ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երգիչ լինելը բնավորության գիծ է

Վազգեն Ղազարյանն ընդամենը 28 տարեկան էր, երբ  Ջ.Վերդիի «Նաբուկկո» օպերայի համերգային կատարմանը Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հետ հանդես եկավ Զաքարիայի դերերգով:

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին

ՖՈՏՈԳԱԼԵՐԵԱ

phoca_thumb_l_0.JPG

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Banner
Մեր կայքի «Արդիականացում» բաժինը ստեղծվել է Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ: Բաժնի բովանդակության համար պատասխանատու է www.prm.am կայքի խմբագրությունը: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության կամ Շվեդիայի կառավարության տեսակետներին:
Կոռուպցիան և դատական համակարգը
ԾՐԱԳՐԵՐ - ԿՈՌՈՒՊՑԻԱ

Աղասի Թադևոսյան   2009-02-04 

 

Իշխանությունների կողմից կոռռուպցիայի դեմ պայքարի եզրափակիչ (2008 թ. կտրվածքով) ու առավել հավատ չներշնչող ձեռնարկնեից մեկը դատավորների աշխատավարձը կրկնակի բարձրացնելու մասին որոշումն էր:

 

 Այսուհետ շարքային դատավորները կստանան 440 հազար դրամ աշխատավարձ: Համեմատության համար ասենք, որ դա համարժեք է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի 8 ավագ գիտաշխատողի աշխատավարձին միասին վերցրած, կամ երաժշտական դպրոցներում մեր երեխաներին ուսուցանող ավելի քան 12 դասատուների աշխատավարձին միասին վերցրած: 

 

 Համեմատություններ կարելի է շատ անել «գիտելիքատար» տնտեսության կառուցման ուղին բռնած մեր երկրի համար խիստ կարևոր գիտելիքի ու արվեստի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի հետ: Արդյունքը նույնն է` տասնապատիկին մոտ տարբերություն: Այսինքն` սա այնպիսի քայլ է, որը լուրջ հիմնավորման կարիք է զգում, թե այդ ինչպես գիտալիքատար տնտեսության ուղին բռնած երկրում գիտնականը լավագույն դեպքում պետք է ստանա 50000 դրամ աշխատավարձ, իսկ դատավորը` 440000 դրամ:

 

Գիտելիքապաշտ մեր դարաշրջանում, սակայն, դատավորների աշխատավարձերի բարձրացման հիմնավորումը նույնքան տափակ է, որքան և նախորդ` «բարձր տեխնոլոգիաների», «հայաստանյան դարաշրջանում» «հակակոռուպցիոն» ակցիայի ժամանակ: Այն է`  եթե բարձրացվի դատավորների աշխատավարձը, ապա նրանք կաշառք կա՛մ քիչ կվերցնեն կա՛մ չեն վերցնի: Ենթադրվում է, որ աշխատավարձի չափը փոխելու է մեր դատավորների բարոյական նկարագիրը` նրանք դառնալու են առավել ազնիվ և արդարամիտ: Հատկանշական է, որ այս իրողության վերաբերյալ արձագանքները տարբեր էին: Առավել սուր արձագանքեց վերջին ամիսներին դատական համակարգի հետ մոտիկից շփվելու փորձ կուտակած ընդդիմությունը, որն այս արարքը որակեց որպես դատական համակարգի կողմից իշխանություններին մատուցած անօրինական ծառայությունների վարձահատուցում:

 

 Այսինքն`

 հակակոռուպցիոն պայքարի թեզի ներքո իշխանությունների իրականացրած այս ակցիան ընդդիմությունը որակեց որպես պետական մակարդակով իրականացվող կոռուպցիայի դրսևորում:

 

Եթե հասարակության մի զգալի մասի համակրանքը վայելող երկրի ամենաազդեցիկ քաղաքական հոսանքներից մեկը նման գնահատական է տալիս մեր դատական համակարգին, և որևէ համոզիչ հերքում կամ հակափաստարկների վրա կառուցված վերլուծություն դրա դեմ չի ներկայացվում, ապա մնում է ենթադրել, որ իշխանությունն այլ համոզիչ մոտեցում այս հարցի վերաբերյալ չունի և, համակարծիք լինելով իրեն ներկայացվող մեղադրանքներին, գերադասում է «կրակի վրա յուղ չլցնելու» մարտավարությունը, մինչև աղմուկն ինքն իրեն կմարի ու կմոռացվի:

 

Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ վերջին տարիների հասարակական կարծիքի ուսումնասիրություններում դատաիրավական համակարգը մրցակցությունից դուրս է` ամենակոռումպացված կառույցների շարքում համարվելով  անվիճելի «առաջատարը»: Լինելով պետական իշխանության երեք թևերից մեկը` այս համակարգը կոչված է քաղաքացիների համար ապահովելու օրենքի մատչելիությունը, օրենքի առջև բոլորի հավասարությունը ու քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումը:

