ՕՐՎԱ ԹԵՄԱ

Մաշտոցի այգին ՝ դավաճանների ու հերոսների արանքում
Դա նրանց ընտրությունն է: Ընտրություն է նաև այս ամենի հանդեպ անտարբեր լինելը, ընտրություն է անտարբեր չլինելը, ընտրություն է իրավիճակը կարյերա կառուցելու համար օգտագործելը և այլն:
 
Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

 

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երգիչ լինելը բնավորության գիծ է

Վազգեն Ղազարյանն ընդամենը 28 տարեկան էր, երբ  Ջ.Վերդիի «Նաբուկկո» օպերայի համերգային կատարմանը Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հետ հանդես եկավ Զաքարիայի դերերգով:

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Banner
Մեր կայքի «Արդիականացում» բաժինը ստեղծվել է Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ: Բաժնի բովանդակության համար պատասխանատու է www.prm.am կայքի խմբագրությունը: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության կամ Շվեդիայի կառավարության տեսակետներին:
ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ
Միգրացիան մարդու, տեղի և տեղափոխության շրջագծում

Ալինա Պողոսյան


Ձևավորվում է միգրանտների որոշակի սեգմենտ, ովքեր անդադար  տեղափոխվում են մի երկրից մյուսը, հաճախ վերադառնում ծագման երկիր և կրկին մեկնում` մշտական կապի մեջ լինելով տերբեր տեղերում ունեցած իրենց հարազատների, ընկերների, գործընկերների հետ: Երկրորդ, տեղափոխությունը դառնում է տնտեսական և մշակութային կապիտալի, գաղափարների, հավատալիքների և հմտությունների, մշակույթի  տեղափոխություն և շրջանառություն: Այս տեսանկյունները տեղափոխությանը երկակի բնույթ են տալիս. այն մի կողմից կա, բայց մյուս կողմից նաև չկա: Մարդն ինչ-որ առումով տեղափոխվում է, իսկ ինչ-որ առումով մնում նույն տեղում: Մի կողմից՝ նա ֆիզիկապես լքում է տեղը, բայց մյուս կողմից՝ տեղն ինքն է տեղափոխվում նրա հետ

 
Զանգվածայինը միջինացնում գորշացնում է...

Ներկայացրեց  Անի Ասատրյանը

 

 

Անտեսելով երիտասարդության դերը մշակութային-երիտասարդական հեղափոխության համատեքստում` արդի իրականության մեջ հարցականի տակ է դրված կրթությունը, ուսանողության ինքնակազմակերպման ինստիտուտներն ու դրանց հանդեպ պահանջը: Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներն են . համապատասխան երիտասարդական և կրթական քաղաքականության բացակայությունը, կրթության նպատակային, այլ ոչ գործիքային ու արժեքային ընկալումը, դատարկ տարածք` տեքստի բացակայությունը, խնդիրների լուծման արտաքին, այլ ոչ` ներքին միջավայրերով պայմանավորվածությունը, բազմաբևեռության և միմյանց գոյության իրավունքը ճանաչելու անընդունակությունը

 
Միգրացիան՝ Էթնիկության, տրանսնացիոնալիզմի ու տրանսկուլտուրալիզմի արանքում

Զեկուցող  Ալինա Պողոսյան

 

Այս գաղափարը, որը նաև սոցիալական պրոեկտի պես մի բան է, բավականին վիճելի կողմեր ունի: Այն ԵՄ երկրներում շատ տարածված և՝ ինչ-որ առումով արևմտակենտրոն գաղափար է: Այդ երկրների համար շատ ավելի լավ է, որ գան իրենց մոտ աշխատեն, քանի որ աշխատանքի ռեսուրսի մեծ պահանջարկ կա, բայց չմնան իրենց մոտ` վերադառնան, քանի որ՝ երբ գալիս է միգրանտը, դրանից հետո գալիս է նրա ընտանիքը, իսկ միգրանտի և նրա ընտանիքի միավորմանը դժվար է խոչընդոտել: Սկսեցին ինչ-որ լուծումներ փնտրել, որ այն մարդը, ում աշխատուժի կարիքն իրենք ունեն գա, աշխատի ու հետ վերադառնա:

 
Հանցավորությունը լեգիտիմացնող ավանդույթների մասին

Աղասի Թադևոսյան


«Գողական» կոչվող հանցավոր խմբավորումները, որոնք Հայաստանում արմատավորվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ մեր օրերում լիովին մեկուսացած չեն հասարակությունից: Հաճախ կարելի է թաղային կամ բակային միջավայրերում, հատկապես երիտասարդ տղաների առօրեա խոսակցություններում լսել այսպես ասած՝ գողական ոճի տարածվածության մասին: Նույնիսկ ԵՊՀ ուսանողության միջավայրում, որտեղ ես դասավանդում եմ, հաճախ կարելի է հանդիպել մի երևույթի, որը չնայած ինքնին կրիմինալ չէ, բայց ոճականորեն հարում է գողականին: Խոսքը վերաբերում է հատկապես միջանձնային և ներխմբային հարաբերությունների

