ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երգիչ լինելը բնավորության գիծ է

Վազգեն Ղազարյանն ընդամենը 28 տարեկան էր, երբ  Ջ.Վերդիի «Նաբուկկո» օպերայի համերգային կատարմանը Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հետ հանդես եկավ Զաքարիայի դերերգով:

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին

ՖՈՏՈԳԱԼԵՐԵԱ

phoca_thumb_l_0.JPG

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Banner
Մեր կայքի «Արդիականացում» բաժինը ստեղծվել է Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ: Բաժնի բովանդակության համար պատասխանատու է www.prm.am կայքի խմբագրությունը: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության կամ Շվեդիայի կառավարության տեսակետներին:
Փակ համակարգը և միգրացիոն միտումները Հայաստանում

Աղասի Թադևոսյան   2009-07-05

 

Միգրացիայի հիմնախնդրին վերաբերող հետազոտություններից շատերում նշվում է, որ չնայած միգրացիայի գլխավոր պատճառներն են համարվում աշխատատեղերի պակասն ու ցածր աշխատավարձերը, սակայն մեծ դեր է խաղում նաև այն, որ Հայաստանը հեռանկարների ու հնարավորությունների իրացման տեսանկյունից տարեցտարի վերածվում է անհրապույր մի երկրի,

որտեղ մարդու դրսևորման ու առաջընթացի համար ավելի կարևոր է «վլաստ» ունեցող այս կամ այն ազդեցիկի ծանոթ կամ բարեկամ լինելը, քան` կրթված ու որակյալ մասնագետ:

 


Որակական հետազոտությունները վկայում են, որ Հայաստանից արտագաղթելու որոշում մարդիկ հաճախ կայացնում են հասարակական հարաբերություններում իրենց պարտադրված փաստացի «ոչ արտոնյալ» կարգավիճակի պատճառով: Կարելի է ասել, որ երկրում ձևավորվել է մի իրավիճակ, երբ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում գործունեություն ծավալելու և առաջընթացի հնարավորութուն ունեն սահմանափակ թվով ընտանիքներ ու խմբեր, որոնց միավորում են խմբակային բնույթի շահերը: Այս խմբերն ինչ-ինչ ճանապարհներով իշխանության լծակներ ձեռք բերելով և ծառայեցնելով դրանք բացառապես իրենց մերձավորներին` արգելափակում են բնակչության մնացած զանգվածի համար ինչպես վարչական, այնպես այլ բնույթի ռեսուրսներից օգտվելու օրինական հնարավորություները:

 


Այս խմբերը բնույթով «փակ» են և կարողացել են տեղական, տարածքային ու հանրապետական մակարդակներով  իրենց ձեռքում կենտրոնացնել տնտեսական, քաղաքական ու ուժային լծակները և դրանով իսկ ապահովագրել իրենց «արտոնյալ» վիճակը` ի հակարադրություն մնացածի «ոչ արտոնյալության»: Այս պարագայում «ոչ արտոնյալ» վիճակից դուրս գալու առավել գործուն ճանապարհներից մեկը դարձել է կոռուպցիան, որը նույնպես այդ ընտանիքների ու խմբերի հարստացման և մնացած բնակչության հարստահարման ճանապարհներից մեկն է:

 


Արդեն 1990-ականների առաջին կեսին Հայաստանում ձևավորվեց և հետագա տարիներին կատարելագործվեց մի համակարգ, որն առաջընթացի ավելի մեծ հնարավորություններ էր ստեղծում «փակ» տիպի համար: Կարելի է ասել, որ ներկայումս ՀՀ-ում գերիշխում են բնույթով «փակ» հասարակական հարաբերությունները, որոնցում «բաց» որակներ ունեցող անձինք ու կառույցները շատ արագ օտարվում և մեկուսացվում են գործունեության համարյա բոլոր ոլորտներից: Այդ պատճառով հաջողության հասնելու առավել լայն հնարավորություններ են ստանում նրանք, ովքեր իրենց շահերը համապատասխանեցրել են «փակ» համակարգի շահերին, իսկ գործունեությունը` դրա վերարտադրությանը: Ըստ էության, Հայաստանում կարողանում են «լավ ապրել» միայն այդ մարդիկ և միայն նրանց մոտ է, որ երկրում ձևավորված իրավիճակը գնահատվում է որպես դրական ու արտագաղթելու տրամադրություններ կամ ցանկություններ չեն առաջանում:

 


Հասարակությունում բնույթով «փակ» հասարակական փոխհարաբերությունների խորացումը հանգեցրել է նաև այն բանին, որ սոցիալական կապիտալի նշանակությունը պահպանում ու վերարտադրում են հիմնականում «փակ» տիպի երևութները` ազգակցական, թաղային, բակային և այլ տիպի խմբակային ավանդույթները,  ստերեոտիպերն ու նորմերը: Ավելին, «փակ» խմբակային նորմերն ու ստերոտիպերը աստիճանաբար ավելի գերիշխող են դառնում սոցիալական կապիտալի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հանրակրթական ու բուհական կառույցները, քաղաքական, տնտեսական ու մշակութային համակարգերն ու կազմակերպությունները: Վիճակն այնքան սահմանային է, որ որ կարող է կրիտիկական լինել հասարակական, պետական ու ազգային կյանքի կազմակերպման ու առաջընթացի տեսանկյունից: 

 


Այս հիմքով բավական անշահեկան ու ճնշված վիճակում են հայտնվել սեփական մարդկային կապիտալի զարգացման ու իրացման ձգտում ունեցող անհատները: Ձգտելով փոփոխությունների, զարգացման ու իրացման ազատ միջավայրի ձևավորման` սրանք հաճախ ենթարկվում են լուրջ դիմադրության, ճնշման ու ընդհուպ մինչև ֆիզիկական ծայրագույն վտանգավորության աստիճանի հասնող հակազդեցության:
Այս պարագայում նույնիսկ կասկածելի է դառնում «փակ» համակարգին բնորոշ սոցիալական կապիտալը հասարակական գործառության տեսանկյունից բնութագրել որպես կապիտալ ընդհանրապես, քանի որ արգելակում է կյանքի ու գործունեության բոլոր ոլորտներում մարդկանց ներդրվելու, զարգանալու և պատկերավոր ասած հավելյալ արժեք ձևավորելու հնարավորությունները, խաթարում ազատության և հավասարության սկզբունքները:

 


Կարելի է ասել, որ Հայաստանում սոցիալական կապիտալի խմբակային որակները բացասաբար են անդրադառնում նաև մարդկային կապիտալի կուտակման գործընթացների վրա, քանի որ ներդրվելու անբարենպաստ պայմանների պատճառով տեղի է ունենում դրա մշտական արտահոսք:
Սոցիալական կապիտալի խմբակայնության ու «փակ» որակների գերիշխանության պատճառով փաստացիորեն շատերը, որոնք կարող էին մնալ և որակյալ գործունեություն ծավալել Հայաստանում հեռանում են այստեղից, քանի որ երկրի կառավարման համակարգը հարմարացված է բացառապես «փակ» համակարգերում գործելու որակներով օժտված խմբակային աշխարհայացքի անհատներին:
Կարելի է ասել, որ երկրում «փակ» հատկանիշներով բնորոշվող սոցիալական կապիտալի գերակայությունը ուղղակիորեն ազդում է միգրացիոն գործընթացների վրա և եթե այն քանակական առումով զգալի չէ, ապա որակական առումով դրա նշանակությունը դժվար է գերագնահատել:

 


Միգրացիոն գործընթացների պատճառների շարքում նման որակների առկայությունը, խաթարելով մարդկային որակյալ կապիտալի կուտակողական գործընթացները, խաթարում է նաև երկրի զարգացման հեռանկարներն ընդհանրապես:


 

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...
 

ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ

Մետամորֆոզ. ականջից` ուլունքախաղաց

Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն

ԱՂԲԱՐԿՂ

Նա (Լևոն Տեր-Պետրոսյանը) ասում է մեկ բան, պետք է հասկանալ երկրորդը...
Read more...
 

 

...Առաջամարտիկը Հիսուս Քրիստոսն է...

Read more...
 
Բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը իր իմաստնությունը կորցրել է...
Read more...