ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 
Ֆ Ո Ր ՈՒ Մ
Ճգնաժամ ընդդիմության դաշտում

Սուրեն Սուրենյանց    2009-11-03


Ցանկացած դաշինք կենսունակ է՝ իրեն ամբողջացնող կուսակցությունների կայունությամբ: Բացառություն չի կազմում նաև Հայ Ազգային Կոնգրեսը, մանավանդ որ՝ արագ իշխանափոխության թեման այլևս օրակարգում չէ, և ՀԱԿ գլխավոր խնդիրը՝ երկարաժամկետ քաղաքական նախագիծ դառնալն է:


Ֆորմալ առումով՝ ՀԱԿ-ը 18 կուսակցությունների դաշինք է, սակայն ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ արժևորել է հատկապես չորս կուսակցության՝ ՀՀՇ, ՀԺԿ, «Հանրապետություն», ՍԴՀԿ, դերակատարությունը: Նման մոտեցումն, անշուշտ, ունի իր օբյեկտիվ հիմնավորումը: ՀՀՇ-ն նախագահ Տեր-Պետրոսյանի կուսակցությունն է, նրա գլխավոր հենարանն՝ իշխանավարման ութ տարների ընթացքում, նաև՝ միակ կուսակցությունը, որը հավատարիմ մնաց առաջին նախագահին՝ 1998-2007թթ-ին, երբ պետական քարոզչության նախընտրելի թեման «նախկին հանցավոր ռեժիմն» էր: «Հանրապետությունն» ու ՀԺԿ-ն այն քաղաքական ուժերն են, որոնք մարմնավորել են ընդդիմությանը 2000-2008թթ-ին՝ ապահովելով այդ դաշտ Տեր-Պետրոսյանի լեգիտիմ մուտքը: Նաև այդ կուսակցությունները նույնանում են երկու վառ անհատականության՝ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի անվան հետ:

 


Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ այսօրվա Հայաստանում իրական ընդդիմության բացահայտման կարևոր ինդիկատորներից մեկը՝ «հոկտեմբերի 27»-ի նկատմամբ վերաբերմունքն է: Առաջին նախագահը հրապարակավ հայտարարել է, որ այդ ոճրագործության բացահայտումն ապագա իշխանության առաջնահերթություններից մեկն է լինելու: Այս հայտարարությունն ավելի արժանահավատ է հնչում, երբ Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատում են Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը: ՀԱԿ-ում ՍԴՀԿ առանձնահատուկ արժևորումն ևս ունի իր օբյեկտիվ պատճառը: Ավանդական կուսակցություններից ՀՅԴ-ն ու ՀՌԱԿ-ը մերժողական վերաբերմունք ունեն գործող ընդդիմության, նրա առաջնորդի ծրագրերի հանդեպ: Այս համատեքստում՝ Հնչակայան կուսակցության ներկայությունը ՀԱԿ-ում որոշակիորեն հակակշռում է առաջին երկուսի անհադուրժող վերաբերմունքը առաջին նախագահի թիմի հանդեպ: Հատկապես որ՝ սփյուռքի հասարակական կյանքում ՍԴՀԿ-ն ունի իր ուրույն դերակատարությունը, որն ավելի ընդգծված է դարձել Դաշնակցության վերջին տարների հակասական դիրքորոշումների ու վարքագծի պատճառով:

 


Եթե ընդունում ենք, որ վերը նշված չորս կուսակցություններն են կազմում Կոնգրեսի կորիզը, ապա վերջին մի քանի օրերին տեղի են ունեցել նշանային իրադարձություններ, որոնք վկայում են ընդդիմադիր դաշտում առկա ճգնաժամի մասին:

 


ԱԺ թիվ 10 ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններում տողերիս հեղինակի, տվյալ դեպքում՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամի առաջադրման մտադրությունը, դրան հաջորդած ՀԱԿ ոչ համարժեք վերաբերմունքը՝ միայան արտաքուստ է շարքային իրադարձություն: Խնդիրն իմ անձը չէ, այլ Կոնգրեսի՝ որոշումներ կայացնելու անհասկանալի, ոչ քաղաքական մեխանիզմները: Նույն խնդրի շուրջ ՀԱԿ-ը մի քանի օրվա ընթացքում ընդունեց իրաիամերժ որոշումներ՝ հասարակական գիտակցության մեջ կասկածի տակ դնելով սկզբունքային ուժի իր իմիջը: Բայց խնդիրը սրանով էլ չի սպառվում, այն  ավելի խորքային է. դաշինքի անդամ կուսակցությունները հասկացան, որ ՀԱԿ-ում որոշումները կայացնում են ոչ թե լեգալ մարմինները, այլ՝ ձևավորված ներկոնգրեսային նոմենկլատուրան: Այս հանգամանքը չի կարող չխթանել ապակենտրոնացման միտումները ՀԱԿ-ում, եթե նույնիսկ գտնվում են մեխանիզմներ՝ Տեր-Պետրոսյանի թիմի միասնականությունը հասարակությանը ցույց տալու համար:

 


Ասվածի լավագույն ապացույցը՝ ՍԴՀԿ-ում վերջին օրերին տեղի ունեցող ներքին զարգացումներն են: Լյուդմիլա Սարգսյանի թիմը կշարունակի ղեկավարել հայաստանյան հնչակյանությանը, թե՞ «նորակոչիկ» հնչակաները՝ Վահան Շիրխանյանի գլխավորությամբ՝ այլևս էական չէ: Չեմ կարծում, թե ճգնաժամի իրական պատճառը Սարգսյանի կոնգրեսակենտրոնությունն է, կամ՝ ՍԴՀԿ «ես»-ը փրկելու Շիրխանյանի և մյուսների հետևողական ձգտումը: Պարզապես՝ գործող ատենապետն ինտեգրված է ՀԱԿ վերնախավին, և նրա ներկուսակցական հակառակորդները հմտորեն օգտագործում են այս հանագամանքը՝ ավանդական կուսակցության ինքնությունը պահպանելու հորինած կարգախոսով: Իրականում՝ սա պայքար է ոչ թե արժեքների ու գաղափարների, այլ՝ կոմֆորտի ու ֆինանսների համար, որոնք իրական են ՍԴՀԿ սփյուռքյան շրջանակների կայուն աջակցության շնորհիվ: Ի դեպ, ՍԴՀԿ հայաստանյան կառույցի հակադիր թևերն արդեն իսկ կորցրել են իրենց՝ առնվազն բարոյական լեգիտիմությունը՝ թնջուկի հանգուցալուծման արբիտր ամրագրելով երկրից դուրս գործող հնչակյան կենտրոնին, խոստովանելով իրենց կուսակցության գործունեության անհամապատասխանությունը մեր երկրի օրենքներին:

 


Սրանից խնդրի էությունը չի փոխվում. ընդդիմադիր կուսակցություններից մեկում, որը նաև առանցքային է համարվում ՀԱԿ-ում՝ ճգնաժամ է: Առավելապես հետաքրքիր է այլ հարցի պատասխանը՝ ՀԱԿ գլոբալ ճգնաժա՞մն է լոկալ դրսևորումներ ունենում կուսակցություններում, թե՞ ներկուսակցական հակասություններն են անդրադառնում Կոնգրեսի հեղինակության վրա: Որ Հայաստանում, դասական իմաստով, կուսակցություններ չկան և ներքին գզվռտոցը (ոչ քաղաքական դրդապատճառներով) սովորական երևույթ է՝ դա փաստ է, որևէ մեկի կողմից չվիճարկվող աքսիոմա: Մյուս կողմից՝ ՀԱԿ-ն՝ իր բնույթով, անձնակենտրոն, ավտորիտար կառույց է: Ասել է թե՝ միավորմանը մաս կազմող կուսակցություններն, ըստ էության, զուրկ են ինքնուրույնությունից, նշանակալի որոշումներ կայացնելու հնարավորությունից: Արդ՝ ՀԱԿ-ում քաղաքական օրակարգի բացակայությունը, քաղաքական ինքնամեկուսացման մարտավարությունը, հրապարակային գործունեությունից հրաժարումը, անգործությունը՝ կուսակցությունների ներսում առաջացրել են վակուում, որը լցվում է ներկուսակցական գզվռտոցով, դաշինքային ու կուսակցական ինտրիգներով: Եվ այսպես կշարունակվի այքան ժամանակ՝ մինչև ՀԱԿ-ում հասկանան, որ «շարժումային» փուլն անցած էտապ է ու անհրաժեշտ է լրջորեն ձեռնամուխ լինել կառույցը՝ ինստիտուցիոնալ, երկարաժամկետ քաղաքական նախագծի վերածելու գործին:

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...
 

ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ

Մետամորֆոզ. ականջից` ուլունքախաղաց

Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն

ԱՂԲԱՐԿՂ

Նա (Լևոն Տեր-Պետրոսյանը) ասում է մեկ բան, պետք է հասկանալ երկրորդը...
Read more...
 

 

...Առաջամարտիկը Հիսուս Քրիստոսն է...

Read more...
 
Բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը իր իմաստնությունը կորցրել է...
Read more...