ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երգիչ լինելը բնավորության գիծ է

Վազգեն Ղազարյանն ընդամենը 28 տարեկան էր, երբ  Ջ.Վերդիի «Նաբուկկո» օպերայի համերգային կատարմանը Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հետ հանդես եկավ Զաքարիայի դերերգով:

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին

ՖՈՏՈԳԱԼԵՐԵԱ

phoca_thumb_l_0.JPG

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Banner
Մեր կայքի «Արդիականացում» բաժինը ստեղծվել է Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ: Բաժնի բովանդակության համար պատասխանատու է www.prm.am կայքի խմբագրությունը: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության կամ Շվեդիայի կառավարության տեսակետներին:
Շարունակիր ապրել
ՀԱՍԱՐԱԿՈԻԹՅՈԻՆ

 

Օրերից մի օր հայտնաբերում ես, որ վաղուց ամենահեռու երթուղիդ  տնից շենքի տակի  և մոտակա երկու-երեք խանութները գնալն է: Ճանապարհին մտածում ես. վատ է, երբ մոտակայքում սուպերմարկետ չկա, որ ստիպված ես մրգերն ու բանջարեղենն առնել մի տեղից, մսեղենը մի քիչ ավելի հեռու, հացը լավ է` թխում են անմիջապես շենքի տակ, համով հաց է, բայց ինչ որ փչող-փքող հատկություն ունի, գիրանում ես, պետք է անցնել սև հացի, բայց դրա համար պիտի մի քիչ ավելի հեռու գնալ, իսկ եղանակը ցուրտ է, և դու էլ տնային շորերով ես ու նույնիսկ հողաթափերով: Բայց գնում ես, մրսելով ու սայթաքելով, գնում ես սև հացի ու զուգարանի թղթի համար այդ հեռու խանութը:

 

 


Քայլել չես սիրում, կամ հարթաթաթություն ունես, կամ` ռևմատիզմ, կամ` անպայման մի այլ տկարություն:
Տանն օգտագործվող զուգարանի թղթի որակն, ավելին քան սպառողական զամբյուղի մյուս ապրանքները, ցույց է տալիս սպառողի սոցիալական վիճակը: Բարգավաճողները, հարուստները օգտագործում են գունավոր, ծաղկավոր, հոտավետ ու թանկ թուղթ, առնում են բլոկներով: Փողը քիչ թե շատ գնահատողները` սպիտակ, եռաշերտ, որի մետրաժը ծաղկավորից մեծ է ու այնքան արագ չի սպառվում, ինչպես նախորդը: Միջին բարեկեցության ընտանիքները` տեղական արտադրության սպիտակ, բայց կասկածելի հումք ունեցող կամ` «կիեվսկի»:

 


«Օբուխովո-կիեվսկին» ուկրաինական արդյունաբերության Հայաստան ներկրվող ամենալայն ապրանքանիշն է երևի թե: Այս թուղթը բոլորիս ծանոթ է, սրանից գերադասում են օգտվել «սովետի» հոգեբանության մարդիկ նույնպես, ինչպիսիք են եթե ոչ մեր ծնողները, ապա տատիկ-պապիկներն անպայման, և նրանց տներում, ինչքան էլ փող տաս, թղթի այդ տեսակն է լինում: Նաև` միջին կարգի սրճարանների, շատ վճարովիների (օրինակ, «Տաշիրի»), «պրեստիժի» մասին չհոգացող օֆիսների զուգարաններում: Մի խոսքով, այս թղթից են առնում զուգարանի թղթի վրա չսևեռված բոլոր մարդիկ: «Կիեվսկին» ամենալայն սպառումն ունեցող թուղթն է: Հաջորդ խումբը տեղական 50 դրամանոց առնողներն են, սրանք կամ շատ վատ են ապրում, կամ էլ ժլատ են: Կա նույնիսկ 30 դրամանոց, ամենաաղքատներն են դա առնում, բայց աղքատների այն տեսակը, որն ամենօրյա սպառման ամենաանհրաժեշտ բայց աննկատ այս ապրանքատեսակից կառչում է սոցիումի մեջ իր «մարդահաշիվը» տալու համար:

 


Գյուղերում, ասում են, թերթերն ու ժուռնալներն են հարգի, նախընտրական ծրագրերն ու բուկլետները լավ սպառում ունեն այնտեղ, երևի դրա համար էլ թեկնածուները միտինգներին մարդիկ են կարողանում հավաքել, մարդաքանակ ապահովել: Գալիս են, պլակատները տալիս են ձեռքը, ասում են` ինչ գոռալ, ու երբ բաժանում են ծրագրերը, վերցնում են, որքան կարողանում են ձեռք գցել: Սիրում է գյուղի մարդը նախընտրական եռուզեռը. բոլոր թեկնածուների միտինգներին գնա` ընտանիքը երկար ժամանակ ապահովված կլինի զուգարանի թղթով:

