ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երգիչ լինելը բնավորության գիծ է

Վազգեն Ղազարյանն ընդամենը 28 տարեկան էր, երբ  Ջ.Վերդիի «Նաբուկկո» օպերայի համերգային կատարմանը Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հետ հանդես եկավ Զաքարիայի դերերգով:

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին

ՖՈՏՈԳԱԼԵՐԵԱ

phoca_thumb_l_0.JPG

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Banner
Մեր կայքի «Արդիականացում» բաժինը ստեղծվել է Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ: Բաժնի բովանդակության համար պատասխանատու է www.prm.am կայքի խմբագրությունը: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության կամ Շվեդիայի կառավարության տեսակետներին:
Իշխանության ձևավորում և կոռուպցիա

Աղասի Թադևոսյան   2009-07-27

 

Վերջերս առիթ ունեցա ծանոթանալ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հայկական մասնաճյուղի իրականացրած` Հայաստանում կոռուպցիայի հասարակական գնահատման ու ընկալումներին վերաբերող հետազոտության նյութերին, որտեղ ուշադրությունս գրավեց մինչ այժմ կոռուպցիային վերաբերող հետազոտությունների համար աննախադեպ մի տվյալ:

 


Ըստ այդմ, որպես ՀՀ պետական համակարգի առավել կոռումպացված ոլորտներից մեկն էր գնահատվել ընտրական գործընթացներն ու համակարգերը: Նկատի ունենալով, որ Հայաստանում ընտրությունների միջոցով են ձևավորվում ինչպես հանրապետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մամինները, կարելի է ասել, որ ՀՀ-ում կոռուպցիան արդեն իսկ առկա է իշխանությունների ձևավորման գործընթացներում: Ցավոք, ճշգրիտ տվյալներ չկան այն մասին, թե որևէ ընտրության ժամանակ ընտրողների քանի տոկոսն է եղել կաշառված, կամ քանակական ինչպիսի կոնկրետ դրսևորումներ է ունեցել կոռուպցիան քաղաքական կուսակցություններում, ընտրական գործընթացները կազմակերպող ու իրականացնող վարչական և պետական այլ մարմիններում, սակայն այն, որ հարցվածների շուրջ 66 %-ի կարծիքով ընտրական համակարգերը և գործընթացները համարվում են առավել կոռումպացված և միայն 18 %-ն է կասկածում դրանց կոռումպացված լինելու հարցում, ապա կարելի է ենթադրել, որ կոռուպցիայի առկայությունն արդեն իսկ իշխանության ձևավորման գործընթացում կառավարման համակարգի կոռումպացվածության բարձր աստիճանը պայմանավորող հիմնարար գործոններից է:

 


Հատկանշական ցուցանիշներից է նաև այն, որ հարցվածների ավելի քան 61%-ն էլ այն կարծիքին է, որ առանց կոռուպցիայի հնարավոր չէ պետական չինովնիկի հետ «լեզու գտնել» և «գործը գլուխ բերել»: Ընդհանրապես, հետազոտության տվյալներով` հասարակությունում կոռուպցիան ընկալվում է որպես Հայաստանում արմատավորված, բնական մի երևույթ, ինչը հատուկ է պետական կառավարման բոլոր ոլորտներին, սակայն հատկապես իրավապահ մարմիններին, դատախազությանը, ընտրական համակարգի գործունեությունը ապահովող ինստիտուտներին, առողջապահական և կրթական համակարգերին: Պետական կառավարման համակարգում այն տարածված է ոչ միայն «լայնությամբ», այսինքն ըստ ոլորտների, այլ նաև «ուղղահայաց», այսինքն` կառավարման համակարգի հիերարխիկ կառույցի բոլոր մակարդակներին` սկսած ամենացածրից վերջացրած ամենաբարձրով:

 


Հասարակական կարծիքի ուսումնասիրության տվյալներով` գերիշխող է այն մոտեցումը, ըստ որի կոռուպցիայի աղբյուր են հանդիսանում հենց պետական իշխանությունները, քանի որ նրանց գործունեւությունը ձևավորում է այնպիսի իրավիճակ, երբ մարդը, պետական կառավարման այս կամ այն օղակի հետ առնչվելիս, հանդիպում է խոչընդոտների, և դրանք հաղթահարելու միակ իրատեսական ճանապարհը համարվում է կոռուպցիոն փոխհարաբերությունների մեջ մտնելը:

 


Պատահական չէ, որ հարցվողների միջավայրում կաշառք տալու պատրաստակամություն ունեցողների թիվը (51 %) զգալիորեն ավելի շատ է, քան կաշառք վերցնելու ցանկություն ունեցողներինը (21 %): Դա հիմնավորվում  է այն փաստարկով, որ  ըստ հարցվածների մեծամասնության կարծիքի առանց կաշառքի իրենց խնդիրը չի լուծվի: Կաշառքը պարտադրվում է մարդկանց որպես «գործը գլուխ բերելու» հիմնական ձև, և հասկանալի է, որ այս իրավիճակը ձեռնտու է առաջին հերթին ոչ թե նրանց, ովքեր իրենց խնդիրները լուծելու նպատակով կաշառք են տալիս կամ պատրաստ են կաշառք տալ, այլ այն պաշտոնյաներին, ովքեր ձգտում են պաշտոն ստանալ կոռուպցիոն լծակների տիրանալու և դրանք սեփական ունեցվածքային ու ստատուսային շահերին ծառայեցնելու համար:

