իբրև ազատություն ձևակերպվում է մշակութաբանական առանցքը` մայրենիքը, գաղափարախոսական, քաղաքական կառուցվածքի առաջնայնությունը:
Մեր մայրենիքը, կախված իրենց հայ համարողների սփռվածությունից և երկրի պարամետրերից, մշակույթի այնպիսի վերաիմաստավորում պիտի լինի, որ առաջնությունը տալիս է հրճվողների խրախուսմանը` իբրև ժամանակակից աշխարհում մեզ համար առավելագույն հեռանկարներ ստեղծագործող վեկտորի: Համաշխարհային լարումներում այդպիսի վեկտորը կողմնորոշիչ կլինի կոնկրետ խնդիրներում` անկախ (հայ) մարդու գտնվելու վայրից ու մասնագիտական ընդգրկումից, կցուցանի դաշնակիցներին և զարգացման ցանկալի տենդենցները:  

Վիոլետ - Տեսական ընդհանրացումների հրճվանքից վերադառնանք կոնկրետ նախընտրական պայքարողներին, նրանցից ո՞վ կհրճվի քո քվեով:

Միսաք - Այստեղ իմ ազատությունը սահմանափակվում է ընտրությամբ, և իմ ընտրությունը կախված չէ այն մտահոգությունից, թե քանիսն են ինձ պես քվեարկում:

 

 
 

ՖՈՐՈՒՄ

Առօրեականություն

Հայկական առօրեականությունը ավանդույթի, միջնադարից պահպանված անհասկանալի  ու անբովանդակ ծեսերի ու արտաքին փոխառությունների էկլեկտիկ խառնուրդ է:

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...
 

ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ

Մետամորֆոզ. ականջից` ուլունքախաղաց

Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն