ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երգիչ լինելը բնավորության գիծ է

Վազգեն Ղազարյանն ընդամենը 28 տարեկան էր, երբ  Ջ.Վերդիի «Նաբուկկո» օպերայի համերգային կատարմանը Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հետ հանդես եկավ Զաքարիայի դերերգով:

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին

ՖՈՏՈԳԱԼԵՐԵԱ

phoca_thumb_l_0.JPG

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Banner
Մեր կայքի «Արդիականացում» բաժինը ստեղծվել է Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ: Բաժնի բովանդակության համար պատասխանատու է www.prm.am կայքի խմբագրությունը: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության կամ Շվեդիայի կառավարության տեսակետներին:
Կոռուպցիայի դեմ պայքարի միֆը Հայաստանում

Աղասի Թադևոսյան    2009-04-12

 

Լատինամերիկյան գիտնականները, բացահայտելով զարգացած աշխարհի կողմից քարոզվող մոդեռնիզացիայի էությունը, մշակեցին կախյալ զարգացման կամ «ծայրագավառային կապիտալիզմի» հայեցակարգը, որով պնդում էին, որ ծայրագավառներում հայտնված երկրները սկզբունքորեն տարբերվում են կապիտալիստական զարգացած երկրներից և ի վիճակի չեն ինքնուրույն զարգացման:


Ցավալի ճշմարտությունը, որը նրանք բացահայտել են, իրենց երկրների համար ավելի մեծ արժեք ունի, քան ինքնախաբեությունը:

 


Այս մտքին չէի անդրադառնա, եթե հերթական անգամ հեռուստացույցով չլսեի  Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման և «երկրորդ սերնդի բարեփոխումների» կոնտեքստում ստվերային տնտեսության դեմ պայքարի  մասին հերթական անբովանդակ  խոսակցությունները:


Դժվար չէ այսօր պարզել, թե մեր պետությունում ում հաշվին են լուծում  բյուջե լցնելու դժվարությունները, ստվերային տնտեսության հաղթահարումը և նմանատիպ այլ խնդիրներ: Անհրաժեշտ է գտնել մի քանի մանր կամ միջին գործարար և անկեղծ զրուցել նրանց հետ: Կամ կարելի է փորձել հասկանալ «ստվերից դուրս գալու»  պետական քաղաքականության դեմ բողոքող տոնավաճառների աշխատողներին, տաքսու վարորդներին: Օրերս այդպիսի մի վարորդի հետ զրույցելիս պարզվեց, որ տաքսու վարորդները ոչ թե դեմ են ընդհանրապես հարկեր վճարելուն, այլ` պետության կողմից այսօր իրականացվող հարկային այն քաղաքականությանը, որն իրենց վերածում է ինչ-ոչ մեկի համար աշխատող ստրուկի, ով, փաստորեն աշխատելով օրը 10-12 ժամ, չի կարողանալու վաստակել այնքան, որ ապահովի  ընտանքի նվազագույն պահանջները:


Նույն վարորդն ինձ մի հարց տվեց, որն իմ կարծիքով մեր պետության ապականվածության խորացման գործում առանցքային դերակատարություն ունի: «Մի հատ հարցրու, ախպեր ջան, թե ինչու մեր խոշոր բիզնեսմենները մի օր դուրս չեն գալիս բողոքի ցույցի: Ինչու՞ ստվերի դեմ պետության պայքարը մենակ տոնավաճառի աշխատողի ու տաքսու վարորդների պես անճարներին է հարվածում: Ով չի հասկանում, որ էն բիզնեսմենները, որ համ բիզնես են անում, համ էլ Ազգային Ժողովի պատգամավորներ են, իրենք իրենց դեմ օրենք չեն ընդունի: Կամ էլ թե չէ, վարչապետը քանի գլուխ ունի, որ դրանց ստվերի դեմ պայքարի: Էդ ստվերը հենց պետական պաշտոնյաներն ու պատգամավորներն են, ոչ թե աշխատող մարդը»:


Եթե Հայաստանում կգտնվի մեկը, ով կասի թե միջնակարգ կրթությամբ այս սովորական վարորդը սխալ է, ապա նա երեսպաշտ է:


Կարծում եմ, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի որևէ ռազմավարություն, կամ քաղաքականություն պետականության այնպիսի որակների պայմաններում, որը մենք ունենք, բացարձակապես անպտուղ է:
Արդեն 18 տարի է Հայաստանը գտնվում է անցումային փուլում և Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և նմանտիպ այլ կազմակերպությունների աջակցությամբ իրականացնում է Կառուցվածքային բարեփոխումների, Աղքատության հաղթահարման,  Կոռուպցիայի հաղթահարման, Երկրորդ սերնդի բարեփոխումների և նմանատիպ այլ ծրագրեր:


Այս 18  տարում Հայաստանը խրվել է կոռուպցիայի այնպիսի ճահիճի մեջ, որ դրանից դուրս գալը պարզապես անիրականանալի է թվում: Այն դարձել է ինքնավերարտադրվող մի երևույթ, որում շահագրգիռ են ազդեցիկ լծակներ ունեցող քաղաքական, տնտեսական ու հասարակական խմբիշխանական շրջանակները: Դրանք ձևավորել են այնպիսի մեխանիզմներ, որը չի կարող պետական համակարգին թույլ տալ պաշտպանելու կոռուպցիայի տրամաբանությանը դեմ գնացող շահեր: Դատելով պետական բարձր պաշտոններ զբաղեցնող մարդկանց հարստության մասին պտտվող լուրերից ու դրանց աշխատավարձի չափի միջև ակնհայտ հակասություններից` կարելի է միայն ենթադրել թե ինչ ծավալի ստվերային ֆինանսական հոսքեր են պտտվում այս համակարգում: 