 


Ավելին, կարելի է եզրակացնել, որ ընտրական գործընթացները, որոնք հանդիսանում են Հայաստանում իշխանության ձևավորման հիմնական մեխանիզմը, իրենց կոռումպացվածության պատճառով իշխանության ձևավորման ու վերարտադրության գործընթացը վերածել են կոռուպցիոն լծակներին տիրանալու պայքարի:
Հասարակական կարծիքի հետազոտության տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ կոռուպցիոն մեխանիզմների կիրառմամբ ձևավորվող իշխանությունը չի կարող չլինել չկոռումպացված: Ըստ հանրային կարծիքում գերիշխող այն տեսանկյան, որ կոռուպցիան մեր իրականության անքակտելի, նկարագրական ու բնական համարվող առանցքային բաղադրիչներից մեկն է և  փաստորեն պայմանավորում է ոչ միայն իշխանություն – հասարակություն փոխհարաբերությունների բնույթը, այլ` նաև հասարակական տարբեր խմբերի ու խավերի: 

 


Ավելին, այն դարձել է հասարակության ստրատիֆիկացիոն կառուցվածքը պայմանավորող կարևորագույն գործոններից մեկը` որոշիչ լինելով ինչպես անհատի ստատուսի, այնպես էլ ունեցվածքային կարողության աստիճանը ձևավորելու գործում: Այս առումով կարելի է առանձնացնել մեր հասարակությանը բնորոշ ստատուսային երեք խմբեր`

1. ովքեր ունեն իշխանության, հետևաբար և, կոռուպցիոն լծակներին տիրապետման կարգավիճակ,

2. ովքեր անձնական կապեր ունեն և մոտ են կանգնած կոռուպցիոն լծակների կիրառման հնարավորություն ունեցողներին,

3. ովքեր, զուրկ են կոռուպցիոն լծակներին տիրապետման հնարավորությունից:

 


Կարելի է ասել, որ այսօր սա մեր հասարակության հիերարխիկ պատկերը արտացոլող այնպիսի մի կառուցվածք է, երբ առաջին երկու խմբերն իրենց դիրքն օգտագործում են որպես լծակ` սեփական ունեցվածքը, իշխանությունը և կարգավիճակը ձևավորելու, ամրապնդելու ու վերարտադրելու նպատակով, քանի որ կոռուպցիոն լծակն այն տիրապետող անձին ապահովում է.

ա/ իշխանության արտոնյալ մատչելիություն,

բ/ ստվերային ֆինանսական հոսքերի շրջանառությունից օգտվելու արտոնյալ մատչելիություն և

գ/ արտոնյալ կարգավիճակ ու գործունեություն ծավալելու հնարավորություն ստեղծող տեղեկատվության մատչելիություն:

 


Ըստ այդմ կարելի է ասել, որ Հայաստանում անձի կարգավիճակի փոփոխության հնարավոր առավել իրատեսական ձևը կոռուպցիոն լծակներ ոնեցող խմբակային բնույթի միավորումներին անդամագրվելն է: Այդպիսի խմբակային միավորումներ կարելի է համարել նաև քաղաքական կուսակցությունները:
Կարելի ասել, որ Հայաստանում և նմանտիպ երկրներում, կոռուպցիան հասարակական կյանքի հիերխիան պայմանավորող այնպիսի մի մեխանիզմ է, որը ձևավորվում և վերարտադրվում է իշխանության լծակները տիրապետող խմբերի կողմից` սեփական ստատուսի և հարստության պահպանման ու վերարտադրության նպատակով:


Վերջին հաշվով,  նման երկրների վերնախավերը պետությունը ընկալում են գլխավորապես որպես սեփական շահերի ռեալիզացումը ապահովող կոռուպցիոն մեխանիզմների ու լծակների մի ամբողջություն, որտեղ իշխանություն պահելն ընկալվում է որպես սոցիալ-ունեցվածքային շարժունության ու կարգավիճակի ապահովման հիմնական երաշխիք:


Կարելի է ասել, որ կոռուպցիան ծայրագավառային կապիտալիզմի ախտանիշներով բնորոշվող այնպիսի մի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, խիստ օրինաչափ և բնական երևույթ է: Զարգացման մինչինդուստրիալ ռազմավարություն որդեգրած երկրի համար այն հաղթահարելու խնդիրն անիմաստ է, քանի դեռ չի փոխվել երկրի զարգացման ռազմավարությունը և հստակեցվել պետականության հասարակական իմաստն ու շահավետությունը, ոչ միայն մեկ խավի, այլ բոլոր խավերի ու խմբերի տեսանկյունից:

 

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...
 

ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ

Մետամորֆոզ. ականջից` ուլունքախաղաց

Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն

ԱՂԲԱՐԿՂ

Նա (Լևոն Տեր-Պետրոսյանը) ասում է մեկ բան, պետք է հասկանալ երկրորդը...
Read more...
 

 

...Առաջամարտիկը Հիսուս Քրիստոսն է...

Read more...
 
Բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը իր իմաստնությունը կորցրել է...
Read more...