 
Ֆորման՝ ինքն իր մասին կամ այն, ինչ անընդհատ կորում է

Զեկուցող՝ Հրաչ Գալստյան

 

Լավ, ենթադրենք՝ պատահաբար մտել եմ մի տեղ, որտեղ կարելի էր չմտնել, արել եմ մի բան, որ կարելի էր չանել, ասել է թե՝ մտադրություն ու նպատակ չի եղել, բայց ինչ-որ մի բան փոխվել է: Այս դեպքում իմ գործողությունների արդյունքում  ֆորմա ձևավորվու՞մ է, թե՞ ոչ: Մի անգամից ասեմ, որ հիմար օրինակ եմ բերել, իհարկե, ու չնայած դրան՝ համարում եմ, որ այն արժանի է հետազոտման: Իսկ դրա համար մենք երկու կարգի դատողություններ ենք անելու, երկու տարբեր հարթություններում ու հետո փորձելու ենք կապող ինչ-որ մի բան գտնել դրանց միջև: 

 
Ուլունքախաղ

Ալինա Պողոսյան

 

Ուլունքախաղի ընթացքում մի խումբ մարդիկ հավաքվում են` ամենքն իր հետ բերելով տարբեր ուլունքներ (իդեաներ), որոնք՝ իրենցից յուրաքանչյուրը սարքել է: Դրանցից ամեն մեկը յուրօրինակ է, քանի որ յուրաքնաչյուր ոք այն սարքում է՝ հիմնվելով իր կարդացածի, լսածի, տեսածի, մտածածի վրա կամ այլ կերպ ասած՝ իր միջով անցկացնում և անհատականացնում է «բացարձակ փորձը»` ուլունքներ (վերա)ստեղծելով («բացարձակ փորձ»-ը ևս ուլունք է): Խաղի իմաստն ամեն մեկի բերած տարատեսակ ուլունքներն իրար հյուսելով՝ ուլունքապատկեր/ուլունքատեքստ ստանալն է

 
ցուցամատից մինչև միջնամատ. զրույց

Անի Ասատրյան

 

Քաղաքացիական շարժումների մեծ մասն այսօր ցուցամատավոր է, բայց ես այսօր կարող եմ միանալ կամ համագործակցել միայն շարժումների հետ, որոնք կլինեն ոչ թե ցուցամատավոր, այլ միջնամատավոր:
Ցուցամատավոր շարժումներում ինձ համար պակասում է ազատությունը: Երբ որևէ շարժման մեջ կա իրական ազատություն, ապա դրա մասնակիցների պիտի գիտակցեն, որ սոցիալական ջունգլիներում կողք կողքի գոյատևելու իրավունք ունեն և նապաաստակները, և որդերը, և վիշապները, և մկները, և խոզերը, և էշերը: Մեր ցուցամատավոր շարժումները հիմանականում պայքարում են՝ ենթադրենք, «էշերի» վտարման համար, «Նապաստակների» վախկոտության դեմ, «օձերի» թույնի դեմ և այլն:

 
Գիրթ Հոֆսթեդե. Անորոշության հաղթահարումը (Մշակույթներ և կազմակերպություններ)

Անգլերենից թարգմանեց  Նիկոլ Մարգարյանը


«Անորոշության հաղթահարում» եզրը փոխառված է ամերիկյան կազմակերպչական սոցիոլոգիայից, մասնավորապես, Ջեյմս Ջ. Մարչի (Ջոհան Փ. Օլսենի հեղինակցությամբ) «Անորոշությունը և ընտրությունը կազմակերպությունում» աշխատանքից: Մարչը և իր կոլեգաները այն բացահայտել են ամերիկյան կազմակերպություններում: Անորոշության կարգավորման եղանակները, ըստ այդմ, ցանկացած երկրում մարդկային ինստիտուտների գործունեության կարևոր բաղկացուցիչն ու անբաժանելի մասն են: Իբրև մարդ արարածներ, մենք ստիպված ենք առերեսվել այն փաստի հետ, որ չգիտենք թե վաղը ինչ կպատահի. ապագան անորոշ է, բայց մենք, անկախ ամեն ինչից, դրա հետ պետք է հարմարվենք:

 
Աշխատանքի տեքստի հետխորհրդային բնույթը և արդիականացման հիմնահարցը Հայաստանում

Աղասի Թադևոսյան


Հայաստանը հետխորհրդային երկիր է: Եվ դրա առավել աչքի ընկնող ցուցիչներից մեկը աշխատանքի մասին խորհրդային շրջանից մնացած ընկալումներն են: Խորհրդային ինտերպրետացիաներում աշխատանքը օտարված էր այն իրականացնողից, քանի որ կոչված էր ծառայելու սովետական սոցիալիզմի տեքստին, և այսպես կոչված «ստեղծագործական աշխատանք» հնարավոր էր անել կուսակցության գծած շրջագծում: Այսինքն, տեքստ ստեղծել չէր կարելի: Նույնիսկ չէր կարելի այն ինքնուրույն մեկնաբանել: «Ստեղծագործ աշխատանք» հասկացությունն էլ կապվում էր