Ակամայից մտածում ես, որ տարիների ընթացքում կոռուպցիան Հայաստանում ձևավորել է մարդաբանական մի տեսակ, որը հայկական պետականության միակ իմաստը տեսնում է «վլաստը» սեփական բիզնեսի վերածելու մեջ: Այդպես քաղաքականությունը վեր է ածվում բիզնեսի, պետական շահը ստորադասվում է մասնավորին, իսկ պետական իշխանությունում արմատավորվում են դրան ոչ բնորոշ որակներ:
Այսինքն, պետական իշխանությունը սկսում է գործել հասարակության բոլոր խավերի բարեկեցության դեմ, ի պաշտպանություն այդ իշխանությունը օգտագործող խմբի անդամների: Սա արդեն այն կոռուպցիան չէ, որը գիտեն զարգացած երկրների բնակիչները և այդ երկրների կազմակերպությունների ներկայացուցիչները: Սա ծայրագավառային կապիտալիզմին բնորոշ կոռուպցիոն համակարգ է, որը իր համակարգային բնույթի պատճառով պետական «վլաստը» ծառայեցնում է  իր շահերին, և առանց այդ համակարգի վերացման հնարավոր չէ կոռուպցիան հաղթահարել:


Ահա այս դեպքում է, որ կոռուպցիայի հաղթահարումը արևմուտքից ներմուծված և իրենց ճանաչած կոռուպցիայի համար գրված ռազմավարական ծրագրերով չի հաղթահարվում: Հակառակը, լրիվ իրատեսական է, որ այդ ծրագրի համար նախատեսված փողերի մի զգալի մասը նույնպես ենթարկվի կոռուպցիոն ռիսկերի:


Վերջերս նորից ընթերցում է Էմանուել Վալլերսթայնի հայտնի աշխատությունը, որտեղ նա «կապիտալիստական աշխարհ-տնտեսության»  կենտրոնի ու ծայրագավառի մասին դրույթում նկատում է, որ այն պետությունները, որոնք որդեգրել են ծայրագավառային տնտեսության ուղին, տեսականորեն ու գործնականում չեն կարող կոռումպացված չլինել, քանի որ դա համակարգային պահանջ է:
Այսինքն, այդ պետություններում խնդիրը ոչ թե պարզապես կոռուպցիայի հաղթահարումն է, այլ` զարգացման քաղաքականության և դրա իրականացման համար անհրաժեշտ ունակություններ ու աշխարհայացք ունեցող քաղաքական վերնախավի արմատական փոփոխությունը:


Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպիսի տնտեսություն ունի այսօր Հայաստանը: Դատելով արտահանման ու ներմուծման միջև տարեցտարի խորացող ճեղքից, տնտեսական աճի կառուցվածքի չափից դուրս սահմանափակ տարապատկերից, որակյալ մարդկային ներուժի Հյաստանում ռեալիզացվելու պայմանների սահմանափակությունից ու այդ նույն խմբի արտագաղթի աճից` Հայաստանը առայժմ չի կարող համարվել ոչ առաջին և ոչ էլ երկրորդ աշխարհների դասին հավակնող երկիր:


Բնութագրական է, որ Հայաստանի զարգացման հիմնական փաստաթուղթ ճանաչված Կայուն Զարգացման Ծրագրում որդեգրված է զարգացման արդի տեսությունների կողմից ավելի քան մեկ տասնամյակ առաջ արդեն հնացած համարվող տնտեսական զարգացման, այլ ոչ արդիական համարվող մարդկային զարգացման հայեցակարգը:


Դրա համար տնտեսական աճ, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով տեղի էլ ունենա, բավարար պայման չէ, քանի որ այն երկրները, որտեղ մարդը շարունակում է դիտվել որպես տնտեսական աճի գործիք, մնում են կառավարման կոռումպացված մեխանիզմներով, հետամնաց կիսագաղութ-ծայրագավառներ:
Հուսանք, որ Հայաստանում մի օր այնպիսի հրաշք տեղի կունենա, որ կհայտնվի մարդաբանական մի նոր տեսակ, և մարդը կձգտի իշխանության պետական ու հասարակական պատասխանատվության զգացումով: Այդ հրաշքն իր հետ կբերի նոր խնդիրներ, կստեղծի նոր իրականություն:


 Այդ օրն էլ Հայաստանում կոռուպցիան կդադարի բնութագրվել որպես համակարգային հատկանիշ և կվերածվի մասնավոր ու օրենքով կառավարելի երևույթի:


Եթե Հայաստանի հեռանկարների այս տեսլականը հրաշքների շարքից է, ուրեմն վստահությամբ կարող ենք պնդել նաև, որ կոռուպցիայի հաղթահարման թեման էլ է այդպիսին:

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...
 

ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ

Մետամորֆոզ. ականջից` ուլունքախաղաց

Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն

ԱՂԲԱՐԿՂ

Նա (Լևոն Տեր-Պետրոսյանը) ասում է մեկ բան, պետք է հասկանալ երկրորդը...
Read more...
 

 

...Առաջամարտիկը Հիսուս Քրիստոսն է...

Read more...
 
Բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը իր իմաստնությունը կորցրել է...
Read more...