 


Դու ամենայն հավանականությամբ թվարկած խմբերից ոչ մեկին չես պատկանում, ավելի ճիշտ չես կարող վերագրել պատկանելությունդ և ոչ մեկին, բայց վատ ես սովորել ծնողներիդ տանը, կամ էլ սևեռված ես թղթի վրա, առնում ես սպիտակ եռաշերտից, ու այդ պատճառով ստիպված ես քայլել:

 


Գնում ես, առևտուրդ անում ու վերադառնում մի կերպ տաքացրած բնակարանդ, որը կարող է լինել ուր ասես, և ամենևին էլ պարտադիր չէ, որ այն լինի քոնը, որովհետև դու միայնակ չես քո հայտնագործության մեջ: Հազարավոր չաշխատող ու միայնակ կանայք են դա մի օր հայտնաբերում, ովքեր հիմնականում շփվում են իրենց նման կանանց հետ:

 


Ամուսնացած, ընտանիքավոր կանայք հոգսեր ունեն, որոնք դու չունես, նրանց կյանքն ուրիշ է: Չէ, դա ամենևին էլ չի նշամակում, որ նրանք քո ընկերուհիները չեն, ուղղակի ոչ մի ընտանիքի մայր ի վիճակի չի լինի տրամադրել քեզ այն ժամանակը, որ քեզ պետք է միայնակ չզգալու համար, այդ պատճառով էլ քեզ շրջապատում են չամուսնացած կամ բաժանված կանայք: Կան հատուկենտ տղամարդիկ, որոնք չգիտես ինչու չեն վերածվում սիրեկանների, այսինքն` ինչո՞ւ չգիտես, լավ էլ գիտես, որովհետև նրանք քո ընկերներն են, իսկ ընկերների հետ անկողին չեն կիսում:

 


Օրերն անցնում են միապաղաղ կենցաղային ճշտապահությամբ: Առավոտյան արթնանում ես, և միակ միտքը, որը ստիպում է քեզ անկողնուց վեր կենալ, դա առավոտվա սուրճն է, լուծվող «պելե», կամ` «նեսկաֆե», կամ` «յակոբս», կամ` «սովորական», նայած` ինչ ես գերադասում: Եթե ծխող ես` սիգարեթով, եթե ոչ` ցավակցում եմ, սիգարեթ ծխելով ավելի է իմաստնանում զարթոնքդ, որովհետև ծխելով` մտածելով ես սկսում օրդ: Ծխելը դա մի ծես է, որով միանում ես աշխարհի բոլոր ծխողներին, որտեղ գործում է մի ընդհանուր էներգետիկ դաշտ, և բոլոր ծխողները մտածում են, ու նրանց մտքերը միանում են քո մտքերին, ու դու դառնում ես ընդհանուրի` ծխողների բանակի մասնիկը: Ասում են, ծխելը վնաս է առողջությանը, սկսել են սիգարեթի տուփերի վրա գրել զանազան սահմռկեցուցիչ բաներ, այդ նույն հաջողությամբ ջրմուղ վարչությունը, եթե խիղճ ունենար, կզգուշացներ, որ ծորակից ջուր խմելը վտանգավոր է առողջությանը, պարունակում է քլոր, և թվարկել այն բոլոր հնարավոր հիվանդությունները, որ առաջացնում է քլորը: Կամ փողոցի գովազդային պաստառներից մեզ կնայեր ահաբեկող, այլայլված մի դեմք, և ավտեմեքենաների տերերին կհաղորդեր, որ նրանք աղտոտում են շրջակա միջավայրը: Ու մտածում ես, որ ապրելն էլ է վնաս, դրանից մահանում են, ու շարունակում ես ծխել սիգարեթդ ու ապրել:

 


Հետո մանր-մունր տնային գործեր, հեռախոսազանգեր` ընկերներիդ ու հավանական գործատուներիդ, ընկերներիդ հետ խոսում ես նորություններից, քաղաքականությունից, երեկվա ֆիլմից կամ պարզապես դատարկաբանում ես: Գործատուներիդ հետ հնարավորինս հմայիչ ես խոսում, ինչը չի օգնում` իմացությանդ համապատասխան օֆիսային աշխատանքների համար հարմար չես, հավանաբար չունես երկար ոտքեր ու բարակ իրան, ու տասնութից քսանհինգ տարիք, նեղ մասնագիտացում էլ չունես:

 


