ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երգիչ լինելը բնավորության գիծ է

Վազգեն Ղազարյանն ընդամենը 28 տարեկան էր, երբ  Ջ.Վերդիի «Նաբուկկո» օպերայի համերգային կատարմանը Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հետ հանդես եկավ Զաքարիայի դերերգով:

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին

ՖՈՏՈԳԱԼԵՐԵԱ

phoca_thumb_l_0.JPG

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Banner
Մեր կայքի «Արդիականացում» բաժինը ստեղծվել է Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ: Բաժնի բովանդակության համար պատասխանատու է www.prm.am կայքի խմբագրությունը: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության կամ Շվեդիայի կառավարության տեսակետներին:
Կոռուպցիան, միգրացիան և մարդկային կապիտալի կուտակման խեղված հեռանկարը Հայաստանում

Աղասի Թադևոսյան    2009-05-29

 

Օրերս  ՀՀ վարչապետի գլխավորությամբ կառավարության հերթական նիստը նվիրված էր հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագրի քննարկմանը:  Բնականաբար, որևէ մեկը չի էլ կասկածում, որ այդ միջոցառումները նույն «արդյունքներն» են ունանալու, ինչ-որ անցած տարիներինը:

 

 


Հայաստանում մի քանի տարի է արդեն գործում են տարբեր կարգի հակակոռուպցիոն բնույթի պետական կառույցներ, մշակվում, լրամշակվում և իրագործվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` իր միջոցառումների ծրագրով, բայց ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատմամբ ՀՀ-ն շարունակում է մնալ համակարգային կոռուպցիայի հաղթահարման առումով անհույս մի երկիր:

 


Մեր երկրում տխուր ավանդույթ է դարձել կոռուպցիայի դեմ պայքարը նույնացնելը մի երկու կաշառակեր դասախոս բռնելու կամ մի քանի դպրոցներում դրամահավաքի դեպքեր բացահայտելու հետ: Իսկ թե ինչպես է ձևավորվել այս կամ այն թաղապետի, քաղաքապետի, նախարարի ու այլ պետական պաշտոն զբաղեցնողների ունեցվածքը, կարծեք թե որևէ մեկին չի էլ հետաքրքրում: Դա այն դեպքում, երբ այդ մարդիկ իրենց ստացած աշխատավարձով պետք է որ հազիվ  ծայրը ծայրին հասցնեին:

 


Նման մարդկանց մասին հրապարակումները մնում են անպատասխան կամ«լավագույն» դեպքում այդ հրապարակումների հեղինակները ենթարկվում են ծեծի «անհայտ» անձանց կողմից:
Սակայն, եթե կոռուպցիան նպաստեր մի քանի մարդկանց պարզ հարստացմանը, առանց մնացածին վնասելու, չեմ կարծում, որ մեր ժողովուրդը «նախանձից դրդված» ինչ-որ հատուկ վերաբերմունք ունենար : Բայց ժողովուրդը խիստ դժգոհ է այս ամենից այն բնական պատճառով, որ կապ է տեսնում իր ունեզուրկ ու իրավազուրկ վիճակի և բարգավաճող կոռուպցիայի միջև:

 


Այդ դժգոհությունը, պետությունն ու հասարակությունը ցնցելու իր ողջ վտանգավոր կարողությամբ, բոլորին ակնառու կերպով բացահայտվեց 2008 թ. նախագահական ընտրություններին հաջորդած շրջանում, երբ բոլոր խմբիշխանիկները խոսում էին կոռուպցիայի պատճառները վերացնելու ու այն մեղմելու մասին: Մեղմվեց թե ոչ, պատասխանը ժողովուրդը գիտի ու չի բացառվում, որ մի օր այն նորից արտահայտվի:

 


