ՕՐՎԱ ԹԵՄԱ

Ամոթխած ընդդիմություն

«Նախկին իշխանավորների» կուսակցության  պարագայում տրամաբանությունն այլ է՝ նախկին իշխանավորը չունի որևէ այլ խնդիր, քան սեփական անձը իշխանության համակարգ վերադարձնելն է:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մեր զարգացման երաշխիքը փոխակերպումն է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում.  09 նոյեմբերի, 2011

 
Ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 9-ի հանրահավաքում

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարգավաճ» տրանսպորտ

Ուրբաթ էր, ամեն շաբաթվա ուրբաթ օրվա պես: Միկրոավտոբուսները ուշանում էին

Read more...
 
Երևանի քաղաքային մշակույթը

Քաղաքն այնպիսի   տարածություն է, որտեղ ծավալվող ինտենսիվ հաղորդակցման արդյունքում ոչ միայն վերարտադրվում են արդեն գոյություն ունեցող և տվյալ հասարակությանը բնորոշ արտահայտչաձևեր ստացած մշակութային տեքստերը, այլև ստեղծվում են նորերը:

Read more...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երգիչ լինելը բնավորության գիծ է

Վազգեն Ղազարյանն ընդամենը 28 տարեկան էր, երբ  Ջ.Վերդիի «Նաբուկկո» օպերայի համերգային կատարմանը Հայաստանի Պետական Ակադեմիական երգչախմբի հետ հանդես եկավ Զաքարիայի դերերգով:

IMHO

Հայկական ռոքի տառապող հոգիները

Մի կողմ թողնելով այն բարդույթս, թե հայկական ռոքը դրսինին չի հասնի, սկսեցի ավելի հաճախ այցելել ռոք ֆեստերին, համերգներին

ՖՈՏՈԳԱԼԵՐԵԱ

phoca_thumb_l_0.JPG

ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երրորդ հնարը կամ այլընտրանք Հոբոսին

Լևոն Ջավախյանը գրում է առակներով` վկայակոչելով Հիսուսի առակախոսությունը կամ իր համագյուղացի շնողցիների կարծիքը` «թամամ խոսքը էշին են ասում»:

 
Ո՞րն է, բաբո, մեր մայրենիք

Պոլիտ-արտի սևագրություն (ըստ Միսաք Խոստիկյանի)

 

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Banner
Մեր կայքի «Արդիականացում» բաժինը ստեղծվել է Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ: Բաժնի բովանդակության համար պատասխանատու է www.prm.am կայքի խմբագրությունը: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության գործակալության կամ Շվեդիայի կառավարության տեսակետներին:
Միգրացիա. պրոբլե՞մ, թե՞ հնարավորություն

Աղասի Թադևոսյան   2009-09-28


Ընդհանրապես, երբ Հայաստանում խոսք է գնում միգրացիայից, ապա տարածված ստերեոտիպի համաձայն` դրա մասին ընդունված է խոսել ձայնի ցավալի տոնայնությամբ: Բոլորին էլ հասկանալի է, որ ակտիվ տարիքի մարդկանց արտահոսքի հետևանքով անխուսափելիորեն պետք է գրանցվեր ժողովրդագրական մի շարք կարևոր ցուցանիշների անկում:

 


Սակայն նկատենք նաև, որ վերջին տարիներին Հայաստանից միգրացիան գլխավորապես աշխատանքային բնույթ է ձեռք բերել և հիմնական մասը ոչ թե անվերադարձ, այլ`աշխատանքային միգրանտներն են:
Պատահական չէ, որ անցած տարի ՀՀ-ում տնտեսական ցուցանիշների, մարդկանց սոցիալական վիճակի ու գնողունակության անկման գլխավոր պատճառներից մեկը համարվում է արտասահմանից դրամական փոխանցումների ծավալների կտրուկ նվազումը: Ըստ իրականացված մի շարք հետազոտությունների՝ միգրանտների կողմից իրենց հարազատներին ուղարկված դրամական փոխանցումները էականորեն ազդում են ՀՀ տնտեսական աճի և ընդհանրապես սոցիալ-տնտեսական ցուցանիշների ձևավորման վրա: Հայաստանն այն երկրներից է, որի ՀՆԱ–ի մեջ բավական մեծ է դրսից մասնավոր դրամական փոխանցումների մասնաբաժինը: Նույնիսկ պաշտոնական տվյալներով, տարբեր տարիներին այն տատանվել է 18-25 %-ի միջակայքում: Սակայն, եթե հաշվի առնենք, որ մարդկանց մի գզալի մասն էլ իր հարազատներին ու ծանոթներին գումարներ է փոխանցում ոչ պաշտոնական խողովակներով, ապա վստահորեն կարելի է ասել, որ դրանց ծավալներն իրականում ավելին են:

 


Այսինքն, միանշանակ չի կարելի միգրացիան լրիվ բացասական կամ դրական գնահատել, քանի որ դրա հետևանքները երկակի են: 

 


Հետազոտությունները ցույց են տալիս, որ միգրանտների ուղարկած դրամական փոխանցումները զգալի դեր են կատարում նրանց ընտանիքների ինչպես առաջնային պահանջմունքների այնպես էլ, ընդհանուր կենսամակարդակի բարձրացման, կրթական ու առողջապահական խնդիրների լուծման գործում:  Հատկանշական է, որ եթե Հայաստանը համեմատենք աշխարհում դրամական փոխանցումներ ստացող առաջատար հնգյակի՝ Հնդկաստանի, Չինաստանի, Ֆիլիպինների, Մեքսիկայի ու ֆրասիայի հետ, ապա մեկ շնչի հաշվով փոխանցումների ծավալով մեր ցուցանիշը գերազանցում է այդ երկրներին շուրջ 3 անգամ: Սա նշանակում է, որ Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները առանցքային նշանակություն ունեն մարդկանց կենսամակարդակի ու աղքատության հաղթահարման գործում: Կարելի է ասել, որ միգրացիան ըստ էության դարձել է տնտեսական քաղաքականության ու կառավարման բացերը քողարկող մի այնպիսի միջոց, որի շնորհիվ մարդիկ փաստացիորեն իրենց վրա են վերցրել պետական կառավարման հնարավոր բացասական հետևանքների վերացման գործը: Եվ չնայած միգրացիայի վերաբերյալ գոյություն ունեցող ձևավորված կարծիքի այն դիտվում է հիմնականում որպես բացասական երևույթ, սակայն այն առայժմ դրական դեր է կատարում թեկուզ այն առումով, որ գոնե շատ ընտանիքների թույլ է տալիս ունենալ բավարար կենսամակարդակ, իսկ պետությանը` ապահովել տնտեսական աճի դրական ցուցանիշներ:  

 


Վերջերս Հայաստան վերադարձած միգրանտներին վերաբերող որակական հետազոտությունների նյութերին ծանոթանալիս նկատեցի առաջին հայացքից սովորական թվացող մի փաստ: Հայաստան վերադարձածներից շատերը շատ կարճ ժամանակ անց, տեղում չգտնելով իրենց ներուժի իրացման համար նպաստավոր պայմաններ ու համարժեք վարձատրություն, նորից հակվում են հեռանալու այստեղից: Դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր առաջին միգրացիոն փորձի արդյունքում բարձրացրել են իրենց մարդկային ներուժի որակները, ինչն ըստ էության անհնարին է եղել իրականացնել Հայաստանում:

 


Վերադառնալուց հետո հեռանալու տրամադրվածության ձևավորման հիմնական պատճառը դառնում է այն, որ այդ մարդիկ չեն տեսնում աճի ու առաջընթացի իրենց պահանջմունքը Հայաստանում բավարարելու հնարավորություն: Այսինքն, վստահորեն կարելի է եզրակացնել, որ մի կողմից՝ միգրացիան մարդկանց հնարավորություն է ընձեռում ապահովել իրենց ընտանիքների բարեկեցությունը, իսկ մյուս կողմից՝ այն յուրատեսակ միջոց է մարդկանց կարողությունների ու հնարավորությունների աճի տեսանկյունից:
Սա թերևս միգրացիայի ամենից կարևոր դրական կողմն է, քանի որ մարդիկ, ովքեր հայաստանի աշխատանքի շուկայի տարապատկերի ու որակի չափից դուրս սահմանափակության պատճառով հնարավորություն չեն գտնում իրացվելու ու զարգանալու, շնորհիվ Հայաստանը լքելու հնարավորության՝  կարողանում են խուսափել Հովհաննես Թումանյանի ընկերոջ` Նեսոյի ճակատագրին արժանանալուց:

 


Ըստ էության, սա նաև մարդկային կապիտալի ձևավորման այն ուղիներից մեկն է, որը հնարավոր չի իրականացնել Հայաստանում, քանի որ Հայաստանը, որպես պետություն, իր առջև չի դրել զարգացման այնպիսի խնդիրներ, որոնք կնպաստեն երկրի ներսում մարդու իրացման հնարավորությունների աճին: Այս համատեքստում կարելի է հանգել առաջին հայացքից տարօրինակ թվացող բայց և իրական մի հետևության` այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրացվել մարդկային ունակությունների այնպիսի ոլորտներում, որոնց կարևորությունը այսօրվա հայաստանյան կառավարող վերնախավի մտավոր ու մշակութային դիապազոնի սահմանափակության պատճառով չի գիտակցվում ու վերածվում քաղաքականության,  միգրացիան հնարավորություն է: 

 