Սերնդիդ ողբերգությունն է: Սովետը անպատեհ փլուզվեց, այն նախապատրաստել էր քեզ գիտահետազոտական ինստիտուտներում կամ  հաշվիչ կենտրոններում աշխատելու. 120, հետո` 150, իսկ եթե ինչ որ ծառայողական բարձունքների հասնես` 200-250 ռուբլի աշխատավարձով ու անձիդ կարևորությունը ապահովող պետական պատվերով, որի հանձնումը պսակվում էր «պրեմիաներով»: «Պերեստրոյկան» բերեց ղարաբաղյան շարժմանը, որը գերտերության հոգևարքի հիմքը դրեց: Հետո` ինչպես բոլորը. նոր ժամանակներին ու նոր հասարակությանը ինտեգրվելու փորձեր, հիմնականում` ապարդյուն: Ով ամուսնացավ, երեխա ունեցավ, ով գերադասեց չունենալ, կամ չստացվեց:

 


 Հետո, կեսօրին մոտ` կոմպյուտեր (եթե ունես), ինտերնետ, զանազան խաղեր, ինչ-որ բաներ ես կարդում, ֆորումներ հաճախում, զրուցում: Գրում ես երևի, շատերն են հիմա գրում: Հեռուստացույցն անպայման միացնում ես, նույնիսկ եթե չես նայում: Մի խոսքով, ժամանակ ես սպանում, մինչև աշխատանք ունեցող ընկերուհիներդ ու ընկերներդ ազատվեն ու գան  հյուր: Ճաշեր ես եփում, տորթեր թխում երբեմն: Պետքական լինելու զգացողություն է տալիս, հնարավոր չի թե չէ ապրել միայն քեզ համար, անպայման պետք է հոգ տանես մեկի մասին:

 


Հետո կգան, կնստեք, կխոսեք, կծիծաղեք, կբամաբասեք անպայման, թե չէ` ի՞նչ օր առանց բամբասանքի: Համ էլ ասում են կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները, ուրեմն օգտակար է: Հավաքվում եք միշտ նույն խմբով, երեք-չորս-հինգ կին-արմատ, ու եթե բախտը ժպտա` մի երկու ընկեր: Ու էդ բոլորդ զանազան ինտերպրետացիաներով մարդկային փնջեր եք կազմում իրար շուրջ: Նստում եք մինչև ուշ երեկո, էդ ընթացքում որոշները գնում են, որոշները գալիս… Գիշերվա մոտ տաքսի են զանգում ու գնում: Եթե մեկը մնում է գիշերելու, կամ դու ես մնում, եթե հյուր ես գնացել` հաջողություն է, մի քանի օր մենակ չես լինի: Եվ այդպես շարունակ, քանի-քանի տարիներ:

 


Մի օր էլ, արդեն բոլորդ միասին, հայտնաբերում եք, որ հայտնվել եք մի փակ շրջանում, ուր միայն դուք եք շրջանառվում, ուր գործող անձինք երբեք չեն փոփոխվում: Ձեր կյանքի պիեսի հեղինակը չկա, կորել է ինչ-որ տեղ, մահացել է, կամ` փախել երկրից, կարևոր չէ: Կարեորն այն է, որ հիմա մնացել եք առանց հեղինակի, և չգիտեք ինչ անել: Այդ հեղինակը չքվել է առանց ձեզ համար սյուժետային զարգացումներ գրելու, թողել է կյանքի քմահաճույքին: Դուք էլ չեք կարողանում առանց հեղինակի այլ կերպ ապրել, քան այս կյանքն է: Ու շարունակում եք ապրել…

 


Մի օր էլ հայտնաբերում ես, որ դուռդ թակում է փոստատարը և թոշակդ է բերում…

 

 

 
Comments (2) Comments are closed
Շարունակիր ապրել
2 Saturday, 19 June 2010 23:10
խարխափում ես համացանցում, մեկ էլ սենց լաաաավ հոդված ես կարդում, որ ընթացքում մի քանի անգամ ուզում ես մի քանիսին ուղարկել, որ իրենք էլ կարդան... ախր շաաաատ լավ ա գրած ։)
Erevi????
1 Saturday, 01 May 2010 13:55
Erevi petq e ararmand masnakci voch miajn erku mahkanacu ajr u kin, ajl naev bnutjunn u ajn Ararox, vorpeszi ojtves ajn jurahatkutjunnerov inchpisin du unes, im Vajach !!!
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...
 

ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ

Մետամորֆոզ. ականջից` ուլունքախաղաց

Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն

ԱՂԲԱՐԿՂ

Նա (Լևոն Տեր-Պետրոսյանը) ասում է մեկ բան, պետք է հասկանալ երկրորդը...
Read more...
 

 

...Առաջամարտիկը Հիսուս Քրիստոսն է...

Read more...
 
Բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը իր իմաստնությունը կորցրել է...
Read more...