ՀՀ-ում տարբեր տարիներին իրականացված հետազոտությունների տվյալներով կոռուպցիան տարածված է կառավարման բոլոր ոլորտներում: Այն, ըստ էության, դարձել է մարդու հնարավորությունները և ազատությունները կաշկանդող այնպիսի մի երևույթ, ինչը լուրջ կասկածի տակ է դրել սովորական մարդկանց հաջողության հասնելու հնարավորությունը: Մարդկանց, ովքեր փորձում են ռեալիզացվել ոչ թե անձնական ծանոթության վրա հենված հովանավորչության կամ կաշառքի միջոցով, այլ` սեփական ունակությունների ու մարդկային կապիտալի որակների հաշվին: Փաստացին, կոռուպցիան վերածվել է մարդու զարգացումը խոչընտոդող այնպիսի երևույթի, որը կասկածի տակ է դնում նաև երկրի ինքնուրույն զարգացման հեռանկարը, քանի որ իր համակարգային բնույթի պատճառով այն վտանգում է երկրում մարդկային որակյալ կապիտալի կուտակման և դրա արդյունավետ շրջանառությունն ապահովող սոցիալական կապիտալի ձևավորման գործընթացը:

 


Օրերս, ծանոթանալով ՀՀ միգրացիոն գործընթացներին վերաբերող վերլուծություններից մեկին, նկատեցի մի հետաքրքիր որակական նկատառում: Խոսքն այն մասին էր, որ արտերկրներում աշխատելու կամ ուսանելու տարիներին մարդկային ունակությունների որակական աճ գրանցած և Հայաստան վերադարձած մարդկանց մոտ մի քանի ամիս հետո ձևավորվում է Հայաստանից արդեն անվերադարձ հեռանալու ցանկություն: Անվերադարձ հեռանալու հիմնական պատճառներից մեկը համարվում է բոլոր համակարգերի կոռումպացվածության պատճառով զարգացման հեռանկարների հույսի կորուստը: Սրանից բխող մեկ այլ առանցքային պատճառ է համարվում նաև մարդկային հնարավորությունների ու ազատությունների իրացման ու աճի հեռանկարի բացակայությունը:

 


Հատկանշական է, որ Հայաստանից արտագաղթում են մարդիկ, ովքեր ունեն օտար միջավայրերում ադապտացվելու առավել մեծ ունակություններ: Ընդհանրապես, միգրացիոն տրամադրությունները բարձր են հատկապես հասարակության միջին խավերի մոտ: Իսկ սա այն խավն է, որի շարունակական աճի շնորհիվ կարող է տեղի ունենալ մարդկային կապիտալի կուտակումը: Այսինքն, միջին խավի շնորհիվ է, որ երկրում կուտակվում են այնպիսի մարդկային ռեսուրսներ, որոնք տվյալ երկրին թույլ են տալիս կամ ձևավորել ինքնուրույն զարգացման ունակություններ կամ, դրա բացակայության պարագայում, մնալ կախյալ, կիսագաղութային ու հետամնաց պետություն: 

 


Իսկ միջին խավը դա ոչ թե պարզապես միջին մակարդակի ապրելակերպ ունեցող խավն է, այլ այն, որը իր սպառողական կարողությունները ձևավորում է շնորհիվ միջինից բարձր մարդկային որակների իրացման ու դինամիկ վերարտադրության: Համապատասխանաբար զարմանալի չէ, որ աշխարհում ընթացող արդի միգրացիոն գործընթացների հետազոտությունները ցույց են տալիս, որ միգրացիաները տեղի են ունենում մարդկային զարգացման ավելի ցածր ցուցանիշ ունեցող երկրներից դեպի ավելի բարձր ունեցողները: Իսկ մարդկային զարգացման մակարդակը դա առաջին հերթին պայմանավորված է տվյալ երկրում մարդու հնարավորությունների ու ազատությունների աճի գործոնով: 

 


Փաստերը ցույց են տալիս, որ անկախությունից ի վեր Հայաստանն ունեցել է մարդկային որակյալ ներուժի շարունակական արտագաղթ: Մինչև 2001 թ. դրա տեմպերը շատ բարձր են եղել: Այսինքն որակյալ ներուժի տեսակարար կշիռը արտագաղթողների շարքում համեմատաբար ավելի բարձր է եղել, քան` չարտագաղթողների: Վերջին տարիներին այդ թիվը չնայած նվազել է, սակայն մասնագետները հուսադրող ոչինչ չեն ասում, քանի որ այդ նվազումը հիմնկանում պատճառաբանվում է Հայաստանում որակալ ներուժի բազային ռեսուրսների ծավալների կրճատմամբ: Այսինքն արտագաղթողների շարքում նրանց թիվը նվազել է Հայաստանում որակյալ մարդկային ներուժի կրճատման պատճառով:

 


Պատահական չէ, որ շատ ներդրողներ ու գործարարներ և անգամ պետական պաշտնյաներ վերջին շրջանում հաճախ են խոսում Հայաստանում որակյալ աշխատուժի անբավարարության մասին: Մասնավորապես, որակյալ մասնագետների վերարտադրման դժվարություններն արդեն հստակորեն նշվում են որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը սահմափակող ամենակարևոր գործոն:

 


Սա փաստորեն խոսում է ոչ միայն այն մասին, որ որակյալ մարդկային ներուժն է մեզ մոտ պակասել, այլ որ նաև որակյալ մարդկային ներուժի վերարտադրության համար Հայաստանում առկա բազային ռեսուրսների հետ կապված խնդիրներ կան: Կամ պարզ ասած, պակասել է այն մարդկանց թիվն ու որակը,  ովքեր կարող են որակյալ մարդկային ունակություններ դաստիարակել և փոխանցել եկող սերնդին:

 


Տպավորությունն այնպիսին է, որ «պետությունն առաջին հերթին այդտեղ բնակվող մարդիկ են»  արտահայտությունը հայ պաշտոնյաների համար իրական իմաստ չունի, հակառակ դեպքում կոռուպցիայի դեմ պայքարը կիմաստավորվեր հենց այս տեսանկյունից:

 


Այսօր կոռուպցիայի տակ ինչ ասես չեն հասկանում: Սակայն որքան էլ ջանք թափեցի, հայրենի հակակոռուպցիոն պայքարին վերաբերող ինձ հասանելի նյութերում չգտա մի ձևակերպում, որտեղ կոռուպցիան դիտվեր որպես մարդու հնարավորություններն ու ազատությունները սահամանփակող համակարգային երևույթ, որը խոչընդոտում է Հայաստանի Հանրապետությունում ինքնուրույն զարգացման գլխավոր ռեսուրսի` մարդկային որակյալ կապիտալի ձևավորման ու կուտակման գործընթացները:
Կոռուպցիայի մակարդակը և երկրի ինքնուրույն զարգացման անկարողությունը փոխադարձորեն կապված հասկացություններ են ու մեկը մյուսին պայմանավորող այդ «փակ շրջանը» ճեղքելու կարևոր նախապայմաններից մեկը հասարակական գիտակցության մեջ կոռուպցիայի վերաբերյալ մարդկանց գնահատականների ու վերաբերմունքի փոփոխությունն է: Քանի դեռ հասարակությունը իր յուրաքանչյուր անդամի մակարդակում չի ընկալում, որ կոռուպցիան վտանգավոր է ոչ միայն ընդհանրապես երկրի զարգացման համար, այլ հակասում է անձամբ իր ու իր երեխաների շահերին, կոռուպցիայի հաղթահարման գործընթացում որակական փոփոխություն չեն լինի:

 


Հետևաբար, կոռուպցիայի հաղթահարման համար էական կարող էլինել հասարակությունում դրա ընկալման փոփոխությունը, ինչը կարող է նպաստել, որ մարդիկ կոռուպցիան ընկալեն իրենց անձնական շահերի հետ բախման կոնտեքստում` որպես մարդկային զարգացման խոչընդոտ, այլ ոչ միայն որպես հասարակական կամ պետական զարգացմանը վնասող չարիք բնութագրվող վերացական հասկացություն:

 


Նման ընկալումը կարող է էական ազդեցություն ունենալ ինչպես հակակոռուպցիոն քաղաքականության լրամշակման ու վերանայման, այնպես էլ քաղաքականության իրականացման ու մոնիտորինգի գործընթացների վրա, ինչն, ի դեպ, հակակոռուպցիոն ռազմավարությանը նվիրված կառավարության վերոհիշյալ նիստի օրակակարգի հարցերից էր:


 

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...
 

ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ

Մետամորֆոզ. ականջից` ուլունքախաղաց

Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն

ԱՂԲԱՐԿՂ

Նա (Լևոն Տեր-Պետրոսյանը) ասում է մեկ բան, պետք է հասկանալ երկրորդը...
Read more...
 

 

...Առաջամարտիկը Հիսուս Քրիստոսն է...

Read more...
 
Բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը իր իմաստնությունը կորցրել է...
Read more...