Եվ եթե չլիներ Հայաստանը լքելու հնարավորությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանի մարդկային ներուժի որակները այսօրվա մակարդակից շատ ավելի ցածր կլինեին: Այս առումով հատկանշական է, որ ըստ գրանցված հետազոտական տվյալների՝ միգրանտների 2/3-ը Հայաստանից դուրս ձեռք բերված փորձը դրական է գնահատում, իսկ միգրանտների 40 %-ն էլ գտնում է, որ այն մեծացրել է աշխատանքի շուկայում իր պահանջվածության աստիճանը: Նույնիսկ նրանք, ովքեր դժգոհ են հայաստանյան շուկայից, գտնում են որ միգրացիայի արդյունքում իրենք շահել են, քանի որ աճել են իրենց մրցունակության և ադապտատիվ կարողությունները:

 


Բացի տնտեսական ու մասնագիտական ոլորտներում ունեցած ձեռբերումներից, մեծ կարևորություն է տրվում նաև մշակութային դիապազոնի ու արտասահմանում ձեռք բերված սոցիալական կապերի ընդլայնման հանգամանքին, ինչը շատերն ավելի են գնահատում, քան զուտ նյութական արդյունքները: Նկատենք, որ շնորհիվ այդ կապերի ոմանք ոչ միայն իրենց, այլ նաև ծանոթների ու հարազատների համար դառնում են հաջող աշխատանքի երաշխավորներ:  

 


Իհարկե միգրացիայի հիմնախնդիրը շատ խորը և բազմազան տեսանկյուններ ունի, որոնցից առավել կարևորներից մեկը կապվում է ժողովրդագրական անվտանգության խնդիրների հետ, սակայն այնպիսի թափթփված երկրում, ինչպիսին Հայաստանն է, ուր միգրացիայի հիմնախնդիրը ամենաաչքաթող արվածներից է, կարևոր է հասկանալ, որ միգրացիան նաև հնարավորություն է և ճիշտ մոտեցումների որդեգրման դեպքում հնարավոր է նաև դրանից մեծ օգուտներ քաղել:

 
 

ՏԵՍԱԿԵՏ

Լեզու ու խոսք

Այստեղ արդեն միանգամից պարզ է դառնում երկրորդ հարցի պատասխանը` ի՞նչ ենք ասելու: Ասելու ենք այն, ինչ ուզում ենք ասել մեր հարազատներին, ընկերներին ու ծանոթներին, զրուցել նրանց հետ, բանավեճի մեջ մտնել, փորձել միասին նոր մի բան ստեղծել:

 
Ազատության և անազատության սահմանը

Այս խմբի անդամ լինելով` մարդը ոչ միայն ազատ էր, այլ նաև անձնավորություն, ով որպես այդպիսին ճանաչվում էր յուրայինների կողմից, և այսպիսով ինքն էլ յուրային էր

 

ՔՈՐՈՑ

Գենետիկայի վնասները

Ճշգրիտ լինելու համար ասենք, որ գենետիկան ոչ վնաս է, ոչ էլ օգուտ. իր համար գիտություն է:

 
Հայկական աշխարհ

Ազգը խառնվել է իրար: Ազգային ժողովի ընտրություններ են: Ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի դիմաց նախընտրական քարոզարշավի եռուզեռը կորդինացնում են թաղի խուժանները:

 
Նազարի սինդրոմ
Այն հավերժ է: Լինի հեքիաթում, հնում, թե այսօր՝  նշանները նույնն են, մասշատաբներն են տարբեր:
 

ՄՇԱԿՈՒՅԹ

Տաթև Այաս. կանգ առ... քունս տանում է

հարգելի Քրիստոս  հետաձգիր գալուստդ մեկ օրով  որովհետև վաղը կիրակի է ու պիտի քնեմ

Read more...
 
Տաթև Այաս. Նոյեմբերյան

դատարկ սենյակ  հագել եմ վերարկուս  տոմսը ձեռքիս է ճամպրուկի եզրով վազող պապուկն ու ես մտածում ենք միևնույն բանը

Read more...
 

ԱՆՏԻՌՈՒԲՐԻԿԱ

Մետամորֆոզ. ականջից` ուլունքախաղաց

Ականջ լինելուց հոգնած՝ զգացի, որ ես էլ արտահայտվելու կարիք ունեմ, ես էլ եմ ուզում խոսել, պատմել մտածմունքներս և զգացումներս մաիսն

ԱՂԲԱՐԿՂ

Նա (Լևոն Տեր-Պետրոսյանը) ասում է մեկ բան, պետք է հասկանալ երկրորդը...
Read more...
 

 

...Առաջամարտիկը Հիսուս Քրիստոսն է...

Read more...
 
Բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը իր իմաստնությունը կորցրել է...
Read more...