 

Սակայն հասարակության մեջ գերիշող է այն կարծիքը, որ դատաիրավական համակարգը չի իրականացնում իր հասարակական-պետական գործառույթը հենց կոռումպացվածության բարձր աստիճանի պատճառով: մարդկանց մոտ անվստահության գլխավոր պատճառը համարվում է այն, որ համակարգը չի առաջնորդվում օրենքի առջև բոլոր քաղաքացիների հավասարության սկզբունքով և պաշտպանում է կամ համակարգի ու իշխանության հետ անձնական կապերի հնարավորություն ունեցող առանձին արտոնյալ խմբերի շահերը, կամ` կաշառքի միջոցով նման կարգավիճակ ձեռք բերողների: 

 

 Չնայած ստեղծված իրավիճակը պայմանավորող գործոնները բազմազան են, բայց ուշադրության արժանացնենք դրանցից մի քանիսը, որոնք մեր կարծիքով կարևոր են` դատավորների աշխատավարձերի բարձրացման հետ մեկ փաթեթով լուծված լինելու համար (բնականաբար` ասծը վերաբերում է զուտ հիպոթետիկ հնարավորությանը): Իհարկե, առաջինը շարունակում է մնալ այսպես կոչված «հեռախոսային իրավունքը»:  Եթե դատավորին ուժի դիրքերից «պատվեր» է իջեցվում, ապա նրան պետք է նաև «վճարվի», ինչն էլ արվում է` համակարգի կոռումպացվածության վրա աչք փակելով: Այլ կերպ ասած` «ես քեզ, դու ինձ»:

 

Հաջորդը` օրենքների անկատարության խնդիրն է` խառնաշփոթ առաջացնող հակասություններով, կրկնություններով, որոնք էլ դատավորների համար ստեղծում են կամայական որոշումներ կայացնելու նպաստավոր պայմաններ և «մանրևելու» մեծ դիապազոն: Հասկանալի է, որ այդ դիապազոնը անսպառ գանձի գին ունի: Դատական համակարգի կոռումպացվածության բարձր աստիճանի պատճառ հանդիսացող գործոնների մեջ նշվում է նաև մի շատ հետաքրքիր դրվագ, որը խոսում է Հայաստանում փաստաբանական ինստիտուտի չկայացվածության մասին:

 

Խոսքը վերաբերում է դատավոր-քաղաքացի հարաբերություններում փաստաբանի, որպես «գործ դզողի» ու կաշառքը քաղաքացուց դատավորին փոխանցողի դերակատարության արատավոր իրողությանը: Կաշառքի հանգեցնող  գործոնների ցանկն, այսքանով, իհարկե չի սպառվում, ինչը հատուկ վերլուծության նյութ է: Սակայն, կցանկանայինք ամփոփել` նորից անդրադառնալով համակարգային բնույթի խնդիրներին: Ինչու՞ է ընդդիմությունը գործող իշխանությանը մեղադրում դատական համակարգին «համակարգային մաղարիչ» անելու մեջ: 

 

 Որովհետև, մեր երկրում, չնայած անդադար ու բազմազան «բարեփոխումներին», այդ թվում նաև դատական համակարգում եռաստիճանության սկզբունքի ներդրմանը, դատարանըմ որպես անկախ համակարգ, չկայացավ և շարունակում է մնալ այնպիսին, ինչպես այն նկարագրված է օրաթերթերից մեկի խմբագրականում` հոսքագիծ, որտեղ բոլորն իրար հետ կապված են կոռուպցիայի վրա հենված կապերով և որտեղ դատարաններին հատկացված է «թխած գործեր դակելու» դերը:  Ինչ վերաբերում է աշխատավարձեր բարձրացնելուն, ապա միգուցե դա կարող էր կոռուպցիայի հաղթահարման հարցում որոշ դեր խաղալ, բայց միայն այն դեպքում, եթե մեզ վստահեցնեին, որ վերանալու է նաև «հեռախոսային իրավունքը», դատավորները մնային առանց «պատվերի»:

 

Իհարկե, Հայաստանում նման մտքեր ֆանտաստիկ ու անիմաստ են թվում, սակայն սա կլիներ քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարության ձգտող երկրին բնութագրական մի քայլ, ինչին սակայն, դատելով մեր դատողություններ անելու ու գործելու տոհմիշխանական մտածելաոճից, մենք հաստատ չենք ձգտում:   

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...
 

ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ

Մետամորֆոզ. ականջից` ուլունքախաղաց

Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն

ԱՂԲԱՐԿՂ

Նա (Լևոն Տեր-Պետրոսյանը) ասում է մեկ բան, պետք է հասկանալ երկրորդը...
Read more...
 

 

...Առաջամարտիկը Հիսուս Քրիստոսն է...

Read more...
 
Բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը իր իմաստնությունը կորցրել է...
Read more...