 
Ապագայի և պատասխանատվության միջև

Նիկոլ Մարգարյան


 

Նոյեմբերի 11-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց երիտասարդներին՝ Երիտասարդության համաշխարհային օրվա առիթով և արտաբերեց արդեն հայտնի կարգախոսը. «…երիտասարդությունը ստանձնում է պատասխանատվություն ապագայի նկատմամբ»: Այդ կարգախոսն ինձ մտորելու առիթ տվեց՝ հիշեցի խորհրդային տարիները: Իմ խորին համոզմամբ՝ այդ կարգախոսը ոչինչ չի խթանում, մասնավորապես, պատասխանատվության բարձրացումը: Ավելի հավանական է, որ այն ծառայում է մեկ այլ ու հեռավոր նպատակի:

 
Աշխատանքի մեկնաբանման արդիականացման խնդիրները

Աղասի Թադևոսյան


Վերջերս մի շարք մարզերում իրականացրած հետազոտության ընթացքում առավել հաճախ նշվող հիմնախնդիրներից մեկը վերաբերում է Հայաստանում աշխատատեղերի և աշխատավարձերի անբավարարությանը: Մարդիկ կարիք ունեն աշխատելու, սակայն նրանց դրա հնարավորությունը չի տրվում: Ոմանք դրա պատճառները տեսնում են Հայաստանում իրականացված կառուցվածքային անհաջող բարեփոխումների, այլոք՝ աննախադեպ ծավալների հասնող կոռուպցիայի, իշխող քաղաքական վերնախավի

 
Արտագաղթ ≠ Էմիգրացիա

Ալինա Պողոսյան


Թվում է, արտագաղթն ու էմիգրացիան կիրարկվում են միևնույն երևույթը մատնանշելու համար: Համենայն դեպս՝ հայերենի նախանձախնդիր պաշտպանները կպնդեն «էմիգրացիա» ոչ հայկական բառը փոխարինել հայերեն «արտագաղթ» բառով: Բառարաններում արտագաղթը համարվում է էմիգրացիայի թարգմանություն: Սակայն այդ բառերը, որպես համարժեքներ, դժվար է օգտագործել, քանի որ, այնուամենայնիվ, դրանց մատնանշած երևույթը գտնվում է տարբեր ընկալումների ու մեկնաբանությունների դաշտերում, որոնք առաջացնում են նաև համապատասխան էմոցիոնալ մոտեցումներ: Այս առումով էլ ավելի խորն է գաղթ և միգրացիա բառային ձևերի կոնտեքստուալ հղումների տարբերությունները:

 
Աստվածները փոխվում են… կամ արժեք – մշակույթ – քաղաքակրթություն

զեկուցող Դավիթ Հովհաննիսյան


Զարգացած մարդիկ դադարում են միմյանց ուտել, այսինքն` պայմանավորվում ենք, որ ես քեզ չեմ ուտում, դու` ինձ: Այստեղից մի եզրակացություն. ստեղծվում է շատ կարևոր մի արժեք`մարդկային կյանքը: Այս արժեքը մշակութային նորմերի ոլորտում դառնում է պատվիրան` «մի՛ սպանիր»:  Սա` քրիստոնեությունում: Մյուս կրոններում նույնն  ունի տարբեր ձևակերպումներ: Իսկ որպես քաղաքակրթություն՝ արդեն գործ ունենք կառույցների հետ, որոնցով ապահովվոում է նորմի իրացումը` դատարան, սահմանադրություն, ոստիկանություն և այլն:
Ահա, այս համակարգով կարելի է վերլուծել ամեն ինչ: Օրինակ, արժեքը մասնավոր սեփականությունն է: Եթե այդտեղից դուրս ենք գալիս, ապա նորմ է «մի՛ շնացիր»-ը, հետո՝ արդեն քաղաքակրթական կառույցի հերթն է գալիս:

Քննարկում  www.prm.am  հյուրասենյակում

 
Ո՛Չ, արդար ընտրություններին, Ո՛Չ, ժողովրդավարությանը կամ ЧЁРНАЯ КОШКА, БЕЛЫЙ КОТ

Անի Ասատրյան

 

Տեսեք,  ամեն քայլափոխին խոսվում, քննարկվում, փառաբանվում է ժողովրդավարության հաստատումը, ՀԱԿ-ը պահանջում է արդար ու արտահերթ ընտրություններ,  սակայն ինձ մեծ հաշվով հուզում է ոչ թե բուն ժողովրդավարության հաստատումը կամ իշխանափոխությունը, այլ հաստատումից առաջ ու հետո եղած տարբերությունների հնարավորությունը: Այսինքն՝ առաջնային է նպատակը ու եթե իմ պատերացրած նպատակին, վիճակին հասնելու համար կարող է նպաստել ոչ թե ժողովրադավարությունը, այլ օրինակ տոտալիտար համակարգը, ես կընտրեմ երկրորդը: Մենք այսօր ժողովրդավարությունը դարձրել ենք

 
«StartPrev1234NextEnd»

Page 1 of 4
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...